Հարավային Կորեա

Հարավային Կորեան (պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն) պետություն է Արեւելյան Ասիայում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 100 210 հազար կմ²։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում է ավելի քան 77 միլիոն մարդ։ Մայրաքաղաքը Սեուլն է։
 
Ունիտար նախագահական հանրապետություն է։ 2017 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Մուն Ջեինը։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների՝ 9 նահանգների եւ 7 քաղաքների։
 
Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում: Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ եւ ջրային սահման՝ Ճապոնիայի հետ: Արեւմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արեւելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով եւ Արեւելաչինական ծովով:
 
Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները: Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը եւ քրիստոնեությունը: Արդյունաբերական պետություն է ՝ զարգացած տնտեսությամբ: 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ազգային արժույթը հարավկորեական վոնան է։
 
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:  «Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի անվտանգության խորհդի համապատասխան բանաձևերի լիարժեք իրականացման համար»,- ասվում է փաստաթղթում։ Կողմերն ընդգծել են, որ լուրջ և կայուն երկխոսության ճանապարհը մնում է բաց, և «խստորեն կոչ են արել ԿԺԴՀ-ին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների։ Նրանք խորը մտահոգություն» են հայտնել մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ: «Այս արձակումներից յուրաքանչյուրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,- նշել են երեք երկրները։ «Ի պատասխան ԿԺԴՀ-ի անօրինական և ապակայունացնող գործողությունների՝ մեր երկրները համակարգված զորավարժություններ անցկացրին՝ ցույց տալով մեր ընդհանուր, միանշանակ հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
13:49 - 28 մայիսի, 2022
Կիպրոսի, Սան Մարինոյի, Չիլիի ,Կորեայի  Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել

Կիպրոսի, Սան Մարինոյի, Չիլիի ,Կորեայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի, Ծովինար Համբարձումյանը Սան Մարինոյի, Հովհաննես Վիրաբյանը Չիլիի և Արեգ Հովհաննիսյանը  Կորեայի Հանրապետությունում նշանակվել են  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ։ Կիպրոսի Հանրապետությունում՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։ Սան Մարինոյի Հանրապետությունում՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է հրամանագրում։   Չիլիի Հանրապետությունում՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծա-ռայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է հրամանագրում։   Կորեայի Հանրապետությունում՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 27-ի հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- ասված է հրամանագրում։          
22:11 - 27 մայիսի, 2022
Հարավային Կորեան պլանավորում Է եւս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային

 |armenpress.am|

Հարավային Կորեան պլանավորում Է եւս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան պլանավորում է որպես օգնության հերթական խմբաքանակ Ուկրաինային ուղակել 1,1 միլիոն դոլարի հակագազային դիմակներ եւ ֆիլտրեր: Մայիսի 26-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ, խմբաքանակում կմատակարարվեն ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ իրեր: Գործակալության տեղեկատվությամբ՝ հակագազները կստացվեն հաջորդ ամսին: Ավելի վաղ Սեուլը Կիեւին է տրամադրել ռազմական նշանակության ոչ մահաբեր առարկաներ, ինչպիսիք են սաղավարտները, զրահաբաճկոնակները, դեղորայքը: Ուկրաինան բազմիցս դիմել է Հարավային Կորեային մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:20 - 26 մայիսի, 2022
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել |tert.am|

tert.am: Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու անհրաժեշտ դեղորայք մատակարարել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։ «Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանք չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք բուժաշխատողներ և կմատակարարենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորդայք ու բժշկական գործիքներ», - ասել է Հարավային Կորեայի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է Հյուսիսային Կորեային ցանկացած պահի մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հարավային Կորեայի պատրաստակամությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական և ռազմական նկատառումներին։
08:37 - 16 մայիսի, 2022
Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա




 |armenpress.am|

Հարավային Կորեայի իշխանությունները ՆԱՏՕ-ին վստահեցրել են, որ մահաբեր զենք չեն ուղարկելու Ուկրաինա |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետության իշխանությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հետ հանդիպումների ընթացքում վերահաստատել են պաշտոնական դիրքորոշումը, որ Սեուլը մահաբեր սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Yonhap գործակալությունը, որը վկայակոչել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։ Ապրիլի 11-ին Սեուլում Բաուերը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկի և շտաբի պետերի կոմիտեի նախագահ Վոն Ին Չոլի հետ: «Պաշտոնական դիրքորոշում է արտահայտվել, որ կմատակարարվեն միայն ոչ մահաբեր առարկաներ»,- մեկնաբանել է Բաուերը հարավկորեացի զինվորականների հետ հանդիպումը: Հանդիպումներից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ռազմական օգնության խնդրանքով։ Ծովակալը հավելել է, որ երկրներն ազատ են ընտրելու, թե ինչպիսի օգնություն տրամադրել՝ մարդասիրական, մահաբեր զենք, թե ոչ մահաբեր ռազմական իրեր։ Միաժամանակ նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները ՆԱՏՕ-ի ամբողջ օրակարգը չեն։ «Մենք կենտրոնացած չենք միայն Ուկրաինայի վրա, աշխարհն ավելի մեծ է, քան Ուկրաինան: Այո, սարսափելի բան է տեղի ունենում, մենք կշարունակենք ջանքեր գործադրել և օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց մենք այլ անելիքներ ունենք», - եզրափակել է Բաուերը:
21:22 - 12 ապրիլի, 2022
Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|

