«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել Հանրապետության նախագահի և խորհրդարանի լիազորությունները |hetq.am|

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել Հանրապետության նախագահի և խորհրդարանի լիազորությունները |hetq.am|

hetq.am: Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը: Այսօր կուսակցությունն ընտրելու է կառավարման և քաղաքական նոր խորհուրդ, հաշվիչ հանձանաժողովի նոր կազմ, ապա հաստատելու է կուսակցության ծրագիրը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով: Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց` այս իրավիճակից դուրս գալու համար այլընտրանք կա, այդ պատճառով իրենք ապավինում են քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստանձնեն պատասխանատվություն ապագայի համար, գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ գաղափարների, այլ` հանուն: Խորհրդարանական երրորդ խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժն առաջարկում է փոխել Սահմանադրությունը` ընդլայնելով Հանրապետության նախագահի ու խորհրդարանի լիազորությունները: Ժողովրդագրական վիճակի բարելավման համար ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը` ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի, բժիշկների, ուսուցիչների` մարզերում ներգրավվածությունն ավելացնելու համար վերջիններիս համար ապահովել էապես բարձր աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ: ԼՀԿ-ի առաջարկներից է նաև զինծառայողների սոցիալական երաշխիքների մեծացումը, այդ թվում` բնակարանային խնդրի լուծումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի անցնելու դեպքում պետական համակարգում աշխատանքով ապահովելը: Կուսակցության առաջարկներից է նաև Սյունիքում ՌԴ-ի հետ համատեղ նոր զորամիավորման ստեղծումը:Լուսանկարը` hetq.am-ի։
13:35 - 23 մայիսի, 2021
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց․ Մարուքյան

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ներկայացրեց հայտարարության նախագիծ, որը խորհդարանում պետք է քվեարկության դրվի։   «Ելնելով ՀՀ-ում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ մուտք են գործել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են ՀՀ նշված տարածքներում։ Տեղեկանալով ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների միջև վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքները անկախանտեսելի են և կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար, լսելով ՀՀ Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամն 103-րդ հոդվածի առաջին մասը, ԱԺ Սահամանդրական օրենքի 97րդ հոդվածի առաջին և հինգերերորդ մասերը, ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է․ Համաձայան Սահմանդրության 116-րդ հոդվածի առաջին մասին առաջին և երկրորդ կետերի երկրորդ և երրորդ մասերի՝ Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ։ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրեր վավերացնում է օրենքով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ անցկացնելու որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Մարուքյանը շարունակելով խոսքն՝ ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: «Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում»։ Մարուքյանն ասաց, որ կոչ են անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային։
18:28 - 20 մայիսի, 2021
Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մենք այս պահին  կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է հանդիսանալու  ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես սա է լինելու, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։ Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ  փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա»։ Նրա խոսքով՝ կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, առանց տեղեկացնելու, առանց ՀՀ 100 տոկոս շահի մասին իրազեկելու հերթական պրոցեսն է գնում։ «Սրա հետ կապված մենք  այսօր նախատեսում ենք ԱԺ արտահերթ նիստ։ Խոսել եմ նաև ԲՀԿ մեր գործընկերոջ՝ Արման Աբովյանի հետ, պատրաստում ենք հայտարարություն, առանց որևէ փաստաթղթի ԱԺ արտահերթ նիստ չենք կարող հրավիրել, այդ պատճառով կարծում եմ՝ հայտարարությունը կլինի այդ հիմքը։ Սահմանների հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է, հետևաբար միայն խորհրդարանի վավերացում է պահանջում։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթը, որը էլի վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը՝ կրկին պահանջում է խորհրդարանի վավերացում և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվի»։ Մարուքյանի խոսքով՝ ինքը սպասում էր, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կներկայացնի այդ մանրամասները, բայց չներկայացրեց, միայն նշելով, որ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից ։ «ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր համար, վարչապետի կամ այլ ուժերի համար և  հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ շահերից է բխում, թե ոչ։ Քանի որ մենք չունենք օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, ինչի մասին է այն՝ չենք կարող ասել բխում է ՀՀ շահերից, թե ոչ»։   Նա ընդգծեց, որ փաստաթուղթը պետք է հրապարակվի։ «Ես պատկերացնում եմ, որ այդ փաստաթուղթը պետք է հրապարակվի որպես նախագիծ և վարչապետը հստակ ասի՝ ես այս փաստաթուղթը ստորագրում եմ, որովհետև այն լավ է ՝ ա․ սրա համար, բ․ սրա համար և այլն, ներկայացվի, թե ինչի համար է այն լավ։ Հետո ժողովուրդը կորոշի լավ բան է, թե ոչ, որն է դրա հետևանքը և ինչ ենք անում։ Երկրի ղեկավարը ընդունում է, որ մեր երկրի տարածքում 600 ադրբեջանցի զինվորականներ կան և դուրս չեն գալիս, մենք Մոսկվայում բարձր մակարդակում ասում ենք, որ պետք է դուրս գան և այլն։ Մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արվել է, արվում է և արվելու է։ Մնացածը ընթացքը ցույց կտա»։ Նրա խոսքով՝ կարող է լինել ժողովրդի ճնշում և այդ փաստաթուղթը չվավերացվի։ «Օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչու՞ չբերեցին խորհրդարան, էլի մեծամասնություն էին, բայց գիտեին, որ բերեն, չեն կարողանալու վավերացնեն։ Դրա համար էլ այս անգամ չի ստացվելու նորից շրջանցել խորհդարանին։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախում ընթացող պատերազմի դադարեցմանն էր վերաբերում, հրադադարի մասին էր, ապա այս փաստաթուղթը, համաձայնագիրը կամ չգիտեմ ինչը, դեռ պարզ չէ՝ ինչ է։ ՀՀ սուվերեն տարածքի, սահմանների մասին է լինելու, որքանով ես հասկանում եմ՝ ըստ տարածվող տեղեկությունների»։
13:10 - 20 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Անի Սամսոնյանը ներկայացրեց ԼՀԿ մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը
 |1lurer.am|

