ԵՏՄ

Եվրասիական տնտեսական միություն, միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ եւ ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում:  Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր: Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան  կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները: Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում:
12:24 - 18 մարտի, 2020
Վարչապետը ՌԴ պատվիրակություն ուղարկելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետը ՌԴ պատվիրակություն ուղարկելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝1. Եվրասիական տնտեսական միության 2020-2025 թվականների ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի փետրվարի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝1) Մհեր Գրիգորյանինը և Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.2) Նաիրա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.3) Լիանա Կուսիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ:  
13:35 - 12 փետրվարի, 2020
Մարտի 1-ից ԵՏՄ երկրներից Ռուսաստան հնարավոր կլինի կոշկեղեն ներմուծել միայն մակնշմամբ |news.am|

Մարտի 1-ից ԵՏՄ երկրներից Ռուսաստան հնարավոր կլինի կոշկեղեն ներմուծել միայն մակնշմամբ |news.am|

news.am: 2020 թվականի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներից Ռուսաստան հնարավոր կլինի կոշկեղեն ներմուծել միայն համապատասխան մակնշմամբ: Այս մասին նոյեմբերի 13-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնևը: Նա նշեց, որ Հայաստանից Ռուսաստան է ներմուծվում մեծ ծավալով կոշկեղեն՝ տարեկան մինչեւ 1,5 մլն զույգ, եւ տնտեսվարող սուբյեկտների համար կարեւոր է իմանալ փոփոխությունների մասին: Գրիդնեւը նշեց, որ այսպիսի նորմա է արդեն գործում ծխախոտային արտադրանքի ներմուծման համար, եւ ռուսական կողմը նախնական աշխատանք է կատարել Հայաստանի ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունների հետ: Պաշտոնյան հիշեցրեց, որ փորձնական ծրագիրը գործարկվել է 3 տարի առաջ, երբ ԵՏՄ որոշ երկրներում մտցվեց մուշտակի մակնշումը, ինչի արդյունքում պարզվեց, որ այս շուկան, օրինակ, Ռուսաստանի տարածքում 4 – 5 անգամ մեծ էր: «Սա խոսում է այն մասին, որ մակնշումը կարեւոր է ոչ միայն կեղծումների դեմ պայքարի տեսակետից, այլեւ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչը կարեւոր է պետությունների բյուջեներ անհրաժեշտ հարկային մուտքերի ապահովման համար»,- նշեց նա: Գրիդնեւը հավելեց, որ ընդհանրապես ԵՏՄ տարածքում նախատեսվում է մտցնել 12 տեսակի ապրանքների մակնշում, որոնց թվում են ֆոտոապրանքները, դողերը, թեթեւ արդյունաբերության ապրանքները, օծանելիքը, բուրավետ ջուրը եւ այլն: «Ռուսաստանում մշակվում է նաեւ մակնշում մտցնել հեծանիվի եւ կաթի համար»,- նշեց նա: Պաշտոնյան պարզաբանեց, որ տեղերում մակնշման հետ կապված հարցը համակարգելու են օպերատորները՝ ԵՏՄ երկրներից յուրաքանչյուրից, իրազեկելով փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ այսօր որոշ դեպքերում գոյություն ունի նաեւ վերջնական արտադրանքը հումքից ապրանք տարբերակելու խնդիրը: Օրինակ՝ անվադողը կարող է դիտարկվել թե՛ որպես վերջնական արտադրանք, թե՛ որպես ավտոմեքենան հավաքող մաս: Վիկտոր Գրիդնևը կարևորեց վստահության առկայությունը, որ այս կամ այն փաստաթղթավորումը միատեսակ մեկնաբանվի ԵՄ բոլոր երկրներում և բիզնեսի համար խոչընդոտ չդառնա: Սրա հետ է կապված նաև գյուղարտադրանքի հնարավոր մակնիշումը, որը կարող է իրականացվել թափանցիկ, միասնական անասնաբուժական և ֆիտոսանիտարական սերտիֆիկացման միջոցով: «Նախատեսվում է ընդլայնել թվային օրակարգը` դրա մեջ ներառելով ագրոարդյունաբերական համալիրը եւ աշխատանքային ռեսուրսները: Այս ամենն արվում է, մի կողմից, նվազագույնի հասցնելու եւ բացառելու համար կեղծված արտադրանքի տարածումը, մյուս կողմից՝ ապահովելու ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵՏՄ տարածքում»,- հավաստիացրեց պաշտոնյան՝ համոզմունք հայտնելով, որ 2020-2021 թվականները կդառնան մշակվող ծրագրերի անմիջական իրականացման շրջան, ինչը ինտեգրացիան որակապես նոր մակարդակի կհասցնի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-13-ին Երեւանում անցկացվեց «Հակակեղծում – 2019» 7-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության հակազդմանը, այդ թվում մտավոր սեփականության իկրավունքների պաշտպանությանը:  
13:39 - 13 նոյեմբերի, 2019
ԵՏՄ երկրները պատրաստ են արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում |news.am|

