Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիում:1984 թվականին ավարտել է Թբիլիսիի № 51 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում:

Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք) 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Սովորել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն համալսարանում, Ֆլորենցիայում Եվրոպական իրավունքի ակադեմիայում և Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայում:

Աշխատել է Օսլոյում Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական գրասենյակում։

1995 թվականին ընտրվել է պատգամավոր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 1996 թ. զբաղեցրել է Սահմանադրական և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1998 թ. օգոստոսին ղեկավարել է «Վրաստանի քաղաքացիների միության» խորհրդարանական խմբակցությունը:

2000 թ. հունվարից՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վրաստանի ներկայացուցիչն է եղել: 2000 թվականի հոկտեմբերին նշանակվել է արդարադատության նախարար: 

2001 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել՝ մեղադրելով Էդուարդ Շևարդնաձեին և կոռուպցիայի կառավարության անդամներին, այնուհետև ստեղծել է «Ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը, որի թվաքանակը հետագայում աճելով հասել է մինչև 20 հազար մարդ:

2002 թվականի հունիսից `Թբիլիսիի օրենսդիր ժողովի նախագահն է եղել:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր:

2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:

Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:

2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:

2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

 

Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Սաակաշվիլու կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին |armenpress.am|

Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է Սաակաշվիլու կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում, հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն: «Նոյեմբերի 6-ից տարբեր քաղաքական խմբեր թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադրվել են պերմանենտ ակցիաների իրականացնել, որոնց կմասնակցեն մարզերից եկող կողմնակիցները: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում նաև Թբիլիսիում: Օպերատիվ տվյալներով՝ ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունները: Նշված գործողությունները, որոնց նպատակը բռնի իշխանափոխությունն է, ծրագրվում են բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլու կողմից»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը:
12:46 - 06 նոյեմբերի, 2021
Վրաստանի նախագահը չի պատրաստվում այլևս քննարկել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը |tert.am|

Վրաստանի նախագահը չի պատրաստվում այլևս քննարկել Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք չի ներում շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ. ոչ և երբեք... Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», - ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։ «Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին, նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակն ապակայունացումն էր», - ասել է պետության ղեկավարը։ Միաժամանակ նա կոչ է արել արդարադատության նախարարությանը Սաակաշվիլիին համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի պատճառ չդառնա։
11:02 - 04 նոյեմբերի, 2021
Վրաստանի ընդդիմությունը Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը |factor.am|

Վրաստանի ընդդիմությունը Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը |factor.am|

factor.am: Վրաստանի ԱԺ «Լելո-Գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը հրաժարվում է աշխատել խորհրդարանում, քանի դեռ պետությունը բանտում համապատասխան խնամք չի տրամադրել երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և նրան չի տեղափոխել բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խմբակցության անդամները հայտարարել են, որ այլևս չեն մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին։ «Պատմության մեջ չեն մնա մանրամասները, ոչ ոք չի հիշի, թե ինչ մեղադրանքներով է Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել, սակայն մեր շատ բարդ քաղաքական պատմության մեջ ևս էջով կմնա Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումն ու նրա կյանքի սպառնալիքը»,- հայտարարել է խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին։
17:51 - 02 նոյեմբերի, 2021
Սաակաշվիլիի կենսական ցուցիչներից մեկն ընկել է կրիտիկական մակարդակի. փաստաբան Դմիտրի Սաձաղիշվիլի |tert.am|

Սաակաշվիլիի կենսական ցուցիչներից մեկն ընկել է կրիտիկական մակարդակի. փաստաբան Դմիտրի Սաձաղիշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կենսական ցուցիչներից մեկն ընկել է կրիտիկական մակարդակի, որից հետո անհրաժեշտ է եղել ռեանիմատոլոգների միջամտությունը, լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Դմիտրի Սաձաղիշվիլիին։Ինչպես գրում է sputnik-georgia.ru-ն, Սաակաշվիլին 25-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը Ռուսթավիի բանտում։ Արդարադատության նախարարությունը համաձայն է նախկին նախագահին հոսպիտալացնել Թբիլիսիի Գլդանիի թիվ 18 բանտային հիվանդանոց՝ պնդելով, որ այն հարմար է հացադուլ անող բանտարկյալների համար։ Իսկ ինքը՝ Սաակաշվիլին, նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն և փաստաբանները պնդում են բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա հոսպիտալացման համար:Սաակաշվիլիի փաստաբանի խոսքով՝ բանտային հիվանդանոցը չունի Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ պայմաններ։
18:56 - 25 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլին հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց |azatutyun.am|

