ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով ստեղծելու և աշխատակարգը հաստատելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասով, ինչպես նաև 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2009 թվականի հունվարի 27-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և դատավորների ընտրության մասին» թիվ 1646(2009) բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 29-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով՝ 1. Ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի: 3. Հաստատել գնահատման թերթիկը (միասնական և անհատական)՝ համաձայն N 3 հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ:
20:52 - 31 օգոստոսի, 2023
ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին` Լաչինի միջանցքից առևանգված 3 անձանց մասին տեղեկություններ տալու համար

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին` Լաչինի միջանցքից առևանգված 3 անձանց մասին տեղեկություններ տալու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:   Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:   Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, իսկ հետո ևս երկու երիտասարդի: Վերջիններս ուսանողներ էին, որոնք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս էին Երևան` ուսումը շարունակելու: Ավելի ուշ Ադրբեջանի Դատախազությունը հայտնեց, թե երիտասարդների նկատմամբ դեռեւս 2021 թվականին հայտարարվել է հետախուզում՝ Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ։ Ադրբեջանական կողմը նաեւ հայտնել է, թե «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությամբ զղջումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է» եւ նրանց նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, իսկ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։
16:23 - 31 օգոստոսի, 2023
Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։   Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից:  Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս` ուսումը շարունակելու: Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
13:55 - 30 օգոստոսի, 2023
Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար
 |armenpress.am|

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը,  տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար։ Այս մասին Սիրանուշ Սահակյանն ասաց օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը: Նրա համոզմամբ՝ միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի  տրամաբանության մեջ: «Միջազգային իրավունքն, իհարկե,  ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարևոր են ու նպաստում են, որ հանցագործները կանգնեն արդարադատության առաջ, և կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար միջազգային իրավունքում կան հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինել պետությունները: Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը  հանցագործ է, ապա այդ հանցագործին տերիտորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի Դաշնության և, ինչու ոչ, Ինտերպոլի հետ համագործակցությամբ»,-նշեց նա և հավելեց՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն է տվել, որ տվյալ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ թե գնացել է իրավական գործընթացներում  համագործակցելու ճանապարհով, այլ, նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որևէ ինֆորմացիա չի տրամադրել Կարմիր խաչին և  Կարմիր խաչի մարդասիրական առաքելության միջոցով  արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուրիսդիկցիայից խաբեությամբ բերել է Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալել է: «Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ: Երկու հնարավոր տարբերակ գոյություն ունի. Վագիֆ Խաչատրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզման մեջ գտնվող  անձանց ցուցակում՝ Ադրբեջանն առնվազն  պարտավոր էր դրա մասին տեղյակ պահել Կարմիր խաչի միջազգային  կոմիտեին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որն, Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվելով, կարող է ձերբակալվել: Այդպես Ադրբեջանը կպաշտպաներ Կարմիր խաչի միջազգային մարդասիրական մանդատը, և Կարմիր խաչը այդ մասին պետք է տեղեկացներ  Վագիֆի ընտանիքի անդամներին»,-շեշտեց Սահակյանը, որն առավել քան վստահ է, որ նման տեղեկատվություն չի եղել: Ըստ նրա՝ երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե Ադրբեջանը նման տեղեկատվություն  չի տրամադրել Կարմիր խաչին, և Կարմիր խաչին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: «Այլ պայմաններում Ադրբեջանը կարող էր հատուկ օպերացիա իրականացնել, հատուկ ջոկատայիններին մտցնել, որպեսզի  առևանգեին Վագիֆ Խաչատրյանին ու տանեին Ադրբեջան, ինչը ռեսուրսներ էր պահանջում, և նրանք գնացել են խաբեության ճանապարհով: Շատ լավ հասկանալով, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելու են, նրանք լռել են այդ մասին ու Կարմիր խաչին օգտագործել են, որպեսզի նա հեշտությամբ մարդասիրական խնդրի կոնտեքստում  Վագիֆին տեղափոխի ու մտցնի ադրբեջանական վերահսկողության գոտի»,-ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը: Սահակյանը կարծում է՝ Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչև բարձր օղակներ, այսինքն՝ միջադեպի վաղ փուլից այդ հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: «Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ համալիր բոլոր գործողությունները, որպեսզի միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո միջադեպը կանխվեր: Եթե նույնիսկ այդ պահին բացահայտ կամայական են գործել Ադրբեջանի իշխանությունները նաև Կարմիր խաչի  մանդատի նկատմամբ, Կարմիր խաչը պարտավոր էր ոչ թե փաստերի շուրջ մեկնաբանություն տալ, այլ արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների ու Կարմիր խաչի օգտագործման ռիսկերի, վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարմիր խաչի մանդատին և ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու  իրենց գործունեության խոչընդոտները»,-վստահեցրեց նա: Սիրանուշ Սահակյանը ենթադրում է՝ Կարմիր խաչն անընդհատ վախեցած է ադրբեջանական արձագանքներից, և Ադրբեջանը տակտիկական նկատառումներով ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ  առհասարակ անհնար կդարձնի Կարմիր խաչի գործունեությունն  Ադրբեջանում, և նրանք գերզգուշավոր  դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում, ինչը, գուցե, արդարացված էր ավելի վաղ փուլում: «Ներկայումս տեսնում ենք, որ Կարմիր խաչը զրկված է խնդիրը լուծելու հնարավորությունից:  Կառույցի մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է. Կարմիր խաչը զրկված է սնունդ  մատակարարելուց, ինչի պատճառով մարդիկ սովամահ են լինում, թերսնուցումը մեծ առողջական խնդիրներ է առաջ բերում ու կյանքի անմիջական սպառնալիք դառնում արցախահայության համար»,-շեշտեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Ըստ Սահակյանի՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հեռահար նպատակ է հետապնդում. բացի այն, որ անմեղ քաղաքացիների իրավունքներն ու շահերն է այս պահին անմիջականորեն շոշափում, այլև գործողություն է, որը հնազանդության կոչ է Արցախի իշխանություններին: «Շրջափակման պայմաններում մենք հասկանում ենք, որ, եթե այդտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն իրագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց այդ հանցագործության կատարմանը զուգընթաց մենք կարող ենք Լաչինի միջանցքով ուղի ապահովելու ճանապարհով ապահովել որոշ անձանց կյանքը, այսինքն՝ հարկադիր իրենց բնակավայրը լքելու, ինքնությունը փոխելու ճանապարհով արցախցիների մի մասն առնվազն կարող էր Հայաստան տեղափոխվելու ճանապարհով  իր հետագա կյանքը կառուցել Հայաստանում կամ աշխարհի այլ հատվածքում: Միջանցքը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ մարդասիրական կամ խաղաղապահ առաքելություն իրականացնողները դարձել են անզոր: Ադրբեջանն այդ միջանցքով անցնելու ընթացքում կարող է ձերբակալել և կամայական գործողություններ իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում՝ այս պահին Արցախում որոշում կայացնող քաղաքական և ռազմական ղեկավարության նկատմամբ: Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել են հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, իսկ նույն թվականին իբր նրա նկատմամբ  «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
15:56 - 02 օգոստոսի, 2023
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։  Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։ 
14:30 - 01 օգոստոսի, 2023
ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին նախկին որոշման կատարման անհրաժեշտությունը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին նախկին որոշման կատարման անհրաժեշտությունը

Հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից։
10:54 - 17 հուլիսի, 2023
Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ գտնել՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են դատավորները

Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ գտնել՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են դատավորները

Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ)) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ դատավորների միությունը։ Նամակում ասված է․ «ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյան ([email protected]) ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան  ([email protected]) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան   ([email protected]) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերս ([email protected]) Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, բանակցությունների բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոս ([email protected]) ՀՀ դատավորների միություն   Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Դատավորների եվրոպական միության ներքոստորագրյալ խորհրդի անդամներս տեղեկացվել ենք անդամ միության՝ Հայաստանի դատավորների միության, ինչպես նաև՝ տեղական լրատվամիջոցների հաղորդումներից, տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար, դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները: Դատավորները, որոնք կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ՝ ինչի հետևանքով պետությունը տուգանվել է, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի գործել: Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել է պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար: Նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության՝ դադարեցվել են նրանց լիազորությունները: Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները: Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ: Դատավորների եվրոպական միության խորհուրդը հարկ է համարում կրկին հղում կատարել նամակին կից՝ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հայտարարությանը: Նշվածի հիման վրա Դատավորների եվրոպական միության նախագահական խորհուրդը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին՝ միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը: Համաձայն կայուն նախադեպային պրակտիկայի՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը ևս պետք է կիրառելի լինի դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի նկատմամբ, երբ, մասնավորապես, դրանց արդյունքը կարող է հանգեցնել դատավորների լիազորությունների դադարեցման[1]: Թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն[2] , և թե՛ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ, CCJE) պարտավորեցնում են նման դեպքերի քննությունն իրականացնել  անկախ մարմնի կողմից՝ պահպանելով արդար դատաքննության իրավունքը[3]: Արդար դատաքննության իրավունքը ներառում է՝ պաշտպանության և կողմերի հավասարություն, մրցակցության իրավունք, նյութերի ու ապացույցների հասանելիության իրավունք, դրանց ծանոթանալու ու պաշտպանությունը պատրաստելու ողջամիտ ժամկետ ունենալու իրավունք, վարույթին ներկա գտնվելու (լսված լինելու) իրավունք, ներկայացուցչի, փաստաբանի միջոցով ներկայացված լինելու իրավունք, կայացվող որոշումների պատճառաբանվածություն, դռնբաց դատավարություն (առնվազն, եթե հակառակը չի պահանջում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորը), պատշաճ՝ օրենքի հիման վրա ստեղծված, դատարանի կողմից գործի քննության և դատարանի մատչելիության իրավունք: Խնդրահարույց էր դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է[4]։ Ենթադրյալ կարգապահական խախտումների բովանդակության առումով երկու սկզբունք անվիճարկելի հստակ և առանցքային են. Առաջին՝ դատավորները ինչպես մյուս անձինք  ունեն ազատ խոսքի իրավունք։ Երկրորդ՝ սահմանափակումները թույլատրելի են, եթե այդպիսիք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդական հասարակությունում[5]։ Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։ Ավելին՝ այն կարող է դիտվել որպես պարտականություն[6]։ Միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ–ը վերանայումների արդյունքում ներպետական դատարանների կողմից կայացրած որոշումներով մարդու հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել և պետության համար պարտավորություններ են սահմանվել, ապա դա ինքնին չի նշանակում, թե դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատավորի սխալը, թերացումը (դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը) ենթակա է ապացուցման[7]։ Օրենքի մեկնաբանությունը, փաստերի կամ ապացույցների բավարարության գնահատումը, բացառությամբ դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքերի, չպետք է անվերապահ առաջացնի կարգապահական պատասխանատվություն[8]: Վերոհիշյալ զեկույցների պնդումների համաձայն՝ այդ չափանիշները մեծամասամբ անտեսվել են։ Դատավորների եվրոպական միության անունից ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անվերապահորեն հետևել վերոհիշյալ եվրոպական չափանիշներին՝ դրանց ոգուն ու նպատակին, և գտնել արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են հիշյալ դատավորները: Դիմում ենք նաև Եվրոպայի Խորհրդի իրավասու մարմիններին իրականացնել իրավիճակի մոնիթորինգ, որը ամեն դեպքում անվերապահորեն կատարելու է Դատավորների եվրոպական միությունը: Դատավորների եվրոպական միությունը պատրաստակամ է ըստ ձեր պահանջի տրամադրել ցանկացած լրացուցիչ պարզաբանում և աջակցություն: Հարգանքով՝ (Ստորագրել են.) Դատավորների միջազգային միության առաջին փոխնախագահ, Դատավորների եվրոպական միության նախագահ  Դուրո Սեսա Դատավորների միջազգային միության փոխնախագահ Միկայել Շյոբերգ Դատավորների միջազգային միության փոխնախագահ Զաբինա Մատեյկա Առդիր՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունեցող մարտահրավերների վերաբերյալ Դատավորների եվրոպական միության հայտարարությունը»։ [1] ECtHR Reczkowicz v. Poland et alt.) [2] CM Rekommandation (2010)12 paras 66 to 71 [3] CCJE Opinion 3 paras 58 to74; Opinion 10 para 63 [4] GRECO RC4(2019)21 paras 43-48 [5] ECHR Article 11 para 2 [6] ECtHR Baka v Hungary, CCJE Opinion 24 especially para 46, 58 Commentary on the Bangalore Principles para 156, [7] Venice Commission Opinion on draft laws on making amendments to the Constitutional Law on the Judicial Code ad to the Constitutional Law on the Constitutional Court CDL-AD(2022)002, paras 47, 48, 89 [8] 8 CM Recommandation (2010)12 para 66, CCJE Opinion 3
13:14 - 15 հուլիսի, 2023
Նախատեսվում է ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության կարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները կարգավորել վարչապետի որոշմամբ

Նախատեսվում է ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության կարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները կարգավորել վարչապետի որոշմամբ

Ազգային ժողովը հուլիսի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով, ըստ որի` վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով եւ հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ կարգավորել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը եւ թեկնածուներին ներկայացվող պահանջները: Զեկուցողի խոսքով Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն ինը տարի է` համաձայն Կոնվենցիայի, եւ հաջորդ տարվա սեպտեմբերին լրանում է դատավորի պաշտոնավարման ժամկետը, հետեւաբար, մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսի ավարտը, ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի եւ Կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը:Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
13:02 - 13 հուլիսի, 2023