Տեսանյութեր

Գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»

Գիտարբուք Հրաչ Մարտիրոսյանի հետ․ «Մեր հարափոխ ու հավերժական Մայրենին»

Գիտարբուք հայերենագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (PhD, Լեյդենի համալսարան, 2008) Հրաչ Մարտիրոսյանի հետ։ - Նախաբան - Հակագիտական հայտարարությունները հայոց լեզվի վերաբերյալ - Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում - Ինչպես ենք հասկանում, թե որ լեզուներն ունեն նույն ծագումը - Հնագույն հայերենի տարբերակների գոյության, հայերենի ոչ հնդեվրոպական ենթաշերտի հարցը - Դասական ուղղագրությունն ու դրան վերադառնալու մասին խոսակցությունները - Հայերենի փոխառություններն ու դրանց սխալ ընկալումը․ գազարն ու ստեպղինը - Օտարերկրացիների՝ Հայաստանում հայերեն չխոսելը - Բնիկ և փոխառյալ բառերը - Լեզուների հարստության գնահատումը, հայերենի՝ թեքականից դեպի կցականի անցումը - Գրաբարի և արևմտահայերենի ուսուցման հարցը Հայաստանում - Իրանական բազմաթիվ փոխառությունները, դրանց վերաբերյալ չփաստակված պնդումներն ու  ամսանունները հայերենում - Սփյուռքում երեխաներին հայերեն սովորեցնելու խնդիրն ու դրա լուծումը - Լեզուները, որոնք բառեր են փոխառել հայերենից, լեզվում օտարաբանությունների խնդիրը
16:06 - 31 մարտի, 2024
Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
16:49 - 19 մարտի, 2024
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
16:28 - 18 փետրվարի, 2024