Սաակաշվիլին հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց |azatutyun.am|

azatutyun.am: Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանն այսօր հայտել է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց։ «Մի քանի օր առաջ նրանք ասում էին, թե պաշտպանական կողմի առաջարկով Սաակաշվիլին կարող է տեղափոխվել Թբիլիսիի ցանկացած հիվանդանոց, բայց երեկ արդարադատության նախարարն ասաց, որ նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց»,- ասել է փաստաբան Բեկա Բասիլայան, հավելելով, թե քրեակատարողական հիվանդանոցում հազարավոր դատապարտյալներ կան, նախկին նախագահի անվտանգությունը չի ապահովվի, իշխանությունները ցանկանում են սադրանքի դիմել: Հոկտեմբերի 1-ից Վրաստանում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել։ Երեկ նրան այցելած բժիշկները պնդել են, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել հիվանդանոց։
16:56 - 21 հոկտեմբերի, 2021
Թբիլիսիում տեղի է ունեցել Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով մեծամասշտաբ բողոքի ցույց |armtimes.com|

Թբիլիսիում տեղի է ունեցել Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով մեծամասշտաբ բողոքի ցույց |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում երեկ երեկոյան ընթացել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցը։  Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակվել է, հրապարակում են եղել նաև ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները:  Տարածքում են եղել նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ավտոբուսներով տարածք են բերվել նաև հատուկ նշանակության ջոկատայիններ:  Երեկվա հանրահավաքի հետ կապված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին խաղաղության կոչ է արել, և ասել, որ եկրին հանգստություն է պետք։  Ղարիբաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա․ Միխեիլ Սաակաշվիլին էլ հայտարարել է, որ, եթե չկարողանա իր կյանքով փրկել երկիրը, ապա իր մահը փարոս կլինի ճանապարհի համար։  «Այսօր ես վրաց հասարակությանը չեմ տեսնում և իմ ձայնը կենդանի չի լսվում, և եթե ես չկարողանամ կյանքով փրկել իմ երկիրը, գուցե իմ մահը դեռևս փարոս լինի ճանապարհի համար: Ես դա ասում եմ առանց որևէ պաթոսի»,-ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ 
10:45 - 15 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլին վստահ է՝ ժողովուրդը վաղը պաշտպանելու է իրեն |azatutyun.am|

Սաակաշվիլին վստահ է՝ ժողովուրդը վաղը պաշտպանելու է իրեն |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կորցնում մոտ ապագայում բանտախուցը լքելու հույսը: Բանտարկված քաղաքական գործիչը, որն իրեն քաղբանտարկյալ է անվանում, վստահ է, որ Վրաստանի ժողովուրդն իրեն պաշտպանելու է հոկտեմբերի 14-ին, երբ նախատեսված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայտարարած ընդդիմության զանգվածային հանրահավաքը: Սաակաշվիլին հույս ունի բանտից ազատվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Ռուսթավիի բանտից Վրաստանի նախկին նախագահը հերթական նամակն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, ընդգծելով, որ չի դադարեցնելու հացադուլը։ «Հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք և մենք պետք է ցույց տանք բոլորին, որ մեր հասարակության մեջ կա սեփական արժանապատվության զգացում: Չնայած առողջությանս ամենօրյա վատթարացմանը՝ չեմ դադարեցնելու հացադուլը: Այս պահին սա միակ ու վերջին գործիքն է, որով ես կարող եմ պայքարել: Իհարկե, կցանկանայի դուրս գալ երկրորդ փուլից առաջ, որպեսզի ձեզ հետ պայքարեմ անխուսափելի հաղթանակի համար, բայց դրա համար հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք, իսկ դրանից հետո պետք է գործենք համակարգված: Միայն անշահախնդիր ակտիվ քաղաքացիական դիրքով մենք կարող ենք փրկել մեր երկիրը և հասնել կոնկրետ արդյունքների, այդ թվում ՝ իմ մասով», - գրել է Սաակաշվիլին։ Իշխող «Վրացական երազանք»-ն, իր հերթին, կարծում է, որ երրորդ նախագահի նամակը հստակ ցույց է տալիս Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցության իրական մտադրությունները: Ըստ խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի, Միացյալ ազգային շարժումը հույս ունի ոչ թե հաղթել ընտրություններում, այլ «կրկնել 2003 թվականը», երբ Վրաստանում Սաակաշվիլիի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը»։
12:57 - 13 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլին բանտից աջակիցներին ակտիվ գործողությունների անցնելու կոչ է անում |azatutyun.am|