ԵՏՄ երկրները պատրաստ են արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են միասնական արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում։ Այդ հեռանկարային նախագիծն արդեն կքննարկվի առաջիկա չորեքշաբթի ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում, որը տեղի կունենա Կահիրեում։ Այս մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում կատարելով աղբյուրին ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայում։Օրակարգի հիմնական հարցերը, ըստ գործակալության, լինելու են համատեղ արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը երրորդ երկրների տարածքում, «Էներգետիկայի օբյեկտների աշխատանքի արդյունավետության եւ հուսալիության բարձրացումը ԵՏՄ անդամ պետություններում» եվրասիական միջպետական ծրագրի մշակման առաջարկի դիտարկումը։ Բացի այդ, հանդիպման մասնակիցները կվերլուծեն «ԵՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական մակարդակի փորձաքննության անցկացման առաջարկները ԵՏՄ-ում արդյունաբերության գերակա ճյուղերի իրավասությունների կենտրոնների ուղղությունների սահմանման եւ տեխնոլոգիական մակարդակի բարձրացման համար» գիտահետազոտական աշխատանքի կատարումը։ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբոտինի խոսքով՝ «համատեղ արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը Եգիպտոսի տարածքում կդառնա առաջընթացի պատուհան մեր արդյունաբերական արտադրանքի համար Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում»։Խորհրդի նիստը, ճշտում է գործակալությունը, տեղի կունենա միջազգային արդյունաբերական եւ տեխնոլոգիական ցուցահանդեսի եւ «Մեծ արդյունաբերական շաբաթ» համաժողովի շրջանակում։ Դրա միջոցառումներին կմասնակցեն շահագրգիռ ձեռնարկությունների եւ բիզնեսի ներկայացուցիչները, ԵՏՄ անդամ երկրների պրոֆիլային նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները։
11:52 - 08 հոկտեմբերի, 2019
Տվյալների միասնական բազայի ստեղծումը չպետք է հարվածի ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանությանը. ԵՏՀ Կոլեգիայի անդամ |news.am|

Տվյալների միասնական բազայի ստեղծումը չպետք է հարվածի ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանությանը. ԵՏՀ Կոլեգիայի անդամ |news.am|

