Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանի և Բուլղարիայի առաջնորդները Մոսկվային մեղադրել են իրենց երկրների դեմ բնական գազը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու համար այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գազի մատակարարումները եվրոպական այս երկրներին, գրում է Associated Press-ը։ Գազի մատակարարման դադարեցման հիմքն այն է, որ նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ բարեկամ երկրները» պետք է գազի դիմաց ռուբլով վճարեն, ինչը Բուլղարիան ու Լեհաստանը հրաժարվել են անել։ Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկան իր հայտարարությունում նշել է, որ ապրիլի մեկից Լեհաստանից և Բուլղարիայից ոչ մի վճարում չի ստացել, հետևաբար՝ դադարեցնում է գազի մատակարարումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ գազի մատակարարումների դադարեցումը վրեժ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, որոնք Վարվաշան սահմանել է ուկրաինական պատերազմի առնչությամբ։   Նորա Վանյան
16:00 - 27 ապրիլի, 2022
Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
08:43 - 27 ապրիլի, 2022
ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

 |armenpress.am|

ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Ես իսկապես կարող եմ հաստատել, որ դա տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով նախագահների զրույցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները։ Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանումը, որը ի հայտ է եկել Ստամբուլում բանակցությունների ընթացքում, բխում է բոլոր կողմերի շահերից։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է հրադադարի, հումանիտար միջանցքների արդյունավետության և պատերազմական գոտիներից անվտանգ տարհանման կարևորությունը։ Թուրքիայի նախագահը հավաստիացրել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու ներդրումը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում։ Միաժամանակ Էրդողանը կրկին հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման անցկացման գաղափարը՝ որպես Ստամբուլի բանակցային գործընթացի կարևոր փուլ։
14:46 - 26 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Գուտերիշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էրի Կանեկոն նշել է, որ Գուտերիշը Պուտինի հետ կքննարկի, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Ուկրաինայում հրադադարի համար։
21:40 - 22 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզուն, և նա չի հանդուրժի այն Ուկրաինայի կողմից, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Գիտեք՝ մենք ոչ մի վերջնագիր չենք հանդուրժում։ Չեմ կարող որևէ կերպ որակել նախագահ Զելենսկու հայտարարությունները։ Վստահ չեմ, որ նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը», - ասել է նա։ Ապրիլի 16-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների չի վարի, եթե Մարիուպոլում ոչնչացվեն ուկրաինացի զինվորականները։ Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր չեղարկել «Ազովստալի» գրոհը և այնտեղ արգելափակել ուկրաինացի զինվորականներին։ «Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել Ուկրաինայի տարատեսակ ներկայացուցիչների հայտարարություններն՝ այդ թվում նախագահի և նրա խորհրդականների, ինչը բերում է այն մտքին, որ նրանց այս բանակցություններն ընդհանրապես պետք չեն, որ նրանք համակերպվել են իրենց ճակատագրին»,- հայտարարել է Լավրովը՝ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ։   Նորա Վանյան
19:28 - 22 ապրիլի, 2022
Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Պուտինի խոսքով՝ Զելենսկու հետ հանդիպման հավանականությունը կախված է բանակցությունների ելքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շփումների հավանականությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքից։ Այս մասին ՌԴ առաջնորդն այսօր հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Արձագանքելով Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ շփում անցկացնելու Շառլ Միշելի կոչին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատաել է իր հայտնի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ այդ հավանականությունը, մասնավորապես, կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև վարվող բանակցությունների հստակ արդյունքներից, որոնց ընթացքում ուկրաինական կողմն անհետևողականություն է դրսևորում և պատրաստ չէ փոխշահավետ լուծումներ փնտրել», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակի զարգացումն Ուկրաինայում։   Նորա Վանյան
19:02 - 22 ապրիլի, 2022
Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
 |azatutyun.am|

Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանը: «Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Հաղորդագրությունում նաև ասվում է․ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հեռախոսազրույցի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում: Պաշտոնական Մոսկվան նախօրեին հայտարարել է, թե Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
17:26 - 22 ապրիլի, 2022
Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այս պատերազմը, բայց մոտենում ենք դրա երկրորդ ամսվա ավարտին. ահա թե ինչ է մեզ հայտնի. Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո բայդենը: «Շաբաթներ շարունակ Կիևի հրետակոծությունից հետո էլ քաղաքը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը դեռևս շարունակում է մնալ իշխանութան ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը՝ ուկրաինացի քաջ քաղաքացիների հետ միասին, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկիր նվաճումը»,- գրել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Վերջինս Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն:  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է գրոհը չեղարկելու մասին Պուտինի հրամանը. «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն»:
10:55 - 22 ապրիլի, 2022
Նրանք չեն կարողանում գրավել «Ազովստալը»․ Արեստովիչը՝ կոմբինատը չգրոհելու Պուտինի հրամանի մասին

Նրանք չեն կարողանում գրավել «Ազովստալը»․ Արեստովիչը՝ կոմբինատը չգրոհելու Պուտինի հրամանի մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի գրոհը չեղարկելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։ «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն», - Liga.net-ի փոխանցմամբ՝ ասել է Արեստովիչը։ Սակայն, նրա խոսքով, ռուսական ղեկավարության այս հայտարարությունը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ Ռուսաստանն ուզում է իր զորքերի մի մասը տեղափոխել դեպի հյուսիս՝ ուժերն ամրացնելու համար, որոնք ուզում են դուրս գալ դեպի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահման։ «Միանգամից ասեմ՝ նրանց դա չի հաջողվի։ Դեռ մինչև Զատիկն ու Մայիսի 9-ը «հաղթանակներ» հայտարարելը ցույց է տալիս, որ ռուսաստանցիները գիտակցել են իրենց վերջին ակտիվ գործողության անհեռանկար լինելը պատերազմի այս փուլում», - ասել է Արեստովիչը։ Հետագայում արդեն, Արեստովիչի կանխատեսմամբ, դիրքային պատերազմ է սկսվելու, իսկ Ռուսաստանը փորձելու է ուժեր կուտակել։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Իսկ Պուտինը Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն: Պուտինը «Ազովստալի» գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։   Նորա Վանյան  
16:42 - 21 ապրիլի, 2022
Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Չնայած նրան, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում ուկրաինացի զինվորականներ են արգելափակված՝ քաղաքը «պատրաստ է խաղաղ կյանք սկսելուն», «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները հնարավորություն ունեն՝ վայր դնելու զենքն ու դուրս գալու հումանիտար միջանցքներով։ «Դուք գիտեք, որ զենքը վայր դնելու և միջանցքներով դուրս գալու հնարավորություն ուկրաինացի զինծառայողներն ունեցել են և դեռ ունեն։ Այդպիսի հնարավորություն եղել է դեռևս նախագահ Զելենսկու հայտարարությունից առաջ»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «Ազովստալն» առանձին օբյեկտ է, «որտեղ ամբողջությամբ արգելափակված է ուկրաինացի ազգայնականների մնացած խումբը», և նրանց այնտեղ գտնվելը չի խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանք վարել։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է փոխանակել Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում գտնվող ուկրաինացիներին ռուսաստանցի գերիների հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրահանգել է չեղարկել «Ազովստալի» պլանավորված գրոհն ու արգելափակել կոմբինատը։   Նորա Վանյան
15:55 - 21 ապրիլի, 2022
Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։ «Այո», - պատասխանել է Շոյգուն: Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել եւս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ եւ սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը: «Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին»,- ընդգծել է նա։ Ռուսաստանը երաշխավորում է կյանքը եւ արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։
12:03 - 21 ապրիլի, 2022