Ինֆոքոմ

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

23:27- Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]22:50- Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան]20:06- Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնելու են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության։ [ՀՀ ոստիկանություն]20:00- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]19:40- Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանան վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել: Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]19:16- Պարետի որոշման համաձայն՝ վեց ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5, 2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան» ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35, 3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17 4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3. 5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2 6) «Տիտան 93» ՍՊԸ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:19:00- Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Արցախի բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: 18:20- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:17:58- ՔԿՀ-ներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են տվյալ դեպքերին արագ արջագանքելու համար։ Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների։  [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]17:10- Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի։  [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]17:00- Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:40- Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդ վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում։ Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակներ են հետապնդում, արդարացված են և այն վերջին միջոցն են, որ գործող սահմանափակումների հետ պետք է բերեն մեր նշած ցանկալի արդյունքին։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:22- 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։ [Շիրակի մարզպետարան] 15։48- Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի: Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։35- Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները: |24news.am|   15։20- որոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին: մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.✅ ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),✅ լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,✅ռեանիմատոլոգներ,✅բուժքույրեր,✅մայրապետեր: Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով: [Արսեն Թորոսյան]   15։18- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։ Առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։   15։15- ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում: Պատգամավորն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ԱԺ հատուկ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրերին: Նույնը վերաբերում է նաև ռազմական դրության դեպքում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ առավել քան երբևէ անհրաժեշտ է թույլ չտալ օրենսդիր, գործադիր և դատական մարմնինների ոչ կանոնակարգված գործունեություն: |hetq.am|   14։24- Համապետական ընտրությունների անցկացման օրը Հանրապետության բոլոր 282 ընտրական տեղամասերում կատարվել է վերահսկողություն՝ սանիտարական վիճակի պահպանման և ախտահանիչ աշխատանքների իրականացման նկատմամբ: Քվեարկությունից հետո՝ ապիլի 1-ին, բոլոր ընտրատարածքներում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։16- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե՛ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե՛ բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը։ [Ուկրաինայում ՀՀ դեսպան]   14։03-  ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   12։50- Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   11։57- ԱԱՏՄ կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը։ Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր։ [ԱԱՏՄ]   11։50- Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: [Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]   11։46- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններցի դեպի Երևան չեղարկվել են։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություններ ստանալուն պես կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի մասին։ |panarmenian.net|   10:59-  01.04.2020թ․, ժամը 11։00-ի դրությամբ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -571Բուժվածներ - 31Փաստացի բուժվողներ - 537Բացասական թեստեր - 2704Մահվան ելքեր - 3 [ԱՆ]   10:47- Մեր կայքում հատուկ բաժին է ստեղծվել, որտեղ կարող եք կարդալ մանրամասներ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի մասին։ [Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   10։28- Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։ [Երևանի քաղաքապետարան]   10։25-  ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: |amerikayidzayn.com|   09:51- Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20
23:35 - 01 ապրիլի, 2020
Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պնդում է՝ Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքացի Հարություն Կարապետյանի հրապարակած տեսանյութում, որտեղ, ըստ վերջինիս մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա, քաղաքական գեթ մեկ խոսք անգամ չի հնչում։ «Մուշ համայնքի մեր կուսակցական ակտիվիստներից ճշտել եմ, պարզվում է՝ երեկ իսկապես տեղի է ունեցել քաշքշուք, բայց բոլորովին ոչ քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Մարդիկ իրար քաշքշել են կենցաղային հողի վրա, գյուղապետը միջամտել է, որպեսզի ծեծկռտուք տեղի չունենա, այդ սովորական կենցաղային միջադեպը այսօր որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ այս դեպքում նկատի ունենալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ խիստ մտահոգիչ են Քաշաթաղից ստացվող լուրերը։ Այդ լուրերի համաձայն, ինչպես գրել է Իոաննիսյանը, Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջել է գյուղով՝ գոռալով՝ «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»: Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը վրդովված է այս գրառումից․  «Չի կարելի է պարզապես ճշտված տեղեկությունների հիման վրա մեղադրնքներ հնչեցնել քաղքական որեւէ կուսակցության կամ որեւէ թեկնածուի հասցեին։ Դա հասարակությանն ապակողմնորոշելու եւ սխալ կարծիք ձեւավորելու մեթոդ է, վրդովեցուցիչ է մեզ համար։ Մենք էլ կարող ենք ամեն օր ինչ-որ մեկի վերաբերյալ հայտարարություն անել։ Պարոն Իոաննիսյանի արարքը մեզ համար ըդնունելի չէ, նա փորձում է իր դիրքն օգտագործելով սխալ կարծիք ձեւավորել»։ Մեր ճշտող հարցին՝ թեեւ պնդում են, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպքը, այնուամենայնիվ գյուղապետը  Հարությունյանի աջակի՞ցն է, Վահրամ Պողոսյանն այնպես պատասխանեց․ «Մենք այս պահին ունենք 173 համայնքի ղեկավարներ, որոնք մեր համակիրներն են, բայց կրկնում եմ՝ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի։ Ի՞նչ կապ ունի գյուղապետը մեր աջակիցն է, թե ոչ։ Ցանկացած կենցաղային միջադեպի ժամանակ կարող են հայտնվել ե՛ւ մեր, ե՛ւ մյուսների աջակիցները։ Բայց չի կարելի կենցաղային մակարդակի քաշքշուկը կապել «Ազատ հայրենիք» կուսակցության, կամ մեկ այլ կուսակցության հետ»,- եզրափակեց Արցախի նախագահի թեկնածուԱրայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  Հիշեցնենք, քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Արցախի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հանցագործության մասին քաղաքացու հաղորդումն ընդունել են, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հայարփի Բաղդասարյան
22:52 - 01 ապրիլի, 2020
Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Երեկ tert.am կայքում հրապարակվել է «ԱԳՆ-ն Ադրբեջանի «ջրաղացին ջո՞ւր է լցնում»» վերնագրով վերլուծական հոդված։ Հոդվածում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ Արտաքին գործերիի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունում որոշ ձևակերպումներ բավական հակասական են ստացվել։ Հոդվածի հեղինակը՝  «որևէ կերպ չհրահրված խախտում» ատահայտությունը կտրելով ԱԳՆ հայտարարության համատեքստից, ձևակերպում է հռետորական հարցեր նշված արտահայտության վերաբերյալ՝ ասելով, թե արդյոք ձևակերպումից բխո՞ւմ է, որ բացառությամբ այս մեկի՝ մնացսծ նախորդ բոլոր ագրեսիաները կամ թեկուզ դրանց մի մասը հայկական ԶՈւ կողմից ինչ-որ կերպ հրահրված են եղել: Նախ նշենք, որ հոդվածը հրապարակվել է երեկ՝ մարտի 31-ին՝ ժամը 17։57-ին, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  ժամը 16։21-ին արդեն իսկ  մեկնաբանել էր ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը։   ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով, և որ այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:  Հետևաբար, հասկանալի չէ, թե ինչ նպատակով է tert.am-ի կողմից այս վերլուծության ժամանակավրեպ հրապարակումը։ Բացի այդ, հեղինակը հենց ինքն է հոդվածում հանդես եկել հակասական մտքերով. մի կողմից եզրակացնում է, որ ԱԳՆ-ի կողմից վերանշյալ ձևակերպումը նշանակում է, որ  եթե ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների ստիմուլի դերում հանդես են գալիս հայկական կողմի ոչ խաղաղասիրական գործողություններից, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե ագրեսիա է իրականցնում, այլ ընդամենն ինքնապաշտպանվում է: Մյուս կողմից հոդվածագիրը նշում է, որ Ալիևն արհամարհել է միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ այս բարդ ժամանակներում չսրելու հակամարտություններն ու առավելագույն պացիֆիզմ (խաղաղասիրությու) դրսևորելու: Այսինքն, մի ձևակերպմամբ հեղինակը կասկած տակ է դնում հայկական կողմի խաղաղասիրությունը, իսկ մյուսով փաստում, որ սա Ալիևի հերթական արհամարհանքն էր միջազգային հանրության կողմից խաղաղասիրություն դրսևորելու կոչերին։ «Որևէ ձևով չհրահրված» արտահայտության օգտագործմամբ հայկական կողմի խաղաղասիրությունը կասկածի տակ դնելը ամենևին հիմնավոր չէ, քանի որ ինչպես արդեն մեկնաբանվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից, ձևակերպումը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում։ Բացի այս, օրինակ՝ ԱԳՆ 2019 թվականի նոյեմբերի 30-ի հայտարարությունում էլ նշվում էր, որ  «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում», սա իհարկե չի նշանակում, որ ադրբեջանական մնացած այլ սադրիչ գործողություններից առաջ հայկական կողմը որևէ լարվածություն է մտցրել։  Հետևաբար, կարող ենք փաստել, որ ԱԳՆ-ն առաջին անգամ չէ, որ հիշեցնում է հայկական կողմից որևէ լարում չմտցնելու, չհրահրելու մասին, և սա ամենևին չի նշանակում, որ մնացած բոլոր դեպքերում, երբ ԱԳՆ-ն չի նշել միտում չունենալու մասին, ուրեմն հայկական կողմը սադրել է։ Հայտարարության մեջ նմանատիպ ձևակերպումներն ընդամենը ավելի են ընդգծում Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով և միակողմանի հրադադարի ռեժիմը չպահպանելու փաստը։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ tert.am-ի հոդվածում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը մեկնաբանվել է մանիպուլյատիվ,  և հաշվի չի առնվել ԱԳՆ նախորդ հայտարարությունների նույնանման ոճը։   Արփի Ավետիսյան