Անի Սամսոնյանը ներկայացրեց ԼՀԿ մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ հատուկ նիստին ներկայացրեց կուսակցության մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը:   ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։   Ելնելով Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ-տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,   Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   օրհասական պահերին հայ ժողովրդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից և գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնիների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝   Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս   Պարտավորվում ենք՝    1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի.   2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը.   3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»։
19:13 - 10 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց․ իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց․ իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարաման հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում կառավարել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  «Հեղափոխությունը պետք է արդյունքներ տա, արդյունք տվող երկու մարմնի ղեկավարները՝ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, մեկը Սերժ Սարգսյանի հետ է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի։ Պատկերացնու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը որն է եղել։ Հիմա մենք ասում ենք՝ ժողովուրդ, դուք ունեք այլընտրանք»,-ասաց նա՝ նշելով, թե իր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է։ «Նա հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց։ Իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են»,-ասաց նա։ Հարցին՝ կոալիցիա կկազմի Նիկոլ Փաշինյանի թմի հետ, Մարուքյանն արձագանքեց, թե «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ առաջինը հայտարարել է, որ չի կազմելու կոալիցիա Նիկոլ Փաշինյանի հետ։ Մյուս հարցին՝ եթե «Հայաստան» դաշինքը կամ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը մեծամասնություն կազմի խորհրդարանում, նրանց հետ «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կկազմի՞, Մարուքյանն արձագանքեց, թե մեծամասնություն իրենք են կազմելու։
12:35 - 10 մայիսի, 2021
ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները

ԼՀԿ-ն մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, Ինչպես հայտարարել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հանրային համաձայնության հայտարարությունը Ելնելով   Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ֊տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից,   Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,   Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   օրհասական պահերին հայ ժողովորդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից   և գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնինների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝ Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս   Պարտավորվում ենք. 1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի. 2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը. 3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»,- ասված է հայտարարության մեջ:
12:21 - 06 մայիսի, 2021
Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը |armenpress.am|

Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունն է բերել մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին: ՄԻՊ-ը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին: «Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը նաև բերեց մարդու իրավունքների խախտումների այդ ծավալի: Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն: Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ինչ, ստացվում է, քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը՝ նկատելով, որ մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, և ամբողջ հարցը քաղաքական տիրույթում էր: «Օրինակ հարց՝ հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում»,-նշեց նա: Թաթոյանն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-ասաց Թաթոյանը:
12:16 - 06 մայիսի, 2021
Աճ ունենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով․ Արա Ֆիդանյան |tert.am|

Աճ ունենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով․ Արա Ֆիդանյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված թմրամիջոցների շրջանառության, իրացման դեպքերով հանցագործությունների այս աճը։Նա ներկայացրեց, որ 2020 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 138–ով աճելուն և իրացման դեպքերը ևս աճել են։Արա Ֆիդանյանը նշեց, որ այդ հարցը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ «Թմրամիջոցների շրջանառությունը լատենտային հանցագործությունների թվին է դասվում, հետևաբար եթե բացահայտումների թիվն ավելի է, մենք դա կարող ենք դիտարկել նախ իրավապահ համակարգի արդյունավետ համակարգի արդյունք»,–ասաց նա։Փոխոստիկանապետը նշեց, որ չնայած դրան զուգահեռ չի բացառվում, որ լինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրական դեպքերի աճ։ Նա հայտնեց, որ աճ ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների առումով։
16:20 - 05 մայիսի, 2021
Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան  |tert.am|

Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Վերջին ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ ընդգծված մի միտք է արտահայտվում. այն հետևյալն է՝ Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիտուտ՝ «կոռուպցիա», և մենք այն քարուքանդ ենք արել, այս միտքը այնքան ինքնավստահ և ընդգծված է հնչում, որ չի կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք սա ճիշտ է, թե ոչ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես բազմիցս համոզվել եմ, որ միգուցե մեր գործընկերները առհասարակ սխալ ընկալում ունեն, թե ինչ է «կոռուպցիան», օրինակ՝ դա պարզապես փող տալ, կաշառք տալ-վերցնելը չէ, կարող է լինել նաև հովանավորչությունը և այսպես ձեր ուշադրությանն եմ հրավիրում հետևյալի վրա: Հետքը գրում է ՝ «Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում» հոդվածը և առաջարկում եմ լրատվականի բացահայտած փաստերով զբաղվել »,- ասաց Անի Սամսոնյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ մենք չպիտի կոռուպցիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներ ունենանք: «Այստեղ կարող է լինել հովանավորչություն, նման տեղեկություններ ստանալու դեպքում է, որ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր շատ տխուր ձայնով ասում են՝ ցավոք Հայաստանում ոչինչ չի փոխվել, խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը շարունակում է գործել, և արդյո՞ք կոռուպցիայի ինստիտուտը քանդվե՞լ է, կներեք, բայց ես այս հարցում խիստ կասկածներ ունեմ»,- նշեց պատգամավորը: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
17:56 - 04 մայիսի, 2021
Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան
 |1lurer.am|

Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու մասին իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։ Պատգամավորը վստահ է՝ եթե նախկինները չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանը» կհաղթի արտահերթ ընտրություններում: Էդմոն Մարուքյան  (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները վերջին շրջանի պրոցեսների արդյունքում, նաև՝ ընտրությունների մասնակցության իրենց հայտարարություններով, ամեն ինչով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը: Ես հայտարարել եմ պաշտոնապես, որ եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի: Ինչո՞ւ: Որովհետև այդ ուժերը շատ լավ գիտեն՝ իրենց ակտիվության արդյունքում մեր ժողովուրդն ավելի շատ կգնա ձայն կտա իշխանությանը, որ իրենք չգան:
19:25 - 03 մայիսի, 2021
«Իմ քայլը» պատրաստ է քննարկել քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու ԼՀԿ-ի հայտարարության տեքստը |armenpress.am|

