Գեւորգ Գորգիսյան

Գեւորգ Սամվելի Գորգիսյանը (1986 հունվարի 23, Երեւան) ՀՀ ԱԺ 6-րդ եւ 7-րդ գումարման պատգամավոր է («Լուսավոր Հայաստան» կուսակցություն): ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարն է, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ, 2005թ.՝ տեղափոխվել «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտ եւ ավարտել 2007թ.: 2011թ. ավարտել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան։

2007-ին աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ կրտսեր ծրագրավորող, 2009-ին՝ որպես նույն ընկերության ծրագրավորող։ 2010-2014թթ. աշխատել է «Ալտակոդ» ընկերության վեբ ծրագրավորող։ 2015-2017թթ.՝ «IAM Cloud» անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։

2013-2014թթ. եղել է «ԴԵ՛Մ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, նույն թվականին ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք)։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

armenpress.am: Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակի մասին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կարծիքով՝ մայիսյան հաղթանակների ամենամեծ ձեռքբերումը պետականություն ունենալն է։ «Այս օրը հայերի համար ազգային վերածննդի օր է, որովհետև երկարատև դադարից հետո 1918 թվականի մայիսի 28-ին առաջին հնարավորությունն է տրվել պետականություն ձեռք բերելու։ Մայիսյան հաղթանակներն այն գործիքներն էին, որոնք մեր ազգի համար ստեղծեցին այն վստահությունը, որ մենք ինքնուրույն կարող ենք ձեռքբերումներ ունենալ։ Դրանցից ամենամեծը, թերևս, պետականությունն է, որը մենք հաջողությամբ պսակել ենք 1918 թվականի մայիսյան հաղթանակների և դրանց հաջորդող անկախության շնորհիվ»,- ասաց Թևոսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մայիսի 28-ը համարեց հայ ազգի համար վերածննդի օր։ «Հենց մայիսի 28-ին հազարամյակների անէությունից վերածնվեց Հայաստանի Հանրապետությունն ու հենց հայերի ջանքերի գնով։ Առաջին անգամ դարերի մեջ մենք հույսը դրեցինք ինքներս մեզ վրա և հաղթեցինք գրեթե անհավանական պայմաններում։ Մենք կարողացանք ապացուցել, որ գոյություն ունենալու իրավունք ունենք որպես ազգ, որպես պետություն և որպես միավոր»,- նշեց Գորգիսյանը։ Շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ պատգամավորը ցանկություն հայտնեց, որ այս տոները մեկ օր հիշելու առիթ չլինեն, այլ, որպեսզի հայ ազգն ապրի հաղթանակների ու ձեռքբերման գիտակցումով։ Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքով ու ջանքով հայ ժողովուրդը պետք է մի քար դնի պետության պետականության կայացման և կառուցման գործում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ը համարում է Հայաստանի պետականության վերակերտման և վերածննդի օր։ «Այս օրը ճակատագրական օր է հայ ազգի համար, որովհետև հենց այդ ժամանակ է դրվել մեր անկախության նվաճման, պետականության հիմքը։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, առողջություն և ազգային միասնականություն, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Իսայանը։
15:33 - 28 մայիսի, 2020
Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին |tert.am|

Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին |tert.am|

tert.am: Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այսպիսի գրառում է արել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր: «Հայտարարություն է տարածվել, որ Սարդարապատ հուշահամալիրը փակ է լինելու այցելուների համար: Միգուցե եթե ստանայինք դիմում, հասկանայինք՝  ինչպես է կարելի կազմակերպել, որ տարբեր ժամերի, առանձին-առանձին մեր ընդդիմադիր գործիչները կարողանային այցելել հուշահամալիր: Սարդարապատ հուշահամալիրը փակ է ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար, այլ նաև մեր քաղաքացիների համար»,- ասաց նա: Հարցին՝ նման միջոցառումներին մասնակցելն արդյոք հրավերով չի լինում, չպե՞տք է իշխանությունը հրավիրեր, Գևորգյանն ասաց, որ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր ուղարկվեր: «Այնտեղ միջոցառում տեղի չի ունեցել, չի կազմակերպվել: Որոշում է  եղել, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են գնալու՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և կաթողիկոսը ծաղկեպսակ են դրել, և դրանով ավարտվել է»,- նշեց Մանե Գևորգյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ  անդրադառնալով դիտարկմանը՝ չեն դիմել պարետատուն, դիմելու դեպքում հնարավոր կլիներ այլ ժամի կազմակերպել նրանց այցը Սարդարապատի հուշահամալիր, ասաց. «Արարողակարգով զբաղվող մարդիկ պետք է լինեն ու նման պետական միջոցառումներ կազմակերպելիս պետք է հաշվի առնվի ընդհանրապես երկրի իսնտիտուտները: Եթե հայտարարվում է՝ մի քանի հոգի են գնալու ու հայտարարվում է՝ մնացած բոլորի համար փակ է լինելու, որովհետև երկրում արտակարգ իրավիճակ է, չնայած՝ տրանսպորտը բաց է, մարդիկ այդ տրանսպորտով երթևեկում են, խանութները բաց են, սրճարանները բաց են, բայց օրինակ Սարդարապետի համալիրը փակ է, այստեղ չեմ կարծում, որ մենք որևէ բան կարող էինք անել, դիմել որ թույլ տան՝ մոտենալ այնտեղ»: Շարունակությունը՝ tert.am-ում
13:56 - 28 մայիսի, 2020
Բանկային երաշխիքը չի հանվելու, իզուր թող Ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Գորգիսյանին 
 |tert.am|

Բանկային երաշխիքը չի հանվելու, իզուր թող Ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Գորգիսյանին |tert.am|

tert.am: Պանդեմիայով պայմավարոված՝ ճգնաժամային իրավիճակ ենք ապրում և այս իրավիճակում պետության կողմից երկու կարևոր գործառույթ կար, որ պետք է իրականացվեր՝ առաջինը քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերն էին, որոնք թվով շատ են, բայց արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց են, ինչը փաստ է և բոլոր քաղաքացիներն են դա արձանագրում, և մյուսը՝ կապտիալ շինարարության հարցերն են, որի մասին խոսեց գործընկերս: Այս մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամվոր Գևորգ Գորգիսյանը: Վարչպետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Գորգիսյանը նշում է, թե բոլոր քաղաքացիներն արդեն արձանագրում են, նա բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն չունի:   «Առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են մեզ և շնորհակալություն են հայտնում աջակցության համար: Ես կարծում եմ՝ ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի: Նոր մի պատգամավոր հարց էր տալիս, ասում էր՝ կեղծ երաշխիքներ են ներկայացրել, ակնարկում էր՝ այդտեղ ծանոթ-բարեկամ ինչ-որ կապեր կան, եթե այդպիսի ծանոթ-բարեկամ կապեր կան ազդեցիկ, ի՞նչն էր խանգարում, որ այդ կապերն ազդեին, որ այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, որ կեղծ երաշխիք չներկայացնեին, չբռնվեին և քրեական պատասխանատվության չենթարկվեին: Այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել եմ՝ չի վերացվելու: Նրանք, ովքեր ուզում են վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատկների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ՝ հիմա գուցե իշխանությանը ատկատ չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք դրա մասին հազար անգամ հարցրեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Ես Ձեզ կոչ եմ անում, պարոն վարչապետ ջան, ատկատների և նման այլ պախարակելի բաներից խոսելիս՝ ունենալ որոշակի փաստեր, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է»,- հակադարձեց Գորգիսյանը: Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ չի հանվելու բանկային երաշխիքը և իզուր թող նրանց միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները:
19:58 - 27 մայիսի, 2020
Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ |armenpress.am|

Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալը երբեք չի կապել իշխանության դիրքորոշման հետ:  Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մտքին, որ ԼՀԿ-ի վերադարձը նիստին նշանակում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանության գնահատականը բավարարել է խմբակցությանը: Միրզոյանը հիշեցրել էր՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ նիստում գործընկերներին տեսնելով՝ կարող է ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին: Գորգիսյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստան»-ը երբեք իր դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ»,-ասաց նա ու ընդգծեց՝ հույս չեն ունեցել, որ քաղաքական ուժից որևէ մեկը վարչապետի ելույթից տարբերվող կարծիք կհայտնի: «Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ: Եվ հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,-նշեց նա:
14:46 - 26 մայիսի, 2020
ԼՀԿ-ն չի պատրաստվում մանդատը վայր դնել |pastinfo.am|

ԼՀԿ-ն չի պատրաստվում մանդատը վայր դնել |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ քննարկում է իր հետագա քայլերը։ Երբ որոշում լինի հայտարարությամբ հանդես կգան։ Այս մասին հայտնեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Հարցին, քննարկվու՞մ է մանդատը վայր դնելու տարբերակը, Գորգիսյանը բացասական պատասխան տվեց ու ասաց, որ մանդատը վայր դնելը որևէ օգուտ չի տա։ «Այդ դեպքում գոյություն ունեցող դիկտատուրան ավելի կուժեղանա։ Մեզ մեր մանդատները տվել են ՀՀ քաղաքացիները՝ դիմակայելու Նիկոլ Փաշինյանի դիկտատուրային»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։ Այսօր մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ  «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում»։
13:49 - 11 մայիսի, 2020
Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին |tert.am|

Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ ավիացիայի խնդրին և նշեց, որ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել, և սև ցուցակում հայտնվելու խնդիր կա: «Ըստ այդմ շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց նա: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: «Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն իր համապատասխան առարակությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց նա:   Շարունակությունը՝ tert.am-ում։
18:05 - 06 մայիսի, 2020
Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան
 |shantnews.am|

Ռազմարդյունաբերության ոլորտի պատվերները ստացվել են, պայմանագրերը՝ ստորագրվել․ Արշակյան |shantnews.am|

shantnews.am: ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է լինելու ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնք գործունեությունը չեն դադարեցրել և չեն կարող դիմել օժանդակության ծրագրերին։ Գորգիսյանը ասաց, որ իրեն դիմած ընկերությունները բողոքել են պատվերների բացակայությունից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ այս պահին արդեն պատվերները տրվել են ընկերություններին, պայմանագրերը կնքվել են, վճարումները՝ իրականացվել։ Ավելի լայն պատասխանելով հարցին՝ Արշակյանն ասաց, որ կանոնակարգումների հետ կապված՝ տարեսկզբին ընկերությունները ստիպված են լինում որոշակի պարապուրդի շրջանում լինել։ Դա կանխելու համար, ըստ Արշակյանի, ԲՏԱ նախարարությունը ներկայումս կարգավորումների փոփոխության տարբերակներ է քննարկում ՊՆ-ի հետ։
19:28 - 15 ապրիլի, 2020
Չկա նաև որևէ սահմանափակում, թե հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով ի՞նչ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի․ Գևորգ Գորգիսյան