Սաակաշվիլին բանտից աջակիցներին ակտիվ գործողությունների անցնելու կոչ է անում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից իր հերթական ուղերձում աջակիցներին կոչ է արել անցնել ակտիվ գործողությունների։ «Ապօրինի, ճնշող, չար ռեժիմն ամեն օր ծիծաղում է մեզ վրա և հեգնում։ Հանրության նկատմամբ այդ հեգնանքին մենք պետք է հակազդենք ակտիվ գործողություններով, ինչպիսին են ընտրողների քվեների պաշտպանությունը բոլոր շրջաններում, իշխանությունների կողմից ընտրողների կաշառման և ահաբեկման փաստերի հավաքագրումը, ընտրական հանձնաժողովների և դատարանների մոտ ակցիաների կազմակերպումը», - փաստաբանի միջոցով փոխանցած նամակում գրել է Սաակաշվիլին։ Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։ Ինքը Սաակաշվիլին պնդում է, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, և ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով Վրաստանում հոկտեմբերի 14-ին նախատեսված է զանգվածային բողոքի ակցիա։
16:36 - 12 հոկտեմբերի, 2021
«Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում». Վրաստանի Վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի հացադուլը
 |tert.am|

«Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում». Վրաստանի Վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի հացադուլը |tert.am|

tert.am: Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, գրում է newsgeorgia.ge-ն:Նախորդ երեկոյան նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է, և հացադուլը, արյան հիվանդության՝ թալասեմիայի ֆոնին, կարող է նրան սպանել: Մինչդեռ, բանտի ղեկավարությունը հայտնել է, որ բանտարկյալի առողջությունը նորմալ է, և նա գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո:«Երբ մարդը հայտարարում է, որ սոված է, ուրեմն չպետք է կես կիլոգրամ մեղր ուտի, և ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ ... Նա անձամբ գնել է յոթ տարա մեղր՝ օգտագործելով իր բանկային քարտը և կերել է կես կիլոգրամ մեղր: Դրանից ելնելով՝ դադարեք ստել և մոլորեցնել հասարակությանը»,-լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում
18:43 - 11 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլիի մայրն ու երեխաներն այցելել են գործչին բանտում

Սաակաշվիլիի մայրն ու երեխաներն այցելել են գործչին բանտում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավի բանտում այսօր այցելել են մայրը՝ Գիուլի Ալասանիան և որդիները՝ 26-ամյա Էդուարդը և 15-ամյա Նիկոլազը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, ընտանիքի անդամներն առաջնային են համարում Սաակաշվիլիի առողջությունը:«Մենք խոսեցինք հայրիկի հետ: Նիկուշայի հետ եկել էինք տեսնելու հայրիկին: Շատ կարևոր է, որ մենք նման հնարավորություն ենք ստացել նրա ձերբակալման 10-րդ օրը: Մենք նրան երկար ենք սպասել: Մեզ համար առաջնահերթ է Միշային պարզապես առողջ և ազատ տեսնելը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք կիսում են այդ նպատակը»,- ասել է Էդուարդ Սաակաշվիլին:Սաակաշվիլիի ավագ որդին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է համալսարանն ու իր ընտանիքը ստեղծել: Կրտսեր տղան ապրում է Թբիլիսիում մոր՝ Սանդրա Ռուլոֆսի հետ:Քաղաքական գործչի մայրը լրագրողներին հայտնել է, որ խնդրել է որդուն դադարեցնել հացադուլը, սակայն «նա չի ուզում խոսել այդ մասին»:  «Ես չեմ կարող գնահատել նրա առողջական վիճակը: Ես գիտեմ, որ նա քաղցում է արդեն 15 օր: Պարզվում է, որ նա ոչինչ չէր կերել շատ ավելի շուտվանից, քան բանտում հայտնվելը»,- ասել է Սաակաշվիլիի մայրը:
16:57 - 11 հոկտեմբերի, 2021
Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին |tert.am|

Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կողմնակիցները ցույցի են հավաքվել Ռուսթավի բանտի մոտ, երբ տեղեկացել են, որ նրա առողջական վիճակը վաթտարացել է: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, հավաքված ցուցարարները պահանջել են ազատ արձակել կալանքի տակ գտնվող գործչին: Նրա կողմնակիցներից ոմանք կոչ են արել վերջինիս դադարեցնել հացադուլը: Նրանց թվում էր Սաակաշվիլիի եղբայրը: «Ինչպես այստեղ հավաքված յուրաքանչյուր անձ, ես ևս շատ մտահոգված եմ: Միշա, գուցե ժամանակավոր գոնե դադարեցնե՞ս հացադուլը կամ մտածե՞ս բուժման մասին: Ես միշտ եղել եմ, կամ և կլինեմ կողքիդ, սակայն այս պահին քո առողջությունը շատ կարևոր է»,- ասել է Դավիդ Սաակաշվիլին: «Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը Սաակաշվիլիի փաստաբաններից մեկն է, տեղեկացրել է, որ այսօր կփորձի հանդիպում կազմակերպել իր պաշտպանյալի հետ:
12:10 - 11 հոկտեմբերի, 2021