Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք էին, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ  գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի: Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ:
19:57 - 13 մայիսի, 2021
Անթույլատրելի է ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը. Արա Այվազյանը՝ Ստանիսլավ Զասին

Անթույլատրելի է ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը. Արա Այվազյանը՝ Ստանիսլավ Զասին

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին է ներկայացրել մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
19:01 - 13 մայիսի, 2021
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հարցեր

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, երկկողմ և բազմակողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ապրիլի 12-ին հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ:  Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
19:19 - 12 մայիսի, 2021
Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը եղել են Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը եղել են Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:  Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը: Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծեց Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձան նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի համարեց վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:
19:25 - 10 մայիսի, 2021
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն առանձնացրել է ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրները

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն առանձնացրել է ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրները

 ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 6-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ինչպեստեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործողության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: «Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորեց միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրեց Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։
18:33 - 06 մայիսի, 2021
Այվազյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց |armenpress.am|

Այվազյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի այն հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այս մասին Այվազյանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում: «Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Այվազյանը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և հայկական կողմը շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։ «Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»,- նշեց Արա Այվազյանը: Այվազյանն ընդգծեց նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց: «Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:
15:11 - 06 մայիսի, 2021
Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին

 |armenpress.am|

Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ գործընկերությունն այնքան լայն է համարում, որ չի տեսնում այն կտրուկ ընդլայնելու հնարավորություն: Այս մասին Լավրովը նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:  «Ինչ վերաբերում է մեր գործընկերության կտրուկ ընդլայնմանը, այն այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Մենք կծրագրենք և կիրականացնենք մի շարք հնչեղ միջոցառումներ՝ նվիրված մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյաններին»,- ասաց Լավրովը: Անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության թվերին, Լավրովը  նշեց, որ այն 9.6%-ով նվազել է, սակայն վստահեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո կավելանա, ընդ որում` բարձր տեմպերով: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս նշեց, որ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկումը նվազեցնելու ուղղությամբ:
14:22 - 06 մայիսի, 2021
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր |armenpress.am|

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Դրա իրականացմամբ նպատակ է դրված ներդնել էական ջանք այս նուրբ և էլ ավելի արդիական դարձող թեմայով հետագա համագործակցության զարգացման մեջ: Այն կօգնի ուժեղացնել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածքը»,- նշեց Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ այս արդիական հարցն առաջ է տարվելու նաև բազմակողմ հարթակներում` ներառյալ ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն:
13:49 - 06 մայիսի, 2021
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան |tert.am|

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը։ «Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենան գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս եք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց նա։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են։ «Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝ նկատելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, կոպիտ ձևով ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի միջազգային նորմերը,- պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»։
13:44 - 06 մայիսի, 2021
Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հանդես է եկել բացման խոսքով: «Հարգելի Սերգեյ Վիկտորի,  Սիրելի բարեկամներ,  Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական ​​երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:  Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում: Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական ​​համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական:  Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ»,- հայտարարել է Արա Այվազյանը։
11:56 - 06 մայիսի, 2021