Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Բարեկամական տրամադրություններ և տարաձայնություններ Ուկրաինայի շուրջ. Թրամփն ու Մակրոնի հանդիպել են
 |amerikayidzayn.com|

Բարեկամական տրամադրություններ և տարաձայնություններ Ուկրաինայի շուրջ. Թրամփն ու Մակրոնի հանդիպել են |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Մակրոնն ասել է, որ եվրոպացի խաղաղապահների տեղակայումը կարող է անվտանգության երաշխիք դառնալ Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրն արտահայտեցին իրենց մոտեցումների կտրուկ տարբերություններն Ուկրաինայի հարցում: Երկու առաջնորդների միջև մեկ օրվա բանակցությունների ընթացքում Թրամփը և Մակրոնը ցուցաբերեցին բարեկամական փոխըմբռնում, որը հիմնված էր երկարամյա լավ կապերի վրա: Այնուամենայնիվ, Մակրոնը հասկացրեց, որ ինքը համաձայն չէ Թրամփի հետ որոշ առանցքային հարցերի շուրջ։ Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիկտատոր անվանել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն դիկտատոր անվանեց։ Մակրոնն ասել է, թե պարզ է, որ Ռուսաստանն «ագրեսորն է» հակամարտության մեջ։ Թրամփը շուտափույթ հրադադարի ցանկություն է հայտնել և ասել, որ փորձում է բանակցել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Նա ասել է, որ համաձայնության գալուց հետո կարող է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ: Մակրոնը, ընդհակառակը, կոչ է արել ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերել՝ սկսելով զինադադարից, ապա խաղաղության համաձայնագրից, որը ներառում է անվտանգության երաշխիքներ: «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ խաղաղություն, բայց թույլ համաձայնություն չենք ուզում»,- լրագրողներին ասել է Մակրոնը։ Ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է «գնահատվի, ստուգվի և հաստատվի», - ասել է նա։ Երկու ղեկավարները պայմանավորվել են տեղակայել եվրոպական խաղաղապահ ուժեր, եթե խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի: «Նրանք առաջին գծում չեն լինելու։ Նրանք չեն մասնակցի հակամարտությանը. Նրանք այնտեղ կլինեն՝ ապահովելու, որ խաղաղությունը պահպանվի»,-ավելի վաղ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում ասել է Մակրոնը: Թրամփն ասել է, որ ընդունում է հայեցակարգը, ինչպես և Պուտինը: «Այո, նա կընդունի դա։ Ես կոնկրետ այս հարցը նրան տվեցի։ Նա դրա հետ խնդիր չունի»,-- ասել է Թրամփը խաղաղապահ ուժերի վերաբերյալ Պուտինի դիրքորոշման մասին: Մակրոնը՝ առաջին եվրոպացի առաջնորդը, ով այցելել է Թրամփին՝ մեկ ամիս առաջ իշխանության վերադառնալուց հետո, Թրամփի հետ իր զրույցները անվանել է «շրջադարձային կետ» ավելի միասնական մոտեցման գնալու հարցում։ Օվալաձև աշխատասենյակում իրենց հանդիպման ժամանակ Մակրոնը նրբորեն ուղղեց ԱՄՆ նախագահին, ով պնդում էր, որ Եվրոպան տրամադրել է իր ողջ օգնությունը վարկերի տեսքով։ Թրամփն ասել է, որ առաջընթաց է ձեռք բերվում Ուկրաինայի հետ եկամուտների բաշխման համաձայնագրի ուղղությամբ՝ ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ, որպես Բայդենի նախորդ վարչակազմի կողմից Ուկրաինային մատակարարված զենքի արժեքը փոխհատուցելու միջոց: Թրամփը նշել է, թե ակնկալում է, որ Զելենսկին այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ կգա ԱՄՆ՝ ստորագրելու համաձայնագիրը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հատված/24․02․2025/Լյուդովիկ Մարին/AP
18:51 - 25 փետրվարի, 2025
Նոր ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության համակարգում․ Նարեկ Ներսիսյան

Նոր ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության համակարգում․ Նարեկ Ներսիսյան

