Յուրի Խաչատուրով

Յուրի Գրիգորիի Խաչատուրովը (մայիսի 1, 1952, Թեթրի Ծղարո) ՀՀ ռազմական գործիչ է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար։

Նրան Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով։ Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

Ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը 1969 թ.–ին։ 1974 թ. –ին գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։ 1982 թ. օգոստոսից մինչեւ 1985 թ. հունիսը սովորել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։

2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչեւ 2017 թ. մայիսի 1-ը։
2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
2017 թվականի ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից ազատվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին։

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը
 |armtimes.com|

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հանձնաժողովի հաջորդ երեք հյուրերը կարող են լինել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նալբանդյանի հրավերը դեռ նոր է ուղարկվել, Բակո Սահակյանը պատրաստակամություն հայտնել է մասնակցելու, իսկ ահա Յուրի Խաչատուրովը թեեւ մերժել է, բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հորդորով մասնակցի հանձնաժողովի վերջին նիստերից մեկին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր այդ կապակցությամբ ասաց. «Ես ասել եմ, որ որեւէ անգամ էլ չեմ դիմելու, թող ինքը որոշի՝ կգա, չի գա, նույնիսկ գալը հանձնաժողովի համար այդքան էլ էական չի: էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը, եւ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունը եւ եկել են ԱԺ: Ինչու Ազգային ժողով, որովհետեւ այն ունի առաջնային մանդատ, որովհետեւ մենք պառլամետական երկիր ենք: Եթե պարոն Խաչատուրովը հասցնի մինչեւ ամսի 4-ը դա գիտակցի, ավելի լավ առաջին հերթին իր համար: Ինչու իր համար, որովհետեւ մի շարք հարցեր, եթե ինքը չի պատասխանել, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որ հենց իրենից հանձնաժողովը լսի, որովհետեւ ես հարգում եմ այն անցած ուղին (մինչ 1999 հոկտեմբերի 27), ինչ նա արել է Զինված ուժերի համար, ես էլ համեստ մասնակցություն եմ ունեցել ԶՈՒ կայացման գործում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նաեւ՝ գլխավոր դատախազին հրավիրեն: Քոչարյանն ասաց, որ կհրավիրեին, եթե նա իրենց տեղեկատվական բազայի վրա ավելացնելու բան ունենար: Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:  
19:49 - 11 մայիսի, 2020
Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Երեկ ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող հանաձնաժողովի նիստին մասանակցել է գնդապետ, ՀՀ ԶՈՒ Հատուկ նշանակության բրիգադի նախկին հրամանատար Ռոման Գաբրիելյանը: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Նրա մասանակցությունը շատ կարևոր էր հասկանալու համար մինչ ապրիլյան իրադարձությունները և այդ ժամանակահտավծում հատուկ նշանակության ստորաբաժանումների նկարագիրը, թե որքանով են պատրաստ եղել և ինչպես են լուծել մարտական խնդիրը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրադառնալով հարցին արդյոք հանձնաժողովը մասնակցության հրավեր ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին կրկին ուղարկել է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ոչ, այժմ արդեն մասնակցության նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Յուրի Խաչատուրովը: «Իր չգալը հետևանք է ունենալու: Եթե Յուրի Խաչատարովը չմասանկցի հանձանաժողվի նիստին, ապա կլինեն հաջորդական քայլեր»,-ասաց նա: Քոչարյանը նաև նշեց, որ Արցախի ռազամաքաղաքական ղեկավարները ևս հրավիրվելու են հանձանաժողվի նիստին:    
19:06 - 30 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։ «Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ տեսակետ է արտահայտել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք ուսումնասիրում ենք նաև այդ հնչեցված տեսակետները, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների  ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հիմնականում ՊՆ-ն եւ ՊԲ-ն են, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսակետներն իրենց համար այս պահին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ «Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում կարող են նորից կարծիքներ լինել, որ պետք է այն զինվորականները, որոնք եղել են, ինչ-որ հարցերի ևս պատասխանեն, բայց այս պահին մեզ համար շատ կենսունակ է շարունակում մնալ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
15:06 - 20 ապրիլի, 2020
Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա սառեցնել ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները. Արարատ Միրզոյան |news.am|

Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա սառեցնել ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները. Արարատ Միրզոյան |news.am|

news.am: Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստը, շատ դրական եմ վերաբերվում, բաներ կան կիսում եմ, բաներ կան՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները: «Ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իր տեսակետն արտահայտել: Չեմ թաքցնի, մեր քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հեղինակություն ունեն,  կշիռ ունեն, խոսուն է նաև այն փաստը, որ նախկին նախագահ է , հետևաբար այդ մարդկանց դիրքորոշումը էլ ավելի մեծ ուշադրության է արժանի: Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը շատ մտահոգիչ է: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու: Անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»: Ինչ վերաբերում է նրան, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովին եւ պատասխանել հարցերին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի եկել հանձնաժողով եւ չի ներկայացրել իր ունեցած տեղեկատվությունը»:
14:16 - 17 ապրիլի, 2020
Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան
 |armtimes.com|

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան |armtimes.com|

armtimes.com: «Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը քննել եւ լսել է բազմաթիվ մարդկանց: Հիմա հանձնաժողովը խնդիր է դրել լսել 2016 թվականի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է հրավիրված քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների «ձգձգվելու» մասին հարցին եւ ասելով, թե չի կարծում, որ աշխատանքները ձգձգվում են: «Կարծում եմ, երբ Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը կներկայանան քննիչ հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Նշեմ, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրվել եւ մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Հանձանժողովի աշխատանքների ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս ամիս եւ ես հուսով եմ, որ հանձնաժողովն արդեն այդ ժամանակ եզրակացություն կունենա»,-եզրափակեց վարչապետը: Հարցի պատասխանը՝ 3:13:05-ից.   
22:46 - 06 ապրիլի, 2020
Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ռազմական գործողությունների սկզբի մասին․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արդյո՞ք ապրիլյան պատերազմի նախօրեին հայկական կողմերն  ունեցել են հավաստի հետախուզական տեղեկություններ ծրագրվող ռազմագործողությունների մասին․ 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին հաճախ հնչող հարցի թեմայով «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում  Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պնդել է, որ ունեցել են տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր։ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ ունեցել են տեղեկություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, ըստ Լեւոն Մնացականյանի, դրանցից հետեւություն անել, որ հարձակողական գործողություններ են սկսվելու, հնարավոր չէր։ Այդ օրերին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ  ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզությունից է տեղեկություն ստացել, արդեն իսկ գիշերը 24:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։ Արցախի  նախագահ Բակո Սահակյանն ասել է, թե իրենց համար զարմանալի չէր, որ բախվում են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ օրը։ «Հանկարծակի հարձակումները,  հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին մեր ուժգին հակահարվածներին։ Եվ հետո մեր   հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որոնք հետո հիմք հանդիսացան կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- ասել է Բակո Սահակյանը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պատմել է, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Ըստ նրա՝ դրանք  այնպիսի տեղեկություններ էին, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովի խոսքով, սովորաբար միաժամանակ ամենաշատը գործում են 2 կամ 3 հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասել է գեներալ-գնդապետը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն, նրա խոսքով, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։ «Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ Պաշտպանության բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
11:18 - 03 ապրիլի, 2020