Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում գրել է․ «Գտնում եք, որ ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու, հաղորդակցության ուղիները բացելու, մարդկանց միջև շփումներ հաստատելու համար՝ մի շրջափուլում, երբ Հարավային Կովկասում ձևավորվում են կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական զարգացման բարենպաստ պայմաններ»։ «Մենք նաև գտնում ենք, որ ԱՄՆ- կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության մշակման գործընթացում՝ հիմնված մեր կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»,- ըստ «ԱՊԱ» գործակալության՝ գրել է Ալիևը, հավելելով, թե գնահատում են ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանի տարածքի ականազերծմանը օգնելու համար և մեծ հույսեր են կապում Վաշինգոտնի հետ անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու հարցում, որոնք անհետացել են հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում։
18:02 - 04 հուլիսի, 2022
Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև
 |azatutyun.am|

Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։ «Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել:    
14:01 - 30 հունիսի, 2022
Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի կողմից բազմակողմ դիմակայությունը կդադարի. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
 |tert.am|

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի կողմից բազմակողմ դիմակայությունը կդադարի. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի, փոխանցում է minval.az-ը:Նա ասել է, որ Լավրովի հետ խոսելու են տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նպատակ ունի տարածաշրջանում  երկարաժամկետ խաղաղություն հաստատել։ Վստահ եմ, որ մեր ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը կընդունվի:Դրական կողմերից ցանկանում եմ նշել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը։ Օրերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է տեղի ունեցել.Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի (հայտարարության) իրականացման համար՝ հաղորդակցությունների բացման համատեքստում՝ ապահովելով ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ տեղափոխումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն հռչակագրի (հայտարարության) այս կետը դեռ չի կատարվել։ Կարծում եմ, որ մեր հայեցակարգի շրջանակներում հնարավոր կլինի շատ գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Մենք, իհարկե, անհամբեր սպասում ենք Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերին՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Ալիևը։ Ավելի մանրամասն՝ Tert.am-ում։  Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
21:40 - 23 հունիսի, 2022
Տոյվո Կլաարը ողջունում է Ալիևի հայտարարությունը Բաքվի ֆորումում
 |news.am|

Տոյվո Կլաարը ողջունում է Ալիևի հայտարարությունը Բաքվի ֆորումում |news.am|

news.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։ «Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. - «Եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», - գրել է Կլաարը Թվիթերում։ Անցած շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված համաժողովի ժամանակ իր ելույթում Ալիևը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն բարի կամք դրսևորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»: «Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր ստորագրենք», - նաև ասել էր Ալիևը:
10:40 - 20 հունիսի, 2022
«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը «Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով: Ավելին` երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եվ դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը պետք է ապահովի արցախահայերի անվտանգությունը: Ժողովո՛ւրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար։ Ո՛չ։ Մենք կարո՞ղ ենք թույլ տալ նման բան։ Ո՛չ։ Ինչպե՞ս կարող է հայ մարդը, այն էլ` երկրի ղեկավարը, գնա, Ալիևի ձեռքը սեղմի ու ասի, որ Արցախի կարգավիճակի խնդրի մասին այլևս երբեք չեմ բարձրաձայնելու։ Ըստ էության, Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը։ Վաճառել մեր տղերքի արյունը։ Վաճառել մեր պատմությունը։ Վաճառել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր պապերի շիրիմները… Ակնհայտ է, չէ՞, գրավոր և բանավոր պայմանավորվածություններով հանձնում է, ու դեռ կան մարդիկ, որ պատրաստ են դրա հետ կիսել այդ պատասխանատվությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, հայ ժողովուրդը Նիկոլը չէ, հայ ժողովուրդը հաղթած և ալիևներին ծնկի բերած նույն ժողովուրդն է, բան չի փոխվել, հայը երբե՛ք ծնկի չի գալու: «Հաջորդը` Նիկոլը խորհրդարանում նաև հայտարարում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իր խոստացած խաղաղության դարաշրջանը իրականություն կլինի։ Այսինքն` անցած տարի ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, խաբել, վերարտադրվել է, հիմա երկուսից էլ հրապարակային հրաժարվում է՝ ասելով` երաշխիք չկա: Եվ դեռ ժողովրդի մանդատից խոսում է նա, ով գիշեր-ցերեկ սպասարկում է մեզ ոչնչացնել ցանկացողների շահը։ Ավելին ասեմ՝ Նիկոլի դավաճանության և ազգակործան որոշումների մասին սկսել է խոսել նրա մոտ երկրի նախագահ աշխատող անձը, որը Մոսկվա կատարած այցի շրջանակներում երկու դրվագով հերթական անգամ խոստովանեց իր շեֆի դավաճանությունը՝ հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին։ Բայց այդքանից հետո էլ Նիկոլը կանգնում ու ասում է, թե ամեն ինչում հներն են մեղավոր։ Չկա հին ու նոր, կա լավ ու վատ, կա կարող ու անկարող, կա պոպուլիստ ու խոսքի տեր, կա երկիր կառուցող, կա երկիր քանդող, կա հող ազատագրելու համար կյանքը զոհող, կա իշխանությունը պահելու համար հազարավոր կյանքեր զոհաբերող, կա հաղթող ու պարտվող։ Մենք լավի, կարողի, գործի մարդու, սկզբունքային մարդու կողմնակիցն ենք` լինեն հների շարքում, թե` նորերի։ Երբ այս իշխանությունները կիրառում են նման տերմիններ՝ նոր, հին, ծիծաղելի է։ Այս իշխանությունում կան մարդկ, որոնք ավելի հին են, քան «Պենտիում-1»-ը։ Այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են ոչ միայն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին, այլ նաև հասցրել են ծառայել Բրեժնևին ու Գորբաչովին։ Այն, ինչ օգտակար է, պետք է վերցնել անցյալից։ Այն, ինչ օգտակար չէ, պետք է թողնել այդ անցյալում»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
22:23 - 18 հունիսի, 2022
Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝  ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց. «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:17 - 17 հունիսի, 2022
Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է
 |hetq.am|

Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Բաքվում ընթացող IX գլոբալ համաժողովի ժամանակ։ «Մենք խորհրդակցել ենք այս հարցով մեր վրացի գործընկերների հետ և Վրաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման կազմակերպմանը Վրաստանում և այդ երկխոսության մեկնարկին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ դրա պատճառները, չեմ կարող գտնել որևէ տրամաբանական բացատրություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի պնդմամբ՝ համանման փորձեր ձեռնարկվել են նաև եվրոպական որոշ ինստիտուտների կողմից։ «Եվ կրկին եղել է հրաժարում։ Եթե Հայաստանը Հարավային Կովկասում չի ցանկանում խաղաղություն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է ուզում։ Եթե նրանք ցանկանում են հաջորդ պատերազմը, դա նրանց համար աղետ կլինի, և դա նրանք հստակ հասկանում են։ Եվ ես կարծում, որ Հայաստանում իշխանությունն ու ռևանշիստական ուժերը հստակ հասկանում են, որ դա կլինի պետականության ավարտը։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ մենք Հայաստանից պետք է հստակ պատասխան ստանանք, թե ինչպիսինն են նրանք տեսնում Հարավային Կովկասը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունների տեսակետները պարզ են, իսկ առանց Հայաստանի երկխոսությունն անհնարին կլինի։ Լուսանկարը՝ armenianweekly.com-ից Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:18 - 16 հունիսի, 2022
Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Մինսկի խմբի հետագա ճակատագրի մասին
 |hetq.am|

Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Մինսկի խմբի հետագա ճակատագրի մասին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ համաժողովի շրջանակներում հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Մինսկի խմբի հետագա ճակատագրին ու Հարավային Կովկասում առկա համագործակցային հնարավորություններին։ Ալիևի հայտարարությունները տարածել է APA գործակալություն։ Միսնկի խմբի մասին Իլհամ Ալիևի խոսքով՝ ԵԱՀԿ կողմից մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չի հասել որևէ արդյունքի, այդ իսկ պատճառով, այն բանից հետո, երբ «Ադրբեջանը կարգավորեց ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիք այլևս չկա»։ «Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու։ Նրանց արդեն թոշակի անցնելու ժամանակն է։ Այսպիսով, ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը, որ Հայաստանում Մինսկի խմբի կամ որևէ այլ երկրի հետ կապված ցանկացած սպեկուլյացիա Ադրբեջանում միայն ջղայնություն է առաջացնում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկզբունքները լուծված են։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների մասին, ստորագրենք խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է Ալիևը։  Ալիևի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլորը հասկանում են, որ անհնարին է անցկացնել հանդիպում Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների մասնակցությամբ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ալիևի խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի գաղափարն է և իրենք շարունակում են առաջարկել աշխատանքներ իրականացնել խաղաղության պայմանագրի շուրջ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա դա մեր առաջարկն էր սկսել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, և մենք առաջարկեցինք։ Հայաստանը չպատասխանեց, հետո մենք ևս մեկ քայլ արեցինք և առաջ քաշեցինք միջազգային իրավունքի 5 հիմնարար սկզբունքներ՝ ներառյալ փոխադարձ հարգանքն ու երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային որևէ պահանջ ներկայացնելուց փոխադարձ ձեռնպահ մնալը, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։ Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է այդ 5 սկզբունքները։ Դա դրական դինամիկա է, բայց մեզ հիմա գործնական կիրառում է պետք, քանի որ բռնազավթման շրջանում քննարկումներից մենք գիտենք, որ երբեմն նույնիսկ Հայաստանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ասվածն իմաստ չուներ։ Մեզ պետք է, որ քայլ արվի։ Ադրբեջանն արդեն իր կողմից խաղաղության պայմանագրի հանձնաժողով է ստեղծել, և մենք ակնկալում ենք, որ նույն քայլը կկատարվի նաև Հայաստանի կողմից։ Եթե դա արվի, կամ հենց դա արվի, բանակցությունները կսկսվեն»,- ասել է Ալիևը։  Վերջինիս պնդմամբ՝ իրենք սպասում են Հայաստանի գործողություններին։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Խոսելով Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի մասին, Ալիևն ասել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար։  «Սակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- սպառնացել է Ալիևը։ Ըստ նրա՝ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին ևս մտածել այդ մասին։ «Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ակնարկելով Սյունիքի մարզը։ Հարավային Կովկասում համագործակցության հնարավորությունների մասին Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ադրբեջանն «ընտրել է խաղաղությունը՝ հանուն Հարավային Կովկասի կայուն զարգացման»։ «Մենք ընտրել ենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք կայուն զարգացում Հարավային Կովկասում։ Սա եզակի հնարավորություն է։ Բոլոր երեք երկրների անկախության տարիներին Հարավային Կովկասը բաժանված է եղել։ 30 տարվա ընթացքում այն բաժանված է եղել Հայաստանի կողմից բռնազավթման պատճառով։ Հիմա ժամանակն է խաղաղություն հաստատել, համագործակցության հիմքեր դնել, և Ադրբեջանն աշխատում է դրա վրա»,- նշել է Ալիևը։  Շարունակությունը՝ hetq.am-ում Լուսանկարը՝ APA գործակալության  
13:42 - 16 հունիսի, 2022
Լավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը


 |armenpress.am|

Լավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան: Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
14:42 - 15 հունիսի, 2022
Ադրբեջանի ԱԽ քարտուղար․ «Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները»
 |tert.am|

Ադրբեջանի ԱԽ քարտուղար․ «Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները» |tert.am|

tert.am: Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ:«Փաստն այն է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։ Նախագահի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտություններ։ Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները՝ տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներ են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։Ադրբեջանի ԱԽՔ-ի խոսքով՝ այժմ նախնական նպատակը «խաղաղության համաձայնագրի» (չակերտները- խմբ.) շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը:«Հաջորդ փուլը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները- խմբ.) բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը... Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի «Արևելյան Զանգեզուրն» (չակերտները- խմբ.) ու Նախիջևանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից և այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով «Զանգեզուրի միջանցքում» (չակերտները- խմբ.) Հայաստանի «մանևրները» (չակերտները- խմբ.)։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը։Շարունակությունը՝ tert.am-ում
11:50 - 14 հունիսի, 2022
«Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան, քանի որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը․ Բայրամով |factor.am|

«Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան, քանի որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը․ Բայրամով |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը Անկարա էր մեկնել՝ մասնակցելու Թուրքիայի բարեկամ և եղբայրական երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանում դրական են վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմանն ու նրանց երեք հանդիպումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Բայրամովն ասել է, թե Բաքուն, իբր, մշտապես հանդես է եկել բոլորի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Նա նշել է, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, իբր, մի կողմն է թողել «անցյալի վերքերը»՝ հայտարարելով խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։ Բայրամովն ասել է, որ Բաքվի խաղաղության օրակարգը դրական արձագանք է առաջացրել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է եղել նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատում և սահմանագծումը։ Բայրամովը նշել է նաև, թե ««Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկաթուղով և ավտոմոբիլով կապելու է հանրապետության արևմտյան շրջանների հետ, դեռ կոնկրետ արդյունքներ չկան», քանի որ Հայաստանը, իբր, տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը։ «Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են՝ մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Եթե ​​Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է Բայրամովը։
15:04 - 07 հունիսի, 2022