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ Դոնալդ Թրամփի վարչակազմի  վերադարձը, ամերիկյան քաղաքականության վերանայումը և Եվրոպայի ռազմավարական անորոշությունը, հանգեցնում են համաշխարհային կարգի խորքային փոփոխությունների։ Տասնամյակներ շարունակ ձևավորված համակարգը աստիճանաբար փլուզվում է՝ ստիպելով տարածաշրջանային և միջազգային դերակատարներին վերաիմաստավորել իրենց դիրքորոշումները։ Ուկրաինական պատերազմի ազդեցությունը Եվրոպայի վրա Կիևը շարունակում է դիմագրավել ռուսական ագրեսիային, բայց արևմտյան ռազմական օգնության անկայունությունը նրա դիրքերն ավելի խոցելի է դարձնում։ Զենքի պակասի պատճառով Ուկրաինան ստիպված է ավելի ճկուն մարտավարություն ընտրել՝ զուգահեռաբար խթանելով իր սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ Սակայն, նույնիսկ այս պայմաններում, երկիրը շարունակում է մնալ Արևմուտքի օգնության հույսին, քանի որ առանց համաչափ ֆինանսավորման և սպառազինության մատակարարման՝ Մոսկվայի ճնշումը կարող է աճել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը գործում է այլ տրամաբանությամբ։ Չնայած զգալի տեխնիկական և մարդկային կորուստներին՝ Կրեմլը շարունակում է պնդել, որ իր ռազմավարական նպատակը Ուկրաինայում ամբողջությամբ չի փոխվել։ Մոսկվան վերակառուցել է իր տնտեսությունը ռազմական ռեժիմի մեջ՝ բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով պատերազմի սպասարկման վրա։ Ըստ ռազմական և տնտեսական գնահատականների՝ ներկայիս տեմպերով Ռուսաստանը կարող է շարունակել պատերազմը մոտ 1.5 տարի, մինչև նրա ռեսուրսները սկսեն լրջորեն սպառվել։ Այս հաշվարկը հիմնված է հետևյալ գործոնների վրա. Մարդուժի կորուստներ․ Ռուսաստանի զինված ուժերը կրել են մոտ 300,000 մարտական կորուստ, ինչը Կրեմլին ստիպում է իրականացնել մասշտաբային զորահավաքներ՝ նվազեցնելով աշխատուժի մատչելիությունը քաղաքացիական հատվածում։ Ռազմական տեխնիկայի սպառում․ ռուսական բանակը կորցրել է ավելի քան 2500 տանկ, 5000 զրահամեքենա, 1000 հրետանային կայանք։ Չնայած տեղական արտադրության ակտիվացմանը, նոր տեխնիկայի արտադրության արագությունը չի համապատասխանում պատերազմի դաշտում կրած կորուստներին։ Տնտեսական ճնշում․ Ռուսաստանի ՀՆԱ-ի մոտ 7%-ը ուղղվում է ռազմական ծախսերին, ինչը լուրջ բեռ է տնտեսության համար։ Պատժամիջոցներն ու արևմտյան տեխնոլոգիաների բացակայությունը դժվարացնում են ռուսական ռազմական արդյունաբերության վերականգնումը։ Արտարժույթի անկայունություն․ ռուբլու արժեզրկումը մեծացրել է ռազմական մատակարարումների արժեքը, ինչը ազդում է նաև սպառազինության վրա։ Եվրոպական անվտանգային միջավայրի փոփոխությունը և նոր ռազմական դաշինքների հնարավոր ձևավորումը Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին որոշ վերլուծաբանների կարծիքով Զելենսկու հայտարարություններից հետո, թե Ուկրաինան պետք է ստեղծի սեփական ՆԱՏՕ, եթե չընդգրկվի դաշինքի կազմում, վերակենդանացել են քննարկումները Եվրոպայում նոր անվտանգության ձևաչափերի ստեղծման հնարավորության մասին։ Այս հայտարարությունն արվել է այն պահին, երբ Եվրոպայում արդեն իսկ նկատվում են տարածաշրջանային ռազմական ինտեգրացիայի խորացման միտումներ։ Մասնավորապես, Լեհաստանի և Շվեդիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը, Գերմանիայում ընտրություններից հետո ձևավորվող նոր արտաքին քաղաքականության շրջանակում որոշակի հայտարարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի առանձին ակտիվացումը վկայում են, որ եվրոպական անվտանգության դաշտում նկատվում է ստատուս-քվոյի վերանայման գործընթաց։ Այս ամենի համատեքստում միջազգային վերլուծաբանները ենթադրում են, որ Եվրոպան կարող է ականատես լինել առանձին ռազմական դաշինքների ձևավորմանը, որոնցից ամենաքննարկվողը այսպես կոչված Բալթյան-Կարպատյան դաշինքն է։ Ինչու