Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը
 |armenpress.am|

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ  Չորրորդ արձանագրության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է այսօր հանրապետության ազգային իրավական հարթակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», - ասված է հաղորդագրության մեջ։ Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով:
11:43 - 17 փետրվարի, 2023
Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Լուսանկարում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Բորիս Ելցինը Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու առնչությամբ քննարկումները տեւական ժամանակ է՝ չեն դադարում։ Այդ քննարկումները, մեծ մասամբ, կառույցի էության ու պետությունների ինքնիշխանությունը թուլացնելու ռիսկի մասին են։ Միութենական պետությանը Հայաստանի միանալու, այսպես ասած, անխուսափելիության մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրա վերաբերյալ շատ արձագանքներ են եղել, խոսել են նաեւ հայ պաշտոնյաները՝ տարբեր ձեւերով ակնարկելով, որ, այո՛, Հայաստանի հանդեպ ճնշումներ են գործադրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի, Միութենական պետության շրջանակում ստորագրված ինտեգրացիոն դեկրետի դրույթները, ռուս-բելառուսական հարաբերությունների որոշ անհարթ դրվագներ, ինչպես նաեւ քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի եւ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ է Միութենական պետությունը՝ քաղաքական ու իրավական տեսանկյունից։ Միութենական պետության մասին խոսակցություններն, ընդհանուր առմամբ, այնպես չէ, թե նոր են սկսվել։ Դեռ տասնամյակներ առաջ՝ ԽՍՀՄ փլուզումից տարիներ անց՝ 1999թ․ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը կնքեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր, որը բաղկացած է 71 հոդվածից։ Լուկաշենկոն Պայմանագիրը ստորագրելիս Բայց մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այս Պայմանագիրը, ներկայացնենք՝ ինչ հանգամանքներում է կնքվել այն, եւ ինչ զարգացումներ են հաջորդել դրան։ Լուկաշենկոյի սպասումներն՝ ի սկզբանե Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը նկատում է՝ Միութենական պետությունը բավական ժամանակավրեպ ու հետաքրքիր ինստիտուտ է՝ պայմանավորված նրանով, որ ստեղծվել է մի կոնտեքստում՝ ինչ-որ նպատակների համար, իսկ հիմա փորձում է հարմարվել լիովին այլ կոնտեքստի ու սահմանել այլ նպատակներ։ «1990-ականների վերջին, երբ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը կորցնում էր իր հեղինակությունը, քաղաքական ու հանրային շրջնակներում, վատթարացող տնտեսական պայմաններում ու ներքին քաղաքականության մեջ քաոսի իրավիճակում էլեկտորատի շրջանակում նոր թափ էին հավաքում եւ առավել պոպուլյար դառնում Սովետական Միության նոստալգիան եւ սովետական կարգ ու կանոնի նկատմամբ հանրային պահանջը (ինչն, ի դեպ, օգտագործվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, որը Ելցինի ոխերիմ թշնամին էր, ինչպես նաեւ ԼԴՊՌ-ի (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) կողմից)։ Այդ ժամանակաշրջանում Ելցինը, հասկանալով, որ կա նման օրակարգի նկատմամբ հանրային պահանջ, եւ փորձելով խլել այդ օրակարգը իր քաղաքական հակառակորդների ձեռքից, հավանություն է տալիս Միութենական պետության առաջարկներին, ինչը կարող էր հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ ինչ-որ կերպ վերադարձ է կատարվում դեպի հին ու բարի ժամանակներին»,- հիշեցնում է Սուքիասյանը։ Հենց այդ ժամանակվանից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դրական է վերաբերվում այս գաղափարներին․ նա այդ շրջանում հետսովետական տարածքում եզակիներից էր, որ կիսում էր Սովետական Միության նկատմամբ նոստալգիկ վերաբերմունքը։  «Նա սատարում է անգամ Ռուսաստանի խորհրդարանում Բելովեժյան համաձայնագրերի քննադատումը։ Լուկաշենկոն Ռուսաստան ամենաշատ այցեր կատարող առաջնորդներից էր, նա հանդիպումներ էր ունենում ռեգիոնալ մակարդակներում՝ հաճախ շրջանցելով Մոսկվան, ու կարծես կամաց-կամաց ձեռք էր բերում սովետական քաղաքական գործչի կերպար, որը նաեւ սկսում էր լայն հեղինակություն վայելել Ռուսաստանում՝ ներկայանալով որպես հին ու բարի ստաբիլ ժամանակների ներկայացուցիչը»,- նկատում է քաղաքագետը՝ շարունակելով, որ Լուկաշենկոն, հասկանալով, որ Ելցինը կորցնում է իր քաղաքական հիմքերը, իսկ ինքը լայն հեղինակություն է վայելում, նաեւ քաղաքական մեծ ամբիացիաներ է տեսնում Միութենական պետության մեջ․  «Որովհետեւ եթե իրոք ձեւավորվելու էր մեկ պետություն՝ մեկ առաջնորդով ու ընտրությունների միջոցով, չէր բացառվում, որ Լուկաշենկոն կարող էր դառնալ Միութենական պետության առաջնորդի շատ լուրջ հավակնորդ»։ Սակայն, Սուքիասյանի խոսքով, այս մոտիվացիաները շատ արագ գլխի վայր շրջվեցին, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը․ նա վերցրեց այս օրակարգը, եւ արդեն ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխություն տեղի ունեցավ, ու, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների համատեքստում փոխվեցին պետության առաջնահերթությունները։ «Ռուսաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որը տեղ չէր թողնում Լուկաշենկոյի վերոնշյալ ամբիցիաների համար»,- նշում է Սուքիասյանը՝ հավելելով, որ ահա այդ ժամանակվանից արդեն Միութենական պետությունը Լուկաշնեկոյի համար այն խոստումնալից պրոյեկտից, որն ինքը պատկերացնում էր, դառնում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգ։ Լուկաշենկոն փորձում էր հնարավորինս դանդաղեցնել ինտեգրացիան Իհարկե, առաջին հայացքից ամուր տնտեսական համակարգ եւ դրական այլ զարգացումներ խոստացող, եւ միաժամանակ պետությունների ինքնիշխանությանը չվնասելու սկզբունքը շեշտող այս փաստաթղթերն այդքան էլ միանշանակ չեն մեկնաբանվում։ Անգամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես ցույց են տվել զարգացումները, հնարավորինս փորձում էր դանդաղեցնել Բելառուսի ինտեգրացիան։ Օրինակ, 2000-ականների կեսերին Լուկաշենկոն հրաժարվեց ընդունել միասնական դրամական արժույթ, ինչը ենթադրվում էր կամ նախանշվել էր Պայմանագրով։ Ավելի ուշ՝ օրինակ, 2019 թ․-ի մարտի 1-ին, Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ միասնական արժույթին դեմ չէ՝ միեւնույն ժամանակ, սակայն, նշելով, որ այդ արժույթը չպիտի լինի ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական ռուբլին։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանեց, որ թեեւ միասնական արժույթի ներդրման հարցում դեռեւս կոնկրետություն չկա, բայց այն կարելի է քննարկել Միութենական պետության կառուցման