Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մի շարք ուղղություններով հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեությանը, որը հանդիսանում է «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջմշակութային ու կրթական համագործակցության հեռանկարների քննարկման հնարավորության համար: «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում նախատեսվող նոր նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև մշակութային հաղորդակցության խթանումը: «Շարունակելու ենք գերմաներեն լեզվի դասավանդողների վերապատրաստման աշխատանքները՝ համագործակցելով ՀՀ տարբեր մարզերի դպրոցների հետ: 2017 թվականից նաև միջազգային տարբեր խոշոր միջոցառումներ ենք իրականացրել մշակույթի ոլորտում մեր հայ գործընկերների հետ: Այս համագործակցությունը ևս շարունակվելու է»,- ասել է «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում «Գյոթե կենտրոնը» կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի կրթամշակութային կյանքում: Նախարարն առանձնահատուկ կարևորել է գերմանական կողմի հետ փոխհամագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ բավականին հաջող համագործակցություն է առկա գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական հայեցակարգի նախագծի իրականացման շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:31 - 02 փետրվարի, 2024
Գերմանիայում երկու նախկին պատգամավորի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ Բաքվից կաշառք ստանալու կասկածանքով
 |1lurer.am|

Գերմանիայում երկու նախկին պատգամավորի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ Բաքվից կաշառք ստանալու կասկածանքով |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել խորհրդարանի երկու նախկին պատգամավորի դեմ, որոնք կասկածվում են Եվրոպայի խորհրդում Բաքվի օգտին քվեարկելու դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալու համար, գրում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP): Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները եղել են ԵԽԽՎ անդամներ և ներգրավված են եղել «Ադրբեջանական լվացքատան» մեջ: OCCRP-ն հայտնում է, որ Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հիմնադրամը, որպեսզի անվճար ուղևորություններ և թանկարժեք նվերներ առաջարկի եվրոպացի պատգամավորներին, որոնք պետք է քվեարկեին Բաքվի օգտին և ազդեցություն ունենային ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում ադրբեջանամետ ձևակերպումների վրա: Մյունխենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել նաև Էդուարդ Լինթների որդուն, որն օգնել է փոխանցումներ կատարել, ինչպես նաև «Lintner and Strenz» ընկերության նախկին աշխատակցին: Մյունխենի դատախազությունը հետաքննություն է վարում նաև Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Էլխան Սուլեյմանովի նկատմամբ, որը ղեկավարել է Բաքվում տեղակայված ՀԿ-ն, որի միջոցով իրականացվել են վճարումները: Նաև ենթադրվում է, որ հենց նա է հավաքագրել Ֆիշերին։
12:08 - 30 հունվարի, 2024
Ի պատասխան ԵԽԽՎ որոշման՝ Ադրբեջանում առաջարկել են հրաժարվել գերմանական ավտոմեքենաներից
 |factor.am|

Ի պատասխան ԵԽԽՎ որոշման՝ Ադրբեջանում առաջարկել են հրաժարվել գերմանական ավտոմեքենաներից |factor.am|

factor.am: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու՝ Վեհաժողովի որոշումը շարունակում է քննարկվել Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական դաշտում։ Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը, մասնավորապես, քննադատության է ենթարկել Գերմանիային, քանի որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակման նախաձեռնության հեղինակը գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն էր։ «Այսօր Գերմանիան Ադրբեջանի հետ հարաբերություններում հետ չի մնում Ֆրանսիայից։ Երկու պետություններն էլ պատմականորեն գաղութատերեր են, ամենասարսափելի պատերազմների մասնակիցներ, մարդասպան երկրներ, ֆաշիզմի և նրա քարոզչության կենտրոններ»,- ասել է Ռզաևը։ Նա նշել է, թե «Գերմանիան չի կարողանում տանել Ադրբեջանի ինքնիշխանությունը, նրա զարգացումը կամ անկախ քաղաքականության իրականացումը»։ «Իհարկե, Ադրբեջանը պետք է վճռական իր վերաբերմունքն արտահայտի այդ կողմնակալ դիրքորոշման նկատմամբ։ Սա արդեն մի քանի անգամ նշվել է։ Գերմանա-ադրբեջանական հարաբերությունները նախորդ տարիներին եղել են առողջ։ Ափսոս, որ այս հարաբերությունների վրա ստվեր գցողների թիվն ավելացել է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ այդ ամենում մեղադրելով «հայամետ ուժերին»։ Ռզաևը հայտարարել է, որ պետք է դադարեցնել Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը։ «Շատ կարևոր է ոչ միայն դադարեցնել Գերմանիայից ավտոմեքենաների ներկրումը, այլ նաև սահմանափակել այստեղ գործող որոշ կազմակերպությունների գործունեությունը։ Այս միջոցառումները պետք է լինեն բազմակողմանի և ընդգրկեն բոլոր ոլորտները։ Դրանք պետք է հստակ դրսևորվեն դիվանագիտական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում»,- հայտարարել է Ռզաևը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է Վեհաժողովից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։
10:09 - 30 հունվարի, 2024
ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը
 |factor.am|

ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում գրառմամբ նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ավելի ապահով և ուժեղ կդարձնի։ «Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հաստատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դիմումը։ Սա կարևոր առաջնահերթություն է եղել նախագահ Ջո Բայդենի համար։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ն և դաշինքն ավելի անվտանգ և ուժեղ կդարձնի»,- գրել է Սալիվանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը։ «Թուրքիայի խորհրդարանի այսօրվա որոշումը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարևոր և ճիշտ է։ Սա ամրապնդում է մեր միությունը: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան շատ շուտով կկարողանա պաշտոնապես միանալ դաշինքին»,- X-ում գրել է Շոլցը։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել է որպես օրենք՝ քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորներից 287-ի կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել 55, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
13:48 - 24 հունվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։   Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։   Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։
19:34 - 18 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոս քաղաքում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպումը։ Նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական ​​խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Գրիգորյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:
19:50 - 14 հունվարի, 2024
Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|

Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|

tert.am: Գերմանիայի Իլցեն քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հաղորդում է գերմանական NDR հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի և մեկ անհետ կորածի մասին։ «Ստորին Սաքսոնիայի ոստիկանության տվյալներով՝ Իլցենի «Հելիոս» կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ոստիկանության տվյալներով՝ ևս 21 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի ուշ երեկոյան։ Այն սկսվել է շենքի երրորդ հարկում և տարածվել մի քանի սենյակների ուղղությամբ։ Մարդիկ հիվանդանոցից տարհանվել են հրշեջ մեքենաների սանդուղքների միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 140 փրկարար։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
15:31 - 06 հունվարի, 2024
Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար. կառավարության ներկայացուցիչ
 |tert.am|

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար. կառավարության ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար։ Այս մասին X-ում գրել է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթ:«Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
12:00 - 08 դեկտեմբերի, 2023
Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|

Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը», - հաղորդում է APA գործակալությունը։ Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, «իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։
15:50 - 28 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը նշում է, որ նոյեմբերին կարևորագույն իրադարձություն էր դաշնային արտգործնախարարի այցը Հայաստան։ Անալենա Բերբոքի ջանքերն ուղղված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքի վերահաստատմանը։ Եվրամիությունն իր միջնորդությունն է առաջարկում հակամարտությունում և փորձում է կամուրջ հաստատել վստահելի խաղաղության համար։ Այդ կամրջի հիմնասյուներից մեկը ԵՄ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում (EUMA)։ Առաքելությունը Երասխի տարածքում արտգործնախարարին մասնակից դարձրեց իրենց պարեկային շրջայցին՝ նրան հնարավորություն տալով պատկերացում կազմելու իրավիճակի մասին։ Գերմանիան Եվրամիության ներսում ձգտում է հասնել առաքելության ընդլայնմանը։ Կայուն խաղաղության հնարավորությունների շուրջ էին դաշնային արտգործնախարարի հանդիպումները նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բերբոքն ընդգծեց շուտափույթ նոր բանակցային փուլ մեկնարկելու նշանակությունը։ Այցելելով Լեռնային Ղարաբաղի փախստականներին ՝ նախարարն առաջին ձեռքից տեղեկացավ, թե որքան շատ են խաղաղություն ցանկանում հատկապես փախստականները։ Բերբոքը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը ամենակարճ ժամանակում կարողացել են ապահովել փախստականների առաջնային կարիքները։ Գերմանիան նույնպես Լեռնային Ղարաբաղի մարդկանց միայնակ չի թողնում։ Օգտվելով իր այցից՝ նախարարը հայտարարեց Հայաստանին 9,3 մլն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ ի լրումն դեռևս 2021թ․ տրամադրված 22 մլն եվրո օգնության։
11:39 - 23 նոյեմբերի, 2023