ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք. նշանակվել է վարչական տուգանք

Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք. նշանակվել է վարչական տուգանք

Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։ Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամի չափով»,-նշված է հաղորդագրության մեջ: Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24խմ. սևահողը հանձնվել է համայնքներին։ Միջոցառումները շարունակվում են։
14:14 - 27 ապրիլի, 2022
15,8 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին. հայտնաբերվել է 39 խախտում

15,8 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին. հայտնաբերվել է 39 խախտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է խախտման 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15.841.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է հաշվարկով 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` 3-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման 1-ը՝ ՓՀԷԿ, 1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում, 1-ը՝ արտադրություն, ծառայություններ, 1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։ Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1.290.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489.428 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581.120 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.195.000 ՀՀ դրամ:
12:17 - 16 փետրվարի, 2022
«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 մլն դրամի հատուցման պահանջ

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 մլն դրամի հատուցման պահանջ

 «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։                                                 «Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ»,- այս մասին նշված է Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել: Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են  վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226  ՀՀ դր.։
17:55 - 13 դեկտեմբերի, 2021
Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա

Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ նոյեմբերի 9-ից Տեսչական մարմնի աշխատակիցները Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ իրականացնում են վերահսկողական շուրջօրյա միջոցառումներ, որոնց ընթացքում Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպք և կանխարգելել ապօրինի որսի 1 դեպք։ Հայտնաբերված ապօրինի փայտանյութով բարձված 4 մեքենան ընդհանուր 12 խմ վառելափայտով տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ փամփուշտը և լուսարձակն առգրավված են։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և Ոստիկանության Տավուշի մարզային ծառայողների հետ համատեղ միջոցառումները շարունակվում են։
16:10 - 26 նոյեմբերի, 2021
ԲԸՏՄ վերահսկողության ընթացքում արձանագրվել է 18.210.941 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԲԸՏՄ վերահսկողության ընթացքում արձանագրվել է 18.210.941 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 18.210.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 130.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 3.260.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է 33 դեպք, որից 31-ով հաշվարկվել է 13.126.786 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 130.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 370.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։  Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 33 դեպք, որից  5-ով հաշվարկվել է 4.714.155 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 33 դեպքով նշանակվել է 2.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 11 գործ (ընդհանուր՝ 1.178.200 ՀՀ դրամ)։  Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.637.260 ՀՀ դրամ: 
10:27 - 12 օգոստոսի, 2021
Խախտումներ քարաղացման արտադրամասում. ԲԸՏՄ-ն այցելել է Գուգարքի ասֆալտբետոնի արտադրամաս

Խախտումներ քարաղացման արտադրամասում. ԲԸՏՄ-ն այցելել է Գուգարքի ասֆալտբետոնի արտադրամաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված դիմում-բողոքի, սոցիալական ցանցերում տարածված ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչների ահազանգերում ու տեսանյութերում բարձրացված խնդրին հրատապ լուծում տալու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված գործառույթների շրջանակում ստուգում են իրականացրել խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ. Ընկերությունը 2019 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 1-ն աշխատել է գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները։ Ընկերության կողմից չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ: Ընկերությունը Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար չունի ջրառի կետում տեղադրված ջրաչափ: Ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.821.760 ՀՀ դրամ: Իրականացված վարչական վարույթի արդյունքում նշանակվել է 200.000 և 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքներ։ Տրվել են խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարականներ։
11:38 - 14 հուլիսի, 2021
30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես. Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857.600 ՀՀ դրամ: 
10:25 - 02 հուլիսի, 2021