Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները Թրամփի ներկայությամբ մի շարք պայմանավորվածություններ կստորագրեն |tert.am|
tert.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ավդուլա Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն պայմանավորվածությունների ստորագրման արարողության: Պայմանավորվածությունների բնույթի մասին որևէ տեղեկություն չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ԱՄՆ նախագահի` Սպիտակ տան կողմից հրապարակված օրակարգին: Սպիտակ տունը չի տեղեկացրել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրելու Վուչիչն ու Հոթին:Միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը Սերբիայի ղեկավարը հույս էր հայտնել մինչև ուրբաթ առավոտ Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնություններ ձեռք բերելու մասին:Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը`սահմանափակ քանակությամբ լրագրողների ներկայությամբ։ Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցությունների:
12:42 - 04 սեպտեմբերի, 2020