22:07 - 01 ապրիլի, 2020
Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։ Քիչ առաջ քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործության մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։ Ոստիկանապետի տեղակալը բերման ենթարկվածների եւ այլնի մասին տեղեկություններ չհայտնեց։
21:49 - 01 ապրիլի, 2020
ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր այս պահին չունենք․ Ռուստամ Բադասյան

ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր այս պահին չունենք․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին, թե ինչ պատիժ է նախատեսված այն դեպքերի համար, երբ քաղաքացիների հեռախոսազանգերի մասին ստացված տեղեկությունները հրապարակվեն, նշեց․ «Առանց օրինական հիմքերի անձնական տվյալները հրապարակելու, մասնավոր ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքում Քրեական օրենսգրքի համապատասխան օրենքներով նախատեսվում է քրեկաական պատասխանատվություն»։ Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներին, նախարարը նշեց, որ ՔԿՀ-ներում եղել են թեստ հանձնողներ, բայց բոլորի դեպքում բացասական է եղել արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք։ «Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում՝ 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»,- ասաց նա։
18:10 - 01 ապրիլի, 2020
Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ․ Ռուստամ Բադասյան

Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսեց այն մասին, թե ինչպես է աշխատելու ավտոմատացված համակարգը, որտեղ մուտքագրվելու են մարդկանց կատարած զանգերի և տեղորոշման վայրերի մասին տվյալները։ «Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը»,- նշեց նա։ Հարցին, թե ինչպիսի տվյալների համընկնման դեպքում է քաղաքացիներին զանգով զգուշացվելու, որ իրենք պոտենցիալ վարակակիր են, նախարարը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ եթե լինի գոնե մեկ տեղակայման վայրի և մեկ զանգի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ։ Ավտոմոտացված համակարգը չի գեներացնի բոլոր այն տվյալները, որտեղ տեղակայման վայրն ու զանգը չեն համապատասխանում իրար։ Արդեն դա ռիսկի գործոն չի լինի։ Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10-20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիկսի գործոն չէ։ Բայց կարծում եմ, որ եթե ես գոնե մի անգամ զանգել եմ մեկ անձի և հետո կամ միաժամանակ կա տեղակայման վայրի համընկնում, ԱԻՆ-ի աշխատողի կողմից կիրականացվի զանգ, կճշտվեն լրացուցիչ հանգամանքներ, և դրա հիման վրա՝ որոշում կկայացվի»։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ սահմանափակ թվով մասնագետներ են տեսնելու համակարգում եղած առաջնային տեղեկությունները։ Հետո այդ տեղեկությունները փոխանցվելու են ԱԻՆ-ի, Ոստիկանության կամ պետական այլ  մարմնի աշխատողներին, որոնք կարող են զանգել քաղաքացիներին և նրանց մեկուսացման կամ ինքնամեկուսացման աշխատանքներ կատարել։
17:34 - 01 ապրիլի, 2020
Մեր նպատակն է,  որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի․ Ռուստամ Բադասյան

Մեր նպատակն է, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ։ Նախագծի կարգավորումները տեխնիկապես հնարավորություն չեն տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսելու կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալու՝ կլինեն դրանք կարճ հաղորդագրություններ, թե հեռախոսային զանգեր։  «Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքների համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու, արտակարգ դրությունից հետո հնարավոր չէ, որ որևէ նման սահմանափակում շարունակի գործել։ Սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Ցանկացած այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություններ քաղաքացիների հիմնական իրավունքներին և ազատություններին չեն նախատեսվում»,- նշեց նա։ Փոխնախարարն ասաց, որ բոլոր տվյալները՝ անձնավորված թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավտոմատացված համակարգը համադրելու է վարակված քաղաքացու և պոտենցիալ վարակակիրների՝ միմյանց զանգելու և միևնույն տեղանքում միաժամանկ գտնվելու փաստերը, ինչն ավելի է արագացնելու վարակվածներին հայտնաբերելու և մեկուսացնելու գործընթացը։ «Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդու վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում»,- նշեց նա։ Փոխնախարարի կարծիքով՝ նախագիծն ամբողջությամբ համաչափ է, այս միջամտություններն արդարացված են և այն վերջին միջոցն են, որոնք գործող սահմանափակումների հետ պետք է բերեն ցանկալի արդյունքի։ 
16:54 - 01 ապրիլի, 2020
Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ Էկոնոմիակայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, ինչպես նաև արտոնյալ ժամկետ՝ 3-ից մինչև 12 ամիս ժամկետով, իսկ ինտենսիվ այգիների դեպում՝ մինչև 5 տարի աժմկետով։ «Մեր կողմից առաջարկվող ծրագրերը 2 տարբերակ են իրենցից ներկայացնում։ Առաջինը վարկավորումն է, մյուսը փոխհատուցման բաղադրիչն է։ Եթե քաղաքացին ցանկանում է դիմել վարկի, նա դիմում է ֆինանսական կառույցին։ Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարությանը։ Նախարարությունը մարզերում կազմակերպում է այդ խմբի համար դասընթացներ։ Կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին հեռակա են կազմակերպվում»,- ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ դասընթացներից հետո մարդիկ ստանում են հավաստագիր և հավաստագիրը կարողանում են ներկայացնել ֆինանսական կառույցին։ Յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն ինքն է կատարում  վարկունակության գնահատում, որոշում է՝ տրամադրե՞լ վարկը, թե՞ ոչ։  «Շատ մարդիկ ասում են՝ մենք գումար ունենք, չենք ուզում վարկ վերցնել։ Նման մարդկանց համար մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ։ Օրինակ, եթե ջերմոցային տնտեսություններ, խելացի անասնաշենքեր, ինտենսիվ այգիներ կառուցելու, ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային ոչխարաբուծության նպատակով արտադրությունների ցանկություն կա, մենք առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ»-, նշեց նա։ Արման Խոջոյանն ասաց, որ յուրաքանչյուր տարբերակի համար սահմանված են տարբեր տոկոսադրույքներ։ Օրինակ, եթե խելացի անասնաշենք է կառուցվում, նախարարության գնահատմամբ՝ առաջին մոդելը 11 մլն դրամ է, և նախարարությունը փոխհատուցում է 5,5 մլն դրամը։ Փոխնախարարը նշեց, որ եթե վարկի դեպքում պետք է դիմել վարկային կազմակերպություններին, ապա փոխհատուցման բաղադրիչի դեպքում պետք է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը։  «Մի վարկատեսակ ունենք՝ մինչև 1 մլն և 3-ից 15 մլն դրամ։ Այն ունի նաև 12 ամիս արտոնյալ ժամկետ։ Այդ վարկատեսակից կարող են օգտվել՝ կատարելու վարի աշխատանքներ, ձեռք բերելու սերմացուներ, ոռոգման համակարգեր, սարքավորումներ, գյուղտեխնիկա։ Այն ամենը, ինչ առանձնացված ծրագրերով չունենք, տեղավորվում է մեր մինչև 15 մլն վարկատեսակի տրամաբանության մեջ»-, ասաց նա։  Փոխնախարարը նշեց, որ  առաջարկվող բոլոր ծրագրերի մաս են կազմում 11 բանկ և մոտ 7 վարկային կազմակերպություն։ Ամեն ծրագիր ունի ցանկություն հայտնած բանկեր։ Նախարարության կողմից յուրաքանչյուր ծրագիր հայտարարվում է առանձին, և բանկերը ցանկություն են հայտնում մաս կազմելու այդ ծրագրին։ 
13:52 - 01 ապրիլի, 2020
Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը, որը միտված է ՓՄՁ-ների աջակցմանը։ «Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թ․ շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամի շրջանակում, և 2019 թ․ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը ամբողջ տրվա շրջանառության 10 տոկոսից ավել է, ունեն բարվոք հարկային հարկային և վարկային պատմություն։ Այս ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր»,- ասաց նա։ Նաիրա Մարգարյանը նշեց, որ անտոկոս կամ արտոնյալ վարկերը 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնք առաջին երկու տարվա՝ 24 ամիսների համար գործում են անտոկոս պայմանով։ Երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով։ Վարկ տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ։   «Վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում։ 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը։ Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման․ եթե շահառուն այդ 2 ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-ից 12-րդ ամիսներին նորից մարման գրաֆիկը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավել, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո՝ 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը, նորից հավասարաչափ մարումներ են տեղի ունենում»,- ասաց նա։  Նաիրա Մարգարյանի խոսքով՝ այս վարկերի վաղաժամ մարումներ հնարավոր են և նաև խրախուսվում են։ Հայտ ներկայացնելու համար նրանք, ովքեր համապատասխանում են 3-րդ միջոցառման պահանջներին, պետք է այցելեն isc.am կայք և լրացնեն կայքում տեղադրված առցանց դիմումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտերն ընդունում է միայն առցանց տարբերակով։
12:45 - 01 ապրիլի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄՄԳ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄՄԳ-ի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը,  Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում փախստականների, գաղթականների ու տարհանված անձնաց անվտանգության ու առողջության համար անհամաատասխան պայմանների մասին, քանի որ վերջիններս, ապրելով սանիտարական նորմերի ու բժշկական օգնության բացակայության պայմաններում, առավել խոցելի են հիվանդության համար։  «Աշխարհի փախստականների երեք չորրոդն ու գաղթականների մեծ մասն ապրում են զարգացող տարածաշրջաններում, որտեղ առողջապահական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է։ Շատերն ապրում են գերբնակեցված ճամբարներում, բնակավայրերում, ապաստարաններում կամ ընդունող կենտրոններում, որտեղ նրանք զուրկ են համապատասխան բժշկական օգնություն ստանալու, մաքուր ջուր ունենալու և սանիտարական նորմերը պահպանելու հնարավորությունից։ Պաշտոնական և ոչ պաշտոնական վայրերում տեղակայաված փախստականներն ու գաղթականներն ապրում են խիտ բնակեցված տարածքներում՝ առանց սանիտարական պայմանների, ինչը հատկապես մտահոգիչ է։ Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածումը կունենա մահացու հետևանքներ՝ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Գաղթական երեխաներն ու նրանց ընտանիքները, ինչպես նաև նրանք, ովքեր պահվում են առանց իրավական հիմնավորման, պետք է անմիջապես ազատ արձակվեն»։ Աղբյուրը՝ who.int: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:16 - 01 ապրիլի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20 (թարմացվող)

