Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել․ ընդգծել է միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել․ ընդգծել է միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է  ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են  ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն  Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը,  գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում: «Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:51 - 18 օգոստոսի, 2023
Արցախի ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի այսօրվա արտակարգ նիստին. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի այսօրվա արտակարգ նիստին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստից սպասելիքներին: «Արցախի Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին: Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար: Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում: Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման փորձերը»,- գրել է նա:
22:39 - 16 օգոստոսի, 2023
Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ Արցախում ստեղծված իրավիճակին․ Արցախի նախագահ

Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ Արցախում ստեղծված իրավիճակին․ Արցախի նախագահ

Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  «Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների և հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները: Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը ևս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաև իրավիճակի հնարավոր զարգացումներին: Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»: Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը: Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը և ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով»,- նշել է Հարությունյանը։ 
16:16 - 15 օգոստոսի, 2023
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: «Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,- այս մասին նշված է ցավակցական հեռագրի մեջ: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
15:58 - 14 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանը միացել է միասնական աղոթքին

Արայիկ Հարությունյանը միացել է միասնական աղոթքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ մասնակցել է միասնական աղոթքին: «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին: Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։ Թող Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին»: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։
21:19 - 12 օգոստոսի, 2023
Ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ. Արցախի նախագահ

Ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ. Արցախի նախագահ

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ «Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը»,- նշել է Արցախի նախագահը: Հարությունյանի կարծիքով՝ ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը: Արցախի նախագահի կարծիքով՝ ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իր վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ: «Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ: Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ»,- նշել է Հարությունյանը: Արցախի նախագահն արցախահայության անունից հորդորել և պահանջել է բոլոր հիմնական դերակատարներից՝ չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար:
13:43 - 12 օգոստոսի, 2023
Արցախի նախագահը ստորագրել է օրենքներ. զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ

Արցախի նախագահը ստորագրել է օրենքներ. զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա: Զրպարտությունը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով: Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվում են պարբերաբար, ապա պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Վիրավորանքը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից  երկուհազարապատիկի չափով: Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պարբերաբար, դրանք պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով: Ըստ երկրի ղեկավարի ստորագրած օրենքների՝ պահպանվել է դատական կարգով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի հնարավորությունը, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
17:35 - 11 օգոստոսի, 2023
Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը
 |1lurer.am|

Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությանը կոչ է անում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի նախագահը տեսանյութ-ուղերձ է հղել, որում դիմում է ՌԴ-ին, ԵԱՀՄ ՄԽ-ին, ՄԱԿ-ին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը: «ՀՀ-ին հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով: Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում: ԼՂ նախագահը հորդորում է նաև դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով: «Միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական և քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում: Որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ագրեսիվ գործողություններին»,- ասաց ԼՂ նախագահը: Դիմելով միջազգային դերակատարներին՝ Արայիկ Հարությունյանը հորդորում է ստանձնած պարտավորությունների շրջանակում գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ԼՂ-ում ապրող ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական հանցագործությունը: Մասնավորապես, դիմելով Ռուսաստանի Դաշնությանը՝ Արայիկ Հարությունյանը նախ կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը ԼՂ-ում, ապա հավելել. «Վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ։ Կոչ եմ անում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ: Վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ-պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու և Լաչինի միջանցքի անխափան գործառությունը վերականգնելու ուղղությամբ: Կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին: Լիահույս եմ, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահ երկրները հետևողականություն կցուցաբերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարդության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման՝ միջազգային մանդատով օժտված մեխանիզմի վերագործարկման ուղղությամբ»,- ասվում է Արայիկ Հարությունյանի ուղերձում:
19:13 - 08 օգոստոսի, 2023
Հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև. Արցախի նախագահի ուղերձը 
 |tert.am|

Հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև. Արցախի նախագահի ուղերձը |tert.am|

tert.am: Հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։ Այս մասին միջազգային հանրությանն ուղղված ուղերձում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրեբջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքներ նման բանակցություններում Արցախի մասնակցությոնը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցությունների Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում»,- ընդգծեց նա։ Հարությունյանը նշեց, որ բանակցությունների արդյունավետության և լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետևեն միջազգային իարվունքի նորմերին։ «Ընդորում, ինչպես բուն հակամարտությանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման համար հնարավոր հետևանքները պետք է համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ և անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- հավելեց նա։ Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։
19:10 - 08 օգոստոսի, 2023
Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը |armenpress.am|

Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», - նշել էր Թովմասյանը: 
10:54 - 07 օգոստոսի, 2023
Վագիֆ Խաչատրյանի դեպքն ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է․ Արցախի նախագահ |tert.am|

Վագիֆ Խաչատրյանի դեպքն ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է․ Արցախի նախագահ |tert.am|

tert.am: Ցանկացած առաջարկության հիմքում պետք է նաև դիտվի մեր անվտանգությունը և Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, և ամենածանր հոդվախներով փորձում են մեղադրել, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել», - ասաց նա: ԱՀ նախագահի խոսքով՝ իրենք փորձում են ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջոցով տեղեկություններ ստանալ Վագիֆ Խաչատրյանի վիճակից։   «Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երևան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք, Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է և հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ», - ընդգծեց նա: Հարցին, թե որն է Արցախի պատասխանն այն փաստին, որ Ադրբեջանը չի թաքցնում իր հետաքրքրությունը նաև Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ և անգամ պահանջում է կազմալուծել պատական ինստիտուտները, Հարությունյանը նշեց, որ պատասխանն իրենց առօրյա աշխատանքն է, Սահմանադրությամբ ստանձնած իրենց պարտականությունների իրականացումը։ Դիտարկմանը, որ Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է՝ պնդելով, որ ժողովուրդն ունի այլ կարծիք ու ուզում է հպատակվել Ադրբեջանին, մինչդեռ իշխանությունները դեմ են, ԱՀ նախագահը պատասխանեց, որ ոչ միայն Բաքուն է մեղադրանքներ հնչեցնում, այլև ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են մեղադրել Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնելու համար, մինչդեռ երկուսի դեպքում էլ նպատակն Արցախի պետական ինստուտները քանդելն է։ «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր Շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքներին, կայացվելու է կոնսեսուսային»,-հավաստիացրեց Արայիկ Հարությունյանը:
10:41 - 07 օգոստոսի, 2023
Արևմուտքը ջանք է գործադրել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու հարցում, Ադրբեջանը հրաժարվել է․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Արևմուտքը ջանք է գործադրել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու հարցում, Ադրբեջանը հրաժարվել է․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում Բաքու- Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու համար, ինչին արցախյան կողմը դրական է արձագանքել, հատկապես, որ այն մոտ էր միջազգային ձևաչափին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երրորդ երկրում հանդիպելու առաջարկ է եղել, որն Ադրբեջանը մերժել է։ «Ես չեմ ուզում ասել, որ դա միջազգային ձևաչափով հանդիպման նախապատրաստական աշխատանք էր, բայց ինչ-որ տեղ կարելի էր ընդունել։ Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից»,- նշեց նախագահ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իրենք շահագրգռվածություն տեսել են նախաձեռնողներից, սակայն Ադրբեջանի հրաժարվելուց հետո առաջարկն այդպես էլ մնացել է օդում կախված։ Հարցին, թե ի՞նչ է առաջարկվում արևմտյան և ռուսական հարթակներում, Արցախի նախագահը պատասխանեց, որ առաջին փուլում որևէ առաջարկություն չեն անում, փորձում են ձևավորել այդ երկխոսությունը և թողնել թեմաները հանդիպման ընթացքում: «Ադրբեջանն այստեղ հստակ ունի իր պահանջները, իր օրակարգը, մենք էլ ունենք մեր օրակարգը, մեր իրավունքներից ելնելով մեր առաջարկները, դրա համար կոնկրետ օրակարգ չի քննարկվել», - նշեց նա: Անդրադառնալով Աղդամից հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկին, Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Արցախում հումանիտար աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունքում է ստեղծվել։ Նրա խոսքով՝ հարկավոր է հաշվի առնել նաև Լաչինի միջանցքի կարևորված լինել միջազգային հանրության կողմից, քանի որ ընդունված բազմաթիվ որոշումները վկայում են, որ հումանիտար աղետն Ադրբեջանի կողմից միջազգային նորմերը չհարգելու, միջազհային պայմաններն ու եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու հետևանքն է։ «Նաև պետք է հիշել, որ ցանկացած առաջարկություն, որն ուղղված է մեզ, պետք է առաջին հերթին լինի մեր արժանապատվության շրջանակներում, լինի միջազգային մարդասիրական նորմերի, կանոնների համաձայն: Ցանկացած կարևոր, կենսական նշանակություն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում մենք պետք է ունենանք կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունները», - հավելեց նա:
10:06 - 07 օգոստոսի, 2023