Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ |armenpress.am|

Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ |armenpress.am|

armenpress.am։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն մի քանի ամիս բուռն քննարկումների առիթ է դարձել մասնագիտական շրջանակներում։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները ևս ունեն իրենց դիտարկումները՝ հարկատեսակների հնարավորինս պարզեցում, մի քանի տարի հետո կրկին անցում պրոգրեսիվ եկամտային հարկման, գինու ակցիզային հարկի նվազեցում և այլն: Այս թեմայով խոսել են ԱԺ երեք խմբակցությունների տնտեսագետ պատգամավորներ։ Նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը գրեթե նույն տեսակետներն ունեն: Բագրատյանը կողմ է համահարթեցմանը՝ նշելով, որ այս պահին կա անհրաժեշտություն, որ ստվերից դուրս գան աշխատողներ: Սակայն կարծում է, որ համահարթեցումը պետք է կրի ժամանակավոր բնույթ: «Կառավարությունը կորոշի՝ երկու կամ երեք տարուց հետո նորից պետք է անցում կատարվի պրոգրեսիվ հարկման: Պրոգրեսիվության արդյունքում շատ ստացողը ավելի շատ կվճարի, քիչ ստացողը՝ քիչ»,-նշեց Բագրատյանը:   Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում եկամտային հարկը շատ բարձր է, և Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող համահարթեցումը դիտարկում է հետագայում նորից ավելի ցածր դրույքաչափերով պրոգրեսիվ հարկման անցնելու միջոց: «Համահարթեցման միջոցով եկամտային հարկը պետք է հասցնենք 20 տոկոսի, հետագայում անցնենք պրոգրեսիվի, իսկ ստորին շեմի համար պետք է սահմանվի շատ ավելի ցածր դրույքաչափ»,-նշեց պատգամավորը:Խմբակցության կողմից նաև ներկայացվել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը չհարկվի:Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումն առանձին վերցրած անհաջող լուծում է, սակայն ընդհանուր կոնտեքստի մեջ՝ հոյակապ: «Մենք արդեն գնում ենք ոչ թե եկամուտների հարկմանը, այլ հարստության հարկմանը: Այս փոփոխություններին կհաջորդեն այլ փոփոխություններ՝ կապված գույքահարկի հետ: Այսինքն՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում թե եկամտային հարկը, թե շահութահարկը կնվազի, փոխարենը կլինի գույքահարկ»,-նշեց նա։«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մյուս առաջարկը հետևյալն է՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացած մարդու համար օրենսգիրքը պետք է պարզ լինի: Պատգամավորն առաջարկում է, բացի խոշորներից, մնացած բոլոր տնտեսավարողների համար կիրառել շրջանառության հարկ:«Դա նշանակում է, որ քաղաքացին հասկանում է, որ եթե ինքը պայմանական 100 դրամի ինչ-որ ապրանք վաճառեց, ապա դրա 10 դրամը պետք է մուծի պետությանը: Քաղաքացին, ով ցանկանում է փոքրիկ խանութ ունենալ, ինչու պետք է այդքան հարկատեսակներ իմանա, ուսումնասիրություն կատարի: Աշխարհում ընդունված է շրջանառության հարկը կիրառելը: Այն շատ պարզ հարկատեսակ է»,-ասաց նա:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ հետագայում կարելի է անցում կատարել Բագրատյանի առաջարկին, սակայն այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ խնդիր է տեսնում արտահանողների համար, նշում է՝ շրջանառության հարկ վճարողների համար արտահանումը բարդանում է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկվող նախագծում տեսնում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնցից մեկն էլ նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումն է: Նրա կարծիքով, օրինակ, ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը էական ազդեցություն չի ունենալու վնասակար օգտագործելիության վրա: Բաղդասարյանը նաև չի հասկանում տեղական գինու ակցիզային հարկը բարձրացնելու նպատակը: «Ցանկացած գինեգործ՝ ընդհուպ մինչև տնային գինեգործ պետք է հասկանա, որ դաշտում մնացած խաղողը վերջնական սպառող է ունենալու՝ թեկուզ գինու տեսքով: Նա պետք է իմանա, որ այն խաղողը, որը չի կարողանում վաճառել, եթե գինի սարքի, վաճառելու խնդիր չի ունենա»,-ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ խմբակցության անունից առաջարկել են գինու ակցիզային հարկը 50 տոկոսով իջեցնել:Ավելին՝ armenpress.am
07:12 - 18 մայիսի, 2019
893 միլիոն դրամ՝ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին և խրախուսմանը, պատգամավորների գործուղումներին |hetq.am|

