Մեծ յոթնյակ

G7-ի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ |azatutyun.am|

G7-ի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։ Երեկ Վաշինգտոնում կայացած նիստի մասնակիցները նաև ընդգծել են, որ G7-ը գործընկերների հետ միասին կշարունակի քայլեր ձեռնարկել՝ ուղղված «Ռուսաստանի համար այս պատերազմի արժեքը բարձրացնելուն»։ Համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ Մեծ յոթնյակի երկրները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ուղղված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացմանը և դրանք շրջանցելու ցանկացած փորձի կանխմանը։ Մեծ յոթնյակի երկրները նաև ափսոսանք են հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։ Ի դեպ, աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, լքել են G20-ի փակ հանդիպումը Վաշինգտոնում ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ տեսակապի միջոցով ելույթի ընթացքում։
10:17 - 21 ապրիլի, 2022
Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին․ G7 երկրների առաջնորդներ

Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին․ G7 երկրների առաջնորդներ

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների երեկվա հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Հանդիպման հիմնական թեման եղել է իրավիճակն Ուկրաինայում։ Հայտարարության հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև։ «Մենք ողջունում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից իրականացվող հետաքննությունները։ Մենք միասին կաշխատենք՝ աջակցելու ռազմական հանցագործությունների (նկատի ունեն՝ Ռուսաստանի- խմբ․) մասին ապացույցների հավաքագրմանը։ Մարիուպոլի և ուկրաինական այլ քաղաքների պաշարումը, ինչպես նաև ռուսական զինուժի կողմից հումանիտար օգնության մերժումն անընդունելի են։ Ռուսական ուժերը պետք է անհապաղ ապահովեն անվտանգ ուղիներ դեպի Ուկրաինայի այլ շրջաններ, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը կհասցվի Մարիուպոլ և պաշարված այլ քաղաքներ։ Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին խուսափելու հետագա էսկալացիայից և զերծ մնալու Ուկրաինայի դեմ իրենց ռազմական ուժերն օգտագործելուց։ Ավելին՝ մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին՝ օգնելով շարունակել ագրեսիան Ուկրաինայում։ Մենք զգոն ենք լինելու ցանկացած նման աջակցության հարցում։ Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և ձեռնպահ մնա ցանկացած գործունեությունից, որը վտանգի տակ է դնում միջուկային օբյեկտները, և թույլ տալ ուկրաինական իշխանությունների անխոչընդոտ հսկողությունը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք մուտքն ու համագործակցությունը: Մենք զգուշացնում ենք քիմիական, կենսաբանական և միջուկային զենքերի կամ հարակից նյութերի կիրառման ցանկացած սպառնալիքի մասին: Մենք հիշեցնում ենք Ռուսաստանի պարտավորությունները միջազգային պայմանագրերով, որոնք նա ստորագրել է, և որոնք պաշտպանում են մեզ բոլորիս։ Մենք քայլեր ենք ձեռնարկում ռուսական էներգիայից մեր կախվածությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, մենք կապահովենք անվտանգ այլընտրանքային և կայուն մատակարարումներ։ Մենք պարտավորվում ենք ակտիվորեն աջակցելու այն երկրներին, որոնք ցանկանում են աստիճանաբար վերացնել իրենց կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածխի ներկրումից: Մենք կոչ ենք անում նավթ և գազ արդյունահանող երկրներին գործելու պատասխանատու և ավելացնելու մատակարարումները միջազգային շուկաներ՝ նշելով, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) առանցքային դեր ունի։ Հիշեցնենք՝ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից էներգետիկ կախվածության հարցին, ապա «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ «Reuters»-ն էլ, վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները, նշել էր, թե այդ կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ ԵՄ կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կվնասի սպառողներին։ Իսկ ՌԴ-ին աջակցության մասով խոսակցություններ կան Չինաստանի շուրջ։ Մի քանի օր առաջ՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփնինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԱՄՆ նախագահ Բայդենը նրան ներկայացրել էր այն հետևանքները, որոնք կհաջորդեն Չինաստանի՝ ՌԴ-ին նյութական օգնություն ցուցաբերելուն։  Աննա Սահակյան
12:32 - 25 մարտի, 2022
Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։   Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։ Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։ Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։   ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։ Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։   ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։ Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։   Նորա Վանյան
14:20 - 24 մարտի, 2022
Ռուսաստանի կողմից վերսկսված ագրեսիայի արդյունքում ձեռք բերված կարգավիճակի ցանկացած ենթադրյալ փոփոխություն չի ճանաչվի․ Մեծ Յոթնյակի երկրներ

