Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրները

Պուտինն ու Ռայիսին քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի իր գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսզրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի լիիրավ անդամակցումը ԲՐԻԿՍ-ին, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Էբրահիմ Ռաիսին երախտագիտություն է հայտնել ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության հայտի հարցում աջակցության համար։ Քննարկվել են քայլեր՝ այդ միության լիարժեք գործունեությանը Իրանի սահուն կապն ապահովելու վերաբերյալ ՝ հաշվի առնելով 2024թ․-ին նրանում Ռուսաստանի նախագահությունը»։ Պուտինն էլ Ռաիսիին պատմել է Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին․ «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ։ Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ՝ այդ թվում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահները «շեշտել են բոլոր հարցերի՝ բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարեւորությունը»։ Պուտինն ու Ռաիսին աջակցություն են հայտնել 3+3 ձեւաչափի աշխատանքների ակտիվացումը։ «Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել տարածաշրջանային խորհրդատվական 3+3 ձեւաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
16:29 - 26 սեպտեմբերի, 2023
Օտարերկրացիների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը բարդացնում է իրավիճակը․ Ռայիսին՝ Փաշինյանին

Օտարերկրացիների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը բարդացնում է իրավիճակը․ Ռայիսին՝ Փաշինյանին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդին X-ի իր էջում անդրադարձել է այսօր կայացած Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցին։ Նա նշել է, որ Իրանի նախագահը, ի պատասխան Փաշինյանի, հայտարարել է․ «Աշխարհաքաղաքական կամ սահմանային փոփոխությունների ցանկացած քայլ կարմիր գիծ է։ 3+3 ձևաչափից դուրս օտարերկրացիների հրավիրելը, համատեղ զորավարժությունները և կասկածելի այցերը բարդացնում են իրավիճակը: Իրանը պատրաստ է աջակցելու երկու կողմերին լուծելու տարաձայնությունները»։ Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում երկրորդ կետի մասին։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Ռաիսին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անել իր բաժինը տարածաշրջանում ցանկացած քաղաքական փոփոխություն կանխելու համար, և որ Իրանը աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը ու կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ «Իրանը պատրաստ է իր դերն ունենալ դիվանագիտական բանակցությունների միջոցով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում»,- ասել է նախագահը։ Նա հավելել է, որ Իրանը ձգտում է զարկ տալ Հայաստանի հետ տնտեսական և առևտրային կապերին և արագություն հաղորդել երկու հարևան երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացմանը։ «Հայաստանի վարչապետն իր հերթին Իրանի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասի վերջին զարգացումները՝ վերահաստատելով Իրանի դրական դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործում։ Փաշինյանը նաև ողջունել է Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումների նկատմամբ։ Նա հորդորել է ավելի արագացնել Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ Թեհրան կատարած իր այցի ժամանակ»,- ասվում է իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
18:12 - 09 սեպտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  Իրանի Իսլամական Հաանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին: ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մինչ այս հաղորդագրություններ էին տարածվել, որ Փաշինյանը վերոնշյալ թեմաներով հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
14:47 - 09 սեպտեմբերի, 2023
Ռաիսին ու Պուտինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր
 |tert.am|

Ռաիսին ու Պուտինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Կողմերը գոհունակություն հայտնել «ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ»։ «Հաստատվել է երկկողմ կապերի հետագա զարգացման մտադրությունն առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և բնապահպանական ոլորտներում»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ Ռաիսին ու Պուտինը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ Իրանի մասնակցությունը, BRICS-ի գործունեությանը միանալու՝ իրանական կողմի շահագրռգռվածությունը։ ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։      
20:34 - 17 օգոստոսի, 2023
Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը: Ի շարունակություն ԱԳ նախարարների մակարդակով նույն օրը կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնում ևս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը:
19:56 - 24 հուլիսի, 2023
ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսին՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին
 |armenpress.am|

ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսին՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որպես զգալի հատկանիշներով և կարողություններով զարգացող կազմակերպություն, արտոնյալ դիրք ունի քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում: Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այն բանից հետո, երբ Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 9-րդ անդամը։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկրի ներկայությունը այդ կարևոր և ազդեցիկ կազմակերպությունում հարթակ կստեղծի հավաքական անվտանգության, կայուն զարգացման, կապերի և հաղորդակցությունների ընդլայնման, միասնության ամրապնդման և երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար առավել, քան երբևէ։ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին ողջունել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 23-րդ գագաթնաժողովի ընթացքում ՇՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց միավորման անդամ երկրների շարքեր Իրանին ընդունելու մասին։ Այդ առիթով Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը:
18:20 - 04 հուլիսի, 2023
Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով |armenpress.am|

Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարություն են տարածել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա պաշտոնական այցի արդյունքներով: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքում տարածված հայտարարության տեքստը: Էբրահիմ Ռայիսին Սիրիա էր մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով: Նրա երկօրյա այցը տևել է մայիսի 3-ից 4-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու միջոցները, տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ, շարունակել համագործակցությունը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի գործում: Երկու երկրների ղեկավարները նաև դատապարտել են «սիոնիստական վարչակարգի ագրեսիան Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ»՝ դա համարելով տարածքաշրջանում ապակայունացնող գործոն: Կողմերը նաև դատապարտել են ռազմական ուժերի ցանկացած անօրինական ներկայություն Սիրիայի տարածքում: Էբրահիմ Ռայիսին իր հերթին Բաշար ալ Ասադին հրավիրել է պաշտոնական այցով մեկնել Իրան: 
17:53 - 05 մայիսի, 2023
Իրանը հայտարարել է BRICS-ին միանալու պատրաստակամության մասին |shantnews.am|

Իրանը հայտարարել է BRICS-ին միանալու պատրաստակամության մասին |shantnews.am|

shantnews.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ իր երկիրը մտադիր է միանալ BRICS-ին՝ բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը մասնակցելու համար։ Այդ մասին նա երեքշաբթի օրը հայտարարել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալուց հետո մենք որոշեցինք դիմել BRICS-ին և պատրաստվում ենք միանալ երկրների այս խմբին,- նշել է իրանցի քաղաքական գործիչը,- մենք դատապարտում ենք միաբևեռ կարգը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին և երեք-չորս այլ տերությունների իրենց համարել աշխարհի տիրակալներ»։ Ռաիսիի խոսքով՝ ՇՀԿ-ին անդամակցելը Չինաստանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների շնորհիվ Իրանին օգուտներ է բերել և ճանապարհ բացել դեպի միջազգային շուկաներ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ձգտել է մեկուսացնել Իրանին և թույլ չտալ նրա մասնակցությունը ՇՀԿ-ին, սակայն չի հաջողվել»։ «Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում ցանկացած երկրի, որը ցանկանում է համագործակցել մեզ հետ,- ընդգծել է Ռաիսին,- Իրանը ձգտում է կառուցողական հարաբերությունների բոլոր պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա»։ 2022 թվականի հունիսի 27-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարեց, որ իր երկիրը Արգենտինայի հետ միասին դիմել է BRICS-ին միանալու համար։
09:37 - 03 մայիսի, 2023
Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին
 |armtimes.com|

Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Սիրիայի ղեկավարի գրասենյակի համաձայն՝ նրանք դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները Ալ-Աքսա մզկիթի հետ կապված։ «Ասադն ու Ռայիսին նշել են, որ այդ հարձակումներն արտացոլում են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը և համընկնում են այն ագրեսիայի հետ, որը նա իրականացնում է Սիրիայի և խաղաղ բնակիչների դեմ՝ հաստատելով նրա թուլությունն ու անհաջողությունը դիմադրության ուժի և խիզախության դիմաց»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։ Նախագահները վերահաստատել են, որ «տարածաշրջանում կայունությունը հիմնված է երկրների միջև առողջ հարաբերությունների վրա՝ մշտական երկխոսության, ինքնիշխանության հարգման և ընդհանուր շահերի առաջմղման միջոցով»։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ լարվածության աճը սկսվել է վերջին օրերին՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության հետ կապված միջադեպերից հետո, որտեղ հազարավոր մուսուլմաններ հավաքվել էին այս շաբաթ՝ իրենց սուրբ Ռամադանի կապակցությամբ: Երեքշաբթի օրը պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ-Աքսա մզկիթ՝ օգտագործելով ձեայնային նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հայտնել են, որ դիմակավորված տասնյակ երիտասարդներ բարիկադավորվել են տաճարի համալիրում՝ վանկարկելով կարգախոսներ և կոչ անելով անկարգությունների: Դրանից հետո իրավապահները ստիպված են եղել մտնել մզկիթի տարածք։
10:18 - 10 ապրիլի, 2023