համատեքստում։ Միասնական դրամական արժույթին դեմ չլինելու մասին հայտարարություն Լուկաշենկոն արեց նաեւ 2020թ․ ապրիլին՝ դարձյալ նշելով, որ այն չպիտի լինի երկու երկրներից որեւէ մեկի դրամական միավորը։ Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները սրվեցին նաեւ 2000-ականների վերջին՝ կապված Ռուսաստան կաթնամթերքի արտահանման խնդիրների հետ։ Այդ կոնֆլիկտը հայտնի է որպես «կաթնային պատերազմներ»։  Հարաբերություններն, ըստ էության, այնքան էլ լավ չէին նաեւ 2010-ականների կեսերին։ Մասնավորապես, 2015-ին ռուսական rbc.ru-ն գրեց, որ Բելառուսը դարձել է Ռուսաստան արգելված ապրանքների մուտքի տարանցիկ երկիր։ Պետք է հիշել նաեւ դրվագները, երբ Ռուսաստանը գազի ու նավթի գները բարձրացրեց Բելառուսի համար, իսկ հետո երկների ամբողջական ինտեգրացիայի համար խոչընդոտ հանդիսացավ նաեւ այն, որ Բելառուսը փորձում էր հարաբերություններ կառուցել Արեւմուտքի հետ։ Վ․ Պուտինի եւ Ա․ Լուկաշենկոյի հանդիպումը՝ 2021թ․-ին Սանկտ-Պետերբուրգում Հանգամանքները Բելառուսին ստիպեցին մեղմացնել քաղաքականությունը Սուքիասյանի խոսքով՝ Բելառուսին հաջողվել է երկար տարիներ հետաքրքիր բալանսի մեջ պահել իր արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ եղել է ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող աշխարհագրական տարածքի տեր՝ որպես այս երկու ռեգիոնները կապող միջանցք (որոնցից մեկը հսկայական ռեսուրներ արտադրող է, մյուսը՝ հսկայական ռեսուրսների կարիք ունեցող)։ Բայց արդեն 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Արեւմուտքը խզեց կապերը Բելառուսի հետ, նման բալանսավորումը դարձավ անհնարին, եւ արդեն քաղաքական առումով, քաղաքագետի խոսքով, Միութենական պետությունը սկսվեց նմանվել Միութենական պետության իրական կարգավիճակին։ Սուքիասյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ համագործակցային դրվագներին՝ Լուկաշենկոն փորձել է հնարավորինս հետաձգել ամբողջական ինտեգրացիան․  «Այո, Լուկաշենկոն անընդհատ փորձել է զերծ մնալ, խուսափել ամբողջական ինտեգրացիայից, որովհետեւ ամբողջական ինտեգրացիան արդեն Պուտինի իշխանության ժամանակ եւ Ռուսաստանում իշխանության կոնսոլիդացիայից հետո կնշանակեր Լուկաշենկոյի իշխանության կորուստ, նա այլեւս չէր կարող լինել ինքնիշխան պետության նախագահ, մաքսիմումը, ինչին կարող էր հասնել, Բելառուսի՝ որպես գուբեռնիայի ղեկավարի պաշտոնն էր կամ ինչ-որ նոր մտածված պաշտոն, բայց որը երկրոդական կլիներ Ռուսաստանի նախագահի պաշտոնին»։ Եւ այս խուսափողականությունը, Սուքիասյանի խոսքով, արտահայտվել է քաղաքականության մի շարք ոլորտներում, մասնավորապես գազի ընդհանուր շուկային, մաքսային ընդհանուր քաղաքականությանը վերաբերող։ Այդ ոլորտները Բելառուսը միշտ փորձել է օգտագործել ի նպաստ իր ազգային բյուջեի մեծացմանը, քանի որ մեծ եկամուտներ էր ունենում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրից, որտեղ ինքն ուներ առանձնահատուկ կարեւոր եւ իրավականորեն հետաքրքիր կարգավիճակ ու կարողանում էր մաքսիմալ օգուտներ քաղել, իսկ Ռուսաստանը փորձում էր դրանց վերափոխման միջոցով ինքն առավել օգուտներ ունենալ, ինչին Լուկաշենկոն միշտ հանդիմանում էր․ «Բացի դրանից՝ ինչքան էլ թվա, թե Բելառուսն իր մշակութային կարգավիճակով ամենամոտն է Ռուսաստանին, այս երեսուն տարիների ընթացքում Բելառուսի հասարակության մեջ ձեւավորվել է կոնսենսուս՝ ի նպաստ եւ ի պաշտպանություն ինքնիշխանության, եւ Լուկաշենկոն ստիպված էր հաշվի առնել հասարակական կարծիքի այդ արտահայտումները»,- կարծում է քաղաքագետը։ Եւ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնք արեւմտյան մայրաքաղաքների կողմից լեգիտիմ չէին ճանաչվում, խզվեցին բոլոր նշանակալի տնտեսական կապերը, ու Լուկաշենկոն ստիպված էր հենվել Մոսկվայի աջակցության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել ընտրություններին հաջորդած բողոքի շարժումները, ինչպես նաեւ հնարավորություն ունենա պահպանել տնտեսությունը որեւէ կայուն կարգավիճակում․ «Այս պարագայում Ռուսաստանի համար պատուհան բացվեց, որպեսզի կարողանա հաղթահարել Լուկաշենկոյի քմահաճ քաղաքականությունը իր հանդեպ։ Լուկաշենկոյին իրենից մաքսմիմալ կախվածության մեջ գտնելով՝ Ռուսաստանը փորձեց ինստրումենտալիզացնել սա եւ վերակենդանացնել, խորացնել Միութենական պետության շրջանակում համագործակցությունը եւ այն սուր ոլոտները, որոնք գազայինն ու մաքսայինն են (որտեղ Բելառուսը, յուրահատուկ պայմաններից օգտվելով, կարողանում էր շահույթներ գեներացնել)։ Այդ հարցերում Բելառուսի քաղաքականությունն ավելի մեղմացավ, եւ 2021-ին երկկողմ բանակցությունների արդյունքում ընդունված միութենական ծրագրերը նախատեսում են այդ թվում այս խնդիրների հաղթահարում»։ Այնպես չէ, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի միանալը Միութենական պետությանը Անդրադառնալով Հայաստանի՝ Միութենական պետությանը անդամակցելու հավանականությանը եւ այդ առումով Ռուսաստանի ցանկությանը, Սուքիասյանն այն կարծիքին է մնում, որ այս պահին այդ հարցը տեղ չի գտնում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ, եթե ընդհանրապես առկա է այդ օրակարգում։ Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցելը Միութենական պետությանը Ռուսաստանի չի կարող տալ արտաքին քաղաքական լուրջ առավելություններ, քանի որ եթե խոսքը գազի շուկայի ինտեգրման, մաքսային կանոնակարգերի ու դրույթների հարմոնիզացիայի մասին է, ապա դա արդեն իսկ ենթադրվում է ԵԱՏՄ-ի շրջանակում, եթե խոսքը բանակի մասին է, ապա մենք ՀԱՊԿ-ի մաս ենք, ունենք բազմաթիվ միացյալ զորամիավորումներ եւ այս ոլորտում համագործակցության տարբեր դրսեւորումներ։ Խոսելով ներքին դիվիդենտների մասին՝ Սուքիասյանը նկատում է, որ երբեմն քննարկումներն այն համատեքստում են, թե Ռուսաստանը հետաքրքրված է սրանով՝ ներքին օրակարգը սպասարկելու, ռուս էլեկտորատին արտաքին քաղաքական հաղթանակ ցույց տալու համար։ Ըստ քաղաքագետի՝ այս կարծիքը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ինչպես Ղրիմից հետո Ռուսաստանի իշխանությունը ձեռք բերեց գերբարձր լեգիտիմություն եւ ձեւավորվեց ղրիմյան կոնսենսուսը (ինչը 2018թ․ ապահովեց համեմատաբար հանգիստ նախագահական ընտրություններ), այդպես էլ Հայաստանի միացումը Միութենական պետությանը կարող է բարձրացնել Ռուսաստանի իշխանության լեգիտիմությունը։ Բայց, Սուքիասյանի համոզմամբ, նման տեսակետը հիմնված է այն սխալ կանխավարկածի վրա, որ ռուս հանրության շրջանակում Հայաստանը կարող է ունենալ այնպիսի կարեւորություն, ինչպիսին Ղրիմը։ «Սա, իհարկե, չափազանց հեռու է իրականությունից․ Հայաստանը Ռուսաստանի քաղաքականությամբ հետաքրքրված շրջանակներում եթե ոչ տասնորդական, ապա երկրորդական նշանակություն ունի ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։ Ես չեմ կարծում, որ այն արտաքին քաղաքական ռեսուրսը եւ ծախսերը, որոնք պետք է դրվեն Հայաստանը Միութենական պետություն մտցնելու համար, կարող են բերել այնպիսի օգուտներ, որ քաղաքական առումով եկամտաբեր լինեն Ռուսաստանի համար։ Ավելին՝ պատերազմի պայմաններում, ունենալով բազմաթիվ գլխացավանքներ, չեմ կարծում, թե Ռուսասատանը պատրաստ է նման բեռ վերցնել իր վրա, որովհետեւ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալը նաեւ ենթադրում է, որ Ռուսաստանը կամ Միութենական պետությունը պիտի լրացուցիչ պարտավորություններ ստանձնի մասնակից պետության անվտանգության ապահովման, սոցիալական եւ այլ հարցերով»,- մեկնաբանում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը՝ ամփոփելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը նախ այս պահին չի ցանկանում, որ Հայաստանն անդամակցի, եւ երկրորդ՝ եթե անգամ ցանկանում է, ապա դրա համար լիովին ազատ ռեսուրսներ չունի։ Վերպետական կառույցներին միանալը՝ սուվերենության կորստի վտանգ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ու Սահմանադրության մեջ շեշտված են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Պետության ամենակարեւոր բնութագրիչներից մեկը հենց ինքնիշխանությունն է։ Սուվերենությունը, ինչպես մեր զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանվում է սեփական տարածքում գերագույն իշխանություն ունենալու, խնդիրներն ինքնուրույնաբար լուծելու եւ արտաքին հարաբերություններում անկախ հանդես գալու առումով։ Իհարկե, ինչպես նկատում է նա, ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում ինքնիշխանության դրսեւորումները փոփոխվում են, պետությունները տարաբնույթ կառույցների են անդամակցում, եւ, ըստ էության, այսօրվա աշխարհում պարզապես հնարավոր էլ չէ ապրել եւ գոյատեւել մեկուսի։ «Այդ կառույցներին անդամակցելիս սուվերենության որոշակի տարրեր կարող են փոխանցվել դրանց, եւ կախված նրանից, թե ինքնիշխանության ինչ բաժին է փոխանցվում գործընկեր երկրներին եւ կառույցներին, արդեն նոր մոդելավորումներ կարող ենք ունենալ, օրինակ՝ կարող է ստեղծվել դաշնային պետություն, իսկ Միութենական պետությունն այդպիսին է․ դրա պարագայում պահպանվում է որոշակի ոլորտներում ինքնավար հարցեր լուծելու հնարավորությունը, բայց կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, հարցերի լուծումները պատվիրակվում են եւ իրականացվում կենտրոնացված ձեւով»,- նշում է Սահակյանը։ Ըստ նրա՝ Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության դեպքում էլ կա սուվերենության զիջում, բայց ոչ այն ծավալով, որ հանգեցնի նոր դաշնային կառուցվածք ունեցող պետության ստեղծման։ Իսկ վերջինները, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, վերազգային միավորներ են եւ կարող են միասնական քաղաքականություն իրականացնել որոշ ոլորտներում․  «Օրինակ՝ կա ընդհանուր մաքսային քաղաքականություն, տնտեսական եւ այլն։ Այստեղ սուվերենությունը ոչ թե այն ծավալով են փոխանցում, ինչպես դաշնային պետություններում, այլ սահմանափակ ծավալով, եւ փորձում են միասնականացնել քաղաքականությունը՝ պահպանելով այդ հարցերում մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում»։  Կա նաեւ երրորդ մակարդակը, որն, այսպես ասենք, ավելի թեթեւ է․ դա միջազգային կառույցներին անդամակցելն է, օրինակ՝ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, եւ այս կառույցներին անդամակցելու պարագայում մեծ չափաբաժնով ինքնիշխանության զիջման հարց չկա։ Սահակյանի մեկնաբանմամբ՝ անկախությունն էլ ինքնին շատ կարեւոր է ինքնիշխանության բնութագրության մեջ, եւ լիարժեք սուվերենության պայմաններում պետք է ունենալ անկախության բարձր մակարդակ․ «Մենք կարող ենք նաեւ փաստացիորեն զիջել անկախությունը, երբ արտաքին հարաբերություններում չենք կարող ինքնուրույն քաղաքականություն վարել։ Պարզապես այդ միութենական կառույցների կամ վերազգային միավորումների պարագայում իրավական ֆորմալ ձեւով կարգավորվում են այն հարցերը, որտեղ պետության լրիվ անկախ կամ ինքնուրույն հարցեր կարգավորելու կարողությունը սահմանափակվում է»։ Այդուհանդերձ, ողջամի՞տ են արդյոք ԵԱՏՄ-ին միանալու եւ Միութենական պետությանը միանալու համեմատությունները այն համատեքստում, թե երկուսի դեպքում էլ ենթադրվում է տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականություն, միասնական մաքսային տարածք, եւ այլն։ Սահակյանն այստեսակ համեմատություններին համաձայն չէ։ Նա նշում է, որ երկու պարագայում էլ կա սուվերենության զիջում, բայց օրինակ երբ անդամակցում ենք միջազգային կառույցներին, հանրաքվե անհրաժեշտ չէ, իսկ վերպետական միավորումներին անդամակցելիս Սահմանադրությունը պահանջում է հանրաքվե․  «Եւ դա պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը պետք է որոշի, որ պետության սուվերենության մի մասը փոխանցվելու է այլ կառույցի, պարզապես տնտեսական միավորումների պարագայում սահմանափակ ոլորտներում է դա փոխանցվում, որոշումների կայացման մասնակցայնությունն էլ ապահովվում է։ Այստեղ անդամ-պետությունները միասնական քաղաքականություն են իրականացնում, եւ որոշումների դեպքում պետությունները ենթարկվում են, բայց քննարկումներին հավասարապես են մասնացում, ձայնի իրավունք ունեն, կառույցներ ու մեխանիզմներ են ստեղծվում, որոնք բոլորի համար են որոշումներ կայացնում։ Միութենական պետությունների կառուցվածքն այլ է, կան որոշ հարցեր, որոնք իրավասության տիրույթից դուրս են եւ իրացվում են կենտրոնական իշխանությունների կողմից, եւ այստեղ սուվերենության անհամեմատ ավելի մեծ ծավալ է զիջվում, լինում է անկախության կորուստ, ինչն այնքան էլ բնորոշ չէ տնտեսական միություններին անդամակցելու պարագայում։ Բայց երկու դեպքում էլ սուվերենության զիջում կա, ինտենսիվ զիջում տեղի է ունենում այդ դաշնային պետությունների պարագայում, որտեղ կորցնում ենք ինքնուրույն քաղաքական անկախությունը»։ Ինքնիշխանության սակարկումը դեմ է Անկախության անփոփոխելի հռչակագրին Եթե վերպետական կառույցին միանալը, փաստացի, նշանակում է ինքնիշխանության զիջում, ստացվում է դեմ գնալ ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ վերնորմատիվային փաստաթուղթ համարվող Անկախության հռչակագրին, որն, ի դեպ, անփոփոխելի է։ Հարցին՝ արդյոք Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով մեր պետության ինքնիշխանության արձանագրումը բավարար երաշխիք չէ՞ երբեւէ բացառելու համար ինքնիշխանության զիջումը կամ սակարկումը, միջազգային իրավունքի մասնագետն այսպես է պատասխանում․ «Ես այդպես կմեկնաբանեի, դա անփոփոխելի հոդված է, եւ նոր սահմանադրություններ ընդունելով կամ փոփոխելով՝ այդ դրույթները չեն