կարող է ձևավորվել Բալթյան-Կարպատյան դաշինքը Բաց աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր տարածաշրջանային ռազմաքաղաքական ձևաչափի ստեղծումը պայմանավորված է հետևյալ գործոններով․ ԱՄՆ-ի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն․ Վաշինգտոնի պոտենցիալ նահանջը եվրոպական անվտանգային քաղաքականությունից և պենտագոնյան բյուջեի կրճատման հնարավորությունը եվրոպական երկրներին ստիպում են մտածել անվտանգության ինքնուրույն ապահովման մասին։ ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնություններ․ Դաշինքի ներսում տարբեր երկրներ ունեն անհամատեղելի օրակարգեր, ինչը դժվարացնում է արագ և միահամուռ արձագանքը արտաքին սպառնալիքներին։ Ռուսաստանի հետագա ռազմական ակտիվության ռիսկերը․ Մոսկվան շարունակում է պահպանել ագրեսիվ դիրքորոշում, ինչը հատկապես վտանգում է Լեհաստանին, Բալթյան երկրներին, Ռումինիային, Ֆինլանդիային և Շվեդիային։ Հնարավոր ռազմական դաշինքի հավանական ռեսուրսները Համատեղ պաշտպանական արդյունաբերություն․ անդամ երկրները արդյունավետ պաշտպանության համար պետք է պարտավորվեն իրենց ՀՆԱ-ի 5-7%-ը տրամադրել ռազմական ոլորտին։ Մշտական ռազմական համագործակցություն․ անհրաժեշտություն է կազմակերպել համատեղ զորավարժություններ, հետախուզական տվյալների փոխանակում և պաշտպանական ծրագրեր։ Ռազմավարական պահուստների ստեղծում․ տնտեսական և ռազմական ռեսուրսների համատեղ կառավարում՝ պաշտպանական արդյունաբերության ներուժի բարձրացման համար։ Տարածաշրջանային պաշտպանական կոորդինացիա․ համատեղ ռազմավարություն Ռուսաստանի սպառնալիքների դեմ՝ ներառյալ արագ արձագանքման խմբերի ստեղծումը։ Անհատական ռազմական ռեսուրսներ․ անդամ երկրները կունենան համատեղ 500 000-600 000 ռազմական անձնակազմ, ինչը մոտավորապես համարժեք է Ուկրաինայում մարտնչող Ռուսաստանի ներկայիս ուժերին։ Դաշինքի երկրներն ունեն 500-ից ավելի արդիականացված տանկեր, 200 F-35 կործանիչ, 100+ «Gripen» և 80 F-16։ Տնտեսական ներուժ․ դաշինքի ընդհանուր ՀՆԱ-ն կկազմի մոտ 5.2 տրիլիոն դոլար (ՊՊԳ հաշվարկով), ինչը մրցակցային է Ռուսաստանի 7.1 տրիլիոն դոլարի հետ։ Եվրոպական հիմնական երկրների արձագանքը Գերմանիա․ չնայած Բեռլինը ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է, այս դաշինքը կարող է դիտարկվել որպես գերմանական գերիշխանությանը սպառնալիք։ Պաշտոնական Բեռլինը արդեն կարող է չհետևել իր ավանդական «զուսպ աջակցություն» քաղաքականությանը, սակայն մոտ ապագայում կփորձի խուսափել ռազմական դիմակայության մեջ մտնելու ուղղակի հնարավորությունից։ Ֆրանսիա․ Փարիզը կարող է լինել առավել բաց նոր ռազմավարական դաշինքների գաղափարի նկատմամբ, հատկապես եթե դա կնպաստի Եվրոպայի պաշտպանական ինքնավարության ամրապնդմանը։ Սակայն Ֆրանսիայի դիրքորոշումը կախված կլինի ԱՄՆ-ի արձագանքից և դրա ազդեցությունից ՆԱՏՕ-ի ապագայի վրա։ Այսպիսով, երբ ԱՄՆ-ն վերագնահատում է իր գլոբալ առաջնահերթությունները՝ փորձելով նվազեցնել ներգրավվածությունը եվրոպական հակամարտություններում, Եվրոպան դեռևս չունի հստակ ռազմավարություն և կախված է ԱՄՆ-ի որոշումներից։ Բալթյան-Կարպատյան դաշինքը կարող է դառնալ արդյունավետ լուծում՝ եվրոպական երկրների անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի հետագա ընդլայնումը կանխելու համար։ Սակայն դա պահանջում է ոչ միայն ռազմավարական համագործակցություն, այլև քաղաքական վճռականություն, որը ներկայումս բացակայում է ԵՄ-ում։ Հետևաբար, առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն հարցում՝ արդյոք Եվրոպան կկարողանա՞ ձևավորել անկախ պաշտպանական համակարգ, թե՞ կրկին կմնա ԱՄՆ-ի քաղաքական օրակարգի հետևորդը։ Գլխավոր նկարը գեներացրել է արհեստական բանականությունը Նարեկ Ներսիսյան
15:39 - 25 փետրվարի, 2025
Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի |armenpress.am|

Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1212843 Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։
11:04 - 25 փետրվարի, 2025
Մարսելը հետաքննում է Ռուսաստանի հյուպատոսությունում տեղի ունեցած միջադեպը |azatutyun.am|

Մարսելը հետաքննում է Ռուսաստանի հյուպատոսությունում տեղի ունեցած միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննություն անցկացնել և իրավական գնահատական տալ Մարսելում ռուսական առաքելության վրա հարձակման մեջ ներգրավված անձանց գործողություններին։ Նախօրեին հաղորդվեց, որ Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության շենքի բակում պայթյուն է որոտացել․ առավոտյան տեղական ժամանակով ժամը 8։00-ի (Երևանի ժամանակով ժամը 11։00) մոտակայքում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով երեք շիշ են նետել դիվանագիտական ներկայացուցչության բակ, երկու շիշ պայթել է, տուժածներ չկան, դիվանագիտական առաելության շենքը չի վնասվել։ Պայթյունից հետո դեպի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են տարածքը, ուժեղացված հսկողություն սահմանել։ Մարսելի դատախազությունը դեպքով հետաքննություն է սկսել։ Մարսելի քաղաքապետարանը դատապարտել է հարձակումը և վերահաստատել հանրային անվտանգությունն ապահովելու իր հանձնառությունը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է առհասարակ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը համեմատել է ահաբեկչական հարձակման հետ՝ պահանջելով Փարիզից՝ «շտապ» քայլեր ձեռնարկել միջադեպը հետաքննելու և Ֆրանսիայում ռուսական հաստատությունների անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ
09:29 - 25 փետրվարի, 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին
 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցին։ Հաջիզադեն նշել է, թե ֆրանսիական կողմը, իբր, խեղաթյուրում է իրականությունը և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության հաստատմամբ։ «Այն փաստը, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հերթական անգամ կասկածի տակ է դնում Ադրբեջանի իրավական միջոցները, որոնք վերջ են դնում մեր տարածքների օկուպացիային և անջատողականությանը, մեղադրում է Ադրբեջանին հայկական տարածքների օկուպացիայի մեջ, խրախուսում է Հայաստանի ռազմականացումը, ոչ ճիշտ հղումներ է անում միջազգային դատարանի որոշումներին, հայտարարություններ անում ի պաշտպանություն Հայաստանի ոչ լիարժեք խաղաղության գաղափարների, վկայում են այն մասին, թե ինչպես է ֆրանսիական կողմը խեղաթյուրում իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության հաստատմամբ»,- նշել է նա։ Ըստ Հաջիզադեի՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի դեսպանը կենտրոնանա ոչ թե հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա, այլ «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, ինչն առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման արդյունքն է»։ «Սրա հետ մեկտեղ, 33 տարի Հայաստանի կողմից օկուպացված Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձի համար Ադրբեջանի պատասխան գործողությունների կարևորության մասին անհիմն կարծիքը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ ֆրանսիական կողմի անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ է։ Եթե ​​ֆրանսիական կողմը շահագրգռված է խաղաղությամբ ու կայունությամբ, ապա պետք է վերջ դնի նման անհեթեթ մոտեցումներին ու հայտարարություններին»,- ասվում է հայտարարության մեջ։  
20:10 - 24 փետրվարի, 2025
Մակրոնը և Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում. The Times |tert.am|