893 միլիոն դրամ՝ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին և խրախուսմանը, պատգամավորների գործուղումներին |hetq.am|

hetq.am։ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով կհատկացվի մոտ 893 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստի ընթացքում: Գումարը կփոխանցվի Ազգային ժողովին՝ այս տարվա բյուջեում առաջացած պակասուրդը լրացնելու համար և կապահովի խորհրդարանի բնականոն գործունեությունը:893 միլիոն դրամը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։ Դրանից մոտ 403 միլիոն դրամը կհատկացվի ավելացած 59 աշխատակիցների աշխատավարձերին և վեցերորդ գումարման պատգամավորների, նրանց օգնականների վերջնահաշվարկին։94 միլիոն դրամ կտրամադրվի խորհրդարանի աշխատակազմի պարգևատրումներին, դրամական խրախուսմանը։ Իսկ 118 միլիոն դրամ կհատկացվի պատգամավորների գործուղումներին, 183 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ստրասբուրգ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ այցերին։Այդ գումարից մոտ 30 միլիոն դրամով կգնվեն համակարգիչներ և տպիչ սարքեր, 14 միլիոն դրամով կկահավորվեն աշխատասենյակները։
09:05 - 16 մայիսի, 2019
Արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով Բակո Սահակյանը լիազորված է տալու երաշխավություն․ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղադասարյան

Արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով Բակո Սահակյանը լիազորված է տալու երաշխավություն․ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղադասարյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ադնրադառնալով Ռ.Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորություն տալու մասին գրավոր պարտավորթյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի այսպիսի իրավական հարց----------------------------Ռ.Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով երեկ հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գրավոր պարտավորությունն` անձնական երաշխավորություն տալու մասին, որը նա տվել է, որպես ԼՂՀ նախագահ: Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորողը նախազգուշացվում է քրեական պատասխանատվության մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է: Սակայն այստեղ հարց է ծագում, արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով ԼՂՀ նախագահը լիազորված է նման երաշխավորություն տալ, թե ոչ, եթե ոչ ապա ինչ՞ու է նա այդ փաստաթուղթը ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, եթե այո, ապա նա արդյո՞ք կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության վերը նշված հոդվածով, եթե ոչ, ապա դատարանն իրավասու է նրան նախազգուշացնել քրեական պատասխանատվության մասին, եթե նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: Իմ անձնական կարծիքն է, որ վերը նշված փաստաթուղթը Բակո Սահակյանը ստորագրելիս իրավունք չուներ այն ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, այլ նա իրավունք ուներ ստորագրելու որպես ԼՂՀ քաղաքացի, ով իր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունում վայլում է վստահություն, քանի որ դա է օրենքի պահանջը: Իսկ որքանով է Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետությունում վայլում վստահություն, դա պետք է որոշի դատարանը, բայց եթե նա ներկայացնի նոր դիմում,արդեն ոչ որպես ԼՂՀ նախագահ: Սա իմ անձնական կարծիքն է: (Ստորագրության փաստի հաստատումը կարող եք դիտել նյութի 1:20 րոպեից) Բարի լույս և լավ օր ցանկանում»:
07:13 - 16 մայիսի, 2019
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում է դարավոր բարեկամությունը եւ այն անքակտելի է. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում է դարավոր բարեկամությունը եւ այն անքակտելի է. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Կարապետյանը, Վարդան Վարդանյանը եւ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը մայիսի 15-ին հանդիպել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ:Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգայւին ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով ռուսաստանցի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում՝ Անդրանիկ Քոչարյանը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նախադեպը չունեցող պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայորդի, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում:Հանձնաժողովի նախագահը համառոտ ներկայացրել եւ կարեւորել է անկախացումից հետո հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու երկրների միջեւ կնքված փաստաթղթերը, որոնք հիմք են ռազմավարական փոխգործակցության: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է պաշտպանության, տնտեսության, մշակույթի բնագավառներում եւ քաղաքական դաշտում համագործակցությունն ու զարգացման ուղիները:Կարեւոր է համարվել նաեւ միջխորհրդարանական կապերի սերտացումը եւ այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հանդիպումները:Նշվել է, որ պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվում են նոր ծրագրեր, սակայն կան օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Սերգեյ Արենինը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր է համարել հանձնաժողովների միջեւ կառուցողական գործակցությունն ու շարունակականությունը:Պատվիրակության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական դարավոր բարեկամությունն առավել կամրանա եւ կհզորանա:Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանության բնագավառի զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
13:44 - 15 մայիսի, 2019
«Ավստրիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը». Գուդրուն Քուգլեր

«Ավստրիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը». Գուդրուն Քուգլեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը խոսել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, կարեւորել օրենսդիր կառույցների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, արժեւորել Ավստրիայի խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Խոսելով Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա: Զրուցակիցները խոսել են զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում Վիկտոր Ենգիբարյանն անհրաժեշտ է համարել Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը: Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի խոսքով՝ Հայաստանը՝ որպես պատմական, մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, Ավստրիայի համար կարեւոր գործընկեր է: Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը: Հայ խորհրդարանականները հյուրերի խնդրանքով ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:
18:25 - 10 մայիսի, 2019
Կառավարությունում կլինի 12 նախարարություն. խորհրդարանն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը |hetq.am|

Կառավարությունում կլինի 12 նախարարություն. խորհրդարանն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Հիշեցնենք, որ համաձայն ընդունված օրենքի՝ կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը,  արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,  բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: Ընդդիմադիր խմբակցությունների հիմնական դժգոհությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ կառավարության կառուցվածքում օպտիմալացման անվան տակ լինելու են կրճատումներ, ինչպես նաև ստեղծվելու են «սուպերնախարարություններ», ինչպիսիք, ըստ ընդդիմադիրների, կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
06:26 - 08 մայիսի, 2019
ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին |armenpress.am|

ԱԺ-ն կողմ քվեարկեց Հայաստանի ու Արգենտինայի միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: ՀՀ-ի ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011թ. ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր: Վավերացված համաձայնագիրը թույլ կտա կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով:      
06:50 - 23 ապրիլի, 2019
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու են Կառավարության կառուցվածքի եւ ՍԴ անդամի ընտրության՝ երկար սպասված հարցերը |armtimes.com|

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվելու են Կառավարության կառուցվածքի եւ ՍԴ անդամի ընտրության՝ երկար սպասված հարցերը |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 16-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը։ Ամենայն հավանականությամբ՝ նստաշրջանը բուռն քննարկումներով կընթանա․ օրակարգում մի քանի կարեւոր հարցեր կան, այդ թվում՝ ընտրություններ։Մասնավորապես՝ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ երկար քննարկված ու սպասված նախագիծը, որը պետական կառավարման ապարատում օպտիմալացումներ է նախատեսում՝ նախարարությունների միավորում եւ կրճատում։ Այնուհետեւ՝ սպասվում են Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունները։Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է Գոռ Հովհաննիսյանը, որին առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է։ Այս երկու ընտրություններն էլ անցկացվելու են գաղտնի քվեարկությամբ։ Թեկնածուներն ընտրված են համարվելու պատգամավորների ¾-ի դրական քվեարկության պարագայում։ՍԴ անդամի ընտրության հարցն ավելի խնդրահարույց է։ Հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի նրա թեկնածությանը, քանի որ արդեն իսկ ակնարկել է, որ Հովհաննիսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չէ։  
11:30 - 15 ապրիլի, 2019
Նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել․ Բունդեսթագի նախագահ

Նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել․ Բունդեսթագի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը՝ ընգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին: Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար: Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները: Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում: Անդրադառնալով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեցող մշակութային եւ կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջեւ հարաբերությունները: Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:
18:46 - 19 մարտի, 2019