կարող վերանայվել, դա կնշանակի փաստացիորեն պետության անկախության կորուստ։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրում Սահմանադրությունը բազմիցս խախտվել է, եւ կա Սահմանադրությունը խախտելու քաղաքական ավանդույթ, ես չեմ կարծում, որ այդ մեխանիզմը կարող է հակակշիռ ծառայել եւ կանխել մեր պետությանը սպառնացող վտանգները։ Այսինքն՝ այստեղ մենք մշակույթ ենք փոխել, որի պայմաններում ես չեմ կարող ապավինել Սահմանադրությանը՝ որպես պաշտպանության միջոց»,- ցավով նկատում է Սահակյանը՝ շարունակելով, որ նման որոշման պարագայում, իհարկե, կլինեն քննարկումներ ու սահմանադրական բնույթի վեճեր, մասնագետները կհիմնավորեն սահմանադրական կարգի վտանգումը, կլինեն դատական գործընթացներ, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունն իրական գործընթացների վրա, համենայն դեպս այդ վեճերը ընթացող քաղաքական գործընթացներում գերագնահատել չարժե։ Ի վերջո, ի՞նչ է ենթադրում Միութենական պետությունը* Այսպես, Միութենական ստեղծման մասին պայմանագրով նախ սահմանվում են Միութենական պետության նպատակներն ու սկզբունքները։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը ստեղծում են Միութենական պետություն, որը, ինչպես նշված է պայմանագրում, նշանավորում է նոր փուլ երկու երկրների ժողովուրդների միավորման գործընթացում ժողովրդավարական իրավական պետությունում։  Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրում մի շարք սկզբունքներ են նշված, այդ թվում՝  - մասնակից պետությունների եղբայրական ժողովուրդների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ապահովում եւ կյանքի որակի բարձրացում,  - մարդու եւ քաղաքացու իրավունքի եւ ազատության հիմնարար իրավունքների անխախտ պահպանում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, - միացյալ տնտեսական տարածքի ստեղծում՝ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ հիմնված մասնակից պետությունների նյութական եւ մտավոր ներուժի միավորման վրա եւ օգտագործելով շուկայական մեխանիզմները՝ տնտեսության գործունեության համար, - արտաքին քաղաքականության եւ քաղաքականության ոլորտում պաշտպանության համակարգված վարում, - ժողովրդավարական պետության միասնական իրավական համակարգի ձեւավորում,  - սոցիալական քաղաքականության համակարգված իրականացում՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արժանապատիվ կյանք եւ մարդու ազատ զարգացումը, - միութենական պետության անվտանգության ապահովում եւ հանցավորության դեմ պայքար, - խաղաղության, անվտանգության եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, Անկախ պետությունների համագործակցության զարգացում։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության նպատակներին հասնելն իրականացվում է փուլերով՝ հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման առաջնահերթությունը։ Բացի դրանից՝ Միութենական պետության հիմնադրման դեպքում նախատեսվում է քննարկել նաեւ դրա Սահմանադրության ընդունման հարցը։ Պայմանագրում ասված է, որ Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության եւ մասնակից պետությունների միջեւ իրավասության եւ լիազորությունների բաշխման վրա։ Իսկ նախանշված նպատակների իրականացման համար Միութենական պետությունում ստեղծվում են Գերագույն պետական խորհուրդ, Խորհրդարան, Նախարարների խորհուրդ, Դատարան, Միութենական պետության Հաշվիչ պալատ։ Այս կառույցներին կանդրադառնանք ավելի ուշ։ Պայմանագրում նշված է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով միութենական պետությանը կամովին փոխանցած լիազորությունները, պահպանում է ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կառուցվածքը, Սահմանադրությունը, պետական դրոշը, զինանշնանը եւ պետականության այլ ատրիբուտները։ Անդամ-պետությունները պահպանում են նաեւ իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին։ Իսկ միջազգային կազմակերպություններին եւ այլ միջազգային ասոցիացիաներին միասնական անդամակցության հնարավորությունը որոշվելու է մասնակից պետությունների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Պայմանագրի՝ Միութենական պետության տարածքը կազմված է անդամ-պետությունների պետական տարածքներից, եւ անդամ-պետությունները ապահովում են Միութենական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի իր զինանշանը, դրոշը, հիմնը եւ պետականության այլ ատրիբուտներ։ Միութենական պետությունն ունի մեկ դրամական միավոր։ Սահմանված է նաեւ, որ Միութենական պետության անդամ պետությունների քաղաքացիները միաժամանակ հանդիսանում են Միութենական պետության քաղաքացի։ Միութենական պետության քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու Միութենական պետության խորհրդարանում, նաեւ նշանակվելու Միութենական պետության մարմիններում պաշտոնների։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության բացառիկ իրավասությունը ներառում է միասնական տնտեսական տարածքի եւ միասնական շուկայի իրավական հիմքերի ստեղծում, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը մասնակից պետությունների տարածքներում, հավասար պայմաններ եւ երաշխիքներ տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։ Միութենական պետությունն ունենում է միասնական օրենսդրություն, որը կարգավորում է տնտեսական գործունեությունը, ներառյալ քաղաքացիական եւ հարկային օրենսդրությունը: Միութենական պետությունն իրականացնում է միասնական գնային քաղաքականություն՝ ներառյալ գների եւ սակագների կարգավորումը։ Միութենական պետությունում ստեղծվում եւ գործում է միասնական օրենսդրություն՝ արտաքին եւ ներքին պարտքերի սպասարկման եւ մարման, արտաքին փոխառությունների իրականացման կարգի եւ օտարերկրյա ներդրումների մասով։ Միութենական պետությունն ունի հարկեր գանձելու միասնական սկզբունքներ, որոնք կախված չեն իր տարածքում հարկատուների գտնվելու վայրից: Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի մեկ մաքսային տարածք։ Բացի դրանից՝ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասությունը ներառում է նաեւ ուրիշ պետությունների ընդունում Միութենական պետության կազմ։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասության սուբյեկտների բացառիկ իրավասության սահմաններից դուրս վերջիններս պահպանում են պետական ​​իշխանության ամբողջականությունը։ Միութենական պետության բյուջեն նախատեսված է Միութենական պետության ծրագրերի եւ նախագծերի, նրա գործունեության, ներառյալ նրա մարմինների պահպանման ծախսերը ապահովելու համար: Իսկ Միութենական պետության բյուջեն ձեւավորվում է մասնակից պետությունների տարեկան համաձայնեցված վճարներից։ Միութենական պետության մարմինները Գերագույն պետական