Մակրոնը և Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում. The Times |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցանկանում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշարունակել Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններն ուկրաինական հակամարտության շուրջ։ Փոխարենը նրանք կառաջարկեն եվրոպական պարտավորություններ՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մակրոնը Վաշինգտոն կժամանի այսօր՝ փետրվարի 24-ին։  Սթարմերը ԱՄՆ կայցելի հինգշաբթի՝ փետրվարի 27-ին: Հրատարակության համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են համակարգել իրենց մոտեցումը՝ փորձելով ազդել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահի ծրագրի վրա։ Նրանք համոզված են, որ սա «կրիտիկական պահ է» համաշխարհային անվտանգության համար։ Անվտանգության կոնկրետ ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել Կիևին, չի նշվում։ The Wall Street Journal-ը գրել է, որ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը Թրամփին կառաջարկեն 30,000 խաղաղապահ տեղակայել Ուկրաինայի տարածքում «ԱՄՆ-ի աջակցությամբ»։ Բայց այս պլանի իրականացումը հնարավոր է, եթե Մոսկվան ու Կիևը համաձայնության գան հրադադարի շուրջ։ Պենտագոնը բազմիցս ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։ Փետրվարի 18-ին Էր Ռիադում հանդիպել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերանայում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և Ուկրաինային աջակցելու իր մոտեցումը։
10:13 - 24 փետրվարի, 2025
Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը
 |news.am|

Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը |news.am|

news.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Վաշինգտոն՝ փորձելու համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ իր շահերը համընկնում են իր եվրոպացի դաշնակիցների շահերի հետ, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած թուլություն կբարդացնի հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։ Ըստ Reuters-ի՝ Մակրոնն ասել է, որ անորոշությունն այն մասին, թե ինչ կանի Թրամփը Ռուսաստանի՝ Ուկրաինա երեք տարի շարունակվող ներխուժման առնչությամբ, մտահոգիչ է, բայց դա միաժամանակ անորոշություն է ստեղծում Պուտինի համար, ինչը պետք է օգտագործել՝ բանակցությունները հեշտացնելու համար։ Մակրոնը հայտարարել է նաև, որ որոշում չի ընդունել «վաղը ևեթ» զորքեր ուղարկել Ուկրաինա, այլ միայն հրադադարի հաստատման դեպքում, հայտնում է BBC-ն։ «Ես վաղը ևեթ Ուկրաինա զորքեր ուղարկելու որոշում չեմ ընդունել. ոչ։ Այն, ինչ մենք նախատեսում ենք, այն է, որ խաղաղությունը երաշխավորելու համար ուժեր ուղարկվեն՝ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերելուն պես։ Մենք խոսում ենք տեղակայման մասին, որը տեղի կունենա զինադադարից հետո, - ասել է գործակալության զրուցակիցը։ -Գաղափարը զինվորներին երկրորդ գծում, ոչ թե ռուսների դեմ առաջնագծում տեղակայելն է։ Դա զուգորդվելու է բազմազգ գործողության հետ ոչ եվրոպական զորամիավորումներով, որոնք կլինեն առաջնագծում»,- նշել է նա։ Ըստ աղբյուրի՝ բացի Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, այս գործողությանը կարող են մասնակցել Դանիայի և Բալթյան երկրների զորքերը։ Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որին Դոնալդ Թրամփը նախօրեին անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ»։ «Նա ազատ համակարգով ընտրված նախագահ է։ Ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, որը երկար ժամանակ սպանում է իր հակառակորդներին և մանիպուլացնում ընտրությունները»,- շեշտել է Մակրոնը։
11:21 - 21 փետրվարի, 2025
Մակրոնն այս շաբաթ չորրորդ հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկիի հետ
 |azatutyun.am|

Մակրոնն այս շաբաթ չորրորդ հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկիի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 20-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ քննարկելով պատերազմը դադարեցնելու վերջին դիվանագիտական ջանքերը: Մակրոնը X-ում հայտարարել է, որ ինքը Զելենսկուն տեղեկացրել է բոլոր այն շփումների մասին, որոնք հաստատել է եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ, որոնք «ձգտում են աշխատել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման և Եվրոպայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ»: Սա այս շաբաթ Զելենսկու հետ նրա չորրորդ հեռախոսազրույցն էր։ Փետրվարի 24-ին նախատեսված է Մակրոնի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում: Մակրոնն ասել է, որ Թրամփին կոչ է անելու դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և փորձել համոզել նրան, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի շահերը համընկնում են: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու ցանկացած գործարք պետք է ներառի Կիևի մասնակցություն բանակցությունների սեղանին, հայտնել են նրա գրասենյակից։ Թրյուդոն հաստատել է Կանադայի աջակցությունը Ուկրաինային:
10:30 - 21 փետրվարի, 2025
Ֆրանսիան և գործընկերները Կիևի կողքին են․ Մակրոն
 |factor.am|

