Լատվիա

Սլովակիայում և Լատվիայում հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը

Սլովակիայում և Լատվիայում հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարը և Լատվիայի Latvijas Gāze էներգետիկ ընկերությունը հայտնել են, որ հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը։ Ռուսական գազի 85% տոկոս պահանջարկ ունեցող Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող առանց ռուսական գազի մնալ, և եթե ստիպված լինի դրա դիմաց ռուբլիով վճարել, կանի դա՝ չնայած որ սատարել է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, գրում է Reuters-ը։ Նշենք, որ Ռուսաստանը պահանջել է իր գազի մատակարարումների համար ռուբլիով վճարել, սակայն Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 1-ին հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները, որոնց պայմանագրերում ամրագրված է եվրոյով կամ դոլարով վճարումը, չպետք է կատարեն այդ պահանջը։ «Գազի [հոսքը] չպետք է դադարեցվի։ Եթե պայման կա դրա դիմաց ռուբլով վճարելու, կվճարենք ռուբլով», - ասել է Սուլիկը։ Նա հավելել է, որ Սլովակիան շարունակելու է այս ընդհանուր մոտեցման ուղղությամբ աշխատել ԵՄ հետ։ Սուլիկը նշել է, որ երկիրը գազի հերթական վճարումը պետք է կատարի մայիսի 20-ին, նա դեռ վեց ամիս ունի՝ լուծում գտնելու համար, սակայն Սլովակիան չի կարող առանց գազամատակարարման մնալ։ Լատվիայի Latvijas Gāze ընկերությունը երեկ հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմի» հետ իր կնքած պայմանագրում գազի դիմաց վճարումներն ամրագրված են եվրոյով, սակայն նշել է, որ ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը կատարելը հնարավոր է։ «Հաշվարկների կատարման կարգում նշված [ռուսական կողմի] փոփոխությունների համապատասխանությունը սահմանված պատժամիջոցներին գնահատելուց հետո, նախնական եզրակացություն է արվել, որ հաշվարկների այդ կարգը՝ ռուսական ռուբլով վճարումը, ֆորմալ առումով չի խախտում պատժամիջոցային ռեժիմն ու հնարավոր է», - ասված է ընկերության հայտարարությունում։ Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի   Նորա Վանյան
14:20 - 04 ապրիլի, 2022
Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանի և Բալթյան երեք երկրների կառավարությունները կոչ են արել Եվրամիությանը ամբողջությամբ արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամեն օր ռուսական և բելառուսական հազարավոր բեռնատարներ Ռուսաստանին մատակարարում են ապրանքներ և ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան շարունակել իր ռազմական գործողությունը Ուկրաինայում: Մենք կոչ ենք անում ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու՝ արգելելու ցամաքային բեռնափոխադրումների շարժը թե՛ Ռուսաստանից և Բելառուսից, թե՛ դեպի այդ երկրներ», - ասված է ԵՄ մյուս երկրներին ուղղված հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Լեհաստանի կառավարությունը։ Այն ստորագրել են Լեհաստանի, Էստոնիային, Լատվիայի և Լիտվայի վարչապետերը։ Նշված երկրները նաև կոչ են անում արգելելու ռուսական և բելառուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ «Որպեսզի այս երկու միջոցներն իսկապես արդյունավետ լինեն, դրանք պետք է միաժամանակ ձեռնարկվեն: Մենք համոզված ենք, որ վերոնշյալ միջոցները տրանսպորտային ոլորտում կսահմանափակեն Ռուսաստանի ագրեսիան շարունակելու հնարավորությունը»,- ասվում է նամակում։
21:34 - 24 մարտի, 2022
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսի, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում պաշտպանության եւ անվտանգության տիրույթում իրականացվող բարեփոխումներին, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ նշելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները` չվերադարձնելով հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարածաշրջանում միջազգային հանրության օժանդակությամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Ներկայացնելով անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ոստիկանությունում, զինված ուժերում, ԱԱԾ-ում իրականացվող քայլերը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կյանքի կոչման հարցում մեր երկիրը պարբերաբար քննարկումներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների օրակարգը, բանակաշինության գործընթացում իր տեսլականը՝ կարեւորելով Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը նաեւ պաշտպանության բնագավառում: Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
17:00 - 15 մարտի, 2022
Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե |armenpress.am|

Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե |armenpress.am|

armenpress.am: Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել Է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել Է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն: «Փետրվարի 8-ի առավոտյան բելառուսցի սահմանապահները գրանցել են Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածության խախտում: Ան-2 թեթեւշարժիչավոր ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք Է մտել 300 մետր խորությամբ եւ, շրջանցելով Ուրբանի անցակետը, վերադարձել Լատվիա»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա Telegram-ալիքում: Սահմանապահ կոմիտեում ընդգծել են, որ սա Բելառուսի օդային տարածության խախտման առաջին դեպքը չԷ: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին ուկրաինական ուղղաթիռը Բելառուսի օդային տարածքով թռել Է Նովայա Ռուդնյա (Գոմելի մարզ) անցկետի շրջանում, իսկ այս տարվա հունվարի 24-ին Մալորիտի շրջանի (Բրեստի մարզ) Խմելիշչե գյուղի շրջանում գրանցվել Է սահմանի խախտում ուկրաինական անօդաչու թռչող սարքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:24 - 08 փետրվարի, 2022
Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար: Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու համար, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական և կադրային աջակցության համար։ Հանդիպելով միգրանտների հոսքին՝ Լիտվան իր միջոցներով սկսեց ցանկապատ անցկացնել Բելառուսի հետ սահմանին և օգնություն էր ակնկալում Բրյուսելից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքը մենակ չի թողնի Բալթյան երկրներին միգրացիոն ճգնաժամի առաջ, որի համար, նրա խոսքերով, պատասխանատու են Բելառուսի իշխանությունները։ Լիտվայի իշխանությունները սպառնում են փակել Բելառուսի հետ սահմանին անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։ Լիտվայի տվյալներով՝ Եվրամիության հետ սահմանին դեռ մնում է 7-ից 15 հազար միգրանտ, իսկ միայն Լիտվայի հետ սահմանին՝ մինչև 2 հազար։
10:28 - 29 նոյեմբերի, 2021
Լատվիայի ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման |armenpress.am|

Լատվիայի ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման |armenpress.am|

armenpress.am: Լատվիայի Պետական ոստիկանությունը հատուկ նշանակության մեկ գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման, որտեղ վերջին օրերին անօրինական ներգաղթյալների մեծ հոսք է նկատվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով լատվիական ոստիկանության հաղորդագրությանը: «Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը լատվիա-բելառուսական սահմանին՝ Պետական ոստիկանությունը աջակցություն կցուցաբերի Պետական սահմանապահ ծառայությանը սահմանի անօրինական խախտումները կանխելու գործում և այդ նպատակով մոբիլիզացրել է ինչպես իր մարդկային, այնպես էլ նյութա-տեխնիկական ռեսուրսները: Պետական ոստիկանությունը չորս շաբաթով սահման է ուղարկել հատուկ նշանակության գումարտակի 71 աշխատակից Լատվիայի բոլոր շրջաններից՝ բացի Ռիգայի շրջանը», - ասվում է հայտարարության մեջ: Լատվիան Լիտվայից հետո բախվել է Բելառուսի տարածքից եկող անօրինական ներգաղթյալների խնդրին: Օգոստոսի 6-10-ը Լատվիայի սահմանապահները բերման են ենթարկել 295 հոգու: Լատվիայի կառավարությունը մինչև նոյեմբերի 10-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել Բելառուսի հետ սահմանին՝ սահմանապահներին լիազորելով հետ ուղարկել ներգաղթյալներին Բելառուս:
20:33 - 12 օգոստոսի, 2021
Բելառուսի ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմից պահանջել է հեռանալ երկրից
 |shantnews.am|

Բելառուսի ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմից պահանջել է հեռանալ երկրից |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Լատվիայի դեսպանին և այդ երկրի դեսպանության բոլոր աշխատակիցներին առաջարկել է լքել Բելառուսը՝ Ռիգայում Բելառուսի Հանրապետության պետական դրոշի անարգումից հետո: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:«Դեսպանին հանձնվել է համապատասխան բողոքի նոտա: Մենք չենք կարող անպատասխան թողնել նման սադրիչ գործողությունները: Հետևաբար, դեսպանին առաջարկվել է 24 ժամվա ընթացքում լքել Բելառուսը։ Ողջ դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմին նույնպես առաջարկվել է 48 ժամվա ընթացքում լքել Բելառուսը և այստեղ թողնել մեկ վարչական-տեխնիկական աշխատակցի՝ շենքի մասին հոգ տանելու համար», - ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:  
20:40 - 24 մայիսի, 2021