ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»,- ասված է շնորհավորական ուղերձում:
15:35 - 28 հունվարի, 2022
Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց  Պաշտպանի օրվա կապակցությամբ: Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում: «Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն  հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր  տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել  մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար: Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների  իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչն այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական: Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների  առջև: Շնորհավորանքներս ՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը: Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված  լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:
14:03 - 28 հունվարի, 2022
Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

1lurer.am: Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- նշեց նա: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Բեգլարյանի, դրանց վերաբերյալ քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում՝ պատերազմից հետո: «Նախագահը քննարկումներ է սկսել քաղաքական ուժերի հետ, և այդ քննարկումների արդյունքում տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են: «Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, իհարկե այս պարագայում որոշումը նախագահինն է՝ երբ մեկնարկել գործընթացը: Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմական վիճակով պայմանավորված միաժամանակ ընտրության անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և առանձնացման պարագայում այդ վտանգների մի զգալի մասը կարող է չեզոքանալ: Իմ կարծիքով՝ պետք է տեղի ունենան Ազգային ժողովի, այնուհետև նախագահի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է: «Տարբեր տեսակետներ կան, որևէ որոշում դեռ չկա, երբ աշխատանքները կատարված լինեն, կարող ենք ասել հիմնական մոտեցումները»,- նշեց Բեգլարյանը: Արցախի պետնախարարը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների աշխատանքները:  Բեգլարյանը նշեց, որ այս տարի պետական բյուջեում առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով և դարձել 15.5 մլրդ դրամ: Նա հիշեցրեց, որ  Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան՝ հունվարի 1-ից բժշկական ցուցումով առողջապահական ծառայություններն ամբողջովին անվճար են: Անվճար բուժօգնության հետ կապված ԱՆ վերահսկողական մեխանիզմներն արդեն մասնակի ներդրված են, բայց ընթացքում բարելավվելու են:   Պետնախարարը նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022 թ. ավելացել է 17.6 տոկոսով՝ դառնալով 17 մլրդ 331 մլն 212 հազար, նախատեսվել է ուսուցիչների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով:  «Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և նրանց ուղիղ կառավարաման ներքո է լինելու: Նրանց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծեց նաև, որ սոցիալական ոլորտում կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: 
15:09 - 18 հունվարի, 2022
Արցախի նախագահը ստորագրել է 2022-թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Արցախի նախագահը ստորագրել է 2022-թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում  է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
15:54 - 05 նոյեմբերի, 2021
ՊԲ հրամանատարը այցելել է վիրավորում ստացած զինվորներին

ՊԲ հրամանատարը այցելել է վիրավորում ստացած զինվորներին

Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում: Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց, նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:  Հավելենք, որ գեներալ-մայոր Վարդանյանը, այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:
11:28 - 16 հոկտեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանը ներկայացրել  է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Այս մասին տեղեկացնում է ՊԲ-ն: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:
23:05 - 13 սեպտեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:
13:19 - 13 սեպտեմբերի, 2021
Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966թ. մարտի 18-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:  Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան: 1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ-ում: 1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ: 2007-2012 թթ. եղել է  ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար: 2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: 2011թ. մայիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Մասնակցել է  1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:  Պարգևատրվել է ԱՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով: Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
19:45 - 11 սեպտեմբերի, 2021
Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Լուսանկարը՝ hetq.am կայքից Հայաստանի խորհրդարանում անցյալ ամիս՝ օգոստոսի 5-ի եւ 6-ի նիստերի ընթացքում քննարկման առարկա էր դարձել ոչ մարտական պայմաններում հայ զինծառայողների մահերի թեման։ Պատգամավորներն իրար մեղադրում էին, թե խաղաղ պայմաններում ում օրոք է ավելի շատ զոհ եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, մասնավորապես, օգոստոսի 5-ի իր ելույթում հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք խաղաղ պայմաններում 700-ից ավելի զինծառայող է զոհվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն, արձագանքելով Ալեքսանյանի այս հայտարարությանը, պնդեց, թե վերջինս սխալ թվեր է ասել, եւ թե Քոչարյանի պաշտոնավարման տասը տարվա ընթացքում ոչ թե 700, այլ 92 զոհ է եղել։ Ռուստամյանը պնդեց, որ իր ասած թիվը պաշտոնական տվյալ է։ Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ, Վահագն Ալեքսանյանը, ի պատասխան Ռուստամյանի հնչեցրած այս հայտարարության, ընթերցեց Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հավաքագրած տվյալներն այն մասին, թե 1998-2008 թվականներին հայկական կողմը քանի զոհ է ունեցել. զոհերի թվերը, որոնք հավաքագրված են ՊՆ-ի, Դատախազության, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացրած տվյալներից, ակնհայտորեն ավելին են, քան 92-ը։  ԱԺ-ում այս քննարկումից հետո Infocom-ը ՀՀ դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից խնդրեց տրամադրել հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվը՝ 1992-ից 2021 թվականի օգոստոսը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին նշելով պատճառը՝ մարտական գործողություններ կամ հրադադարի ռեժիմի խախտում, դժբախտ պատահար, սպանություն կամ ինքնասպանություն եւ այլն։  Պաշտպանության նախարարությունն, ինչպես գրեթե միշտ, այս անգամ եւս մերժեց տեղեկություն տրամադրել, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նման վիճակագրություն չեն վարում, իսկ Դատախազությունն ու ՀՔԱՎ գրասենյակը տրամադրեցին 2010 թվականից սկսած իրենց հավաքագրած տեղեկությունները՝ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Դատախազությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 1992 թվականից մինչեւ 2010 թվականը գրանցված մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում տեղեկություն առկա չէ։ Ուստի ստորեւ նախ կներկայացնենք Անի կենտրոնի ներկայացրած տվյալները՝ 1990-ականներից մինչեւ 2010 թվականը, ապա Զինդատախազությունից եւ ՀՔԱՎԳ-ից հարցմամբ ստացած տեղեկությունները՝ 2010-2021 թվականների վերաբերյալ։ 1995-2010թթ․ ընթացքում հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվն անցնում է 1600-ը Այսպես, Անի կենտրոնի այս տվյալների համաձայն (աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», էջ 250-251)` 1995-ին գոհերի թիվը կազմել է 324 հոգի, 1996-ին` 260 հոգի, 1997-ին՝ 217 հոգի, 1998-ին՝ 196 հոգի:  Հակոբյանը գրել է, որ իր պահոցում պահպանվել է 1998-ի գոհերի վիճակագրության վերաբերյալ երկու այլ տվյալ եւս՝ 151 եւ 171, ընդ որում, ինչպես շեշտել է հեղինակը, վերջին թիվը 1999-ին հրապարակավ նշել է Սերժ Սարգսյանը:  1999-ին Հակոբյանի պահոցում հանդիպում է 86 զոհ թիվը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ զոհերի թիվը եղել է 93:  2000 թվականին հանդիպում է զոհերի երեք տարբեր թիվ՝ 72, մեկ այլ տեղ՝ 111, Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսել է ավելի քան 100 զոհի մասին։  2001-ին, ըստ Թաթուլ Հակոբյանի հավաքագրած տվյալների, եւս հանդիպում է երկու՝ ակնհայտորեն տարբեր թիվ՝ 56 եւ 92։  2002-ին նախ գրվել է 50, ապա 62 զոհի մասին, 2003-ին՝ 40, 2004-ին՝ 38 զոհ։  2005-ին Պն-ն, ինչպես նշված է գրքում, հայտնել է 47 զոհի մասին, 2006-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացրել է 33, Զինդատախազությունը՝ 36 թիվը։  2007-ին (դարձյալ առաջնորդվում ենք «Մահվան հովիտ» գրքում զետեղված տվյալներով), ՀՀ ՊՆ-ն հայտնել է 31 զոհի մասին, Զինդատախազությունը՝ 50։  2008-ին, ըստ Զինդատախազության, զոհերի թիվը կազմել է 71, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ 69:  2009-ին ՀՀ զինդատախազությունը ներկայացրել է 43 թիվը, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ 42։ 2010-ի վերաբերյալ Թաթուլ Հակոբյանը նշել է, որ սա միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միեւնույն` 54 թիվը՝ ՀՀ ՊՆ-ն, Զինդատախազությունը, ՀՔԱՎԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, միայն Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 61-ը։ Իսկ ստորեւ ներկայացնում ենք 2010 թվականից մինչեւ 2021-ի օգոստոսը հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ ըստ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասնեյակի տվյալների եւ ըստ մահվան պատճառների։ Քանի որ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած տվյալները թվային անհամապատասխանություն ունեն, դրանք նախ կներկայացնենք առանձին ինֆոգրաֆիկաներով՝ նախ Դատախազության վիճակագրությունը, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակինը։ Դատախազույթունն առանձնացված տրամադրել է հակառակորդի կողմից կատարված սպանությունների, ինքնասպանությունների եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի, ծառայության հետ կապված ավտովթարների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքերի, հիվանդություններից մահվան դեպքերի, ականի, նռնակի պայթյունի հետեւանքով մահվան դեպքերի, դժբախտ պատահարների,  բռնարարքների, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումների, թռիչքի կանոնների խախտման պատճառներով մահվան դեպքերի տվյալները, որոնք ինֆոգրաֆիկայում ներկայացված են տարբեր գույներով։ (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տվյալները ներկայացրել է փոքր ինչ այլ բաժանումով․ մասնավորապես, ստորեւ բերվող ինֆոգրաֆիկայում ցուցադրել ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինքնասպանության, սպանության, բռնարարքի, հիվանդության, դժբախտ պատահարների, ավտովթարների, ականի, նռնակի