«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան |armenpress.am|

«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժումը մտադիր Է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը: «Թալիբները երբեք չեն գնա նրանց (Փանջշերում դիմադրության առաջնորդների) հետ բանակցությունների, նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ ահաբեկիչներ, որոնք դեռ երեք տարի առաջ եղել են աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված կազմակերպությունների ցուցակում»,-ասել Է դիվանագետը: Ագբարը կարծիք Է հայտնել, որ թալիբների նպատակն Է՝ «ծնկի բերել ամբողջ Աֆղանստանը» եւ ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին: «Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Թալիբան»-ը պատրաստ չԷ հակամարտող կողմի հետ բանակցությունների: Զինյալներն օգոստոսին գրավել են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը՝ «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել Է, որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը: Դրա հետ մեկտեղ, ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի նոր կառավարության ձեւավորման շուրջ կոնսուլտացիաներն ավարտվել են, հանգուցային պաշտոններն զբաղեցրել են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:
11:19 - 01 սեպտեմբերի, 2021
Թալիբները կգնահատեն Քաբուլի օդանավակայանի տեխնիկական վիճակը թռիչքների վերսկսման համար |armenpress.am|

Թալիբները կգնահատեն Քաբուլի օդանավակայանի տեխնիկական վիճակը թռիչքների վերսկսման համար |armenpress.am|

armenpress.am:  «Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու Էին օդային նավահանգստի աշխատանքի համար: Ինչպես օգոստոսի 31-ին Al Jazeera հեռուստաաիքին հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, թալիբները պլանավոում են շուտով վերսկսել ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը: «Այժմ մենք օպերատիվ կերպով զբաղվում ենք օդանավակայանի աշխատանքի կարգավորմամբ: Կատարվում Է (օդային նավահանգստի) տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում, մասնավորապես, որպեսզի վերսկսվի միջազգային եւ ներքին ավիահաղորդակցությունը»,- ասել Է Մուջահիդը: «Թալիբան» շարժման քաղաքական թեւի ներկայացուցիչ Անաս Հաքանին Al Jazeera-ի մեկաբանությունում հավելել Է, որ օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի մի քանի օրվա ընթացքում: «Մենք պատրաստ ենք վերսկսելու օդանավակայանի աշխատանքը: Մենք դա կանենք (մի քանի) օրվա ընթացքում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:24 - 31 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում |armenpress.am|

Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում |armenpress.am|

armenpress.am: Ահմադշահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի զորքերը ջախջախել են թալիբներին Փանջշերի մատույցներում՝ խափանելով ճեղքման նրանց փորձը: Այդ մասին «Սպուտնիկ Տաջիկստանին» հայտնել է Փանջշերյան դիմադրության ճակատի մամուլի քարտուղար Ֆահիմի Դաշտին: Ռազմական բախումը դիմադրության ուժերի և թալիբների միջև տեղի է ունեցել Անդարոբի մոտ: Դաշտին պատմել է, որ դիմադրության ուժերը՝ Թուղրալի Անդարոբի հրամանատարությամբ, տակտիկական նահանջ են կատարել դեպի Սարաբի կիրճ՝ այդպիսով թալիբներին գցելով ծուղակը: Ռազմական այդ խորամանկության արդյունքում սպանվել է 10 թալիբ, ևս 50-ը տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Անդարոբը դեպի երկրի արևելքում գտնվող Փանջշերյան կիրճ տանող ամենահեշտ և բաց ճանապարհներից մեկն է: Փանջշերյան կիրճն այժմ դարձել է հակաթալիբանական ուժերի հիմնական կենտրոնը՝ «Հյուսիսային ալյանսի»՝ ահաբեկիչների կողմից 20 տարի առաջ սպանված առաջնորդ Ահմադշահ Մասուդի որդու Ահմադ Մասուդի և Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի գլխավորությամբ:
22:33 - 30 օգոստոսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը |armenpress.am|

Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժումն արդեն վերահսկում Է Քաբուլի օդանավակայանի մի մասը, եւ շուտով այն լիովին կանցնի նրանց վերահսկողության ներքո: Այդ մասին NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: «Ամերիկան հեռացել Է օդանավակայանի մի քանի գոտիներից, դրանք գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո: Մենք լավատեսությամբ սպասում ենք, թե երբ օտարերկրյա ստորաբաժանումներն ամբողջովին կհեռանան օդանավակայանից: Մոտ ժամանակներս օդանավակայանն ամբողջությամբ կանցնի թալիբների վերահսկության ներքո»,-ասել Է Մուջահիդը: Հարցազրույցը ձայնագրվել Է օգոստոսի 29-ին, բայց եթեր Է դուրս եկել օգոստոսի 30-ին: Ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, թալիբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության ներքո են անցել օդանավակայանի զինվորական մասի գոտիները: Ավելի ուշ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել Է դա, հայտարարելով, որ դեռ ամեն ինչ ԱՄՆ-ի զինվարականների վերահսկողության ներքո Է: Հաջորդ օրը Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով շարժման ներկայացուցչին, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինվորականները թողել են Քաբուլի օդանավակայանի երեք մուտք եւ մի քանի այլ շրջաններ, թալիբներն են դրանք վերահսկում: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: ԱՄՆ-ի զինվորականները եւ դիվանագետները պլանավորում են մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել կազմակերպված տարհանումը եւ հեռանալ երկրից, բայց խոստանում են շարունակել աջակցությունն այն օտարերկրացիներին եւ ռիսկի խմբի տեղի բնակիչներին, որոնք կցանկանան մեկնել ավելի ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:23 - 30 օգոստոսի, 2021
Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