Ֆրանսիան և գործընկերները Կիևի կողքին են․ Մակրոն |factor.am|

factor.am: Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ Ուկրաինայի ու եվրոպական անվտանգության վերաբերյալ երկրորդ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ հանդիպումների նախաձեռնողն էր, հայտարարել է մասնակիցների դիրքորոշումների հստակության ու միասնության մասին։ «Եվս մեկ անգամ երկար զրույց եմ ունեցել Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի ու Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ։ Ֆրանսիան ու նրա գործընկերները հստակ և միասնական դիրքորոշում ունեն։ Մենք ձգտում ենք երկարատև և ամուր խաղաղություն Ուկրաինայում։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։ Նա ընդգծել է, որ կիսում են նպատակը, որը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է՝ վերջ դնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, որը շարունակվում է արդեն գրեթե երեք տարի։ Մակրոնը հավելել է, որ խաղաղության հասնելու ջանքերը կշարունակվեն  մի շարք սկզբունքների համաձայն, որոնք բխում են իրենց իսկ շահերից։   «Ուկրաինան միշտ պետք է ներառվի, և նրա իրավունքները պետք է հարգվեն; խաղաղությունը պետք է լինի տևական և ուղեկցվի ամուր և վստահելի երաշխիքներով; պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության մտահոգությունները։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեծացնել մեր պաշտպանության և անվտանգության ծախսերն ու կարողությունները՝ Եվրոպայի և մեր յուրաքանչյուր երկրի համար: Որոշումները կկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։
13:13 - 20 փետրվարի, 2025
Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով Փարիզում նոր հանդիպումների մասին
 |1lurer.am|

Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով Փարիզում նոր հանդիպումների մասին |1lurer.am|

1lurer.am: Չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, Ֆրանսիան Ուկրաինայի պատերազմի հարցով նոր հանդիպում կանցկացնի, որին կմասնակցեն ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական երկրները: Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ հյուրերի թվում են Բալթյան երկրները, Բելգիան, Կանադան, Ֆինլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, Չեխիան, Ռումինիան և Շվեդիան։ Տարածաշրջանային մի շարք պարբերականների հետ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը «կարող է վերսկսել օգտակար երկխոսությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը նաև նշել է, որ պատրաստ է խոսելու Ռուսաստանի նախագահի հետ, «երբ դա տեղին լինի»։ Երկուշաբթի Ելիսեյան պալատում շուրջ մեկ տասնյակ եվրոպացի առաջնորդների արտակարգ հանդիպում էր հրավիրվել՝ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար, այդ նույն ժամանակ Միացյալ Նահանգները դեմ առ դեմ երկխոսություն էր վարում Ռուսաստանի հետ: Փարիզյան հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղությունը պետք է ուղեկցվի «անվտանգության ամուր և հուսալի երաշխիքներով»։
12:59 - 19 փետրվարի, 2025
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում |panarmenian.net|

