Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը այդ ամենի ամրապնդման գործում: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-չինական փոխգործակցության առավել ընդլայնմանը և խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
15:18 - 15 հունիսի, 2024
Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի. Լլոյդ Օսթին
 |azatutyun.am|

Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի. Լլոյդ Օսթին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին ասել է, որ Չինաստանի հետ պատերազմը ոչ մոտ է, ոչ էլ անխուսափելի՝ չնայած Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության արագ խորացմանը: AP-ի փոխանցմամբ՝ Օսթինն ընդգծել է չինացի գործընկերոջ հետ երկխոսության վերականգնման կարւորությունը՝ խուսափելու համար «վրիպումներից և թյուրըմբռնումներից»։ Երեկ Լլոյդ Օսթինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունի հետ, որը բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ Չինաստանը խզեց ռազմական շփումները 2022 թվականին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցից հետո: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել չինացի գործընկերոջ հետ հանդիպումից:
13:48 - 01 հունիսի, 2024
Չինաստանը պատրաստ է օգնել ՀՀ–ին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ
 |arm.sputniknews.ru|

Չինաստանը պատրաստ է օգնել ՀՀ–ին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ հաղթահարու Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքները։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաո Նինը։ «Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների և նյութական վնասների։ Չինաստանը ցավակցում է Հայաստանին։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի այս արհավիրքը։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն բան անել օգնելու համար»,– ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Աղետի հետևանքով կա չորս զոհ։
20:45 - 28 մայիսի, 2024
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում |armenpress.am|

Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում |armenpress.am|

armenpress.am: Թայվանի շրջակայքում մեկնարկել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի համալիր զորավարժությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ «Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտին մայիսի 23-ին ժամը 07:45-ից համալիր զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցում, Թայվան կղզուց դեպի հյուսիս, հարավ և արևելք, ինչպես նաև Ցզինմեն, Մացզու, Ուցյու և Դունին կղզիների շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Հրամանատարության ներկայացուցիչ Լի Սին տեղեկացրել է, որ զորավարժություններին գործի են դրվել ցամաքային զորքերը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը և հրթիռային զորքերը։ Նրա խոսքով` «զորավարժությունները կենտրոնացած են ծովից և օդից համատեղ պարեկության վրա, մարտադաշտի նկատմամբ համապարփակ վերահսկողության և հիմնական թիրախների ուղղությամբ համատեղ բարձր ճշգրտության հարվածների վրա»: Լի Սին նշել է, որ վարժանքների նպատակը Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտու ուժերի «իրական մարտունակության» ստուգումն է։ Նա հայտարարել է, որ վարժանքները նաև պատասխանը կլինեն «հանուն Թայվանի անկախության հանդես եկող ուժերի անջատողական գործողություններին, և խիստ նախազգուշացում` արտաքին ուժերի կողմից միջամտության և սադրանքների դեմ»:  
13:37 - 23 մայիսի, 2024
Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Պեկինում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները եղել են անկեղծ, բարեկամական և բովանդակալից, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Մայիսի 16-ի առավոտյան Պեկինի ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները։ Սկզբում պետությունների ղեկավարները շփվել են սահմանափակ ձևաչափով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպմանը Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի համար։ Ռուսաստանին և Չինաստանին, նրա խոսքով, միավորում են ազգային զարգացման և համատեղ բարգավաճման ապահովման ընդհանուր նպատակները՝ փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և փոխշահավետության սկզբունքներով։ Սի Ծինփինը վստահեցրել է իր գործընկերոջը, որ պատրաստ է շարունակել երկկողմ հարաբերությունների կառուցումը և բոլոր ոլորտներում փոխգործակցության նոր ծրագրեր մշակել։ «Պարոն նախագահ, սա Ձեր առաջին արտասահմանյան այցն է նոր նախագահական ժամկետի սկզբից ի վեր, ինչը համոզիչ վկայությունն է այն ուշադրության, որ Դուք անձամբ և Ռուսաստանի կառավարությունը ցուցաբերում եք չին-ռուսական հարաբերություններին, մենք բարձր ենք գնահատում դա», - ասել է ՉԺՀ ղեկավարը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:06 - 16 մայիսի, 2024
Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին
 |armenpress.am|

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ Այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։ «Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» համատեղ հայտարարություն մեջ նշված է, որ «կողմերն ընդգծում են պետությունների միջև վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։ «Երկու կողմերը վերահաստատում են գլոբալ անվտանգության և խաղաղության կարևորությունը: Երկուստեք  վերահաստատում են, որ իրենք համատեղ կպաշտպանեն միջազգային համակարգը, որի առանցքը ՄԱԿ-ն է, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա, կաշխատեն արդար միջազգային կարգի հաստատման ուղղությամբ և հաստատակամորեն կպաշտպանեն խաղաղությունն ու  կայունությունն ամբողջ աշխարհում», - նշված է փաստաթղթում։ Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանը վերահաստատում է Եվրամիության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման իր հանձնառությունը և «խրախուսում է բարձր մակարդակի փոխանակումները՝ նպաստելու ռազմավարական հարցերի շուրջ տեսակետների մերձեցմանը»: Հունգարիան, որպես ԵՄ անդամ, կիսում է այս սկզբունքները և կներդնի իր ավանդը դրանց իրականացման գործում։ 21 կետից բաղկացած հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը նվիրված է Հունգարիայի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերին, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը նաև այլ բնագավառներում, ներառյալ առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը։ Չինաստանի նախագահը պետական այցով Չինաստանում էր գտնվում մայիսի 8-10։ Մինչ այդ նա պետական այցով եղել էր Ֆրանսիայում և Սերբիայում։
13:14 - 10 մայիսի, 2024
Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել միասին պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
 |tert.am|

Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել միասին պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար |tert.am|

tert.am: Պեկինը և Եվրամիությունը պետք է համատեղ պայմաններ ստեղծեն Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Փարիզում կայացած հանդիպմանը։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նախագահ Սին նշել է, որ Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն ցանկանում են շուտափույթ հրադադարի և խաղաղության վերականգնում Եվրոպայում, ինչպես նաև աջակցում են ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։Չինաստանի ղեկավարը կոչ է արել հակազդել ռազմական գործողությունների սրմանը, ապահովել միջազգային էներգետիկ և պարենային անվտանգությունը, պահպանել արտադրական շղթաների ու մատակարարումների կայունությունը։Նախօրեին Le Figaro-ի համար նախատեսված սյունակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը նշել էր, որ Պեկինը ուկրաինական հակամարտության ակունքներում չէ և ներգրավված չէ դրանում։ Նա հավելել է, որ երկիրը միշտ կառուցողական դեր է խաղացել խաղաղ կարգավորման առումով։
09:48 - 07 մայիսի, 2024
Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել

 |factor.am|

Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել |factor.am|

factor.am: Փարիզում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ գագաթնաժողովի բացմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Պեկինի հետ համակարգումը խոշոր ճգնաժամերի հարցով, այդ թվում՝ Ուկրաինայի, «բացարձակ վճռորոշ է», գրում է France 24-ը։ «Մեր մայրցամաքի ապագան շատ հստակորեն կախված կլինի Չինաստանի հետ հարաբերությունները հավասարակշռված կերպով զարգացնելու մեր կարողությունից»,- ասել է Մակրոնը։ Ավելի վաղ Le Figaro-ի համար գրված հոդվածում Սին նշել էր, որ ցանկանում է աշխատել միջազգային հանրության հետ՝ հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, որը ծագել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, միաժամանակ, ընդգծելով, որ Չինաստանը «ո՛չ կողմ է, ո՛չ էլ մասնակից»: Ֆոն դեր Լեյենն իր հերթին հայտարարել էր, որ կպնդի համաշխարհային առևտրում Չինաստանի հետ «արդար» մրցակցության հետ կապված՝ հավելելով, որ Սի Ցզինպինի հետ նախորդ բանակցություններում նա «հասկացրել է, որ շուկա մուտքի ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ և պետք է լուծվի»: «Մենք շատ հստակ ենք Չինաստանի հետ մեր հարաբերություններում, որոնք ամենաբարդ, բայց նաև ամենակարևորներից են»,- ասել էր նա։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Մակրոնի համար հանդիպմանն առանցքային առաջնահերթություններից է լինելու Սիին նախազգուշացնելը Ռուսաստանին աջակցելու վտանգների մասին, քանի որ արևմտյան պաշտոնյաներն անհանգստանում են, որ Մոսկվան արդեն զենքի արտադրության մեջ չինական հաստոցներ է օգտագործում։  
17:00 - 06 մայիսի, 2024
Սի Ծինփինը հույս ունի, որ իր այցը Ֆրանսիա կամրապնդի երկրների փոխադարձ վստահությունը |arm.sputniknews.ru|

Սի Ծինփինը հույս ունի, որ իր այցը Ֆրանսիա կամրապնդի երկրների փոխադարձ վստահությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ իր պետական այցը Ֆրանսիա թույլ կտա ամրապնդել երկու երկրների փոխադարձ քաղաքական վստահությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Չինաստանի նախագահը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ երեկ ժամանել է Փարիզ՝ սկսելով պետական այցը Ֆրանսիա, որը վերջին հինգ տարվա ընթացքում Չինաստանի ղեկավարի առաջին այցն է դարձել եվրոպական այդ երկիր: «Հուսով եմ, որ այս այցի շնորհիվ մենք կամրապնդենք երկու երկրների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ քաղաքական վստահությունը, կհասնենք ռազմավարական կոնսենսուսի, կխորացնենք փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կօգտագործենք պատմության ջահը առաջ առաջընթացի ճանապարհը լուսավորելու համար»,-ասված Է Սի Ծինփինի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ սա արդեն իր երրորդ պետական այցն է Ֆրանսիա, նախորդները եղել են 2014 և 2019 թվականներին՝ ՉԺՀ-ի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակը և 55-ամյակը նշելու առիթներով: «Վաթսուն տարի առաջ Չինաստանն ու Ֆրանսիան հաղթահարեցին «սառը պատերազմի» արգելքները և դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Վերջին 60 տարիների ընթացքում չին-ֆրանսիական հարաբերությունները մշտապես գտնվել են արևմտյան երկրների հետ Չինաստանի հարաբերությունների առաջին շարքում՝ միջազգային հանրությանը տարբեր սոցիալական համակարգեր ունեցող պետությունների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության օրինակ ցույց տալով»,-նշել Է Սի Ծինփինը։ Իր եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կտևի մայիսի 5-10-ը, Սի Ծինփինը Ֆրանսիայից բացի կայցելի նաև Սերբիա և Հունգարիա:
09:40 - 06 մայիսի, 2024
ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն
 |azatutyun.am|

ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այդ մասին Բլինքենը հայտարարել է Պեկինում՝ իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ 5,5 ժամ տևած բանակցությունների ընթացքում: «Ես կրկնել եմ, որ մեզ շատ է անհանգստացնում Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սանձազերծած Ռուսաստանին Չինաստանի կողմից օգնություն տրամադրելու հարցը»,- նշել է Բլինքենը: Նրա այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում: Սակայն Բլինքենն անպատասխան է թողել ռուսներին օգնելու համար Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցը: Պեկինում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է:
18:17 - 26 ապրիլի, 2024