armenpress.am: Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում՝ վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից, հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանից պահանջվում էր 18,4 մլն դոլար վճարել։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը եւ այժմ դա ապացուցեց գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք անդամավճարի վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված միակողմանի, կոշտ պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով ՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։ Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իրանի 18 մլն դոլարի չափով  անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:
19:03 - 23 հունվարի, 2022
ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը: «Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված Է հաղորդագրության մեջ: Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ: Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս Է եկել Փորտսմուտում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: Դրա տարածությունը կկազմի ընդհանուր առամբ 26 հազար ծովային մղոն (48,1 հազար կիլոմետ)՝ կանգ աներով Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում: Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ Է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:07 - 30 օգոստոսի, 2021
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

hetq.am: Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են վերականգնել ուղիղ կապի միջոցը, որն ընդհատվել էր մի քանի ամիս առաջ։ Այդ մասին հուլիսի 27-ին միաժամանակ  հայտարարել են երկու երկիրը՝ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի 68-րդ տարելիցի կապակցությամբ։ Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ ապրիլ ամսվանից սկսած Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխանակվել են մի քանի նամակով։ Ինչպես ակնկալվում է, ուղիղ կապի վերականգնումը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են «քայլ անել փոխադարձ վստահության և հաշտեցման վերականգնման ուղղությամբ՝ որոշելով վերականգնել Հյուսիսի և Հարավի միջև առկա կապը»։ 2020 թվականի հունիսին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությունը կտրուկ սրվել էր։ Փհենյանը հայտնել էր Սեուլի հետ հեռախոսակապի բոլոր գծերի փակման մասին՝ այն անվանելով «առաջին քայլ Հարավային Կորեայի հետ կապի բոլոր տեսակների ամբողջական վերացման ուղղությամբ»։ Ընդհատվել էր նաև երկու երկրի վարչակազմերի միջև առկա կապը։ Ավելի ուշ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրամանով պայթեցվել էր նաև Քեսոնի տեխնոպարկում տեղակայված միջկորեական կապի գրասենյակը։   
21:54 - 27 հուլիսի, 2021
Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

Կիմ Չեն Ընը հայտնել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին |tert.am|

tert.am: Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստին, խոսել է երկրում հնարավոր սովի սպառնալիքի մասին և մատնանշել, որ լարված իրավիճակն առաջացել է 2020 թվականի թայֆունի պատճառով, հայտնում է Al Jazeera լրատվականը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ անցյալ տարվա թայֆունի պատճառով չի իրագործվել հացահատիկի աճեցման ծրագիրը, ինչն էլ հնարավոր սովի սպառնալիք է առաջացրել, և հավելել, որ, իր կարծիքով, կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ավելի են խորացրել երկրում առկա ճգնաժամը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել պատրաստ լինել նոր «բարդ արշավի» (տերմինը վերագրվում է 1990-ական թվականներին, երբ երկիրը գտնվում էր ծանր տնտեսական ճգնաժամում, ինչն ուղեկցվում էր համատարած սովով)։ Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել բնական աղետների ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ և հավելել, որ մարդկանց սննդով, հագուստով և բնակարանով ապահովելու ջանքերը պետք է ակտիվացվեն։
09:43 - 16 հունիսի, 2021
Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը |armenpress.am|

Հարավային Կորեայի վարչապետը ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ վերսկսել երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ Է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսությանը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը: «Ես անկեղծորեն ձեզ խնդրում եմ վերադառնալ երկխոսության եւ հաշտության սեղանի շուրջը, որպեսզի խաղաղության ժամացույցը Կորեական թերակղզում կրկին առաջ շարժվի»,-վարչապետը հայտարարել Է առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Հաղորդվում Է, որ Կիմ Բու Գեմը դիմել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ Փենյանի բարձր պաշտոնատար անձանց: Առաջին միջկորեական գագաթնաժողովի տարեդարձը, որը 2000 թվականի հունիսի 13-15-ին տեղի Է ունեցել նախագահ Կիմ Դե Չժունի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի միջեւ, ամեն տարի նշում են հունիսի 15-ին: Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ին հարաբերությունները փակուղի են մտել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի անհաջող գագաթնաժողովներից եւ միջուկազերծման գործընթացի կասեցումից հետո: 2020 թվականի ամռանը միջկորեական հարաբերությունները սրվեցին Հարավային Կորեայի հակափհենյանական ակտիվիստների կողմից Հյուսիսի տարածք քարոչական թռուցիկներ եւ նյութեր ուղարկելու պատճառով: Պայթեցվել են միջկորեական ռազմական թեժ գծերը, ինչպես նաեւ կապի հատուկ գիծը երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջեւ: ԿԺԴՀ-ն նույնպես պայթեցրել Է Կեսոնում կապի միջկորեական գրասենյակը: Այդ ժամանակվանից Հյուսիսային Կորեան առաջվա պես չի արձագանքում Սեուլի եւ Վաշինգտոնի՝ երկխոսության վերսկսմանն ուղղված բազմիցս արված կոչերին եւ հաղորդվել Է, որ 2020 թվականի սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահը եւ Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել: Փենյանը նաեւ պաշտոնական արձագանք չի տվել մայիսի վերջին Վաշինգտոնում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ անցկացված բանակցությունների արդյունքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:38 - 15 հունիսի, 2021
Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։ Դեռևս 2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։ Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու։ Հավելենք, որ նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում՝ տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:    
15:15 - 09 մարտի, 2021