Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է  ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը: «Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման գործնական փոխգործակցության,  տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին: Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ բնագավառներին:
17:24 - 13 հունվարի, 2021
Արևմուտքը շարունակում է Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունը. Էրդողան |tert.am|

Արևմուտքը շարունակում է Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունը. Էրդողան |tert.am|

tert.am: Եվրոպայում և Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած շատ իրադարձություններ վերահաստատել են Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների առկայությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 9-ին Էլյազըգ և Դիարբեքիր նահանգները կապող կամրջի և տրանսպորտային փոխանակման կետի բացման արարողության մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանի խոսքերով` նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մեջ, իրենց դեպքում առաջին սպառնալիքի ժամանակ ընդունում են ամենախիստ սահմանափակումները: «Արտերկրում գտնվող մի շարք շրջանակներ, որոնք միայն խոսքերով են արտահայտվում ահաբեկչական դրսևորումների դեմ, երկար տարիներ խոչընդոտում են Թուրքիայի կողմից հանցավորության դեմ պայքարին»,- ասել է թուրք առաջնորդը:
11:08 - 10 հունվարի, 2021
Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական փոխհարաբերությունները և կառուցողական տրամադրվածությունը թույլ են տալիս ներդաշնակ լուծումներ գտնել հակասական իրավիճակներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բացի այդ, իհարկե, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համալիր երկկողմ հարաբերություններ կան: Եվ երբ այդ շրջանակներում երկու պետությունն էլ ղեկավարում են առաջնորդներ, որոնք նման կերպ են վերաբերվում միմյանց, որոնք միմյանց համարում են խոսքի և գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ անգամ եթե տարաձայնություններ են ծագում, եթե շահերի որևէ բախում է ի հայտ գալիս, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս ներդաշնակորեն դուրս գալ իրավիճակից»,- ասել է Պեսկովը:
22:35 - 27 դեկտեմբերի, 2020
Մենք ուզում ենք նոր տարում նոր էջ բացել ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում. Էրդողան |tert.am|

Մենք ուզում ենք նոր տարում նոր էջ բացել ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում. Էրդողան |tert.am|

tert.am: Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հույս ունի «նոր էջ բացել» ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իր հարաբերություններում, և որ Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվել ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից Վաշինգտոնի, այնպես էլ դաշինքի կողմից, հայտնում է reuters.com լրատվական գործակալությունը:Այս ամիս Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար, և ԵՄ-ն, իր հերթին, պատժիչ միջոցառումներ է նախատեսել` կապված Եվրոպական Միության անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովում տնտեսակն գոտու նկատմամբ իրավունքների վերաբերյալ վեճի հետ, սակայն Միությունը որոշել է դրանք հետաձգել մինչև մարտ:Խոսելով իր անդամակցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրենսդիրների հետ՝ Էրդողանն ասել է, որ «արհեստական օրակարգերը» փորձարկում են Թուրքիայի կապերը ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ 2020 թվականին, սակայն նա հույս ունի, որ իրավիճակը կբարելավվի:«Թուրքիան բախվում է երկակի ստանդարտների ինչպես Արևելյան Միջերկրական ծովի, այնպես էլ S-400-ների հարցում: Մենք ուզում ենք նոր տարում նոր էջ բացել ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում», - նշել է Էրդողանը:«Մենք չենք տեսնում մեր բազմակողմ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցությունը որպես այլընտրանք Միացյալ Նահանգների հետ մեր արմատական հարաբերություններին: Եվ մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն ազատվի ռազմավարական կուրությունից, որով Թուրքիան հեռացնում է իրենից», - հավելել է նա:ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կիրառվել են երկու երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունների ֆոնին՝ մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ի նորընտիր դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ստանձնել նախագահի իր լիազորությունները՝ փոխարինելով գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:
18:14 - 23 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի նախագահը կրկին քննադատել է Մինսկի խմբի համանախագահներին |azatutyun.am|