news.am: Անհրաժեշտ է ստեղծել տվյալների սեփական բազա, որի սերվերները միմյանց հետ կապված կլինեն: Ընդ որում՝ անչափ կարեւոր է ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի ինքնիշխանության պահպանումը: Սեպտեմբերի 30-ին «Միասնական եվրասիական տրանսպորտալոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նստաշրջանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկացվածության, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:Նրա խոսքով՝ ընդհանուր բազայի ստեղծումը եւ թվայնացումը պետք է ներառեն այնպիսի տարրեր, ինչպես ֆիզիկական օբյեկտների թվայնացումը, բիզնես գործընթացների հաշվառումը: «Դրանից բացի, անհրաժեշտ է միմյանց կապել բոլոր թվայնացված օբյեկտները եւ վերլուծել տվյալների հոսքը»,- նշեց նա: Մինասյանը հավելեց, որ կարեւոր է նաեւ որոշումների ընդունման ներդաշնակեցումը, ինչպես նաեւ ծառայության բաժանումը պետության եւ բիզնեսի միջեւ:
13:22 - 30 սեպտեմբերի, 2019
Մեդվեդևը հույս ունի, որ ԵՏՄ երկրները վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի շուրջ |24news.am|

Մեդվեդևը հույս ունի, որ ԵՏՄ երկրները վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի շուրջ |24news.am|

24news.am։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի տեղաբաշխման հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք այսօր մեր Միության գործունեության հրատապ հարցեր կքննարկենք, ազգային կարգավորման ձեւավորման հարցերը: Հույս ունեմ, որ վերջնականապես կպայմանավորվենք այն խնդրով, ինչի մասին դուք հենց նոր ասացիք: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակության ղեկավար՝ Ղրղզստանի նախագահ Ժեենբեկովի հետ հանդիպմանը: «Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել: Նվազում են վարչարարական խոչընդոտները՝ չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- ասել է Մեդվեդեւը: Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ԵՏՄ երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն:
07:59 - 09 օգոստոսի, 2019
Տիգրան Խաչատրյանը GMIS 2019 գագաթնաժողովին ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ

Տիգրան Խաչատրյանը GMIS 2019 գագաթնաժողովին ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։ «Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների և ներդրողների միջև կամուրջներ ստեղծել, ինչպես նաև քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։ Տիգրան Խաչատրյանը որպես բանախոս մասնակցել է «Բազմազանեցված զարգացում և Եվրասիայի արդյունաբերական մրցունակության ապագայի սահմանում. քաղաքականությունից մինչև գործնական քայլեր» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Նախարարը ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ներգրավումը արտադրական գործընթացներում արտադրողականության բարձրացման համատեքստում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնացել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը։ Տիգրան Խաչատրյանը մի շարք օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինի հետ։ Նախարար Խաչատրյանը Եկատերիբուրգում ՀՀ հյուպատոս Նարեկ Սպարտակյանի ուղեկցությամբ հանդիպել է մի շարք ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու Հայաստանում բիզնես գործունեություն ծավելելու հնարավորությունները։ Հուլիսի 10-ին Տիգրան Խաչատրյանը կշարունակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումները և քննարկումները, ինչպես նաև կայցելի GMIS 2019-ի շրջանակներում կազմակերպված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսը։  
08:11 - 10 հուլիսի, 2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկել են ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը |armenpress.am|

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկել են ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը |armenpress.am|

Արմենպրես։ Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն: Միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ: «Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին թույլ կտան առանց սահմանափակումների ցեմենտի փոխադարձ մատակարարումներ իրականացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:Նշվում է,. որ Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ, Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար:Անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար խորհրդակցության արդյունքները կանդրադառնան ԵՏՀ խորհրդի հերթական նիստում, որը կկայանա մայիսի 28-ին, Նուր-Սուլթան քաղաքում:
12:01 - 17 մայիսի, 2019
ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա |news.am|

ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Մենք, անկասկած, պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորենք նրա սխալներից եւ հասկանանք, թե որ հարցերում ենք միմյանցից տարբերվում: Մենք հիմա մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, դա մեզ հիմա բարցարձակապես ոչ մի տնտեսական առավելություն չի տալիս»,- ասել է Վալովայան: Նա նշել է, որ պետք է խորացնել փոխգործակցությունը ֆինանսաարժութային եւ մակրոտնտեսական ոլորտում: «Երբ խոսում ենք արժույթի, դրամական վճարումների մասին, թիվ մեկ խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է»,- ասել է նա:Նրա խոսքով՝ «Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում ազգային արժույթները զգալի չափով օգտագործվում են, իսկ ահա Ղազախստանի եւ Ղրղզստանի կամ Ղազախստանի եւ Հայաստանի հարաբերություններում հիմնականում դոլար է օգտագործվում»: 
08:35 - 17 մայիսի, 2019
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ուշադրություն կդարձվի ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը |news.am|

