Միխայիլ Միշուստին

2020 թվականի հունվարից՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետն է։ 

Ծնվել է 1966 թվականի մարտի 3-ին Լոբնյայում։ 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի հաստոցաշինության ինստիտուտի (Ստանկին) երեկոյան բաժանմունք, ապա ուսման մեջ ունեցած հաջողությունների շնորհիվ կարողացել է տեղափոխվել ցերեկային ծառայության։

Ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ 1989 թվականին ավարտել է ավտոմատացված նախագծման համակարգեր մասնագիտությամբ ուսումը՝ ստանալով ինժեներ-համակարգատեխնիկի որակավորում, ապա 1992 թվականին նույն ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել թեստային լաբորատորիայի տնօրեն, իսկ ավելի ուշ գլխավորել է Միջազգային համակարգչային ակումբի (ՄՀԿ)՝ հասարակական ոչ առևտրային կազմակերպության վարչությունը։

1998 թվականին ընդունվել է պետական ծառայության՝ Ռուսաստանի Դաշնության Պետական հարկային ծառայության ղեկավարի հարկային վճարումների ստացման համար տեղեկատվական համակարգերի գծով օգնականի պաշտոնում։ Այնուհետև աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ, ՌԴ անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կազմում, հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավար։

2008 թվականին սեփական ցանկությամբ հեռացել է պետական ծառայությունից և կրկին զբաղվել բիզնեսով՝ այս անգամ ներդրումների ոլորտում։

2009 թվականի փետրվարին մտավ Ռուսաստանի նախագահի կադրային ռեզերվ և 2010 թվականի ապրիլին նշանակվեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար։

Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները․ Միխայիլ Միշուստին |hetq.am|

Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները․ Միխայիլ Միշուստին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ երկրներից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Կկատարելագործվի ներգաղթյալների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար չի պահանջվում այցագիր։ Բոլոր նրանք, որոնք նախատեսում են Ռուսաստանում մնալ ավելի քան 3 ամիս, պետք է անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն։ Այսօր դա պարտադիր պայման է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի և մյուս վտանգավոր վիրուսների տարածման վտանգը»,- հայտարարել է Միշուստինը։  ՌԴ վարչապետը նշել է, որ 2020 թվականին Ռուսաստանի տարածքում գտնվել է ԵԱՏՄ երկրների ավելի քան 2,5 միլիոն քաղաքացի։       
20:22 - 28 հունվարի, 2021
Համոզված եմ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը 2021-ին կշարունակի ամրապնդվել. Միշուստինը՝ Փաշինյանին

Համոզված եմ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը 2021-ին կշարունակի ամրապնդվել. Միշուստինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում հայ-ռուսաստանյան հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա, դինամիկ զարգացում են ապրել: Առաջընթաց է գրանցվել համատեղ խոշոր ծրագրերում: Ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը 2021 թվականի ընթացքում կշարունակի ամրապնդվել: Կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:  
19:35 - 29 դեկտեմբերի, 2020
Որոշ երկրներ փորձում են համավարակն օգտագործել տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար. Միշուստին |armenpress.am|

Որոշ երկրներ փորձում են համավարակն օգտագործել տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար. Միշուստին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու ընդհանուր համաշխարհային անկայունությունը տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով: «Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու համաշխարհային ընդհանուր անկայունությունը, որպեսզի տնտեսական, իսկ երբեմն նաև քաղաքական առավելություն ստանալու համար»,- ասել է Միշուստինը: Որպես նման գործողությունների օրինակ Միշուստինը նշել է այլ երկրների կողմից տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելը, ինչպես նաև պատժամիջոցների սահմանումն ու պրոտեկցիոնիստական միջոցառումները, որոնք լայնորեն օգտագործվում են անբարեխիղճ մրցակցության նպատակով: Միշուստինն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում Բելառուսում, Ղրղզստանում առկա բարդ իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին: «Այս պայմաններում Համագործակցության անդամ երկրները պետք է աջակցեն կառուցողական փոխգործակցությանը, ակտիվ աշխատեն, միմյանց համար մնան ամենամոտ տնտեսական գործընկերները»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
17:45 - 06 նոյեմբերի, 2020
Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ վարչապետը մեր երկիր կայցելի արդեն այլ պայմաններում և մթնոլորտում: Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը: Վարչապետներն ընդգծել են համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին:
16:05 - 09 հոկտեմբերի, 2020