Տարոն Սիմոնյան

Տարոն Վարդանի Սիմոնյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական է։ 

2007թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (եվրոպական իրավունք), 2012թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ 2009թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (միջազգային իրավակարգ)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

2010թ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս է: 2008-ից իրավաբանական եւ փորձագիտական աշխատանք է իրականացնում միջազգային եւ մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում: 2010 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեութամբ: 2011-2019թթ.՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։

2008 թվականից ՀՀ իրավաբանների միության (ասոցիացիայի) անդամ է, 2012-2019թթ.՝ գործադիր տնօրեն։ 2010թ.՝ «Լոռվա երիտասարդների միասնություն» հկ համահիմնադիր, համանախագահ: 2010թ.՝ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ. տնօրեն։ 2010 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2017 թվականից՝ ՓՊ խորհրդի անդամ։ 2014 թվականից Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել)։ 2016թ.՝ Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, ՀՀՄ խորհրդի անդամ։ 2016 թվականից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։ 2017թ՝. ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Խորհրդարանն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:   ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: Կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին: Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, և եթե նախագիծն ընդունվի, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն առաջարկներ: «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն իրենց առաջարկությունները: Փաթեթը քվեարկությամբ ստացավ 91 կողմ, 21 ձեռնպահ ձայներ: 
11:02 - 06 մարտի, 2020
ԼՀԿ–ն առաջարկում է, որ օրենքում նշվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պատգամավորների տեսակցելու իրավունքի մասին
 |tert.am|

ԼՀԿ–ն առաջարկում է, որ օրենքում նշվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պատգամավորների տեսակցելու իրավունքի մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնում է«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:«Պահման վայրեր այցելության իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ, այդ թվում ԱԺ պատգամավորը և նախագահը, սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջ ենք կանգնում, որ հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել`պատճառաբանելով որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է»,-ասաց նա:Այսպիսով` առաջարկվում է, որ օրենքում նշվի տեսակցելու իրավունքի մասին և բացառությունը վերաբերում է նրան, որ այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, վկա լինեն:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը նշեց, որ հանձնաժողովում դեմ է քվեարկել նախագիծն ԱԺ օրակարգում ներառելու համար։«Նախկին իշխանության ժամանակ հնարավոր է, որ օրենքը կիրառեին իրենց ձեռնտու ձևով և թույլ չտան ընդդիմադիրներին տեսակցել անձին»,- ասաց նա և հարցրեց, թե արդյոք կա դեպք, որ ընդդիմադիր ուժերից որևէ պատգամավոր փորձել է տեսակցել անձի և չեն թույլատրել:Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ իր գործընկերներն այդպիսի խնդրի առնչվել են նաև այս իշխանության ժամանակ: 
16:34 - 05 մարտի, 2020
Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության կոչերի, քարոզի և դրանք հրապարակայնորեն արդարացնելու համար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ «Առաջարկում ենք քրեականացնել ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորումը, ընդ որում՝ բռնության կոչը պետք է լինի հրապարակային՝ վերաբերելով անձի սեռին, կրոնին, էթնիկ ծագմանը, հայացքներին և այլն։ Խոսքի ազատության համատեքստում ատելության խոսք չպետք է ներառվի», - ասաց նա։ԱԺ ԼՀԿ խմբակցություն պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ եթե բռնության կոչ է անում քաղաքական գործիչը՝ ասելով, որ հանցագործներին պետք է «պատերով տալ», դա տեղավորվո՞ւմ է նախագծի որևէ դրույթի մեջ։Փոխնախարարը նկատեց՝ անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, նախատեսվում է նման արարքից ձեռնպահ մնալու արգելք։«Եթե հիմնավորվի բռնության կոչ անելու դիտավորությունը, ապա արարքն, այո՛, քրեոարեն հետապնդելի կհամարվի», - նշեց Գալյանը։
12:22 - 27 փետրվարի, 2020
Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին |tert.am|

Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին |tert.am|

tert.am: Նախկինում քաղաքական իշխանության գործընկերները հայտարարում էին, որ ամբողջ դատական իշխանությունը կոռումպացված է, այսօր նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից լսում եմ, որ մեր դատական իշխանությունը մեծամասնությամբ լավն է, և կան որոշ դատավորներ, որոնք պղտորում են ջուրը: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Ես այստեղից երկու հետևություն ունեմ. կա՛մ մեր քաղաքական գործընկերները նախկինում անպատասխանատու հայտարարություններ էին անում և սևացնում էին բարեխիղճ դատավորներին, կա՛մ մեր քաղաքական իշխանության գործընկերներն արդեն ունեն հավատարմության երդում դատական իշխանության դատավորների մեծամասնությունից, երկու դեպքում էլ անընդունելի է և սա արդեն անպատասխանատու վերաբերմունք է»,- ասաց նա:«Այն նախագիծը, որը դուք ներկայացրել եք, ոչ թե նպաստում է, որ մենք ունենանք անկախ դատավոր, այլ նպաստում է նրան, որ մենք ունենանք վախեցած դատավոր, բայց ոչ թե օրենքի խստությունից, այլ կոնկրետ անձանցից վախեցած, կաշկանդված դատավոր: Սա որևէ ձևով չի նպաստելու անկախ դատական իշխանություն ունենալու մեր ցանկությանը, քանի որ երբ դուք կարգապահական պատասխանատվության համար հիմքեր եք սահմանում և այդ հիմքերը հարուստ են իրավական անորոշությամբ, դա նշանակում է, որ դուք չեք բացառում կամայական որոշումների հնարավորությունը: Սա մտահոգիչ է, քանի որ այս տարբերակում մենք անկախ դատավոր չենք ունենալու, մենք ունենալու ենք էլի հրահանգ կատարող դատավոր, սա անկախ դատավորի ինստիտուտ չէ»,-ասաց նա:
17:46 - 25 փետրվարի, 2020
Ձերբակալվածներին և կալանավորներին անարգել տեսակցելու նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

Ձերբակալվածներին և կալանավորներին անարգել տեսակցելու նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, չնայած բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկին, սակայն խորհրդարանն այն ընդունեց` ընդգրկելով լիագումար նիստերի օրակարգ: Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը` կրկին հիշեցնելով, որ այս նախագիծը տարբեր տարիների գրեթե բոլոր ընդդիմադիրները ներակայացրել է, սակայն այն մերժվել է: Տարոն Սիմոնյանի խոսքով` ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունեն անարգել մուտք գործել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և լինում են այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն նրեն թույլ չի տրվում շփվել կալանավորների հետ: «Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,- ասաց նա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` նախագիծը շատ կարևոր է, և բազմիցս է տարբեր իշխություն-ընդդիմությունների ժամանակ առճակատման առիթ դարձել: Զոհրաբյանը հիշեցրեց, որ շատ են եղել դեպքեր, երբ այցելել են ՔԿՀ-ներ, սակայն չեն կարողացել կալանավորին այցելել, իսկ ՔԿՀ-ի պետն առաջարկել է իր աշխատասենյակում թեյ խմել: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց` հանձնաժողովում քվեարկության ժամանակ մեծամասնությունը ձեռնպահ է մնացել: «Միանշանակ բոլորը կողմ են արտահայտվել, որ պատգամավորը ձերբակալվածին պետք է հնարավորություն ունենա հանդիպելու, բայց տեսակցության ինստիտուտը առանձին ինստիտուտ է»,- ասաց նա` կոչ անելով կողմ քվեարկել և հնարավորություն ընձեռել, որ նախագիծը ներառվի օրակարգ: Նախագիծը 116 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
13:50 - 11 փետրվարի, 2020