23։55- ԱՄՆ-ում կորոնավիրուսից 3538 մարդ է մահացել: Այս առումով Միացյալ Նահանգները շրջանցել է Չինաստանին, որտեղ Covid-19-ով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշը կազմում է 3305 մարդ:Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 177 308-ի, որոնցից 75 795-ը գրանցվել է Նյու Յորք նահանգում: Ինչպես տեղեկացրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, մահացության ցուցանիշով Նյու Յորքը ևս առաջատարն է ԱՄՆ-ում. այստեղ առնվազն 1550 մարդ է մահացել:Նահանգի հիվանդանոցներում ավելի քան 10 000 հիվանդ է գտնվում: Նահանգապետի խոսքով՝ 78 000 թոշակի անցած բուժաշխատողները վերադարձել են աշխատանքի: |CNN| |tert.am|22։18- Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները կարող են աղքատության շեմին հասցնել ևս 11 մլն մարդու Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եթե «անհապաղ քայլեր» չձեռնարկվեն: CNN-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսումներ է արել Համաշխարհային բանկը։ Հիմնական կանխատեսումը ենթադրում է, որ տարածաշրջանում աճը 2020թ․ կարող է դանդաղել` հասնելով մինչև 2.1 %-ի՝ 2019-ին ակնկալվող 5.8 %-ի համեմատ: Վատագույն սցենարով՝ տարածաշրջանում տնտեսությունը կարող է նվազել 0.5 %-ով՝ պատճառ հանդիսանալով ընդլայնված ճգնաժամի համար: |tert.am|19:24- Ըստ Առողջապայության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի մարտի 24-ին հրապարակված ուղեցույցի՝ մինչ այդ օրը դեպք չի գրանցվել, երբ կորոնավիրուսը փոխանցվել է դիակից։ Ուղեցույցում նշվում է, որ բացի հեմոռագիկ վիրուսային հիվանդությունների (օր․՝ էբոլա, մարբուրգ) և ժանտախտի դեպքերից, մնացած դեպքերում դիակները հիմնականում վարակիչ չեն։ Միայն գրիպով վարակված պացիենտի թոքերի ոչ ճիշտ դիահերձման դեպքում կարող է վարակը փոխանցվել։19:12- Կորոնավիրուս է հաստատվել օրեր առաջ Պուտինի հետ շփված բժշկի մոտ։ |azatutyun.am|18:53- Եվրամիությունը հավանություն է տվել սիրիացի փախստականներին ընդունած երկներին մոտավորոապես 240 միլիոն եվրո օգնության փաթեթին։ Այս աջակցությունը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով ու հիմնականում ուղղված կլինի խոցելի խմբերի առողջապահական խնդիրների լուծմանը։ |europeansting.com|14։32- Անցած 24 ժամում Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման 500 դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշը հասել է 2 հազար 337-ի: Նոր դեպքերի գերակշռող մասը` 387-ը Մոսկվայում են, որտեղ երեկվանից, քաղաքապետի որոշմամբ, կարանտին է հայտարարված: Ըստ պաշտոնական տվյալների`24 ժամվա ընթացքում 8 մարդ է մահացել, 5-ը` Մոսկվայում: |azatutyun.am|   12։12- Կիրակի օրը բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի գլխավորությամբ աշխարհահռչակ աստղերը կազմակերպել էին առցանց համերգ՝ կատարելով իրենց հայտնի երգերը տներից։ Բարեգործական համերգի շրջանակներում հավաքվել է ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։ |dailymail.co.uk|   12։08- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին 90 մլն եվրո է հատկացնում: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը, գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: |aliq.ge|   11։12-  Մասնավոր հիվանդանոցները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կդիտարկվեն որպես հանրային։ [Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկար] |euronews.com|   10։52-  Բացի 2 տրիլիոն դոլարի աջակցության փաթեթից, որն ընդունվեց անցած շաբաթ՝ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է աջակցության նոր ծրագրերի մշակումը։ Դեմոկրատները տեղեկացրել են, որ քննարկում են միջին ու ցածր եկամուտ ունեցող անձանց օգնության նախագիծը, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հանրապետականների հետ համատեղ կմշակեն օրինագիծ, որը նախատեսվում է օգնություն ցուցաբերել վարակի դեմ պայքարի առաջամարտիկներին, ինչպես նաև աջակցություն՝ նահանգային իշխանություններին, որոնք պայքարում են ԱՄՆ պատմության մեջ առողջապահական ամենախոշոր ճգնաժամի դեմ։ |uk.reuterts.com|   10։49- Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է՝ 37-ով՝ հասնելով 168-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կորոնավիրուսի վիճակագրության մասին Twitter-ում արած ամենօրյա գրառմամբ:  մինչ այժմ Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 76.961 թետավորում, ինչ հետևանքով կորոնավիրուս է հաստատվել 10.827 մարդու մոտ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 168-ի, 725 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բուժվածների թիվը կազմում 162: |ermenihaber.am|   09:47-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի: |armenpress.am|   09:28- ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը։ ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, 3 008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5 764 մարդ: ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: |tert.am|   08։52-  ՄԵնք հասկանում ենք, որ շատ երկրներ իրականացնում են մարդկանց տեղաշարժը սահմանափակող միջոցառումներ։ Այս միջոցառումներն իրականացնելիս կարևորագույն հարց է պահպանել հարգանքը բոլոր մարդկանց արժանապատվության և բարեկեցության նկատմամբ։ Նաև շատ կարևոր է, որ կառավարությունները տեղեկացնեն քաղաքացիներին, թե այդ սահմանափակումներն ինչքան կտևեն ու ցույց տան աջակցություն տարեցներին, տարհանվածներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Կառավարությունները նաև նաև պետք է երաշխավորեն, որ եկամուտը կորցրած ու սննդի, սանիտարական նորմերի, այլ հիմնական կարիքներ ունեցող անձանց բարեկեցությունը ապահովվի։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուս] |who.int|   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20  Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 30․03․20 
01:19 - 01 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20 (թարմացվող)