Թուրքիայի նախագահը կրկին քննադատել է Մինսկի խմբի համանախագահներին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կրկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, 30 տարի շարունակ չէին կարողանում լուծել այս խնդիրը։ «Ի վերջո, մեր ադրբեջանցի եղբայրներն իրենք որոշում կայացրեցին և ազատագրեցին իրենց հողերը», - թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Էրդողանը։ Անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է՝ «որևէ պետությունից, այդ թվում՝ հարևան երկրից մենք տարածքային պահանջ չունենք»։ «Մենք ընդամենը հակադարձում ենք այն մարտահրավերներին, որոնց բախվում են մեր երկրի ինքնիշխանությունն ու իրավունքները։ Մենք փորձում ենք պաշտպանել Կիպրոսում և Ադրբեջանում բնակվող թյուրքերի իրավունքները», - Էրդողանի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։
16:22 - 23 դեկտեմբերի, 2020
Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու  
 |tert.am|

Էրդողանը չի իմացել մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին նախարարը հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռսախոսազրույցի ժամանակ: Շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:   Իրանցի նախարարը ևս ընդգծել է բարեկամանական հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ հարաբերությունն ապագայում:
10:21 - 13 դեկտեմբերի, 2020
Ըստ Էրդողանի՝ ԵՄ «գիտակից» անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը |azatutyun.am|

Ըստ Էրդողանի՝ ԵՄ «գիտակից» անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիության «գիտակից անդամները» այս շաբաթ անցկացված գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ գարնանը, մարտ ամսին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։ Անցած հինգշաբթի Եվրամիության առաջնորդները համաձայնության եկան Թուրքիայի որոշ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ ավելի կոշտ քայլերը հետաձգելով մինչև մարտ ամիսը։ Դա բացատրվեց նաև Բրյուսելի քայլերը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համակարգելու առումով։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջ են դնում ԵՄ անդամներ Հունաստանը և Կիպրոսը, պնդելով, որ Միջերկրականի արևելքում էներգակիրներով հարուստ շրջանում Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում Հունաստանի տնտեսական գոտում։ Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանի ու Կիպրոսի պահանջները։ Ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, թե Եվրամիության «գիտակից երկրները խանգարեցին այդ խաղը, ցուցաբերելով պոզիտիվ դիրքորոշում»։ Նա նաև նշել է, թե Թուրքիայի հանդեպ Միացյալ Նահանգների ու Եվրամիության պատժամիջոցները կվնասեն երկու կողմերին, ոչ մեկն օգուտներ չի ստանա, կողմերի միջև կապերը չպետք է զոհաբերվեն: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաների հետ հեռավար հանդիպմանը Էրդողանը ելույթ է ունեցել ու ԱՄՆ-ի և Եվրամիության կառավարություններին կոչ արել դուրս գալ «հակաթուրքական լոբբիստների ազդեցությունից»։ Նրա խոսքերով՝ երկխոսության և համագործակցության միջոցով չլուծվող խնդիրներ չկան։
16:44 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի դեսպանին կանչել էր՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի միջամտության և անընդունելի արտահայտությունների, որոնք Էրդողանն արել էր Բաքու կատարած այցի ընթացքում: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Այս կանչի ընթացքում Թուրքիայի դեսպանին տեղեկացրինք, որ տարածքային պահանջների, ռազմատենչ և էքսպանսիոնիստական ​​կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ առաջ»: Խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին հստակ ասվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է երկրի փառավոր պատմությունը, ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ: Էրդողանի հայտարարություններին անդրաարձել էր նաև Իրանի արգործնախարարը։
18:00 - 11 դեկտեմբերի, 2020
Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում: «Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
13:12 - 11 դեկտեմբերի, 2020
Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա շրջանակներում 5 փաստաթուղթ է ստորագրվել երկրների միջև
 |tert.am|

Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա շրջանակներում 5 փաստաթուղթ է ստորագրվել երկրների միջև |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցելության շրջանակներում այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են սահմանվում երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին միջկառավարական համաձայնագրի մեջ: Ավելի ուշ Չավուշօղլուն մասնավորեցրել է, որ փաստաթուղթը թույլ է տալիս այցելություններ կատարել ներքին անձնագրերով:  Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությունը և Թուրքիայի նախագահին կից ներդրումային գրասենյակը հուշագիր են ստորագրել փոխըմբռնման մասին: Բաքուն և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ԶԼՄ-ների ոլորտում ռազմավարական գործընկերության շուրջ:      
22:26 - 10 դեկտեմբերի, 2020
Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
 |armenpress.am|

Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին: Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:   Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության: Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները, այդ թվում՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»: Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:
21:02 - 10 դեկտեմբերի, 2020