Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Ոչ ոք չի ասում, որ մեկ օր մեր հարևանների հետ սահմանները չպետք է ճշտենք. Սեյրան Օհանյան |armenpress.am|

Ոչ ոք չի ասում, որ մեկ օր մեր հարևանների հետ սահմանները չպետք է ճշտենք. Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական ուժը չի պնդում, թե խաղաղության չի ձգտում, չի պնդում, թե հարևանների հետ սահմանները պետք չէ ճշգրտել, սակայն դրա համար համապատասխան պայմաններ իրենք դեռևս չեն տեսնում: Օհանյանն այս մասին վստահեցրեց ԱԺ լիագումար նիստում Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության իրենց նախագիծը օրակարգ ընդգրկելու մասին հարցի քննարկմանը: «Անկասկած, ՀՀ-ում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Հարցն ընդգրկելով օրակարգ, բացի նրանց, որ հիմնախնդիրները կարող ենք քննարկել, նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը»,-ասաց Օհանյանը: Գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը նա անընդունելի համարեց: «Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների. այսինքն` հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն: Առաջին նախապայմանը սա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվի սահմանազատումն ու սահմանագծումը»,-ասաց Օհանյանը: Այսպիսով` նա առաջարկեց քվեարկել կողմ և հարցն ընդգրկել լիագումար նիստի օրակարգ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց, որ հայտարարության  նախագիծը նոր չէ, այն մեկ անգամ արդեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մերժվել է և կրկին բերվել: Ըստ նրա՝  հայտարարության նախագիծը կարելի է բաժանել երեք մասի: Առաջին հատվածում, որտեղ խոսվում է պատերազմի մասին, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին, արվում են գերիների վերադարձը դեռևս չապահովելու շուրջ դատապարտումներ: Ըստ Գրիգորյանի՝ այդ հատվածում կրկնություն է, ԱԺ-ն արդեն 4 անգամ նմանատիպ հայտարարություն ընդունել է: «Երկրորդ հատվածը ներքաղաքական ընդդիմադիր խոսույթ է, տեքստը կոչ է անում ՀՀ լեգիտիմ կառավարությանը մնալ ՀՀ Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում: Հնչում են այնպիսի անվստահություն հայտնող հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և չեն կարող ընդունվել իշխող մեծամասնության կողմից, դրանք կարող են թուլացնել ՀՀ դիրքերը բանակցային սեղանին: Իսկ երրորդ հատվածը, որը վերջապես առնչություն ունի սահմանագծման և սահմանազատման հետ, այսինքն` հայտարարության վերնագրի հետ, ապա պետք է ասել, որ մեր պետության շահերից բխում է սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե փոխկապակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել՝ հետևյալ պարզ պատճառով, որ սահմանագծումն ու սահմանազատումը վերաբերում են ՀՀ-ի և Ադրբեջանի պետական սահմաններին, մինչդեռ ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է: Հեղինակների կողմից այս երկու հարցերի փոխկապակցումը չի բխում ՀՀ շահերից, ուստի անընդունելի է մեզ համար»,-ասաց Գրիգորյանը: Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ եթե ներքաղաքական ինչ-որ բառապաշար կա, որը թույլ է տալիս նման եզրահանգման գալ, ապա իշխանությունը պարզապես պետք է առաջարկ ներկայացնի: Քվեարկությամբ հայտարարության նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ՝ ստանալով 33 կողմ, 64 դեմ ձայն:
11:47 - 17 հունվարի, 2022
Էդուարդ Աղաջանյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին

Էդուարդ Աղաջանյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: ՀՀ ազգային ժողովի հաղորդմամբ հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժեւորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում եւ դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ  նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ընդլայնմանը: Քննարկվել է նաեւ հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում: Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի եւ բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
20:23 - 29 հոկտեմբերի, 2021
Էդուարդ Աղաջանյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

Էդուարդ Աղաջանյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժևորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարևորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում և դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ  նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային կապերի ընդլայնմանը: Քննարկվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում: Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի և բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ և բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
17:19 - 29 հոկտեմբերի, 2021
Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան |tert.am|

Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ավելի կոնկրետ՝ գերիների հարցը․ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում․ երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց (ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը-խմբ․), շատ արագ գերիների հարցը լուծվեց, և պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել»,-ասել է նա։ Հարցազրուցավարի հարցին՝ ճի՞շտ է հասկացել, որ ՀՀ նախկին ԱԳ նախարարը, փաստորեն, ստել է, Գրիգորյանն արձագանքել է․ «Ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր։ Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ, նա տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունը։ Հարց չի՞ առաջանում՝ ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալիս, դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում, երբ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»,-ասել է նա։
19:13 - 22 հունիսի, 2021
Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: v> ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել Ֆեյսուքի իր էջում. «Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։   Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։   Նրանք պիտի ստանան զրո քվե։ Ապագա կա»:  
14:41 - 17 հունիսի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին: Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում ենթարկվել է որոշ փոփոխությունների: «Սա լրամշակված, վերջնական տարբերակն է: Բոլոր առաջարկները, որոնք արվել են Արտաքին գործերի նախարարության կողմից, մենք ընդունել ենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը: նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ: Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն: Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը հանձնաժողովի նիստում արժանացավ միաձայն դրական եզրակացության:
15:07 - 01 մարտի, 2021
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել  Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն  անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարեւորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:01 - 07 դեկտեմբերի, 2020
Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստհեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց. «Եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, այսօր միգուցե ավելի շա՞տ դաշնակիցներ ունենայինք մեր կողքին, որոնք նույնիսկ պատրաստ կլինեին արյուն թափել մեր կողքին: Կարծում եք՝ դա կարո՞ղ էր, արդյոք, լինել, թե ոչ»: Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց՝ ինքն այդպես չէր թերագնահատի Հայաստանի աշխատաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, նաև չէր էլ գերագնահատի: Անդրադառնալով ռեսուրսներին՝ նշեց. «Ուղղակի գումարը բավարար չէ: Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները կարող են որևէ որակական փոփոխություն չտալ: Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական»: ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ այս կառավարությունում, վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ հնարավորություն է տրվել իրականացնել հենց վերոնշյալ նպատակը: «Ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, իաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման մեջ՝ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի հետ այն առումով, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճատարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»,- ասաց Մնացականյանը:
12:08 - 05 նոյեմբերի, 2020
Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ դեսպանների համալրման խնդիր: Մնացականյանն արձագանքեց՝ աս փուլում վերջին զարգացումները մի փոքր դանդաղեցրին, սակայն չկանգնեցրին գործընթացը: «Այս փուլում հիմա տեղի է ունենում համալրումը, պլանավորված կերպով եկանք հասանք այս փուլին: Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որևէ կերպ չկանգնեց»,- ասաց նախարարը: Նա նշեց՝ մոտենում են այն պահին, երբ արտաքին ոլորտի հորիզոնական կառավարումն ավելի կուժեղանա: Յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա: «Պատասխանավության սփռումն ավելի ամրապնդվում է: Եվ շատ մոտենում ենք խիստ ուղղահայաց համակարգից հորիզոնական համակարգի կառավարման նպատակին»,- ասաց ԱԳ նախարարը: Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը նաև նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են:
11:30 - 05 նոյեմբերի, 2020
Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Մենք այսօր մեկ լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որ կարողանանք վերականգնել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախարարը:  Նրա խոսքով՝ մեզ համար լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում: «Ես չգիտեմ՝ ինչո՛վ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին նրանց այս գործողություններին, քանի որ դա վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:  Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: 
11:08 - 05 նոյեմբերի, 2020
Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

Հայ պատգամավորները մեկնում են Մոսկվա և Թբիլիսի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով

2020 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Թբիլիսի կգործուղվեն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը եւ պատգամավոր Համազասպ Դանիելյանը (ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում), ինչպես նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը (ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության կազմում): 2020 թվականի հոկտեմբերի 22-29-ը աշխատանքային այցով Մոսկվա կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:շ
12:53 - 23 հոկտեմբերի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունները վավերացնելուն: ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝  Բուլղարիայի Հանրապետության հետ, Բենիլյուքսի պետությունների  (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) հետ և Գերմանիայի Դաշնության հետ, ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Արձանագրությունների նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում դյուրացնել ռեադմիսիայի համաձայնագրի իրականացումը: Արձանագրությունները նախատեսում են մանրամասն կանոններ ՀՀ-ի և Բենլիյուքսի պետությունների, Գերանիայի և Բուլղարիայի միջև հարաբերություններում կիրարակման մասով»,-ասաց ծառայության պետը: Հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը: Այս համատեքստում Ղազարանը խիստ կարևորեց անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Նրա վստահեցմամբ՝ արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Ամենաշատ հետընդունումն իրականացվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից: 2020-ին առաջին անգամ կառավարությունը հաստատել է պետական ծրագիր՝ օժանդակելու հարկադիր վերադարձող քաղաքացիներին: «Մինչ այդ պետությունն այս ոլորտում եղել է բացակա: Ծրագրով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կեցության վայր չունեցող քաղաքացիներին, տրամադրում ենք բնակարանի վարձի փոխհատուցում՝  60 հազար դրամի չափով 6 ամսվա ընթացքում»,- ասաց Ղազարյանը: Այս պահին արձանագրություններ են վավերացվել երեք երկրների՝ Ֆրանսիայի, Էստոնիայի, Չեխիայի հետ:
11:15 - 07 սեպտեմբերի, 2020
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ հունիսի 15-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների  պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր:Համաձայնագրի 20-րդ հոդվածը սահմանում է, որ Կողմերը կարող են կազմել կիրարկող արձանագրություն, որում ի թիվս մի շարք հարցերի կորոշակիացվի նաեւ իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները եւ փաստաթղթերը` ի հավելումն  համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, հետընդունման ձեւերը` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը: Հարակից զեկույցում արժեւորելով համաձայնագրի ընդունումը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը կարեւորել է ԵՄ բոլոր անդամ երկրների հետ նման փաստաթղթի առկայությունը, քանի որ նման համակարգ չունենալու դեպքում քաղաքացիները տուժում են:Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ Հայաստան-Եթովպիա եւ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբերի ստեղծմանը:
12:45 - 15 հունիսի, 2020