Ռուսաստանի կողմից վերսկսված ագրեսիայի արդյունքում ձեռք բերված կարգավիճակի ցանկացած ենթադրյալ փոփոխություն չի ճանաչվի․ Մեծ Յոթնյակի երկրներ

Մեծ Յոթնյակի անդամ-երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը, վերահաստատում ենք մեր խորին դատապարտումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված պատերազմի վերաբերյալ, որն իրականացվում է Բելառուսի կառավարության աջակցությամբ։ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ շարունակվող հարձակումը, որը լուրջ վնաս է հասցրել խաղաղ բնակչությանը և ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքները, և անհապաղ դուրս բերի ռուսական ռազմական ուժերը։ Իր հետագա ագրեսիայով նախագահ Պուտինը մեկուսացրեց Ռուսաստանին աշխարհում, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությունը, որով ճնշող մեծամասնության քվեարկությամբ ընդունվեց այս գործողությունները դատապարտող բանաձև, որը նաև կոչ էր անում անհապաղ հետ քաշել ռուսական զինված ուժերը: Մենք մեր սրտագին համերաշխությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին և կարեկցում ենք այս պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին։ Մենք ընդգծում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային, նրա ազատ կամարտահայտմամբ ընտրված կառավարությանը և նրա խիզախ ժողովրդին այս ամենադժվար պահին և հայտնում մեր պատրաստակամությունը՝ հետագայում էլ աջակցելու նրանց։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի հարձակումները ուկրաինացի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների վրա։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունները՝ լիովին համապատասխանելու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությանը։ Ուկրաինայի և ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններին, բժշկական անձնակազմին և օգնություն տրամադրող ոչ կառավարական կազմակերպություններին պետք է անհապաղ ապահով, արագ և անխոչընդոտ հասանելիություն ապահովվի կարիքավոր մարդկանց ողջ Ուկրաինայում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Մենք ընդունում ենք հումանիտար հասանելիության մասին պայմանավորվածության հայտարարությունը որպես կարևոր առաջին քայլ: Սա պետք է իրականացվի հուսալիորեն և արագ: Մենք պարտավորվում ենք ավելացնել մարդասիրական աջակցությունը, քանի որ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ուկրաինացի ժողովրդի կարիքները մեծանում են։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել հարձակումները, հատկապես ուկրաինական ատոմակայանների անմիջական հարևանությամբ։ Խաղաղ նպատակներով նախատեսված միջուկային օբյեկտներին ուղղված ցանկացած զինված հարձակում և սպառնալիք միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է։ Մենք աջակցում ենք ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսիի կողմից այսօր հայտարարված նախաձեռնությանը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագիր կնքելու՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Մենք խորապես անհանգստացած ենք ուկրաինական քաղաքների խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի շարունակվող հարվածների հետևանքով առաջացած մարդասիրական աղետալի կորուստներով։ Մենք կրկնում ենք, որ առանց տարբերակման հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ խաղաղ բնակիչների դեմ զենքի կիրառումը, և ողջունում ենք հետաքննության և ապացույցների հավաքման շարունակական աշխատանքը, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի կողմից: Ռուսաստանի կողմից միջազգային խաղաղության և անվտանգության հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումը և միջազգային իրավունքի խախտումը անպատասխան չեն մնացել։ Մենք սահմանել ենք տնտեսական և ֆինանսական լայնածավալ պատժամիջոցների մի քանի փուլ։ Մենք կշարունակենք հետագա խիստ պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի, որը թույլ է տվել Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմը։ Մենք ցանկանում ենք ռուս և բելառուս ժողովրդին հասկացնել, որ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ կիրառվող խիստ պատժամիջոցները հետևանք են և հստակ արձագանք են նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի դեմ չհրահրված և անհիմն պատերազմին։ Նախագահ Պուտինը, նրա կառավարությունն ու կողմնակիցները, ինչպես նաև Լուկաշենկոյի ռեժիմը կրում են այս պատժամիջոցների տնտեսական և սոցիալական հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Մենք դատապարտում ենք ապատեղեկատվության համատարած օգտագործումը Ռուսաստանի կառավարության և նրա հետ կապված լրատվամիջոցների և վստահված անձանց կողմից՝ Ուկրաինայի դեմ նրա ռազմական ագրեսիային աջակցելու համար։ Նրանց շինծու հայտարարությունների մշտական   հոսքը վտանգի տակ է դնում հավելյալ կյանքեր: Մենք պարտավորվում ենք դիմակայել Ռուսաստանի ապատեղեկատվական արշավին։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն ու նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ ընդհուպ նրա տարածքային ջրերը։ Ընդգծում ենք, որ Ռուսաստանի կողմից վերսկսված ագրեսիայի արդյունքում ձեռք բերված կարգավիճակի ցանկացած ենթադրյալ փոփոխություն չի ճանաչվի»։ Հետևյալ հայտարարության տեքստը հրապարակել են անդամ- երկրներ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները և Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը։
23:16 - 04 մարտի, 2022
Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