0։59- Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:0։43- Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում։0։30- Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման։0։20- Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։ Համաձայն որոշման՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը: 23։45- Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․Ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ:Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: [Արսեն Թորոսյան]23։24- Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ, ԱԻՆ-ի աշխատակցից, պարետատան անունից եւ լսեք, որ դուք, ամենայն հավանակնությամբ, այսինչ օրը այսինչ վայրում շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է եւ հնարավոր է՝ դուք ռիսկային եք, կխնդրեմ գնաք այն վայրը, որտեղ պետք է ինքնամեկուսանաք։ [Տիգրան Ավինյան]23։20- Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։ [Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան]22։49- ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։22։46- Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել հայտարարությամբ՝ կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը գնահատելով որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։ 21:18- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից: [Ալինա Նիկողոսյան]21:06- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: [Արցախի ԱՆ]20:34- Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]20:26- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 31-ի  ժամը 18։30-ի դրությամբ մուտքերը կազմել են 813 մլն 144 հազ. 843.80 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3051: [ՀՀ ֆինանսների նախարարություն]20:20- Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից:[Արայիկ Հարությունյան]20:07- Մարտի 31-ին, ժամը 9-ից 18-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 18-ը՝ 3806 անձի նկատմամբ, 1909-ը՝ մայրաքաղաքում, 1897-ը՝ մարզերում։ Իսկ ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 227 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 18-ը՝ 2705 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 69 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։  [ՀՀ ոստիկանություն]19:56- Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել։ [Տիգրան Ավինյան]19:45- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ:18:40- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանին այսօր հանձնել են իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Շուրջ 150 դիմավահանները մարզպետարանի որոշմամբ կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։ [Շիրակի մարզպետարան]18:36- Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։18:28- Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 17։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը։ [Արցախի ԿԸՀ նախագահ] 18:17- Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Նախագծով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել:18:15- ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1։18:00- Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, նման բան չեմ կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ, ամեն դեպքով անհատական որոշում է կայացվելու: Սրանք ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը: [Տիգրան Ավինյանը՝ մեկուսացման պահանջը խախտած քաղաքացիներից տուգանքները գանձելու մասին] 17:44- Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։ Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:   17:30- Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն՝ ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:Երևան` 219Արագածոտն` 10Արարատ` 113Արմավիր` 51Լոռի` 4Կոտայք` 88Շիրակ` 6Սյունիք` 8Վայոց ձոր` 1Տավուշ` 2[ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   17:04-  Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ախատահանումներ են իրականացվել  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում:[ՀՀ դատական դեպարտամենտ]   15:59- Խիստ սահմանափակումները, որ մենք պայմանականորեն անվանում ենք տանը մնալու ռեժիմ, ստիպված ենք երկարաձգել ևս առնվազն 10 օրով։ Պատճառը դրական ախտորոշված դեպքերի աճն է։  [Նիկոլ Փաշինյան]   15:52- Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: [Արսեն Թորոսյան]   15:43- Ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ, նույնսիկ ջերմություն չունի։ 90 անձ թոքաբորբ ունի։ Թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում են։ [Նիկոլ Փաշինյան]   15:21-  Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։   15:14- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:   14:55- Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝  ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաև ներկայացված ձևաթուղթը` բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։ [ՊԵԿ]   14։43-  Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը:  Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ ՀՀ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը։ [Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին]   14։28- Մարտի 31-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 62 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 61 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։ [ՀՀ ոստիկանություն]   14։19- ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր կորոնավիրուսի ետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով: |armenpress.am|   14։14- Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։ Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․1․անունը, հայրանունը, ազգանունը,2․ հանրային ծառայության համարանիշը,3․ անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,4․ ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,5․ 2020թ․-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։6. Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ: [ՊԵԿ]   13։54-  Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]   13։43- ԱԺ-ն 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։   13։15- Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է: [Ան խոսնակ Ալինա Նկկողոսյան]   13։12- Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է, նրա թեստի պատասխանները բացասական են եղել, ինչը դրական նորություն է։ Իտալիայում մեր դեսպանությունը մշտապես կապի մեջ է քաղաքացու հետ, այժմ քննարկվում է նրան հայրենիք վերադարձնելու հարցը։ [Արտգործ նախարարի տեղակալ Ավետ Ադոնց] |armenpress.am|   12։51-  Արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասած արտգործ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Նրա խոսքով՝ 46 երկրներում գտնվում է ՀՀ մի քանի հարյուր քաղաքացի, որոնց բոլորին անուն-ազգանուններով գիտեն, և նրանք մշտական կապի մեջ են դեսպանությունների հետ, որոնք էլ փորձում են գտնել այն օպտիմալ և հասցեավորված միջոցները, որոնք կա՛մ ՀՀ քաղաքացիներին կվերադարձնեն հայրենիք կա՛մ նրանց համար տեղում կապահովեն անվտանգ պայմաններ: Օդային հաղորդակցության հետ կապված խնդիրներ կան, և եթե մեկ շաբաթ առաջ ասում էին, որ «Աերոֆլոտ»-ն է միակ կանխատեսելի եղանակը հայրենիք վերադառնալու, ապա այսօր այդ հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են: |hetq.am|   12։46- ՃՈ ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են շուրջ 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին․ մի՛ տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղևոր։ Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։ [ՀՀ Ոստիկանություն]   11։54- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին: Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով։ Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: [ՀՀ կառավարություն]   11։52- Այս սահմանափակումաները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակաի դեմ պայքարելու համար։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում։ Կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]   11։49- Մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից ԱՀ ԿԸՀ-ին տրամադրվել է 5 200 դիմակ, 10 400 ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։ Քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80 000 հատ դիմակ ու 160 000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3 000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։31- Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]   11։25- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ են եղել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Թունյանն ընդգծեց, որ փարատվել են այն բոլոր մտահոգությունները, որոնք պատգամավորներն արտահայտել էին երեկ նախագծի քննարկման ժամանակ։ |aysor.am|   11։21- Մարտի 31-ին ԱՀ-ում մեկնարկած համապետական ընտրություններին զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ: [ԱՀ ՊՆ]   10։50- Սոցիալական ձեռներեցների դպրոցը շարունակում է դիմակների հասցեական բաժանման ակցիան՝ համագործակցելով հանրության առողջությամբ մտահոգված անհատների, պետական, մարզային, համայնքային և հասարակական կազմակերպությունների հետ։ Այսօր սոցիալական ձեռներեցների դպրոցը 460 հատ դիմակ հանձնեց ՀՀ Արարատի մարզպետարանին՝ զինծառայողների, վարակակիր բնակիչների ընտանիքերի, երեխաների և տարեցների համար։ [Արարատի մարզպետարան   09։53-  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ և ուղեկցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից շեղումներով: Խոսքն այնպիսի իրավունքների մասին է, ինչպիսիք են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքները: Իհարկե, նախագծի ուսումնասիրությունը  վկայում է, որ կարող է առաջ գալ նաև այլ իրավունքների սահմանափակման հարց (օրինակ՝ պետության պահանջով մեկուսացած անձի անձնական ազատության իրավունքը): [ՄԻՊ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20, Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20
01:14 - 01 ապրիլի, 2020
Արդյո՞ք կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց դիահերձումը կարող է վարակիչ լինել

Արդյո՞ք կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց դիահերձումը կարող է վարակիչ լինել

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման» մասին օրենքում փոփոխությունների կատարելու  նախագիծը: Օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսի հետեւանքով: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ստացել մարտի 30-ին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է,  որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է,  ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում։ Սակայն, ըստ Առողջապայության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 24-ին հրապարակված ուղեցույցի՝ մինչ այդ օրը դեպք չի գրանցվել, երբ կորոնավիրուսը փոխանցվել է դիակից։ Ուղեցույցում նշվում է, որ բացի հեմոռագիկ վիրուսային հիվանդությունների  (օր․՝ էբոլա, մարբուրգ) և ժանտախտի դեպքերից, մնացած դեպքերում դիակները հիմնականում վարակիչ չեն։ Միայն գրիպով վարակված պացիենտի թոքերի ոչ ճիշտ դիահերձման