 |armenpress.am|

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու |armenpress.am|

armenpress.am: Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով 170-ի: Այդ մասին հաղորդում Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել Է շուրջ 200 մարդ:Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:Ավելի վաղ հաղորդվել Էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի շրջանում, որոնք 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել. նրանք ապահովում Էին մարդկանց տարհանումն Աֆղանստանից՝ այս երկրից ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո: Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ:
18:23 - 27 օգոստոսի, 2021
Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը |armenpress.am|

Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը լիովին ավարտել Է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:«Ինչ վերաբերում Է ԵՄ-ի ներկայացուչության անձնակազմին, այն լիովին դուրս Է բերվել Քաբուլից, բացառությամբ շատ փոքր խմբի, որն ապահովում Է տարհանումը: Մենք նաեւ դուրս ենք տարել 400 հոգու տեղական անձնակազմից (Աֆղանստանի քաղաքացիների), ներառյալ նրանց ընտանիքների անդամները»,- հայտարարել Է նա:Ստանոն ոչ մի կարգի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել Քաբուլում մնացած՝ Եվրամիության դիվանագետների մասին:«Նրանք այնտեղ կգտնվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, քանի դեռ կշարունակվի տարհանումը: Նրանք աշխատում են ոչ բարեկամական իրադրության մեջ, ուստ մենք այլեւս ոչ մի կարգի տեղեկատվություն չենք հրապարակում այդ խմբի մասին»,- ասել Է Ստանոն:«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարանանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Նրան պաշտպանելու կոչ Է արել փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իեն հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ օգնած աֆղաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:22 - 26 օգոստոսի, 2021
«Թալիբանը» հայտարարել է Փանջշեր նահանգի դիմակայության ուժերի հետ մոտալուտ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին |tert.am|

«Թալիբանը» հայտարարել է Փանջշեր նահանգի դիմակայության ուժերի հետ մոտալուտ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ շարժման տվյալներով՝ խաղաղության համաձայնագիրը Փանջշեր նահանգի հետ, որտեղ գտնվում են դիմադրության ուժերը, կկնքվի առաջիկա օրերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Մենք շփման մեջ ենք գտնվում է Փանջշերում մարդկանց հետ: Մենք բանակցություններ ենք վարում ազդեցիկ անձանց հետ: Բանակցությունները շուտով կլուծեն խնդիրն առանց պատերազմի: Ես 80 տոկոսով վստահ եմ, որ պատերազմելու անհրաժեշտություն չի լինի: Համաձայնագիրը կկնքվի առաջիկայում»,- ասել է Մուջահիդը:Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:
13:43 - 25 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատրաստ է ավարտել ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և պատերազմի ժամանակ ամերիկյան բանակի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման գործընթացը մինչև օգոստոսի 31-ը, հակառակ դեպքում, ամերիկացիները կարող են բախվել «Ալ-Քաիդայի» ահաբեկչական հարձակումների աճող սպառնալիքին: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ Սպիտակ տանը՝ «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների հեռավար գագաթնաժողովին հաջորդած ելույթում: «Թալիբան»-ը, հիշեցնենք, զգուշացրել է, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը: Բայդենը երեկ հայտարարել է, որ վերջին12 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը: Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում են Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:
12:20 - 25 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ է տարահանել Քաբուլից |armenpress.am|

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ է տարահանել Քաբուլից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ կարողացել է օգոստոսի 14-ից Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով դուրս տանել արդեն մոտավորապես 58,7 հազար մարդ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ էնդրյու Բեյթսը:«Գրեթե 21,6 հազար մարդ է տարահանվել Քաբուլից օգոստոսի 23-ի՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ի 11:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 11:00-ն) ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 14-ից մենք դուրս ենք տարել շուրջ 58,7 հազար մարդ, հուլիսի վերջից՝ 63,9 հազար մարդ»,- նշել է նա Twitter-ի՝ իր էջում:Ապրիլին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո «Թալիբանը» հարձակում է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, վայր դնելով լիազորությունները, լքել է երկիրը: Արեւմտյան պետությունները տարահանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դիվանագետներին, ինչպես նաեւ երկրից հեռանալ ձգտող աֆղաններին Քաբուլի օդանավակայանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:04 - 24 օգոստոսի, 2021