Եվրամիությունը G7-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցություններ կվարի մոտ ժամանակներս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; background-color: #ffffff;">Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում Է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս: «Մենք համակարգում ենք մեր պատասխան գործողությունները հարեւանների եւ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ G7-ի հետ, որոնց ղեկավարները շուտով կհանդիպեն»,- ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ Եվրամիության եւ G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հայտնել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:54 - 24 փետրվարի, 2022
G7-ի երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել |factor.am|

G7-ի երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել |factor.am|

factor.am: G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների ֆինանսների նախարարները զգուշացրել են Ռուսաստանին լուրջ հետևանքների մասին՝ «Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիայի դեպքում»։ Այս մասին ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է swissinfo-ն։ «Մենք պատրաստ ենք համատեղ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանել, որոնք կունենան զանգվածային ու անմիջական հետևանքներ ռուսական տնտեսության համար»,- ասվում է G7-ի երկրների ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։ Նա նշվում է, որ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ռազմական ագրեսիա արժանանալու է արագ, համակարգված ու հզոր պատասխանի»։ Ըստ հայտարարության՝ «Մեծ յոթնյակի» երկրները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին և պատրաստ են «համակարգված» ձևով հետագա տնտեսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
15:20 - 14 փետրվարի, 2022
G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար
 |armtimes.com|

G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար |armtimes.com|

armtimes.com: Մեծ յոթնյակի խումբը (G7) նախազգուշացրել է Ռուսաստանին, որ նրա ներխուժումը Ուկրաինա լուրջ հետևանքներ կունենա և ՌԴ-ն թանկ գին կվճարի։ «Ռուսաստանը չպետք է կասկածի, որ Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիան կունենա լայնածավալ հետևանքներ և լուրջ ծախսեր»,- ասվում է ոչ պաշտոնական ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների նախագծում, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ճապոնիան: Փաստաթուղթը պետք է ընդունվի Լիվերպուլում երկօրյա հանդիպումից հետո։ Դրանից հատվածներ մեջբերում է Reuters-ը։ Նշվում է, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների թեման կարող է ներառվել G7-ի առանձին հայտարարության մեջ։ G7-ի անդամները նաև կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը Ուկրաինայում, նշում է գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսն իր հերթին, ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած մամուլի ասուլիսում, ևս մեկ անգամ զգուշացրել է Ռուսաստանի համար «մեծ հետևանքների» մասին՝ իբր ծրագրված Ուկրաինա ներխուժման դեպքում։ «Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած ներխուժում էական հետևանքներ կունենա»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ «Մեծ յոթնյակը ցանկանում է, որ Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի դեմ ագրեսիայից»։ Նա հավելել է, որ G7-ի բոլոր երկրները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։  Պատասխանելով Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների մասին լրագրողների հարցին՝ Տրասը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը այն դեպքում, եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը շարունակի լարված մնալ։ «Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, քննարկում ենք այս դեպքում գործողությունների բոլոր տարբերակները»,- ասել է նախարարը։
17:35 - 12 դեկտեմբերի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021
Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը սահմաններին միգրացիոն ճգնաժամի ֆոնին մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի վերաբերմունքը Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցներին մնում է անփոփոխ։ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները քննադատել են Մինսկին։ Նրանք Բելառուսի ղեկավարությանը մեղադրում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ և պահանջում «դադարեցնել մարդկանց շահագործման ագրեսիվ արշավը»։ Նախարարները հայտարարության մեջ նշել են, որ Լուկաշենկոյի կառավարությունն այսպիսով փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից։ Պաշտոնական Մինսկը միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում է արևմտյան երկրներին։  
11:42 - 19 նոյեմբերի, 2021