REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

Պահանջում ենք չեղարկել հանրաքվեն․ «Սասնա ծռեր» կուսակցություն

Պահանջում ենք չեղարկել հանրաքվեն․ «Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Ապրիլի 5-ի հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար: Նախ՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի: Բացի այդ՝ կեղծ ու ապօրինի Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ ապօրինի Սահմանադրական դատարանի՝ նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ անդամներին հեռացնելու նպատակ հետապնդող այս հանրաքվեն խորապես վիրավորում է մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվությունը և վտանգում է մեր ապագան: Այն ստիպում է մեզ ընտրություն կատարել վատի և վատթարի միջև, առաջարկում է անցնել ապազգային ու հանցավոր կառավարման համակարգի թրի տակով, ինչն ըստ էության ոտնահարում է մեր կամքի ազատությունը և զրկում է մեզ իրական ընտրության հնարավորությունից, ինչպես նաև մեր ձեռքով զուգահեռաբար լեգիտիմացնում է կեղծ ու ապօրինի սահմանադրությունը և արդարացնում է տասնամյակների թալանն ու իրավունքի բռնադատումը: Պատճառն այն է, որ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հեղափոխություն անելու և ազգային համախմբմամբ վատի ու վատթարի միջև մահացու երկընտրանքից ազատագրվելու քայլեր կատարելու փոխարեն դարձան նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ և մինչ օրս մեզ պահում են մերժված համակարգին, նրա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը, օրենքներին, ինստիտուտներին ու պաշտոնյաներին ենթակա կարգավիճակում՝ ստիպելով մնալ չարյաց փոքրագույնի փակուղում: Իշխանության նման վարքի պարագայում բնավ զարմանալի չէ, որ պետական ինստիտուտները, իշխանության թիմը, ապազգային ու հանցավոր նախորդ ռեժիմների ներկայացուցիչները՝ իրենց սպասարկու ուժերի, շրջանակների և լրատվամիջոցների հետ միասին, յուրահատուկ կերպով միավորվել են հանրաքվե կոչվող խաղի մեջ և ամեն ինչ անում են, որ ժողովուրդը մասնակցի դրան: Ստեղծվել է մի իրավիճակ, որ հանրաքվեն, լինելով ուղիղ ժողովրդավարության և ժողովրդաիշխանության շատ ընդունելի և գերադասելի գործիք, կոնկրետ այս պարագայում առաջացնելու է դրանց հակառակ արդյունք: Վերոգրյալի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք արհեստականորեն չստեղծել ազգային անվտանգության նոր մարտահրավերներ, մասնավորապես՝ չվտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, չսահմանափակել ժողովրդի կամքի ազատությունը և նրան չներքաշել բացառապես իր պատճառով ձախողման եզրին հասած խնդիրների լուծման մեջ, այլ վերջապես ստանձնել հեղափոխության մանդատով իրեն տրված հանձնարարությունը և այդ մանդատի լիազորությամբ. 1) չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով ներկայումս հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն և/կամ նշանակելով ՍԴ դատավորներ և/կամ կիրառելով այլ տարբերակ, 2) հրաժարվել նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդությունից, Ազգային ժողովի որոշմամբ իրավաքաղաքական գնահատական տալ նրանց գործունեությանը և ճանաչել պետության զավթման և իշխանության յուրացման փաստը,3) հիմք ընդունելով իրավաքաղաքական գնահատականը՝ կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում. - քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ), դրա շրջանակներում պատասխանատվության կանչելով նաև որպես պետության զավթման և իշխանության յուրացման գործիք ծառայած ՍԴ անդամներին, - լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը, 4) ոչ առկա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը համապատասխան, այլ իշխանության աղբյուր ժողովրդի իրավունքի ուժով և միջազգային փորձի տեղայնացմամբ մինչև տարեվերջ կազմակերպել համաժողովրդական մասնակցությամբ նոր Սահմանադրության մշակման և հանրաքվեի գործընթաց»:
16:05 - 06 մարտի, 2020
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։Այսպես.քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.582.722, որից՝- ըստ գտնվելու վայրի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`129,- հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8:
12:52 - 06 մարտի, 2020
Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ «2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով: Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության «երկրորդ ալիքի հիմնական նպատակ», Հանրաքվեի մասին օրենքում 2018թ.-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ:Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում  հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը:Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Ընտրական հանձնաժողովներում սյսօր “ՈՉ”-ի ճամբարում միավորված եւ ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։Այսինքն յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝  2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են «ԱՅՈ»-ի շտաբի կողմից: Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը:Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի  շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարությունում:
11:16 - 06 մարտի, 2020
Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից. «Անկած Դիտորդ»

Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից. «Անկած Դիտորդ»

Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը: Հայտարարությունում ասվում է. ««Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու է հետեւյալ կազմով. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն, «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն, Մարդու իրավունքների եզդիական կենտրոն, Հասարակագիտական հետազոտությունների առաջատար խումբ, «Ձեղնահարկ» վերլուծական-հետազոտական կենտրոն, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն Այս կազմակերպություններից դուրս «Անկախ դիտորդ» դաշինքը բաց է համագործակցության համար այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական խմբերի եւ անհատների հետ, որոնք առաջնահերթ կարեւորում են ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը եւ չեն հանդուրժում ընտրական գործընթացները վտանգող որեւէ անհարկի միջամտություն կամ չարաշահում։ Դաշինքի համակարգող թիմը իր խորին երախտագիտությունն է հայտնում առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնած բոլոր կամավորներին։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Դաշինքին հաջողվել է առաքելությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում հայթհայթել։ Դիտորդների աշխատանքը եւ անհրաժեշտ  ծախսերը փոխհատուցվելու են, իսկ քարոզարշավի կանոնավոր երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2020 թ. մարտի 2-ից։ Գրանցվելու համար անցնել այս հղմամբ: Դեռեւս մինչեւ Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր՝ հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին  «ծանոթ» անձինք։ Այնուհետեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրեւ հանձնաժողովներն արդեն համալրված են, եւ ընդգրկվելու հնարավորություն չկա։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում, սակայն, տեսնում ենք  թափուր 42 տեղերի մասին նշում եւ առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում՝ որոշ դեպքերում միեւնույն անձը նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի եւ տարածքայի ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միեւնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։ Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում պետք է լինի միասնական եւ անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։
17:39 - 05 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

Սուրեն Պապիկյանը բացառում է, որ ընտրական հանձնաժողովներում զգալի մասը նախկին ՀՀԿ-ականներ են |civilnet.am|

civilnet.am: «Այո»-ին հատկացված 4 016 տեղերը ամբողջությամբ լրացվել են, ու հիմնական հատվածը եղել է մեր այն հատվածը, որը մասնակցել է նաև նախորդ ընտրություններին․ այս մասին ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։  «Ես բացառում եմ, որ այդ անձանց զգալի մասը ՀՀԿ-ականներ են»,- ասաց նա՝ անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում «Իմ քայլը»-ին հատկացված տեղերը ՀՀԿ և ՀՅԴ անդամներով համալրելու լուրերին։ Նրա խոսքով՝ եթե անգամ կան խնդիրներ, ու ինչ-որ մարդիկ տարբեր ձևերով հայտնվել են այդ հանձնաժողովներում, իրենք կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջիններիս հանձնաժողովների կազմից հեռացնելու համար․ «Ես լսել եմ այդ մասին, բայց օրինակ Գյումրիից ու Վանաձորից բողոքները եկել են այնտեղից, որ քաղաքացիները ակնկալիք են ունեցել հայտնվել այդ ցուցակներում ու չեն հայտնվել»։ Այս օրերին տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ նախկինում «Ելք» կամ «Իմ քայլը» դաշինքներից եղել են հանձնաժողովի անդամ, սակայն առաջիկա հանրաքվեին ընդառաջ զրկվել են այդ ցուցակներում տեղ գտնելու հնարավորությունից։ Քաղաքացի Միհրան Մխիթարյանն էլ համադրել էր նախկին ու առաջիկա ընտրություններում հանձնաժողովների ցուցակներն ու պարզել, որ «Իմ քայլը»-ի հանձնաժողովների անդամներից ավելի քան 500-ը նախկինում հանձնաժողովի անդամներ են եղել ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից։ 
16:38 - 05 մարտի, 2020
ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