«Իմ քայլը» պատրաստ է քննարկել քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու ԼՀԿ-ի հայտարարության տեքստը |armenpress.am|

armenpress.am:  «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել  «Լուսավոր Հայաստան»-ի մշակած հայտարարության տեքստը, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում: ««Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է այդ տեքստը քննարկել»,-ասաց Սիմոնյանը: Նա «Իմ քայլը» խմբակցության անունից նաև շնորհավորեց Մամուլի ազատության օրվա առիթով: «Պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ: Այդ արձանագրումն արել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով,  քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի վարչապետի ընտրության քվեարկությանը:
15:10 - 03 մայիսի, 2021
Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան |1lurer.am|

Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 18-ից, երբ արտահերթ ընտրությունների գնալու պայմանավորվածություն ձեռք բերվեց, մեր երկրում ներքաղաքական կյանքը խաղաղվել է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու այլ տարբերակ չի գործել, ուստի ստիպված են եղել մեկնարկել խորհրդարանն արձակելու գործընթացը: «Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել, և սա անայլընտրանք գործընթաց է»,- ընդգծեց Մարուքյանը:  ԱԺ պատգամավորի խոսքով՝ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, ընտրակեղծիքներ թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, ընդդիմությունը, ըստ նրա, ամեն ինչ անելու է, որ իր ունեցած մեխանիզմներով թույլ չտա, որ ընտրությունների գործընթացը խաթարվի:   «Խորհրդարանի արձակման պայմանավորվածությունը գործում է, շեղում չի եղել»,- վստահեցրեց նա:  Մարուքյանը հայտնեց, որ մշակել են տեքստ և քաղաքական ուժերին կոչ են անում միանալ՝ արձանագրելու և պարտավորություն ստանձնելու, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսք չեն հնչեցնելու: 
14:50 - 03 մայիսի, 2021
Սյունիքը ոչ թե պետք է լինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող․ Սրբուհի Գրիգորյան

Սյունիքը ոչ թե պետք է լինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող․ Սրբուհի Գրիգորյան

Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը, ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մոռանում ենք՝ Սյունիքը ոչ թե պետք էլինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ալիևյան նկրտումների ֆունին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին,փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք, ու դա անում են հայրենասիրական լոզունգներով։ Պատգամավորը նշեց, որ այդ ահաբեկիչ նոտաները փշրվում են զանգերի մոտ։ Գրիգորյանը հավելեց․ «Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից։ Մենք հիմա պետք է որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում։ Եթե ձեր հաշվարկները այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ եք սխալվում։ Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական լծակներով մարդկանց ստիպել են անել այն՝ ինչ ուզել են, մարզպետարանից մինչև ՏԻՄ։ Մենք բոլորս լավ հիշողություն ունենք և պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, մեր արժանապատվությանը, մեր երկրին, պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքին»։ Պատգամավորը շեշտեց, որ մարդիկ լավ հիշողություն ունեն և որևէ մեկը թող հույս չունենա, որ կարող է գյադայական պահվածքով երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել և ընտրություններին փորձել պարտադրել։ Գրիգորյանի կարծիքով, այսօր թիվ մեկ օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը և մեր երկրի ժողովրդագրական և մյուս ռազմավարական խնդիրների լուծումը։ «Քաղաքացիների խնդրանքով պետք է անդրադառնամ նաև ԱԺ պատգամավորների խոսքին՝ Սյունիքի վերաբերյալ։ Տիկնանցից մեկը նշել էր ՝ «էս սյունիքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն», այո՛,մեղավորները պետք է ամենուր պատժվեն, բայց Սյունիքի մասին պահանջում և խնդրում եմ շատ զգույշ խոսել։ Մեր մյուս պատգամավորը եկել այստեղից ձղաձգումներ էր անում, թե բա՝ սարքու ենք սարքում ենք, էլի ասում եք Սյունիքի այս դպրոցը այն դպրոցը։ Այո՛, ասում ենք և ասելու ենք, որպեսզի ամրացնենք մեր սահմանամերձ բնակավայրերը»,- եզարափակեց պատգամավորը։
11:35 - 28 ապրիլի, 2021