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ուշադրություն կդարձվի ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը |news.am|

news.am: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Երեւանում, հատուկ ուշադրություն կհատկացվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ճյուղային ուղղությունների զարգացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր երկօրյա այցով կժամանի Երեւան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Ապրիլի 29-ին Երեւանում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների ճաշկերույթ։ Հնարավոր են նաեւ ՌԴ կառավարության ղեկավարի երկկողմ հանդիպումներ ԵՏՄ գործընկերների հետ, ավելացրել է Պրիխոդկոն։ Երեքշաբթի օրվա նիստը կնվիրվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ճյուղային ուղղությունների զարգացմանը։ «Մասնավորապես, նիստի մասնակիցները կքննարկեն արդյունաբերական կոոպերացիայի ոլորտի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի նախագծի գործարկումը։ Այն նպատակ ունի ներգրավել փոքր ու միջին բիզնեսը խոշոր կորպորացիաների արտադրական գործընթացներում, խթանել նորարարական գործընթացները՝ ի հաշիվ տեխնոլոգիաների տրանսֆերի եւ դրանց արտադրանքի ակտիվ խթանման»,- ասել է Պրիխոդկոն։ Բացի այդ, կառավարության ղեկավարները կլսեն տեղեկատվություն միջկառավարական խորհրդի մի շարք հանձնարարականների կատարման մասին, «այդ թվում ԵՏՄ ներքին շուկայի խոչընդոտների վերացման եւ ճյուղային համագործակցության կոնկրետ հարցերում», հավելել է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը։
09:22 - 29 ապրիլի, 2019
Երեւանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին տասնյակ հարցեր կքննարկվեն. փոխնախարար

Երեւանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին տասնյակ հարցեր կքննարկվեն. փոխնախարար

news.am։ Երեւանում ԵՏՄ առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են տասնյակ հարցեր: Այս մասին Երեւանում նախատեսված ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Թիմուր Մաքսիմովը: Նրա խոսքով՝ ապրիլի 29-ին առաջին փոխվարչապետների մակարդակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի 25 հարց, ապրիլի 30-ին վարչապետների մակարդակով միջկառավարական խորհրդի նիստին օրակարգն արդեն կլինի: Նիստի մասնակիցները կքննարկեն հարցերի մեծ բլոկ, որոնք կառնչվեն միության միջազգային ակտիվությանը, ԱՏԳ ստեղծման շուրջ բանակցային մի քանի ուղիների, կլինի զեկույց Սերբիայի եւ Սինգապուրի հետ բանակցությունների արդյունքների մասին, կներկայացվի ապրանքների մակնշման եւ հետեւելու հարցը: Ի պատասխան ինտեգրացիոն գործընթացների արագության մասին հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեման դժվարին է: Սակայն, նրա խոսքով, բոլոր երկրները մեծ խնամքով են վերաբերվում եվրասիական ինտեգրացիայի գաղափարին: «Ըստ ինտեգրացիայի աստիճանի՝ յուրաքանչյուր քայլն ավելի բարդ է, ինչը օբյեկտիվ է: Արագությունը ցածր է, բայց յուրաքանչյուր քայլի որակը զգալի է»,- հավելել է փոխնախարարը:
10:23 - 26 ապրիլի, 2019
Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին

Տիգրան Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին

Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ Միության տարածքում»,- ասել է Սարգսյանը: ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանդիպումներ են նախատեսվում բիզնեսի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ: armenpress.am
13:52 - 21 մարտի, 2019