Մեղրի համայնք

Մեղրին խոշորացված համայք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Ագարակ քաղաք,
  • Ալվանք գյուղ,
  • Այգեձոր գյուղ,
  • Գուդեմնիս գյուղ,
  • Թխկուտ գյուղ,
  • Լեհվազ գյուղ,
  • Լիճք գյուղ,
  • Կարճևան գյուղ,
  • Կուրիս գյուղ,
  • Նռնաձոր գյուղ,
  • Շվանիձոր գյուղ,
  • Վահրավար գյուղ,
  • Վարդանիձոր գյուղ,
  • Տաշտուն գյուղ։

Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն Արարատ Թումանյանն է։

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է իրեն հատկացված նոր տարածքում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի եւ վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետեւողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում։
12:45 - 04 մարտի, 2020
Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը Ագարակ տերմինալ ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի«Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ: Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում մաքսային տարանցում մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու: Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ: ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ: Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ: Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով:
10:02 - 28 փետրվարի, 2020
Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ․ Արսեն Թորոսյան

Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի: Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն: Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»:
12:38 - 26 փետրվարի, 2020
Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ |tert.am|

Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում  կորոնավիրուս հայտնաբերելու դեպքերի հետ կապված «Մեղրի» անցակետում հսկողությունն էլ ավելի է ուժեղացվել, որպեսզի  կանխվի համաճարակի՝ Հայաստան ներթափանցումը: Այս մասին ասաց ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։«Կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերից հետո Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անմիջապես քննարկել է ուժեղացված վերահսկողական  աշխատանքների անցնելու հարցերը։ Տեսչական մարմինը Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ-կետ ևս երկու  աշխատակից է  գործուղել»,- ասաց նա։Եղիազարյանի խոսքով՝ նկատի առնելով, որ Իրանում կան համաճարակային դեպքեր և որպես հարևան երկիր՝ դեպի Հայաստան հոսքը կարող է ավելանալ՝ Մեղրիի անցակետում երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն ավելի մեծ թիմով են իրականացվում, չնայած, որ նախկինում ևս հսկողություն եղել է։Բացի «Մեղրիի» անցակետից, մյուս անցակետերում ևս հսկողություն է սահմանված։ «Հատկապես, Չինաստանից եկողների համար լրացվում են հասցեական քարտեր, ստուգվում է բոլորի առողջական վիճակը, իսկ 37 և ավելի ջերմության դեպքում՝ մեկուսացվում և հոսպիտալացվում են»։
15:43 - 21 փետրվարի, 2020
Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք.Մեղրի անցակետում հսկողությունը կուժեղացվի

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք.Մեղրի անցակետում հսկողությունը կուժեղացվի

Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 75 204 դեպք։            Համաձայն չինական կայքի (20.02.2020թ., ժամը 09:05) կողմից հրապարակված տեղեկատվության` արձանագրվել է 74675 հաստատված դեպք, որից 2121-ը մահվան ելքով: Ծանր վիճակում գտնվում են 11864-ը, առողջացել են` 16192-ը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում ինչպես պետական սահմանային անցման կետերում, այնպես էլ կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները: Փետրվարի 20-ի, ժամը 15:00-ի դրությամբ իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ լաբորատոր) արդյունքները եղել են բացասական: Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունն անմիջապես կապ է հաստատել ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք): Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:     ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:
16:54 - 20 փետրվարի, 2020
Մեղրիի զորամասի միջադեպով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարին և 20 զինծառայողի |hraparak.am|

Մեղրիի զորամասի միջադեպով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարին և 20 զինծառայողի |hraparak.am|

hraparak.am:  Մեղրիի զորմասի դեպքի առթիվ հարուցված քրգործով 21 հոգու մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք, որ Մեղրիի զորմասերից մեկում միջադեպ էր գրանցվել․մի խումբ ժամկետային զինծառայողներ լքել էին զորամասը, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ըստ զինծառայողների ծնողների՝ վերջիններս զորամասը լքել էին սպաներից մեկի անտանելի պահվածքի պատճառով, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հերքել էր սա,․ «Մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց նկատմամբ եղած պատժի որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»,- ասել էր խոսնակը։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ գործով մեղադրյալներից 19-ը ժամկետային զինծառայողներ են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 364-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Գործով մեղադրանք է առաջադրվել նաև 2 սպայի, այդ թվում զորամասի հրամանատարին՝ ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել ):  
06:10 - 02 հուլիսի, 2019
Մեղրիի միջադեպը բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում դարձավ. «Իմ քայլի» պատգամավոր |news.am|