պայթյունի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, թռիչքի կանոնների խախտման, եւ, ի վերջո, անհայտ պատճառներով մահվան դեպքերի թվերը։ Պատճառները դարձյալ ներկայացված են առանձին գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ ՀՔԱՎ գրասենյակի* (Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած թվերի տարբերությունը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում, որտեղ դարձյալ ներառված չէ Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը։ 2020 թվական՝ մինչեւ պատերազմը․ զինծառայողների մահվան 60, թե՞ 100 դեպք 2020 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում՝ 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ: Դատախազությունից ընդգծել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կումից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում թշնամու գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ ներկայումս ստույգ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ նրանց տվյալները պարբերաբար լրացվում են եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուստի 2020 թվականի ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է բացառությամբ նշված ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալների: (27.09.2020թ.-09.11.2020թ.) ՀՔԱՎԳ-ը 2020-ի ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ ներկայացրել է 100 թիվը, որը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկության, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության (միայն 2020 թ. 1-ին կիսամյակի տվյալները)։ Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհվել է 17 զինծառայող, ինքնասպանության պատճառով՝ 18 զինծառայող, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով՝ 1 զինծառայող, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով՝ 3 զինծառայող, սպանության պատճառով՝ 4 զինծառայող, ավտովթարի պատճառով՝ 22 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 25 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 9 զինծառայող։ 2021 թվական Դատախազությունից ստացած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 21 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ: Իսկ ՀՔԱՎԳ-ը դարձյալ այլ թիվ է արձանագրել՝ 44 դեպք․ այս թիվը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, ՀՀ գլխավոր դատախազության (2021 թ. 1-ին կիսամյակի դրությամբ տվյալների համադրությունը)։ Այդպիսով, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զինծառայողի մահվան 9 դեպք, ինքնասպանության պատճառով մահվան՝ 6, սպանության պատճառով մահվան՝ 6, ավտովթարից մահվան՝ 11, առողջական խնդիրների պատճառով մահվան՝ 8, դժբախտ պատահարի հետեւանքով մահվան 4 դեպք։ Քանի որ 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը դեռեւս հստակ չէ, իսկ 2021-ն ընթացիկ տարի է, այդ պատճառով այս թվականների տվյալներն ինֆոգրաֆիկաներում ներառված չեն՝ ցուցանիշները չխեղաթյուրելու համար։ Այսպիսով, 2010-2019 թվականներին, ըստ Դատախազության, արձանագրվել է 447 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ եւս 55 մահվան դեպք 2020-ի ընթացքում՝՝ մինչեւ պատերազմը, եւ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21 դեպք։ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացած տեղեկության համաձայն՝ 2010-2019 թվականներին արձանագրվել է 573 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ 2020-ի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 100 դեպք, 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 44 դեպք։ * Վերոբերյալ ինֆոգրաֆիկաներում տվյալների ակնհայտ տարբերություն կա հատկապես 2016 թվականի սյունակում։ Բանն այն է, որ 2016 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 140 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, 85-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 7-ը՝ սպանություն, 14-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 6-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքեր, 7-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 2-ը՝ ականի պայթյուններ, 7-ը՝ դժբախտ պատահարներ: 2016-ին, ՀՔԱՎ-ի տվյալների համաձայն, որոնք ներառում են ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների համադրությունը, զինծառայողների մահվան դեպքերի թիվը 175 է: Ընդ որում, ինչպես նշել են Գրասենյակից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է միայն 2016թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ այդ թվում՝ ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ 83։ Այսպես, ՀՔԱՎԳ-ի տվյալների համաձայն՝ 2016-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով 111 զինծառայողի եւ կամավորականի մահվան դեմք, որից Ապրիլյան պատերազամի ժամանակ զոհվել է 77 զինծառայող։ Նույն թվականին արձանագրվել է ինքնասպանության 15 դեպք, դիտավորյալ սպանության՝ 3, երկու եւ ավելի անձանց սպանության՝ 2, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով մահվան՝ 4, անհայտ պայմաններում սպանության՝ 1, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով սպանության՝ 5 դեպք։ 2016-ին ավտովթարի պատճառով մահացել է 11 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 2 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 7 զինծառայող, անհայտ պատճառով՝ 13 զինծառայող։ Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ։  Ուստի ներկայացված ինֆոգրաֆիկաներում 2016 թվականի զոհերի թվից հանել ենք Ապրիլյան պատերազմի զոհերի՝ ՊՆ-ի ներկայացրած թիվը՝ 64-ը։ Հայարփի Բաղդասարյան
16:34 - 08 սեպտեմբերի, 2021