խորհուրդ Միութենական պետության բարձրագույն մարմինը Գերագույն պետական ​​խորհուրդն է։ Խորհրդում ներգրավված են պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները, ՌԴ եւ Բելառուսի խորհրդարանների պալատների ղեկավարները։ Գերագույն պետական ​​խորհրդի նիստերին մասնակցում են Նախարարների խորհրդի նախագահը, խորհրդարանի պալատների նախագահները, Միութենական պետության դատարանի նախագահը։ Ինչպես տեղեկանում ենք Միութենական պետության տեղեկատվական-վերլուծական հարթակից՝ Միութենական պետության գերագույն պետական խորհրդի կազմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն, ՌԴ վարչապետ Միշուստինը, Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի նախագահը։ Ըստ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի՝ Գերագույն պետական ​​խորհուրդը՝ - լուծում է Միութենական պետության զարգացման կարեւորագույն խնդիրները, - իր իրավասության սահմաններում ձեւավորում է Միութենական պետության մարմիններ, այդ թվում՝ ոլորտային եւ գործառական բնույթի կառավարման մարմիններ, - նշանակում է Միութենական պետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, - հաստատում է Միութենական պետության բյուջեն, որն ընդունվում է Միութենական պետության խորհրդարանի կողմից, եւ դրա կատարման տարեկան հաշվետվությունները, - հաստատում է Միութենական պետության՝ խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, եւ այլն։ Գերագույն պետական ​​խորհրդի ակտերն ընդունվում են անդամ պետությունների միաձայն քվեարկության հիմքով։ Ակտը համարվում է չընդունված, եթե դրա ընդունմանը դեմ է արտահայտվել մասնակից պետություններից մեկը։  Գերագույն պետական ​​խորհրդի նախագահը ռոտացիայի հիման վրա մասնակից պետությունների ղեկավարներից մեկն է, եթե այլ բան համաձայնեցված չէ մասնակից պետությունների կողմից: Նախագահը Գերագույն պետական ​​խորհրդի անունից վարում է միջազգային բանակցություններ եւ Միութենական պետության անունից ստորագրում միջազգային պայմանագրեր, իր լիազորությունների շրջանակում հանձնարարականներ է տալիս Միութենական պետության Նախարարների խորհրդին, Գերագույն պետական ​​խորհրդի անունից իրականացնում այլ գործառույթներ։ Միութենական պետության խորհրդարան Միութենական պետության խորհրդարանը Միութենական պետության ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն բաղկացած է երկու պալատից՝ Միության եւ Ներկայացուցիչների: Միութենական պետության խորհրդարանն ընդունում է օրենքներ եւ օրենսդրական ակտեր՝ Պայմանագրով Միութենական պետության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ, նպաստում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանը, ընդունում է բյուջեն եւ լսում դրա կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվությունները, հաստատում է հաշվետվությունը, լսում է Միութենական Պետության Հաշվիչ պալատի հաշվետվությունները եւ հաղորդագրությունները, վավերացնում է Միութենական պետության անունից կնքված միջազգային պայմանագրերը, համագործակցության համաձայնագրեր է կնքում Միութենական պետության անդամ չհանդիսացող պետությունների խորհրդարանների եւ խորհրդարանական կազմակերպությունների հետ եւ այլն։ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները եւ Միության պալատի անդամներն իրենց լիազորությունների ողջ ընթացքում օգտվում են անձեռնմխելիությունից Միութենական պետության ողջ տարածքում: Խորհրդարանի նախագահը ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։ Նախարարների խորհուրդը Նախարարների խորհուրդը Միութենական պետության գործադիր մարմինն է։ Նախարարների խորհրդի կազմում են Նախարարների խորհրդի նախագահը, կառավարությունների ղեկավարները, պետքարտուղարը, անդամ պետությունների արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Միութենական պետության հիմնական ոլորտային եւ գործառութային կառավարման մարմինների ղեկավարները։  Նախարարների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել կենտրոնական բանկերի ղեկավարները եւ անդամ երկրների նախարարները։ Նախարարների խորհուրդը՝ - մշակում է Միութենական պետության զարգացման ընդհանուր քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանք ներկայացնում Գերագույն պետական ​​խորհրդի քննարկմանը,- Գերագույն պետական ​​խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Միութենական պետության ոլորտային եւ գործառութային մարմինների ձեւավորման եւ դրանց գործունեությունը ղեկավարելու վերաբերյալ, - խորհրդարանին է ներկայացնում օրենքների եւ օրենսդրական ակտերի նախագծեր, - ապահովում է վերահսկողություն Պայմանագրի դրույթների, Միութենական պետության ակտերի կատարման նկատմամբ եւ, անհրաժեշտության դեպքում, պատճառաբանված դիմումներ է ներկայացնում մասնակից պետություններին՝ դրանցից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում, - մշակում եւ Միութենական պետության խորհրդարան է ներկայացնում Միութենական պետության բյուջեի նախագիծը, ապահովում է բյուջեի կատարումը, խորհրդարանին է ներկայացնում բյուջեի կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններ,  - տնօրինում է Միութենական պետության ունեցվածքը,  - համակարգում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացման գործընթացը, եւ իրականացնում Գերագույն պետական ​​խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: Այժմ Միութենական պետությունն ունի նաեւ Մշտական կոմիտե, որը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի եւ Միութենական պետության Նախարարների խորհրդի աշխատանքային ապարատն է եւ հաշվետու է Նախարարների խորհրդին։ Այն ղեկավարում է ռուս գործիչ, պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը։ Պայմանագրով նախատեսված է ստեղծել նաեւ Միութենական պետության դատարան, որը կոչված է լինելու ապահովել Պայմանագրի՝ Միութենական պետության կարգավորող իրավական ակտերի միասնական մեկնաբանություն եւ կիրառում։ Միութենական պետության ֆինանսների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար էլ նախատեսված է ստեղծել Հաշվիչ պալատ։ Մասնակից պետությունը կարող է Միութենական պետությունից դուրս գալու մասին որոշում կայացնել Պայմանագրի վերջում արձանագրված է, որ այս փաստաթուղթը բաց է դրան միանալու համար, եթե միանալ ցանկացող պետությունները միջազգային իրավունքի սուբյեկտներ են, կիսում են Միուենական պետության նպատակներն ու սկզբունքները եւ ամբողջությամբ ստանձնում են Պայմանագրից բխող պարտավորությունները: Նշված է նաեւ, որ մասնակից պետությունը, իր համապատասխան սահմանադրական ընթացակարգերով, կարող է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա որոշում կայացնել Միութենական պետությունից