Չկա նաև որևէ սահմանափակում, թե հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով ի՞նչ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի․ Գևորգ Գորգիսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։ Ելույթների փուլում վերոնշյալ նախագծի վերաբերյալ իր կարծիքը հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա նշեց, որ թեև նախագծի նպատակը հասկանալի է, սակայն կիրառվող միջոցները խնդրահարույց են և շատ ու շատ հարցեր առաջացնող։ «Ինչու՞ է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել և երբ։ Եթե մենք ուզում ենք նրա ֆիզիկական շփման շրջանակը պարզել, դրա համար պետք է նրա դիրքը և այդ դիրքը համեմատել այլ մարդկանց դիրքերի հետ։ Եթե մենք պատրաստվում ենք բոլորի դիրքերը ունենալ։ Որևէ կերպ մարդկանց զանգերը չեն նպաստելու, որովհետև զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում և հակառակը՝ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,-ասաց Գևորգ Գորգիսյանը Պատգամավորը նշեց, որ ցանկացած դեպքում այս տվյալները պահպանվելու են ապանձնավորված։ «Այսինքն՝ սիմ քարտն այսինչ ID-ով եղել է այսինչ դիրքերում, զանգել է այսինչ քարտերին՝ այսինչ ID-ներով։ Այդ ID-ներով միանշանակ հնարավոր է վերականգնել, թե ովքեր են եղել այդ անձինք։ Այսինքն՝ ցանկացած պարագայում, եթե մենք այս տվյալները պահում ենք, մենք դրանք կարող ենք վերականգնել միշտ՝ թե ովքեր են եղել այդ մարդիկ, ուր են գնացել, ում մոտ են, ում հետ են խոսել, երբ են խոսել։ Հետագայում օգտագործելու համար՝ որևէ կերպ չենք նշում, թե ինչի համար։ Չկա նաև որևէ սահմանափակում, թե հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով ի՞նչ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի։ Մենք գործ ունենք շատ լուրջ՝ մարդկանց տվյալների մոտավորապես տոտալ վերահսկողության գործիքների հետ՝ տվյալ պարագայում, բայց չունենք որևէ հսկողության մեխանիզմներ, թե այն մարդիկ ովքեր պահելու են այս տվյալները, ի՞նչ ստանդարտների պետք է համապատասխանեն, ի՞նչ ստանդարտներ պետք է ունենան, որպեսզի մենք նրանց թույլ տանք պահպանել այս տվյալները, և չկա մարմին, որը վերահսկելու է այս ողջ գործընթացը։ Շատ մտահոգիչ է նախագիծը և պետք է մտածենք այս ամեն ինչը շտկելու ուղղությամբ»,- մասնավորապես ասաց Գևորգ Գորգիսյանը։  
13:20 - 30 մարտի, 2020
Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Վերջին օրերին լրատվական հարթակներում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք  ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության հարցը։ Որոշ շրջանակներ պնդում են, որ պետք է անհապաղ կայացվի ընտրությունների հետաձգման որոշում՝ անկախ հանգամանքից, որ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան Արցախ չի հասել։ Այս շրջանակները, այդ թվում տարբեր վերլուծաբաններ, փաստարկ են բերում, որ ողջ աշխարհն է ձեռնարկում լրջագույն քայլեր, բոլորը մեկուսանում ու տանից դուրս չեն գալիս, քանի պատկան մարմինները փորձում են համավարակի «դեմն առնել»․ հետաձգվում են օլիմպիական խաղեր, փառատոններ ու հնչեղություն ունեցող գրեթե բոլոր միջոցառումները։ Ըստ այդմ՝ Արցախը եւս պետք է շարժվի այս օրակարգով։ Իսկ ահա այս տեսակետի ընդդիմախոսներն էլ պնդում են, որ ընտրությունները չեղարկում կամ հետաձգում են իրենց, ոչ թե հարեւան հանրապետության ներքին իրավիճակից ելնելով։ Բացի այդ՝ նրանք նշում են, որ Արցախն անկախ պետություն է եւ Արցախի իշխանություններն իրենք կարող են որոշել՝ ինչպես շարժվելով՝ ելնելով իրավիճակից։ Այս կարծիքին է նաեւ Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Infocom-ի հետ զրույցում Աբովյանը շեշտեց՝ Արցախի Հանրապետությունը քաղաքական անկախ միավոր է, եւ Արցախի իշխանությունների որոշումը քննարկելը կոռեկտ չի լինի․ «Մենք Երեւանում ենք, Արցախի