Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին

 |armenpress.am|

Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգմավոր Արման Բաբաջանյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը համարում է քաղաքական՝ շեշտելով, որ «դատական իշխանությունը դիրքավորվել է ժողովրդի իշխանության դեմ»: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Պատգամավորի կարծիքով՝ առնվազն մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև Արդարադատության նախարարը, պետք է արդեն պաշտոնանկ արված լինեին, քանի որ պատասխանատու են եղել այն բարեփոխումների համար, որոնք պիտի դատական համակարգը հիմնավորապես առողջացման տանեին: Ըստ նրա՝ դատական համակարգը ըստ էության դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան: «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՍԴ-ն, առհասարակ դատական համակարգը և իհարկե իրավապահ համակարգի այլ ինստիտուտներ, գերատեսչություններ, ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր համագործակցությամբ ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ «Մարտի 1-ի» գործն ուղղակի տապալել, երբ ըստ էության կա հանցանքը, բայց չկա հոդվածը, բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան՝ արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և այդ հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ»,-ասաց Բաբաջանյանը: Պատգամավորը կարծում է, որ սա գործող իշխանության վերջին տարիների քաղաքականության անհետևողականության հետևանքն է:  «Ես կարծում եմ, որ սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր, որն ամբողջությամբ տեղավորվում է նաև առաջիկա ընտրությունների համատեքստում: Եվ դատական իշխանությունը, ինչպես ամիսներ շարունակ դիրքավորվել է ընդդեմ Հայաստանի պետականության, ցույց է տալիս իր համակրանքը որոշակի քաղաքական շրջանակի և քաղաքական գործչի նկատմամբ: Սա պատահական չէ, պատահական չէ ընտրված ժամանակահատվածը»,-ասաց նա ու կարծիք հայտնեց՝ դատական իշխանության գործողությունները մեծապես դիրքավորում են ընդդեմ ժողովրդի իշխանության, ընդդեմ այդ իշխանությունը խորհրդանշող Նիկոլ Փաշինյանի: Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատարանի այս որոշման առնչությամբ ծրագրում է բողոքի գործողություններ: «Սակայն կարծում եմ, որ մեր ժողովուրդը հենց արտահերթ ընտրություններում իր քվեով պետք է պատասխանի տեղի ունեցածին և դատական իշխանության այս վարքին»,-նշեց նա:
13:48 - 07 ապրիլի, 2021
Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

 |armenpress.am|

Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող կողմ, դատախազ Պետրոս Պետրոսյանը: «Դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը որոշման մեջ հղում կատարել է մեղադրող կողմի առարկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, թե ոչ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
19:07 - 06 ապրիլի, 2021
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.am|

armtimes.am: Մարտի  1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպիսով բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաեւ այդ մասով գործի վարույթը: Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատարուովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրվա այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ: Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
18:01 - 06 ապրիլի, 2021
Պարտավոր էի արտակարգ դրություն սահմանել` ելնելով ծառայողական դիրքից. Քոչարյանը` 2008-ի մարտի իրադարձությունների մասին
 |tert.am|

Պարտավոր էի արտակարգ դրություն սահմանել` ելնելով ծառայողական դիրքից. Քոչարյանը` 2008-ի մարտի իրադարձությունների մասին |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, որում անդրադարձել է 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:Պոզների հարցին այն մասին, թե ինչու Քոչարյանը հեռացավ 2008 թվականին, նա պատասխանել է, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը: Խոսելով 2008 թվականի մարտին Երևանում զոհերի համար պատասխանատվություն կրելու մասին, քանի որ իրեն մեղադրում էին արյուն թափելու համար Քոչարյանն ասել է.«Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, ինչը  ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել։
23:30 - 05 ապրիլի, 2021
Չկա 300.1 հոդվածը․ արարքը պետք է որակվի 309 հոդվածով. դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի մասին |1lurer.am|

Չկա 300.1 հոդվածը․ արարքը պետք է որակվի 309 հոդվածով. դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի մասին |1lurer.am|

