Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Նորայրի Մելիքյանը (հունիսի 26, 1982, Երեւան) ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալն է, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
 
Ծնվել է 1982թ․ Երեւանում: Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա)։ 2008թ․ վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։ 2003-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ։ 2006թ․ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010-ին՝ դոցենտի գիտական կոչում։

2007-2012 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012-ի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2013թ․ նոյեմբերից մինչեւ 2016թ․ մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր: 2016թ․ մայիսի 5-ից մինչեւ 2018թ․ սեպտեմբերի 26-ը ստանձնել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
Անկուսակցական է։
2020 թվականի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է «Ոչ» քարոզչական կողմի ղեկավարը
Այո՛, պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին |tert.am|

Այո՛, պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին |tert.am|

tert.am: Եթե չլիներ «Ոչ»-ի քարոզչություն, ապա հնարավոր չէր լինի մեր քաղաքացիներին հասու դարձնել՝ ինչպես «Այո»-ն հաստատող, այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույց ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով «Ոչ»-ի շտաբի նոր հայտ ներկայացնելուն։ «Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլև խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին, ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից՝ մենք շատ ավելի մեծ վնասներ և կորուստներ կունենանք, եթե բացի հակասահմանադրականությունից խնդիր հարուցվի նաև արդարացիությունն այս գործընթացում»,- ասաց նա։ Մելիքյանը ընդգծեց, որ «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբով ցանկություն և ժամանակ չունեն շատ ակտիվ քարոզարշավ իրականացնելու, մարզերով պտտվելու և այլն: 
12:06 - 18 փետրվարի, 2020
«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ |pastinfo.am|

«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ վաղը կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու գործընթացում են։ Հարցին, թե արդյո՞ք քարոզչություն կիրականացվի նաև մարզերում, Մելիքյանն ասաց, որ այս պահին դա արդիական չէ, բայց հայտարարությամբ ներկայացված դրույթներն ուժի մեջ են։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը և հանրային հայտը վերաբերում է հարթակ հանդիսանալուն, այլ ոչ թե՝ քարոզչություն իրականացնելուն։ «Մենք քարոզչական այս հարթակը դիտարկելու ենք որպես հարթակ այն քաղաքական ուժերի համար, որոնք ասելիք ունեն այս հակասահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Եթե նախաձեռնող խմբի անդամները հրապարակային դիմեն նաև օրենքով սահմանված ձևաչափերում հանդես գալու համար, ապա բացառապես իրավական տիրույթում, այլ ոչ թե՝ քաղաքական»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։ Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, որին ներկայացված փոփոխությունների փաթեթով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագծի հեղինակ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը, որը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել: Ինչպես հայտնի է՝ Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացին, իսկ մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի։ Գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Ռուբեն Մելիքյանը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ թեեւ համոզված են, որ հանրաքվեն հակասահմանադրական է, այդուհանդերձ այն կայանալու է, ուստի մի խումբ իրավաբաններով ու իրավապաշտպաններով որոշել են ձեւավորել «Ոչ»-ի շտաբ։ «ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։ Նախաձեռնության նպատակներն են՝ 1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։ 2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։ Այսպիսով, մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»,- նշել էր Ռ.Մելիքյանը։
14:23 - 17 փետրվարի, 2020