իշխանություններն այնտեղ են, եւ ես համոզված եմ, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ ճիշտ չէ քննարկել անկախ պետության գործողությունները, կամ ինչ-որ խորհուրդներ տալ։ Արցախի իշխանություններն ի զորու են որոշել անկախ Արցախի տարածքում իրենց գործողությունների տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը։ Մեր հարցին՝ արդյոք այս պայմաններում ընտրական գործընթացը կլինի այնպիսին, ինչպիսին սպասվում էր՝ ակտիվ ու մրցակցային, թե, ամեն դեպքում, քաղաքացիների մասնակցությունը բարձր չի լինի, Աբովյանը նկատեց՝ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան իր հետքը թողնում է յուրաքանչյուր պրոցեսի վրա, և ոչ միայն Արցախում․ «Դա, այսպես ասած, համաշխարհային թրենդ է։ Բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մինիմալ միջամտի Արցախում տեղի ունեցող գործընթացներին, իսկ եթե այստեղից ինչ-որ խորհուրդ տրվի, դա, ըստ էության, միջամտում կդիտվի»։ Առհասարակ, պատգամավորի պնդմամբ, ընտրությունների վերաբերյալ գնահատականները տեղին կլինեն ընտրություններից հետո, կամ այն գործընթացներից հետո, որոնք կձեռնարկեն Արցախի իշխանությունները։ Աբովյանը համոզված է՝ շոշափելի վտանգի դեպքում Արցախի տարածքում տեղի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ վտանգը չեզոքացնելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցայնությանը, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, եւ ոչ ոք մարդկանց ոչինչ չի ստիպի, կգնան՝ կգնան, չեն գնա՝ չեն գնա։ ԲՀԿ-ական Արման Աբովյանի հետ համակարծիք է նաեւ ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը․ «Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի քաղաքական վերնախավը,- մեր զրույցում ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե մենք միջամտելու կարիք ունենք։ Ըստ պատգամավորի՝ եթե ընտրությունները չհետաձգվեն, մարդիկ, միեւնույն է, կգնան տեղամասեր։ Հարցին՝ մի՞թե չեն զգուշանա, նույն ակտիվությո՞ւնը կցուցաբերեն, ինչը նախատեսվում էր մինչ այս իրավիճակը, Գորգիսյանը պատասխանեց, որ Հայաստանում էլ նախքան արտակարգ դրություն հայտարարելը՝ մարդիկ լուրջ չէին վերաբերում իրավիճակին, քանի որ վարչապետը հայտարարել էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», նախարար Արսեն Թորոսյանն էլ ասել էր, թե վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ։ Իսկ հիմա, պատգամավորի խոսքով, ստիպված եղան օրենքները խստացնել, որպեսզի մարդիկ տանից դուրս չգան․ «Կարծում եմ՝ այդ նույն ընկալումը կա նաեւ Արցախում, ու, հաշվի առնելով, որ այնտեղ արտակարգ դրություն հայտարարված չէ, եւ դժվար է ասել, թե հայտարարելու համար ինչքան են հիմնավոր պատճառները, ընտրություններին մարդիկ միանշանակ մասնակցելու են։ Իհարկե, պետք է զգույշ լինել, բայց, իմ կարծիքով, մենք չպիտի խառնվենք»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Հայարփի Բաղդասարյան
16:22 - 27 մարտի, 2020
Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Լուսավո Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է բացառություն անել և նյութական աջակցություն տրամադրել ոչ միայն հակառակորդի գործողությունների պատճառով զոհված, այլ անձնազոհ արարքով ծառայակիցների կյանքը փրկելով մահացած զինծառայողների ընտանիքներին։Նախարարի տեղակալը նշեց, որ տեղյակ է նրա մատնանշած մասնավոր դեպքին։ Բալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ պետությունն այդ զինծառայողի անձնազոհ արարքի համար վերջինիս մորը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել։ Զինծառայողի մայրը փաստացի անօթևան է եղել։Արձագանքելով փոխնախարարի խոսքին՝ Գորգիսյանը հույս հայտնեց, որ կառավարությունը որևէ տեղից որևէ լուծում բերելու է իր նշած ընտանիքների համար։
12:33 - 28 փետրվարի, 2020