Գավառ

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է։

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։
13:29 - 29 ապրիլի, 2020
Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել․ ՀՀ Ոստիկանություն

Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել․ ՀՀ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
11:29 - 29 ապրիլի, 2020
Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է․ Գևորգ Սաֆարյան

Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է․ Գևորգ Սաֆարյան

Մի շարք բնապահպաններ, ակտիվիստներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հավաքվել են Բաղրամյան 26 հասցեում՝ աջակցելու ջերմուկցիներին և այն բնապահպաններին, որոնք այս պահին հանդիպման են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՔԿ նախագահ Հայկ Գևորգյանի հետ։ Ակցիային մասնակցում է նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Գևորգ Սաֆարյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը մեզ համար ռազմավարական մակարդակի վտանգ է։ «Ամուլսարի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել թե՛ Ջերմուկի ջրերը և թե՛ մանավանդ Սևանա լճի ջրերը։ Իսկ մենք գիտենք, որ Սևանա լիճը Հայաստանում և տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրի աղբյուրն է։ Եթե մենք թունավորեցիք Սևանը, այս տարածաշրջանում ուղղակի այլևս բնակվել չի լինի»,- նշեց նա։
08:30 - 19 օգոստոսի, 2019
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում նշում են ՀՀ Քաղաքացու տոնը |armenpress.am|

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում նշում են ՀՀ Քաղաքացու տոնը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ քաղաքացու տոնը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հանդիսավորությամբ ու ծառատունկով մեկնարկեց ապրիլի 27-ին՝ ժամը 10-ից՝ կենտրոնական հրապարակի տարածքում: Տոնակատարությանը մասնակցում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բոլոր համայնքների ղեկավարները, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ: «Օգտվելով առիթից՝ Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես Գեղարքունիքի մարզի բնակիչներին:Քանի որ այս տոնը մենք առաջին անգամ ենք նշում, որոշեցինք այս տարի այն կազմակերպել միայն մարզկենտրոնում՝ մյուս համայնքների մասնակցությամբ, իսկ հաջորդ տարի արդեն այն շուքով կնշվի մարզի բոլոր բնակավայրերում:Օրը հագեցած է տոնական բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներով: Իսկ ինչո՞վ է կարեւոր ու առանձնահատուկ այս տոնը: Մենք այսօր արդեն հիշատակում ու կարեւորում ենք այն փառահեղ օրերը, երբ մեր երկրում դրսեւորվեց քաղաքացիական բարձր գիտակցություն, երբ իրականացվեց հեղափոխության մի տեսակ, որը յուրահատուկ էր, յուրօրինակ, եւ այն աշխարհում ոչ մի տեղ չի կրկնվել: Այդ հեղափոխությունը մենք իրականացրինք երգով, պարով, սիրով, առանց արյան:Այս տոնը պետք է նշենք ամեն տարի ու ամրագրենք, որ այսուհետ երկրի իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, ու մեր երկրի քաղաքացին է որոշելու պետության ճակատագիրը: Այժմ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված մեր երկրի զարգացման ընթացքը, քանի որ նա է համարվում գլխավոր արժեքը Հայաստանի Հանրապետությունում, ու այսուհետ այդպես է լինելու: Բոլորիդ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
08:40 - 27 ապրիլի, 2019