Մեղրիի միջադեպը բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում դարձավ. «Իմ քայլի» պատգամավոր |news.am|

news.am: Մեղրիի հայտնի միջադեպը դարձավ բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։Նրա խոսքով՝ Մեղրիի միջադեպը արդյունք է երկու գլոբալ խնդրի, որոնք կան բանակում։ «Նախ՝ դա վկայում է այն մասին, որ խնդիրը միջանձնային հարաբերություններում է, որոնք գոյություն ունեն երկար ժամանակ։ Այն կարելի է լուծել հասարակության եւ բանակի սերտ փոխգործակցության պարագայում։ Պետք է սկսել մանկապարտեզից։ Երկրորդ՝ բանակում անգամ սպաներ են ծառայում, որոնք պայմանական դատվածություն ունեն։ Սա կաշկանդում է նրանց զինվորների հետ հարաբերություններում»,- ասել է նա։ Պատգամավորն ընդգծել է, որ միջադեպի բոլոր մեղավորները պետք է պատժվեն, իսկ ցանկացած խնդիր բանակում պետք է լուծել արագ, բայց բացառելով պոպուլիզմը։ «Մենք օգտագործում ենք մեր հնարավորությունները ոչ միայն բանակում, այլ նաեւ այլ, ներառյալ՝ իրավապահ կառույցներում, նման միջադեպերը բացառելու համար»,- հավաստիացրել է կառավարող դաշինքի պատգամավորը։Տիգրան Կարապետյանը կարծում է, որ եւս մեկ իներցիոն դրսեւորում է կոռուպցիան, որի դեմ պետք է պայքարել։ «Բանակում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է որոշ ժամանակ տեւել՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ կառույց է այն։ Օրինակ, պետք է ստուգում կատարել եւ պարզել սպաների բնակարան ստանալու կարգը, եւ կա՞ արդյոք այստեղ կոռուպցիոն դրսեւորում։ Մենք հանդիպել ենք մարդկանց հետ, որոնք դժգոհել են այս առիթով»,- ամփոփել է նա։
11:41 - 14 մայիսի, 2019
Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ՎՏԲ-Հայաստանի Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է։ Վերջինս իր թիմի հետ ակտիվ քարոզարշավ է իրականացնում Մեղրու բնակավայրերում, լսում բնակիչների խնդիրները՝ ե՛ւ ընտրվելու, ե՛ւ նաեւ ավագանիում ներկայացված չլինելու պարագայում դրանց լուծումներ տալու պատրաստակամությամբ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց Հայրապետյանը՝ Մեղրու բնակիչներին կոչ անելով հետեւողական լինել իրենց խոստումների ու աշխատանքի նկատմամբ։ Թե առաջնահերթ լուծում պահանջող ինչ հարցեր կան համայնքում, մեր զրուցակիցն առանձնացրեց ոռոգման ջրի խնդիրը, որի մասին, ի դեպ, նաեւ առաջադրված մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են խոսել։ Այս հարցը Մեղրու բնակիչների համար շատ մտահոգիչ է, հատկապես, որ այս տարի ջրի սակավություն է եղել։  Մեղրիում առաջադրված թեկնածուներից Բագրատ Զաքարյանն, օրինակ, մեր զրույցում այս խնդրի լուծման մի ճանապարհ նախանշեց Մեղրու ջրօգտագործողների ընկերությունը համայնքային վերահսկողության հանձնելը։ Բայց այս տարբերակն, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի, դեռեւս բավարար չէ հարցն ըստ էության լուծելու համար․ «Այս տարի ջրից սակավ տարի էր, դրան գումարած ՋՕԸ-ի վատ աշխատանքը․․․ Պոմպակայանները մի շարք բնակավայրերում չէին կարողանում ապահովել ոռոգման խնդիրը, անընդհատ փչանում էին եւ այլն։ Հիմա չունենք ջրամբար։ Ջրամբարի կառուցումը խոշոր ծրագիր է․ բոլորն ասում են՝ նախկինում ջրամբարի կառուցման ծրագիր եղել է, բայց տարեցտարի գյուղատնտեսությունն աճում է, սրանից քսան տարի առաջ նախագիծն այսօր կարող է արդիական չլինել։ Ջրամբարի նախագիծը գերակա նպատակ է, նոր հաշվարկներ պիտի արվեն, բայց մինչ այդ կարելի է օգտվել Արաքս գետից՝ ինքնահոս ջրագծով, սա էլ առաջնային նպատակ է, պետք է ինքնահոս ջրագիծ անցկացվի»,- ասաց մեր զրուցակիցը։ Հայրապետյանը չմոռացավ նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ թեեւ դրա լուծումը դուրս է համայնքային լիազորությունների շրջանակից, բայց իրենք հետեւողական են լինելու նաեւ այս հարցում․ «Եթե խնդիրը չի լուծվում, ուրեմն ինչ-որ խոչընդոտ կա։ Պետք է նախ հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Տարբեր մեկնաբանություններ կան։ Այստեղ գրասենյակ չկա, եւ լինում է՝ մեքենաները հարվածեն ինչ-որ խողովակի, բայց պատկան մարմինները չիմանան, որ խողովակ է վնասվել։ Բայց երբ մարդիկ իմանան, որ գազը տրված է, խողովակ է վնասվել, եւ իմանան, որ կարող են դիմել համապատասխան մարմիններին, արդեն հասցեական տեղյակ կպահեն խնդրի մասին։ Ամեն դեպքում հետեւողական ենք լինելու այս հարցում»,- վստահեցրեց Հայրապետյանը։ «Ապրելու երկիրը» մտադիր է համայնքում կրթական-գիտական, տուրիզմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որտեղ մասնագիտացած անձինք հետագայում կաշխատեն այդ ոլորտներում․ «Այսօր աշխատանքը շատ է, մասնագետները՝ քիչ։ Նպատակ ունենք նաեւ հիմնել խաղահրապարակներ, Մեղրիում նոր սպորտդպրոց կառուցել՝ փակ լողավազանով»։ Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, մեր զրուցակիցը նշեց, որ գյուղական համայնքներում բնակիչների հետ հանդիպումներից էլ հասկացել են, որ տեղացիները պատրաստ են ներգրավվել էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներին որպես կեցավայր տրամադրելով նաեւ իրենց տները․ «Լինում է՝ տուրիստները ցանկանում են մնալ գյուղում, բայց գյուղացու համար, այսպես ասած, գովազդ անելն այդքան էլ հեշտ չէ։ Հարկավոր է համակարգել այդ աշխատանքները, ստեղծել մի հարթակ, որտեղ գյուղացիները կտեղադրեն իրենց տան լուսանկարները՝ նշելով, որ պատրաստ են հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Այդպես ավելի հեշտ կլինի ե՛ւ գյուղացու համար, որը զբաղված է գյուղական առօրյա գործերով, ե՛ւ զբոսաշրջիկի, որը կկարողանա ավելի հեշտ ու արագ ամրագրել, գին ճշտել, եւ այլն»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով նաեւ, որ պետք է զարգացնել տուրիստական երթուղիները։ «Ապրելու երկիրը» Մեղրիում ակնկալում է բնակիչների քվեները՝ նշելով, որ իրենք երիտասարդ թիմ են ու պատրաստակամ՝ լծվել համայնքի խնդիրների լուծմանը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանը մեր զրույցում վստահեցրեց, որ համայնքապետարանում ներկայացված չլինելու պարագայում էլ հնարավոր եղանակներով փորձելու են մասնակից լինել Մեղրիի զարգացմանը։ Լուսանկարը՝ Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
00:00 - 01 հունվարի, 2001