դուրս գալու մասին: Իսկ Պայմանագիրը դադարում է գործել նման պետության նկատմամբ՝ դրանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու օրվանից 18 ամիսը լրանալուց հետո։ Արձանագրված է, որ Պայմանագրից դուրս գալը չի ​​ազդում Պայմանագրով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի ժամկետով:  Եւ շեշտված է, թե Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, եւ որ մասնակից պետությունները կատարում են իրենց պարտավորությունները նախկինում կնքված միջազգային պայմանագրերով։ Մասնակից պետություններն էլ, համաձայն Պայմանագրի, չեն կարող ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք հակասում են սույն Պայմանագրի դրույթներին: Պայմանագիրն անժամկետ է։  Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը Թեեւ տարիների ընթացքում ինտեգրացիոն տարբեր գործընթացներ են եղել ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ, տարբեր համատեղ ծրագրեր են իրականացվել, այս Պայմանագրի ստորագրումից երկու տասնամյակից ավելի անց՝ 2021թ․ սեպտեմբերին, Ռուսաստանն ու Բելառուսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես, Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում հաստատվեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները 2021–2023 թվականներին եւ Միութենական 28 ծրագրերը՝ ուղղված ռուս-բելառուսական ինտեգրացիայի ամրապնդմանը, այդ ծրագրերում կան դրույթներ նաեւ նավթի եւ գազի միասնական շուկայի մասին։  Ըստ այդմ, Ռուսաստանն ու Բելառուսը մակրոտնտեսական քաղաքականության մերձեցման շրջանակում պայմանավորվածություն են ձեռք բերել սինխրոնիզացնել ռազմավարական կառավարումը, ներդաշնակեցնել օրենքները։ ՌԴ Կենտրոնական բանկի եւ Բելառուսի Ազգային բանկի միջեւ դրամավարկային քաղաքականության սկզբունքների եւ մեխանիզմների ներդաշնակեցման մասին համաձայնագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Քննարկվել է նաեւ այս ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման հարցը։  Կողմերը պայմանավորվել են նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումների, տեղեկատվական անվտանգության ոլորտում աուդիտի արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմի, էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ժամանակ ամբողջականության եւ վավերության արտատարածքային հսկողության միջոցների կիրառման ներդաշնակեցման մասին։ Համաձայնագրով պայմանավորվել են ներդաշնակեցնել բանկային եւ ապահովագրական կազմակերպությունների փոխադարձ մուտքը Միութենական պետության ֆինանսական շուկաներ, կատարելագործել ռուսական եւ բելառուսական վարկային կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց միջեւ ֆինանսական տեղեկատվության անդրսահմանային փոխանակման մեխանիզմները, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը արագ վճարումների, ֆինանսական հաղորդագրությունների եւ հաշվարկների փոխանցման, մասնակիցների վերահսկողության հարցերում։ Կողմերը պայմանավորվել են մշակել առաջարկներ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման համար՝ ապահովելու սպառողների իրավունքների հավասարաչափ պաշտպանությունը: Կողմերը պայմանավորվել են ինտեգրել տեղեկատվական համակարգերը՝ տվյալների փոխանակման ավտոմատացման համար, նաեւ մշակել ծրագրային ապահովում, որը թույլ կտա տվյալների փոխանակում երկու պետությունների տարածքում տրանսպորտային վերահսկողության արդյունքների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կնքել միջազգային պայմանագրեր անուղղակի հարկերի հարկման ընդհանուր սկզբունքների եւ մաքսային մարմինների միջեւ փոխգործակցության խորացման մասին, ներդաշնակեցնել փոխադարձ առեւտրի վիճակագրության պահպանման մոտեցումները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման համակարգերը եւ լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը: Կողմերը պայմանավորվել են միասնակացնել տրանսպորտային շուկայի կարգավորումը․ խոսքը վերաբերում է եւ օդային, եւ երկաթուղային, եւ ջրային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներին, նախատեսվում է ճանապարհների ոլորտում մշակել ընդհանուր օրենսդրական նորմեր։ Ամենաառանցքային պայմանավորվածություններից մեկը վերաբերում է գազի միասնական շուկայի ձեւավորմանը։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են համակարգել գործողությունները՝ կապված 2022 թվականին բելառուսական կողմի համար ռուսական գազի գների ձեւավորման, ինչպես նաեւ Միութենական պետության գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքների մշակման հետ։ Այս գործողությունը նախատեսված է եղել մինչեւ 2022 թվականի հուլիսը: Իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսվում է ստորագրել ծրագրի լրացում, որը սահմանում է գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ դրանց իրականացման ժամկետները՝ բիզնես պայմանների մերձեցման հիման վրա։  Նախատեսվել է ձեւավորել նավթի եւ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2023թ․ վերջ ապահովել ատոմային էներգիայի օբյեկտների շահագործման, ճառագայթային անվտանգության կարգավորման, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ արձագանքման, միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտներում օրենսդրության միասնականացումը։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել օրենսդրության սերտաճում գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առեւտրի ծավալն ավելացնելու, վարչական խոչընդոտների վերացման, պարենային անվտանգության ապահովման եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են խթանել համատեղ ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաեւ միասնական քաղաքականություն վարել արտադրությանն ու վաճառքին աջակցելու համար, իսկ առեւտրի թափանցիկությունը բարձրացնելու եւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով վերացնել արդյունաբերական արտադրության հարցում տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտները։ Ձեռք են բերվել նաեւ այլ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։  Ի վերջո, Համաձայնագրում ասված է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշում են, որ Միութենական պետության դրական զարգացումը, ազգային տնտեսությունների ամրապնդումը, Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար կենսական սոցիալական խնդիրների լուծմանը խոչընդոտում են «մի շարք արեւմտյան պետությունների կործանարար գործողությունները, միջազգային իրավունքին հակասող կառույցներ»։ Եւ այս կապակցությամբ, ինչպես նշված է Համաձայնագրում, համաձայնեցվել են համատեղ գործողություններ «Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության դեմ ոչ լեգիտիմ տնտեսական պատժամիջոցների կիրառման համատեքստում»։ Ռուսական եւ բելառուսական կողմերը նշում են նաեւ դրանով չսահմանափակվելու, Միության կառուցման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման հաստատակամ մտադրությունը․ «Կշարունակվի 1999 թվականի դեկտեմբերի 8-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի բոլոր հիմնարար դրույթների իրականացումը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ինտեգրման ամրապնդմանը»,- ասված է Համաձայնագրում: Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ որպես ինստիտուտ՝ Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել, ու մինչեւ վերջին տարիները, եթե ոչ անգամ այսօր, դրա անգամ բյուջեն, որը հատկացված է ինստիտուտի պահպանման ծախսերի համար, չի գերազանցում անգամ միջին քաղաքի տարեկան բյուջեին։  «Դրա համար այն կառույցները, որոնք նախատեսված էր ունենալ պայմանագրով, կամ այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ գործում են սիմվոլիկ, կամ համարյա չեն գործում, սահմանված նպատակներն ամբողջովին չեն իրականացել, այդ նպատակները նաեւ սահմանված են մի շարք երկկողմ եւ բազմակողմ  համաձայնագրերում, ու այն (նկատի ունի Միութենական պետությունը,- հեղ․) կարելի է համարել ավելի շատ հռչակագիր, քան իրականում գործող վերպետական մարմին»,- ասում է Սուքիասյանը։ Հարցին, թե Միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրում հատկապես որ դրույթներն են հուշում, որ այդ կառույցին միացող պետությունն այլեւս կորցնելու է ինքնուրույնությունը կամ վտանգի տակ է դրվելու այդ պետության ինքնիշխանությունը, Սուքիասյանը պատասխանում է՝ դիտարկելով երկու հարթություն՝ իրավական եւ քաղաքական․  «Եթե իրավական հարթության մեջ նայենք Պայմանագրի դրույթներին, չենք գտնի այնպիսիք, որոնք մասնակից կողմերից որեւէ մեկին լիովին զրկում են ինքնուրույնությունից․ սա կարելի է համեմատել երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշնակցության կամ համագործակցության մասին բարձր մակարդակի որեւէ պայմանագրի հետ, որով հանձնառություն են վերցնում մերձեցնել իրենց քաղաքականությունները գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց եթե գանք հարցի քաղաքական տեսանկյունին, ապա Միութենական պետությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որպես գործոն է օգտագործվում Բելառուսի հետ հարաբերություններում՝ այդ երկրի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու համար, եւ այս հարթությունում է, որ պետք է դիտարկել Հայաստանի ինքնիշխանության հարցը:»,- ամփոփում է Սուքիասյանը։   *Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի եւ ինտեգրացիոն դեկրետի թարգմանությունը լրագրողական է Հայարփի Բաղդասարյան
17:20 - 31 հունվարի, 2023
Մինսկում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները
 |hetq.am|

Մինսկում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին այցելել է Մինսկ և հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Երկու երկրների նախագահների ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 2,5 ժամ։  Բանակցությունների հիմնական թեման, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, եղել է երկկողմ համագործակցությունը։ Պուտինի խոսքով՝ «քննարկումներն ընթացել են՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ընդհանուր առմամբ, և մասնավորապես մեր տարածաշրջանում»։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ո՛չ Պուտինը, և ո՛չ էլ Լուկաշենկոն ուղիղ չեն հիշատակել Ուկրաինայում պատերազմը։ Ընդորում, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են շարունակել համատեղ զորավարժությունների պրակտիկան, ինչպես նաև համատեղ պայքարել պատժամիջոցների դեմ։ «Մենք երկուսով համաագրեսորներ ենք, ամենավնասակար և թունավոր մարդիկ այս մոլորակի վրա։ Մենք միայն մի վեճ ունենք՝ ով ավելի շատ։ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում է, որ ես։ Ես արդեն սկսել եմ մտածել, որ նա է։ Եվ միասին որոշեցինք, որ հավասար ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ պատասխանելով աշխարհում Պուտինի և իր նկատմամբ առկա վերաբերմունքի մասին հարցին։ Պուտինը հանդիպումը բնորոշել է որպես «բավականին արդյունավետ»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են նաև համատեղ զբաղվել նոր ռազմատեխնիկայի ստեղծմամբ ու մշակել միասնական գազային շուկայի ծրագիր։ Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպում են պարբերաբար, սակայն սա 2019 թվականից ի վեր Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Մինսկ։ 2022 թվականից սկզբից մինչ օրս Լուկաշենկոն Ռուսաստան է այցելել 7 անգամ, մի քանի անգամ էլ նրանք հանդիպել են միջազգային համաժողովների շրջանակներում, այդ թվում նաև Հայաստանում։
12:19 - 20 դեկտեմբերի, 2022
Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»
 |tert.am|

Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս» |tert.am|

tert.am: Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։ Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չի պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից։ «Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր երկրի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը։ «Կան նրբերանգներ, և գուցե լուրջ, բայց մենք հիմա կարող ենք հիմնովին կարգավորել այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել»,- Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հերթական նիստին ասել է Լուկաշենկոն։ Սակայն, ըստ նրա, իրադարձությունների նման զարգացումը հնարավոր կդառնա միայն, «եթե առաջին հերթին դա ցանկանա Հայաստանի և, իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունը»։ «Ի դեպ, ես կխոսեմ այս մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է: Մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ՝ դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն նաև ասել է, որ ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև կազմակերպության համախմբվածության բարձրացումը: Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև այլ թեմաների: Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն նաև տեղեկատվական պատերազմների դեմ պայքարին: «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ: Դա արվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների իբր ագրեսիվ պահվածքը զսպելու պատրվակով։ Արևմուտքը շարունակում է ՆԱՏՕ-ի արևելյան թև զորքեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխել»,- հավելել է Լուկաշենկոն։
20:36 - 23 նոյեմբերի, 2022
Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին
 |azatutyun.am|

Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստում կխոսի կառույցի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն 2022-23 թվականներին՝ Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում: «Հաշվի առնելով նախագահությունը Բելառուսին փոխանցելու հանգամանքը, Ալեքսանդր Լուկաշենկոն կհնչեցնի այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա հարկ կլինի կենտրոնացնել համատեղ ջանքերը»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում: ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստը գումարվելու է նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով: «Լիդերները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, կամփոփեն ՀԱՊԿ-ի գործունեությունը միջնստաշրջանային փուլում և կանդրադառնան տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
14:41 - 22 նոյեմբերի, 2022
Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր

 |factor.am|

Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր |factor.am|

factor.am: Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 8-ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-բելառուսական համագործակցության հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպման հարցերը։ Զրույցի մեկ այլ թեման էր բելառուս-ռուսական հարաբերությունները՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև մինչև այս տարվա վերջ նախատեսված հանդիպումների ժամանակացույցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ 
14:36 - 09 նոյեմբերի, 2022
Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արած հայտարարություններին: «Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի արտահայտություններին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և ես ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյին, սակայն  տեսագրությունը հանրությանը չի ներկայացվել: Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ պարզաբանում ստանալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան անցանկալի ճանաչելու կապակցությամբ, Սիմոնյանն ասաց, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ: «Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ՝ եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի, և ես կարծում եմ՝ այդ որոշումը շատ տեղին է, և կարելի է ասել՝ մի քիչ ուշացած: Կարծում եմ՝ էլի մարդիկ կան, որոնք ՀՀ շահերը ոտնահարելով պետք է գիտակցեն, որ այլևս իրենք ՀՀ-ում անցանկալի անձ են»,- նշեց ԱԺ նախագահը: Նա սակայն ընդգծեց, որ այդ քայլով չպետք է ֆիքսել, որ ՌԴ-ն այլևս մեզ համար անցանկալի պետություն է: «Նման բան գոյություն չունի. այո՛, կան հարցադրումներ, որոնք մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի՛ տարեք այն ուղղությամբ, որ դա նշանակում է, որ մենք այլևս դաշնակից պետություններ չենք: Մենք ՌԴ-ից ակնկալում ենք իրենց պայմանագրերով և իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլեր, և մենք, կարելի է ասել, այդ ուղղությամբ ենք քայլերն անում»,- նշեց նա:  Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը ՌԴ իր գործընկերների հետ հանդիպումներին նշում է, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է, ինչի հետ նրանք համաձայն են: «Վերջին այցի ժամանակ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Այսօր մենք ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ»,- ասաց ԱԺ նախագահը:
14:07 - 02 նոյեմբերի, 2022
Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո
 |tert.am|

Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ: «Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է. «Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք  ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:   
13:36 - 01 նոյեմբերի, 2022
Ալիեւի հետ նստեք եւ որոշում կայացրեք, այսօր չանեք, ավելի վատ է լինելու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին |news.am|

Ալիեւի հետ նստեք եւ որոշում կայացրեք, այսօր չանեք, ավելի վատ է լինելու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին |news.am|

news.am: «Դուք մեր առաջ երկու հարց եք դնում. նախ կարդացի «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»: Դուք պահանջեցիք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է ուղղել իր գործընկերներին՝ իրադարձությունների գնահատման եւ ՀԱՊԿ դիրքորոշման, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման» ՀԱՊԿ ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ «Երկրորդ հարցը. «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք։ Եթե ​​այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Դուք երկու հարց ունեք. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ»,-հավելել է Բելառուսի ղեկավարը։
22:00 - 28 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո
 |news.am|

Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո |news.am|

news.am: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների։ Այս մասին Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն։ «Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ։ Իսկ Ուկրաինան այստեղ ընդամենը պատրվակ է։ Անցյալ դարի պարտված արշավների համար ռեւանշ անելու նպատակով ծրագրերը վաղուց են մշակվել սկսած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո առաջին օրերից, իսկ գուցե նաեւ ավելի վաղ»,-ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը տնտեսական ու ֆինանսական հարձակումների առաջնագծում են։ «Բայց, կարծում եմ, այստեղ բոլորը հասկանում են, որ արեւմտյան ստրատեգների իրական նպատակները շատ ավելի լայն են՝ բաժանել եվրասիական տարածքը ազդեցության ոլորտների եւ օգտագործել մեր երկրները որպես հումքային եւ արդյունաբերական հավելումներ: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում բազմաթիվ սադրանքների։ Ղազախստանի եւ Ուզբեկստանի վերջին իրադարձությունները համոզիչ եւ շատ ուսանելի օրինակներ են։ Բայց սա միայն սկիզբն է»,-նշել է նա։ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ հետխորհրդային տարածքում բազմաթիվ ազգամիջյան և տարածքային վեճեր մնում են չլուծված։  «Սրանք այն վեճերն են, որոնք Խորհրդային Միությունը չկարողացավ կամ ժամանակ չուներ լուծելու։ Արտաքին խաղացողներն այսօր անհավանական ջանքեր են գործադրում յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան վեճը թեժ առճակատման վերածելու համար»,- ասել է Լուկաշենկոն։
12:46 - 14 հոկտեմբերի, 2022