factor.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է Սուրեն Պապիկյանի ելույթը և կապ է հաստատվել «Այո»-ի քարոզչության կողմի ներկայացուցչի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ԿԸՀ-ն ուշադրություն է հրավիրել «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին: «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադարձել էր տեղեկություններին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում նրանց աշխատել «Այո»-ի շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակում։ Նախարարն ընդգծել էր, որ ոչ մի նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո»-ի շտաբի կողմից, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասել էր Պապիկյանը։ Նա հավելել էր, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և հավելել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։ Շարունակությունը՝ factor.am-ում։
09:30 - 05 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ԱԺ ամբիոնից «Այո»-ի քարոզչությանը, այն որակելով Հանրաքվեի քարոզչության կարգի կոպիտ խախտում: Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։ Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։ Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։ Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը»։
09:28 - 05 մարտի, 2020
«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր՝ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ: «Ոչ»-ի կողմը, սակայն, 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում, միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել: «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականներն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամն օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են հանձնաժողովի անդամ դառնալ: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը: Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա:  Քարոզարշավը դեռ պասիվ է Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի շտաբերն աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունն ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն, երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբերով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»: «Ոչ»-ի կողմն ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում:  Նախընտրական շտաբեր «Այո»-ի քարոզչական կողմն ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Հարցին ի պատասխան՝ հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: «Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբեր չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որն ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- հայտնեց Ռուբեն Մելիքյանը:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:27 - 04 մարտի, 2020
Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին իբր լուրերին: Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև:«Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտնեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները և ակնհայտ կեղծ օրակարգի ձևավորումը:Նաև նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:
16:00 - 04 մարտի, 2020
Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am: Խնդիրը Սահմանադրական դատարանի կայացրած վճիռների կամ անհատների մեջ չէ, խնդիրն այս հաստատության և ողջ դատական համակարգի անկախության, անկողմնակալության մեջ է, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ, և կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից և անհատներից։ Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Դա պետք է որոշի հանրությունը՝ հանրաքվեի միջոցով։ Հանրությունը կորոշի՝ փոխե՞լ Սահմանադրական դատարանի կազմը, թե՞ ոչ», - ասել է խորհրդարանականը։Մակունցը նաև համոզմունք է հայտնել, որ շատ կարևոր է հանրաքվեն անցկացնել հիմա։«Արդարադատության նախարարությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է դատական համակարգի՝ ներառյալ Սահմանադրական դատարանի բարեփոխումների վրա, և այն կարող է փակուղի մտնել ՍԴ որոշ դատավորների պատճառով, ու այդ ողջ գործընթացը կարող է վտանգվել», - ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարը։
13:07 - 04 մարտի, 2020
«Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով

«Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկման առիթ է դարձել «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերը, փորձ անելով դա ներկայացնել որպես կուսակցության, կամ նրա առանձին անդամների, և «Ոչ» քարոզչական կողմի միջև ստվերային համաձայնություն՝ ֆինանսավորելու վերջինիս գործունեությունը։ Այդ առնչությամբ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է․ ա) «Ազգային օրակարգ» կուսակցությունն ազգային աջակենտրոն քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարով։ Կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը նրա Խորհուրդն է, որը ընդունում է հիմնական քաղաքական որոշումները։ Ներկայումս կուսակցության խորհրդի նախագահն է Արա Հակոբյանը, գործադիր քարտուղարը՝ Արա Գասպարյանը։ բ) Կուսակցության խորհուրդը իր 2020 թվականի փետրվարի 18-ի հայտարարությամբ արդեն իսկ հայտնել է 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ ընդգծելով գործընթացի հակասահամանդրական բնույթը և կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ գ) Միաժամանակ, ելնելով նախատեսված հանրաքվեի իրավաքաղաքական ռիսկերը հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով բացահայտելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով անկախ իրավաբաններից ձևավորված «Ոչ» քարոզչական կողմի հրապարակային առաջարկը՝ բոլոր շահագրգիռ ուժերին և անհատներին օգտագործել «Ոչ» քարոզչական կողմին ՀՀ օրենսդրութամբ ընձեռնված հնարավորությունները, «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։ Այսուհետև չճշտված կամ թերի տեղեկատվություն ներկայացնելուց խուսափելու նպատակով, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջարկում ենք «Ազգային Օրակարգ» կուսակցությանն առնչվող հարցերի պարզաբանման համար, նախապես ճշտել դրանք կուսակցության մամուլի ծառայության հետ, հավաստելով մեր գործունեության հետ կապված թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու մշտական պատրաստակամությունը»։
12:00 - 02 մարտի, 2020
ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից պահանջում են փաստեր ներկայացնել |tert.am|

ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից պահանջում են փաստեր ներկայացնել |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր պատգամավորներ ահազանգեր են ստացել, որ մի քանի մարզում մարզպետները հանդիպումներ են իրականացնում համայնքապետների հետ, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն հաղթի: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Մեզ դիմողները չեն ցանկանում բացահայտել իրենց աղբյուրը, քանի որ մտավախություններ ունեն, որ բացահայտելու դեպքում իրենց վրա կարող են ճնշումներ լինել: Նրանք նշում են, որ «Այո»-ի շտաբը բոլոր ուղղություններով աշխատում է, որ «Այո»-ն հաղթի»,-ասաց Եղիազարյանը: «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը ևս նման ահազանգեր է ստացել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, որ ըստ այդ ահազանգերի՝ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքեց «Լուսավոր Հայաստան»-ի ստացած լուրերը՝ նշելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Այո» նախընտրական շտաբից շատ ոչ ոք շահագրգռված չէ անցկացնել թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ: ««Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին մենք կխնդրենք կա՛մ ներկայացնել կոնկրետ փաստեր, կա՛մ ստիպված կլինենք նրանց հայտարարությունները որակել որպես հերյուրանք»,-նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:52 - 29 փետրվարի, 2020
Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի թեմայով. տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ

Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի թեմայով. տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ

Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի  է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ստիկանությունից: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշեց, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հայտարարվեցին շտաբի կազմը, աշխատանքային խմբերն ու դրանց գործառույթները։ Կգործի նաև Թեժ գիծ, հեռախոսազանգերին կպատասխանեն մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։ Արման Սարգսյանը հանձնարարեց աշխատանքներին ներգրավել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին։ Հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողներին հանձնարարվեց քարոզչության շրջանում և հանրաքվեի օրը գործել բացառապես օրինականության շրջանակներում, բացառել յուրաքանչյուր իրավախախտում, ապահովել հասարակական կարգը: Ոստիկանության օպերատիվ ծառայություններին հանձնարարվեց վերահսկել իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություն: Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
12:46 - 29 փետրվարի, 2020
Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշել է, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հայտարարվել են շտաբի կազմը, աշխատանքային խմբերն ու դրանց գործառույթները։ Կգործի նաև Թեժ գիծ, հեռախոսազանգերին կպատասխանեն մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։ Արման Սարգսյանը հանձնարարել է աշխատանքներին ներգրավել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին։ Հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողներին հանձնարարվել է քարոզչության շրջանում և հանրաքվեի օրը գործել բացառապես օրինականության շրջանակներում, բացառել յուրաքանչյուր իրավախախտում, ապահովել հասարակական կարգը: Ոստիկանության օպերատիվ ծառայություններին հանձնարարվել է վերահսկել իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություն: Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
10:02 - 29 փետրվարի, 2020
Կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների. Լենա Նազարյան |lragir.am|

Կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների. Լենա Նազարյան |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ - Նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են պայքարել թալանչիների դեմ: Դրանից հետո բազմաթիվ հարցադրումներ հնչեցին, թե ովքեր են այդ դավաճանները, ինչու քրգործեր չեն հարուցվում, երբ է իշխանությունն ընթացք տալու այդ փաստերին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, որն արվում է առանց անուններ հնչեցնելու: - Մի քանի օր առաջ վարչապետն իր անձնական էջում հրապարակեց Մարիա Ղանաղունյանի նամակը, որը որոշել էր վերադառնալ Հայաստան, սակայն ամիսներով չի կարողացել ստանալ քաղաքացիություն: Սա մի օրինակ է, թե ինչպես են պետական համակարգի որոշ օղակներ և առանձին անձեր արգելակում հայրենադարձության, կոռուպցիայի դեմ պայքարի, անօրինականության բացահայտման և այլ կարևոր գործընթացներ Հայաստանում: Չի բացառվում, որ կնոջ օրինական դիմումն անընդհատ մերժելու նպատակը եղել է մի քանի դոլարի կաշառքի ակնկալիքը: Հետո էլ կասեն հանրային ծառայություն են իրականացնում… Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հայտնի խորհրդակցությունը պատասխաններ ստանալու հանդիպում էր: Վարչապետն ասաց, որ այս ողջ ընթացքում ընդունել է գործերի քննության համար առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու ու քննիչների ծանրաբեռնվածության վերաբերյալ պատճառաբանությունները, բայց ժամանակն անցնում է, իսկ դանդաղկոտությունը վարկաբեկում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ բոլոր խնդիրները պետք է լուծում ստացած լինեին: Թե ինչ պատասխաններ է ստացել և հանձնարարություններ է տվել վարչապետը խորհրդակցության փակ մասում, ես չգիտեմ, բայց մի բանում համոզված եմ և ձեզ հետ համաձայն, որ կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների: Եթե հնչել է թերացման կամ կոծկումների մեղադրանք, ապա այն չի կարող լինել ընդհանրական, պետք է գտնվի թերացողը, մեղավորը, հանցակիցը: Կարծում եմ վարչապետի պահանջն էլ է վերաբերել այդ անձանց բացահայտմանը: - Շատերը նշում են, որ հանրաքվեին մասնակցությունը կարող է ցածր լինել և հնարավոր չլինի 650 հազար կողմ ձայն ապահովել: Ինչպիսի՞ն կլինի իշխանությունների արձագանքը, եթե իսկապես անհրաժեշտ թվով «այո» ձայներ չհավաքվեն: Շատերը նշում են, որ դրանից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա:  - Անհայտ շատերի գուշակությունների հիման վրա արված ենթադրական հարցադրումների պատասխանները որևէ արժեք չեն ավելացնում քաղաքական խոսակցությանը: Ես էլ կարող եմ նշել, որ ունենք հիմքեր կարծելու, որ ԱՅՈ-ն հաղթելու է: - Սահմանադրական հանրաքվեի հաջող ավարտից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի նոր ՍԴ ձևավորելու համար, նաև որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի հանրության համար վստահելի դատական համակարգ ստեղծվի: - Եթե նկատի ունեք, որ հանրաքվեի դրական ավարտի դեպքում ՍԴ ոչ ամբողջական կազմի պատճառով կարող է որոշումների կայացման խնդիր առաջանալ, ապա կարծում եմ այդ խնդիրը հիմա էլ կա և արդեն տևական ժամանակ է ինչ կա: Քանի դեռ հնարավոր չէ Սահմանադրական փոփոխությունների համար որևէ հարցով դիմել ՍԴ և ակնկալել անաչառ եզրակացություն, ճգնաժամը հիմա է, ոչ թե հետո: Իսկ հանրաքվեի դրական արդյունքների դեպքում, Ազգային ժողովը շատ արագ կհամալրի քվորումի համար անհրաժեշտ 3 հոգանոց կազմը՝ ՍԴ աշխատանքի դանդաղումները կանխելու համար: Շարունակությունը՝ lragir.am-ում։  
09:46 - 29 փետրվարի, 2020