Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով
 |azatutyun.am|

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում, ռուսաստանյան զորախումբը պետք է հեռանա Ռուսաստան, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում», Կրեմլի խոսնակն ասել է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել։ «[Պուտին-Փաշինյան] վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը չի քննարկվել։ Դե-ֆակտո և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը», - նշել է Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հետագա տեղակայման հարցը քննարկելու են Մոսկվայի և Բաքվի ներկայացուցիչները։ «Խաղաղապահների այնտեղ մնալու հետագա ռեժիմի, հարակից բոլոր խնդիրներին վերաբերող հարցերը մենք, իհարկե, քննարկելու ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք, իհարկե, կշարունակենք մեր շփումները նաև մեր հայ բարեկամների հետ», նշել է Դմիտրի Պեսկովը։
14:25 - 11 հոկտեմբերի, 2023
Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի պաշտպանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, կապված է ՀԱՊԿ գործիքների «անբավարարությամբ» և հայ-ռուսական գործընկերությամբ՝ ապահովելու երկրի [Հայաստանի] անվտանգությունը։ Դա այդպես չէ։ Եվ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
16:14 - 03 հոկտեմբերի, 2023
Ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից․ Պեսկովը՝  Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին

Ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից․ Պեսկովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. «Հայաստանը մեզ բարեկամ պետություն է, մեր գործընկերն է։ Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ և չենք կասկածում, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մեզ մոտ հարցեր են առաջացել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Կրեմլը համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»։ Նրա խոսքով ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից։ 
16:00 - 03 հոկտեմբերի, 2023
Դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա․ Պեսկովը՝ հայերի՝ ԼՂ-ից դուրս գալու պատճառի մասին

Դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա․ Պեսկովը՝ հայերի՝ ԼՂ-ից դուրս գալու պատճառի մասին

Այժմ գլխավոր խնդիրն է ապահովել նորմալ կենսապայմաններ նրանց համար, ովքեր որոշել են լքել Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հավանաբար, դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանցից ոմանք կարող են ցանկություն հայտնել դա անել ընդմիշտ, ոմանք՝ ժամանակավորապես՝ տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իր կարծիքով ով է մեղավոր և որն է ԼՂ-ից հարյերի դուրս գալու հիմնական պատճառը։ «Այստեղ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով, այս խնդրի զուտ հումանիտար ասպեկտը մեզ ամենաշատն է հուզում»,- հավելել է Պեսկովը։
17:39 - 28 սեպտեմբերի, 2023
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ մտադրությունը անվանել է «ծայրահեղ թշնամական որոշում ՌԴ նկատմամբ»

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ մտադրությունը անվանել է «ծայրահեղ թշնամական որոշում ՌԴ նկատմամբ»

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ «Հայաստանը լավ գիտի, որ մենք կողմ չենք [Հռոմի ստատուտին], և Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված անհեթեթ որոշման մասին [Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել]։ Մենք գիտենք, որ Երևանում այս մասին շատ լավ գիտեն, սա մի բան է, որ մենք չենք ողջունում»,- ասել է Կրեմլի խոսնակը։  Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այսօր միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի օրակարգում։  
15:02 - 28 սեպտեմբերի, 2023
Տեղեկություն չունեմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, բայց եթե նա ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները․ Պեսկով

Տեղեկություն չունեմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, բայց եթե նա ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրերը, ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և միաժամանակ նշել, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։  «Ես նման տեղեկություն չունեմ այդ պատճառով ոչինչ ասել չեմ կարող։ Ինձ հայտնի չէ նրա [Վարդանյանի] ձերբակալության մասին, ես չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք․ թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից 2022-ին Արցախ տեղափոխվելուց առաջ։ Հիշեցենք, որ, ըստ Վարդանյանի կնոջ, վերջինս ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։  Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։ Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝WhatsApp-ում և Telegram-ում:
15:13 - 27 սեպտեմբերի, 2023
Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական համագործակցությունը անհամեմատելի է Երեւանի եւ Վաշինգտոնի համագործակցության մակարդակի հետ․ Պեսկով

Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական համագործակցությունը անհամեմատելի է Երեւանի եւ Վաշինգտոնի համագործակցության մակարդակի հետ․ Պեսկով

Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական համագործակցությունը էական ներդրում ունի Հայաստանի զարգացման հարցում եւ անհամեմատելի է Երեւանի եւ Վաշինգտոնի համագործակցության մակարդակի հետ, ասել է Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ԱՄՆ-ն եւ Հայաստանը ինքնիշխան երկներ են, նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցով նրանք զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։ Խոսելով էներգետիկայի եւ այլ ոլորտների մասին՝ նա նշել է, որ «դժվար թե ինչ-որ բան համեմատել լինի այն խոր ինտեգրացիայի հետ, որը կա [Հայաստանի մոտ] ռուսական տնտեսության հետ․ «Դժվար թե ինչ-որ բան համեմատվի հայկական տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ։ Եկեք չմոռանանք տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, [չմոռանանք] օգնությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանը։ Դա շատ նշանակալի ներդրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացման հարցում։ Ռուսաստանը դա արել է եւ կշարունակի անել»,- նշել է Պեսկովը։ «Ուստի, իհարկե, դժվար թե հնարավոր լինի համեմատել մեր փոխգործակցության մակարդակը, մեր ներգրավվածությունն այդ փոխգործակցության մեջ ամերիկացիների ներգրավվածության հետ»,- շարունակել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ էր հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված էր, որ Վաշինգտոնն ու Երեւանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը անվտանգության, ինչպես նաեւ «էներգետիկ դիվերսիֆիկացիայի, կայունության եւ անվտանգության» ոլորտում։
16:18 - 26 սեպտեմբերի, 2023
Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում

Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում

Կրեմլը որևէ կոնկրետություն չի տեսնում Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ գաղափարում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այստեղ մենք որևէ կոնկրետություն չենք տեսնում։ Եվ հետո ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս հարցով քննարկումներ կան ՌԴ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ համանախագ երկրի։ Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։  «Մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները Երեւանի հետ, Բաքվի հետ, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը այսօր հայտարարել է․ «Մենք միանշանակ հավատացած ենք, որ միջազգային առաքելություն պետք է լինի, որը ԼՂ բնակիչների ու միջազգային հանրության համար կապահովի թափանցիկություն, վստահություն և երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվի Ադրբեջանի հայտարարություններին հապատասխան»։
14:56 - 26 սեպտեմբերի, 2023
Պեսկովը հայտնել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին

Պեսկովը հայտնել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ցուցաբերում են իսկական հերոսություն, և ոչ ոք չի կարող նրանց մեղադրել իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Նա նշել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին՝ ընդգծելով, որ ՌԴ-ն կտրականապես դեմ է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի ու ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։ Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն կշարունակի շփումները Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր գործունեությունը՝ ուղղված Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքներին հետևելուն։  Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ ՌԴ-ն դեմ է Ղարաբաղի հարցով միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելու փորձերին։ Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումների մասին՝ Պեսկովն ասել է, որ եռակողմ հանդիպման կազմակերպման հարցում հստակ ուրվագծեր չկան։ Նա նաև հույս է հայտնել, որ Ալիեւի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունն ու նորմալացնել կյանքը Ղարաբաղում։
14:14 - 25 սեպտեմբերի, 2023
Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ռազմական օպերացիա իրականացնելիս պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն հայ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական օպերացիայի իրականացման ֆոնին մեզ համար առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, խոսքն, իհարկե, հայկական բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը։ Նա հայտարարել է, որ հիմա գլխավորը համոզելն է Երեւանին եւ Բաքվին ուժային մեթոդներից հրաժարվել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղում իրադրության կայունացման հարցում «ԱՄՆ-ի հերթի» մասին հարցին, ասել է, որ «այստեղ չի կարող որեւէ հերթ լինել, պետք են կոնկրետ  ջանքեր՝ հիմնված իրավական բազայի վրա»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն Ղարաբաղում իրադրությունը կայունացնելու համար։ «Այստեղ չպիտի լինի որեւէ հերթ։ Այստեղ պետք է լինեն կոնկրետ ջանքեր՝ հիմնված իրական, գիտակցված իրավական բազայի վրա, որը հնարավորություն կտա դուրս գալ խաղաղ կարգավորման։ Մեր տեսանկյունից՝ այդպիսի հնարավորություն կա։ Դրանք հենց այն պայմանավորվածություններն են, որոնց վրա հիմնվում են մեր գործողությունները։ Շարունակում ենք մեր շփումները ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ»,- ասել է Պեսկովը։
19:01 - 19 սեպտեմբերի, 2023
Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ շփումները․ Պեսկով |armenpress.am|

Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի հետ շփումները․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ զսպվածության կոչ անելով երկու երկրներին։ «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Անկախ ամեն բանից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, երկու կողմերին կոչ ենք անում զսպվածության դրսևորել և գործել երեք տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
11:49 - 15 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով
 |aravot.am|

Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը զորավարժություններ անցկացնում ԱՄՆ-ի հետ. Պեսկով |aravot.am|

aravot.am: Ռուսաստանը կվերլուծի՝ ինչու է Հայաստանը որոշում կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, և ոչ թե ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կարվի Երևանի հետ երկխոսության միջոցով: «Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և հիմա ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, թերևս մեզ համար դա որոշում է, որը պահանջում է միանգամայն խորը վերլուծություն՝ հասկանալու համար՝ ինչու է Հայաստանը նման որոշում կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կիմաստավորի և կհասկանա»: «Բայց ամեն դեպքում այդ ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային շփման միջոցով»,- ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ թեև «արևմտամետ վերլուծաբանները» խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, Մոսկվան այդ ուղղությամբ որևէ պաշտոնական ազդակ չի ստացել Հայաստանից: «Մենք բազմաթիվ դատողություններ են տեսել այդ թեմայով, այդ թվում, Հայաստանում գործող, այսպես ասենք, արևմտամետ տրամադրված վերլուծաբաններ բազմիցս նման դատողություններ են արել: Բայց այդ առումով մենք որևէ պաշտոնական ազդակ չենք ստացել»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, եթե այդ երկրի տարածքը հարձակման ենթարկվի՝ Պեսկովը պատասխանել է. «Եթե խոսքը գնում է Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք՝ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ գծով: Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով, այնտեղ որոշ բաներ թեթևակի փոխվել են, դրա համար դա պետք է հստակեցնել: Դա եղել է Երևանի որոշումը»: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը չունի մտավախություն՝ կորցնելու Հայաստանը որպես դաշնակից: Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ու Երևանը շարունակում են մնալ մոտ դաշնակիցներ: «Ոչ, մենք եղել ենք և հիմա էլ վստահ ենք, որ Հայաստանի հետ կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ: Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց դրանք լուծել պետք է երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերի տրամաբանությունը թելադրում է խորացնել մեր դաշնակցային և գործընկերային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը:
15:36 - 11 սեպտեմբերի, 2023