1lurer.am: Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը: Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը: Քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ մեր կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու ինքը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզվի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այս մասին հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դու ձևական պահանջի պատճառով դադարեցնում ես հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց: Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»։ Հարցին՝ ՍԴ որոշումից հետո, երբ Սահմանադրությանը հակասող ու անվավեր է ճանաչվել քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, մինչև դատախազի՝ ՍԴ ներկայացրած դիմումի քննարկումը ամբաստանյալների նկատմամբ քրեական վարույթի ձգձգումը, չի՞ ստացվում արդյոք անօրինական, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց: «Կա ՍԴ որոշում, որը վերաբերում է 300.1-րդ հոդվածին, մենք արձանագրում ենք, որ արարքում կա նաև այլ հանցակազմ, իսկ դրանով որակելու բոլոր հնարավորությունները, դրա ուղղությամբ կատարվող քայլերը անօրինական չեն կարող դիտվել, հակառակը՝ սահմանադրականության խնդիր է այն, որ նման հնարավորություն չկա, որովհետև արդյունքում ունենում ենք հանցանք ու դրա համար պատասխանատվությունից ազատված մարդ»,- ասաց նա: Ըստ դատախազի՝ ամբաստանյալների արարքը 300.1-րդ հոդվածով է որակվել՝ պայմանավորված հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցությամբ: «Այն ժամանակ արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով, քանի որ կար 300.1-րդ հոդվածը: Չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- ասաց նա:
20:21 - 02 ապրիլի, 2021
«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակյվի ապրիլի 6-ին |1lurer.am|

«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակյվի ապրիլի 6-ին |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների և դատախազների միջնորդությունների վերաբերյալ դատական ակտ կամ ակտեր կայացնելու: Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ ժամը 17:45-ին: «Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով ՍԴ մարտի 29-ի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական ու անվավեր: Մեղադրող կողմն էլ առարկեց՝ նշելով, որ պետք է կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ, քանի որ կա Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների սահմանադրականության խնդիր՝ կապված արդար դատաքննության իրավունքի և տուժողների դատավարական շահերի հետ:
19:28 - 02 ապրիլի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021 թ. դիմել է Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ  մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր և բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման: Մասնավորապես. ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն։ Հատուկ հանցակազմերի առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց մեջ պարունակում են ինչպես մեկ այլ` ընդհանուր հանցակազմի հատկանիշներն ամբողջությամբ, այնպես էլ հանցակազմի լրացուցիչ կամ տարբերվող հատկանիշ: Հատուկ հանցակազմը ընդհանուր հանցակազմի մասնավոր՝ քրեաիրավական որևէ հատկանիշով առանձնացված դրսևորումն է, և այդ դրսևորման առանձնահատկություններով պայմանավորված էլ նախատեսված է որպես առանձին հանցակազմ։ Ընդհանուր և հատուկ հանցակազմերի մրցակցության, այսինքն՝ այն դեպքում, երբ անձի արարքը համապատասխանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ դրա հատուկ դրսևորումը պարունակող հատուկ հանցակազմի հատկանիշներին, այն ենթակա է որակման հատուկ հանցակազմով, քանի որ ընդհանուր հանցակազմը կլանվում է վերջինիս  մեջ: Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ հանգամանք, որը վերաբերում է միայն դրան և կիրառելի չէ ընդհանուր հանցակազմը նախատեսող նորմի նկատմամբ, օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող քրեաիրավական նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով, անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։ Քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքների վերաբերյալ իրավակարգավորումները, սակայն, այդ հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո առաջ բերելով համապատասխան դատավարական հետևանքներ առաջացնելու՝ համապատասխանաբար մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու պարտականություն, հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, կամ այդ ուղղությամբ կատարել որևէ դատավարական գործողություն՝ հանգեցնելով վիճակի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձի արարքը, այլևս չի գործում, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին, սակայն առնվազն այդ արարքի կապակցությամբ վարույթը չբացառելու դատավարական հնարավորություն առկա չէ։ Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ մեղադրողի կողմից մեղադրանքի փոփոխության բոլոր ռեժիմների գործադրման հիմքը մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների, դրանց կապակցությամբ մեղադրողի հետևությունների փոփոխությունն է։ Իսկ արարքի իրավաբանական որակումն, արտահայտելով մեղադրանքի «փաստ-իրավունք» բաղադրիչների կապը, չի տեղավորվում «ապացույց-փաստ» կապի շրջանակներում, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող: Մինչդեռ, ինչպես ակնհայտ է տուժողի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավունքից, իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները վերաբերում են նաև հանցագործությունից տուժած անձանց, և վերջիններս հավասարապես օգտվում են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված երաշխիքներից: Տուժողի` արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է վերջինիս շահը, որ իրեն հասցված վնասը վերականգնվի, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքները լրիվ բացահայտվեն ու դրանց տրվի ճիշտ քրեաիրավական որակում, իր նկատմամբ հանցանք կատարած անձը դատապարտվի և նրա նկատմամբ նշանակվի արդարացի պատիժ: Իսկ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Այնինչ, գործող իրավակարգավորումների պայմաններում հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը` զրկվել իր իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից ու դրանում տեղավորվող իր դատավարական շահերի բավարարումից միայն այն պատճառով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի նախատեսում միայն արարքի իրավաբանական որակումը մեղադրողի կողմից փոփոխելու հնարավորություն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը և 366-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադրում են քրեական հետապնդում չիրականացնել, մեղադրանքից հրաժարվել և քրեական հետապնդումը դադարեցնել առանց որևէ վերապահման, առանց արարքում այլ հանցակազմի առկայության հնարավոր հանգամանքը գնահատելու հնարավորության, այն դեպքում, երբ թեև հանցագործությունը սահմանող քրեաիրավական նորմը վերացվել է, բայց անձի արարքը համապատասխանում է այլ հանցակազմի հատկանիշներին: Այսպիսի կարգավորումները, ակնհայտորեն, չարդարացված ձևականությամբ չերաշխավորելով տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չնախատեսելով այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, բովանդակազրկելով մեղադրանքի պաշտպանությունը որպես նման իրավիճակում նշված իրավունքների ապահովման կառուցակարգ և արդյունքում հանգեցնելով տուժողի դատավարական շահերի ոտնահարման,  հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին: Վերոգրյալը վկայում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում: 
13:13 - 02 ապրիլի, 2021
Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին |armtimes.com|

Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի զոհերից՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը: Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Շիրինյանը փետրվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում ե՛ւ զրպարտող ե՛ւ վիրավորական հայտարարություններ է արել Գոռ եւ Սարգիս Քլոյանների հասցեին: «Գոռ Քլոյանի վերաբերյալ թմրամոլ լինելու մասին էր հայտարարություն արել, Սարգիս Քլոյանի մասին հայտարարել էր, թե Գոռի երեխաներին դրամական աջակցություն չի հատկացնում: Այսպիսի կեղտոտ, էժան, ստոր գնահատականներ եւ պնդումներ են արվել, որոնք սուտ են, զրպարտող են, արատավորող են»,- ասաց Եգորյանը: Հարցին՝ ի՞նչ է պահանջում Սարգիս Քլոյանը, Եգորյանը պատասխանեց. «Պահանջում ենք ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել»: Հայցը ներկայացվել է 2021 թվականի մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
12:21 - 05 մարտի, 2021
Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը. «Մարտի 1»-ի գործով դատախազը՝ այսօրվա նիստի հետաձգման մասին |1lurer.am|

Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը. «Մարտի 1»-ի գործով դատախազը՝ այսօրվա նիստի հետաձգման մասին |1lurer.am|

1lurer.am: Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի այսօրվա գործողությունները միտված են դատական նիստը ձգձգելուն, և այս վարքագիծը մենք վերագրում ենք պաշտպանական ամբողջ կողմին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը՝ խոսելով այսօրվա դատական նիստի հետաձգման մասին:  «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանի ներկա չլինելու պատճառով: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ:     «Սա իրավունքի չարաշահում է, դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը՝ թույլ չտալով, որ նրանք իրենց դատավարական հնարավորություններն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով: Փաստարկը, որ քրեական գործը մեծ է, ճիշտ չէ, մեծ քրեական գործ մենք չենք տեսել, և հետո՝ ի՞նչ կապ ունի գործի ծավալը դատական նիստին չներկայանալու հետ»,- ասաց դատախազը: 
14:10 - 02 մարտի, 2021
Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում․ Արամ Մանուկյանը՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության մասին |1lurer.am|

Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում․ Արամ Մանուկյանը՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության մասին |1lurer.am|

1lurer.am: Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների ու Մարտի 1-ի զոհերի հարազատների մասնակցությամբ այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այնուհետև ՀԱԿ անդամները, համակիրները Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարակից պուրակում՝ ի հիշատակ 13 տարի առաջ կատարված հետընտրական արյունալի իրադարձությունների զոհերի: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Մարտի 1-ի» գործով դատավարությանը, նաև մտահոգություն հայտնել, որ առ այսօր բացահայտված չեն սպանությունները: Արամ Մանուկյանը դատական պրոցեսը որակել է թատերական ներկայացում: «Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, էս երկրի ու երկրի ապագայի նկատմամբ, պետականության նկատմամբ: Այսպես չի կարելի երկրի հետ վարվել, այսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ: Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում»,- ասել է նա՝ վստահեցնելով. «Մենք գոնե շահագրգիռ կողմ ենք, որ Մարտի 1-ը բացահայտվի»:
21:00 - 01 մարտի, 2021