դեպքում կարող է վարակը փոխանցվել։ ԱՀԿ ուղեցույցում նշվում է, որ այն պնդումը,ըստ որի մարդիկ, որոնք մահացել են վարակիչ հիվանդություններից, պետք է դիակիզվեն, հասարակ միֆ է։ Դիակիզումը մշակութային առանձնահատկությամբ և ռեսուրսների հասանելիությամբ պայմանավորված ընտրություն է։ Ուղեցույցում անդրադարձ է կատարվում նաև դիահերձողների հանդերձանքին և դիահերձման գործընթացին։  Նշվում է, որ դիահերձողները պետք է ունենան ձեռնոցներ, համապատասխան անթափանց, մենանգամյա օգտագործման հագուստ, բժշկական դիմակ, աչքերի պաշտպանիչ միջոցներ։ Չնայած նրան, որ ԱՀԿ-ի կողմից վերոնշյալ հիգիենայի միջոցառումները սահմանվել են դեռևս 2007 թվականին, սակայն նախագծում կառավարությունը նշում է Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Ինչպես տեսնում ենք միջազգային ստանդարտ որպես այդպիսին ԱՀԿ-ի կողմից սահմանված չէ կորոնավիրուսով վարակակիր անձանց հերձում իրականացնելու համար, իսկ նախագծում նշված հերձում իրականացնելու հնարավորություն չունենալու հիմնավորումը առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով ԱՀԿ ուղեցույցում նշված կանխարգելիչ միջոցառումների բնույթը։ Արփի Ավետիսյան
19:10 - 31 մարտի, 2020
Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին․ Տիգրան Ավինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման ու մեկուսացման աշխատանքները։ «Մեր նպատակն է այս տեխնոլոգիաները հնարավորինս զարգացնելուն համահունչ ավելացնել թեստավորման քանակները և հնարավորինս նվազեցնել սահմանափակումները»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանի խոսքով՝  այս շաբաթվա սահմանափակումները ամենացայտուն կերպով տեսանելի են եղել կիրակի օրը։ Այդ օրը գրանցվել է բացառիկ ցուցանիշ մարդկանց տեղաշարժի առումով, որը, ըստ Ավինյանի, վարակի տարածման կանխարգելման  առումով շատ դրական դեր ունի։ «Մենք ունենք մի հավելված, որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է sms հաղորդագրություն, որը պարունակելու  է հղում։ Հղմանը սեղմելով՝ անձը պետք է հաստատի, որ դա ինքն է, դեմքը ճանաչելու գործիք կա, սմարթֆոններով կարող է ապահովվել։ Նաև մարդու տեղադիրքն ուղարկվելու է համակարգին»,- ասաց նա։։ Ավինյանի խոսքով՝ սա գործիքներից մեկն է, որով պետք է խստագույնս պահպանվի ինքնամեկուսացման ռեժիմը։ «Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր  բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձնանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»,- ասաց նա։
17:27 - 31 մարտի, 2020
Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված․ Տիգրան Ավինյան

Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված․ Տիգրան Ավինյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադանալով կառավարության կողմից կորոնավիրուսից տուժածներին տրվելիք տնտեսական աջակցման ծրագրերին, նշեց, որ այդ ծրագրերը դեռևս իրականացման ամբողջական փուլ չեն մտել, և հընթացս լավարկվելու են։ Խոսելով մինչ այս պահը կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին՝ նա ասաց․ «Մենք արդեն ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպք, և փետրվարի 3-ից մինչ օրս իրականացրած թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք։ Մարտի կեսերից մենք արդեն իսկ ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ արդեն ոչ թե արտերկրից է բերվել, այլ՝ կլաստերային տարածմամբ լոկալ տարածումներ ենք ունեցել։ Ունենք Երևանում և 8 մարզում տարածվածություն։ Բոլոր գործողությունները, որ նախատեսում ենք, ունեն գիտական հենք։ Եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո՝ 75-ից 80 օրվա ընթացքում, ՀՀ-ի բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված»։  Տիգրան Ավինյանը նշեց, որ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները սկսվել են դեռևս հունվարի 30-ից, և փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ ենք սկսել մտցվել։  «Մենք ունենք 2 հիմնական բլոկ։ Առաջինը Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործառույթն է, որն առաջին իսկ օրվանից վարակների շղթաներն է հայտնաբերել, հայտնաբերել է այն անձանց շրջանակը, որոնք ունեցել են կոնտակտ վարակակրի հետ, և այդ անձանց մեկուսացրել է։ Երկրորդ բլոկը, որ մարտի կեսերից խստացվեց, իսկ ամսի 23-ից հետո շատ խիստ ռեժիմի մեջ մտանք, վերաբերում էր գործունեության տեսակների և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին։ Այս երկու բլոկի միասնական ներգործությունը այս փուլում տալու է դրական արդյունք»,- նշեց նա։ Տիգրան Ավինյանի խոսքով՝ տեխնոլոգիական նոր լուծումները և ԱԺ-ում այսօր քննարկված փաթեթը, որ երկրորդ ընթեցմամբ չընդունվեց, թույլ են տալու էֆեկտիվ, ավտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում։ «Մենք փորձում ենք անընդհատ տեխնոլոգիապես զարգացնել այս գործիքները, որովհետև եթե մարդն ունեցել է վարակակրի հետ շփում, այդ մարդը նույնպես ուզում է ժամ առաջ տեղեկացված լինել, որ ինքն ունեցել է այդ շփումը», ասաց նա։ 
16:42 - 31 մարտի, 2020
 Կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունները վերահսկելու նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց

Կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունները վերահսկելու նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը երեկվա արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել էր։ Նախագծով առաջարկվում էր մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները։ Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չէին լինելու։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը քվերկությունից առաջ հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու։  
13:58 - 31 մարտի, 2020