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում |panarmenian.net|

panarmenian.net: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 14-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում պատերազմն ավարտելու քայլերը, հայտնում է Նախագահի գրասենյակը։ Նրանց զրույցը հաջորդել է Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հանդիպումներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Առաջնորդները քննարկել են, թե ինչպես կարող են եվրոպական երկրները համակարգված աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ արդար խաղաղություն ապահովելու համար։ «Եվրոպան պետք է ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ», – ըստ հաղորդագրության՝ ընդգծել է Զելենսկին, հայտնում է The Kyev Independent-ը։ Նախագահի գրասենյակը նշել է, որ քննարկման առանցքում եղել են «անվտանգության երաշխիքները և Ֆրանսիայի առաջարկները»։ Չնայած դրանց մանրամասները չեն հրապարակվել, Զելենսկին և Մակրոնը նախկինում խոսել են Արևմտյան խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ Ուկրաինայում հնարավոր զինադադարը վերահսկելու համար։ Չնայած Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ձգտմանը՝ ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարությունները կասկածի տակ են դրել այդ հեռանկարը։ Զելենսկին և Մակրոնը իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Թրամփի հեռախոսազրույցին Պուտինի հետ։ «Եթե նախագահ Թրամփը կարող է իսկապես համոզել նախագահ Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան, դա հիանալի նորություն է», – գրել է Մակրոնը X-ում՝ Զելենսկու հետ խոսելուց հետո։ «Այնուհետև միայն ուկրաինացիները կկարողանան վարել ամուր և տևական խաղաղության շուրջ բանակցությունները։ Մենք կօգնենք նրանց այս ջանքերում»։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ «Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» չխոսելու սկզբունքի պաշտպանելու համար։ «Ապագայում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը կախված է այսօրվա միասնությունից», – ասել է նա։ Փետրվարի 12-ին Ռամշտայնի գագաթնաժողովում ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը նշել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը «իրատեսական արդյունք» չէ խաղաղության բանակցությունների համար։ Նա նաև հայտարարել է, որ երկրի 2014 թվականի սահմաններին վերադառնալը «անիրատեսական նպատակ» է։ Այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով պատերազմի դադարեցման հարցը։ Այնուհետև Թրամփը զանգահարել է Զելենսկուն։
10:35 - 17 փետրվարի, 2025
Փարիզն առաջարկել է Լիբանանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայել |armenpress.am|

Փարիզն առաջարկել է Լիբանանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայել |armenpress.am|

armenpress.am: Փարիզն առաջարկել է հարավային Լիբանանի՝ իսրայելական բանակի հսկողության տակ գտնվող վայրերում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) զինվորներ տեղակայել, այդ թվում՝ ֆրանսիացի: Այս մասին հայտնում է Al-Akhbar լրատվականը։ «Հրադադարը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը, որն Իսրայելի ուժերի վերջնական դուրսբերման ակնկալվող ժամկետն է», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Փարիզում Սիրիայի հարցով միջազգային համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։  Բարոն հավելել է, որ իր երկիրն աշխատել է «այս առաջարկի ձևակերպման վրա, որը կարող է բավարարել Իսրայելի անվտանգության նկրտումները, որը ծրագրում է մնալ ավելի երկար ժամանակով»։ Ավելի վաղ հրեական պետությունը հայտարարել էր, որ ցանկանում է փետրվարի 18-ից հետո իր ուժերը պահել հարավային Լիբանանի հինգ վայրերում։ Ի պատասխան դրա՝ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին կտրականապես մերժել է հարավային Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության երկարաձգման հնարավորությունը և ընդգծել, որ լիբանանյան բանակը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի աջակցությամբ կկատարի սահմանին անվտանգության ապահովման խնդիրը։  Փարիզը նման նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Լիբանանը հրաժարվել է երկարաձգել իսրայելական զորքերի ներկայությունը սահմանամերձ մի շարք շրջաններում։  Ֆրանսիան առաջարկել է թվով 700 զինվոր տեղակայել UNIFIL-ի ֆրանսիական զորակազմից, ինչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հավանություն է տվել: Լիբանանի կառավարությունը փետրվարի 17-ին կքննարկի Ֆրանսիայի առաջարկը՝ հաշվի առնելով, որ Իսրայելի դիրքորոշումը մտահոգիչ է և սպառնում է նոր ռազմական էսկալացիայով։ 2024 թ․ նոյեմբերի 27-ից Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև գործում է հրադադարի համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել շուրջ մեկ տարի տևած անդրսահմանային գնդակոծություններին, որոնք վերածվել էին բաց առճակատման՝ սկսած 2024 թ. սեպտեմբերից։ 
13:41 - 14 փետրվարի, 2025
Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն |azatutyun.am|

Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցություններ վարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Financial Times-ի հետ զրույցում նա նախազգուշացրել է, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ ԱՄՆ-ը: «Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը: Միացյալ Նահանգների նախագահը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին: Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իր տեղը կունենա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների սեղանի շուրջ: Մակրոնը Financial Times-ին ասել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցությունների միջոցով լուծելու համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»՝ հավելելով, որ այժմ Զելենսկին պետք է քննարկի տարածքային և ինքնիշխանության հարցերը:
09:31 - 14 փետրվարի, 2025