Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը |armenpress.am|

Նախարարությունը հակված է երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ ևս երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կարծում ենք, որ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն: Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել և մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»,-ասաց Քերոբյանը: Նա շեշտեց՝ նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ ևս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաև բազմաթիվ այլ գործիքներով:
17:28 - 03 մարտի, 2021
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Երկուստեք կարևորվել է տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշվել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորվել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը: Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:
18:02 - 01 մարտի, 2021
Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ. հրապարակում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց՝ չի կարծում, թե քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք լինել: «Մեր ազգը ունի բավարար իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի»,-ասաց նա: Հավաքված քաղաքացիներից մեկը կառավարության շենքի մոտից բարձրախոսով ասաց. «Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն: Զինված ուժերը նաև գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ-շատ նման է ռազմական հեղաշրջման փորձի: Եվ ՀՀ քաղաքացին դա թույլ չի տալու»: Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թույլ չեն տալու, որ իրենց ձեռքից գողանան իրենց ընտրությունը: «Մենք 27 տարի տեսել ենք նրանց, մենք տեսել ենք նրանց վարած քաղաքականությունը, մենք տեսել ենք նրանց դղյակները: Հայաստանում վարչապետ ընտրվելու է օրինական ընտրությունների շնորհիվ՝ ՀՀ քաղաքացու ընտրության շնորհիվ, ուրիշ ոչ մի ճանապարհով վարչապետ չի ընտրվելու»,-ասաց քաղաքացին: Հրապարակում կան նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում իշխանությանը: Ժամանակ առ ժամանակ իշխանության աջակիցները և դեմ արտահայտվողները լեզվակռվի են բռնվում:
13:37 - 25 փետրվարի, 2021
Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծել

Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում: Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը  թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։  Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։ 
18:36 - 24 փետրվարի, 2021
Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ ներկայում տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին ավելացված արժեքի հարկով հարկելը: «Մեր կարծիքով՝ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում տվյալ արտադրատեսակի արտադրությունն իրատեսական չէ, և ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ-ից ազատելը բերելու է ավելի լավ մրցակցության, անհրաժեշտ է ֆիքսել օրենքով, որ դա թողնված չլինի կառավարության որոշումներին: Անկախ նրանից, թե ինչքան են թափանցիկ ընդունվում որոշումները, ամեն դեպքում դա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր՝ գործարարների համար: Ուստի դրանից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող ապրանքները նույնպես ազատել սահմանին ավելացված արժեքի հարկից»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ խոսքը մոտ 70 մլրդ դրամի ապրանքատեսակների մասին է: Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:
14:07 - 24 փետրվարի, 2021
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին  Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։ Այնուհետև զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի կազմակերպմանը, օրակարգին, միջոցառման անցկացման ժամկետներին  վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝  ագրոարդյունաբերական։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և երկու երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը։  Արծարծվել է օդային հաղորդակցության ակտիվացման հարցը։ Կողմերը քննարկել են նաև  ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությնը։
12:40 - 24 փետրվարի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Բելառուսի դեսպանը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Բելառուսի դեսպանը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:  Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։ Այնուհետև զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի կազմակերպմանը, օրակարգին, միջոցառման անցկացման ժամկետներին վերաբերող մի շարք հարցեր։   Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ագրոարդյունաբերական։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և երկու երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը։ Արծարծվել է օդային հաղորդակցության ակտիվացման հարցը։ Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը։
15:48 - 23 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկել է համագործակցության հետագա անելիքները

Վահան Քերոբյանը Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկել է համագործակցության հետագա անելիքները

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Միության անդամները կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, և միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Նախարարը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի։ Նա նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացման հարցերով պարբերաբար քննարկումներ է ունենում  տարբեր կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Արդյունքում ուրվագծվել են հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ։ Նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ նախարարը հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։ Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։ «Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- հանդիպման ավարտին ասել է Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկել հետաքրքիր առաջարկներ և նպաստել դրանց իրագործմանը։                   Պայմանավորվածության համաձայն՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։
11:39 - 22 փետրվարի, 2021
Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանման ընդլայնման հնարավորությունը

Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանման ընդլայնման հնարավորությունը

Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է․ «Լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելու կամ բացակայության պայմաններում Հայաստանի ֆերմերային տնտեսությունների փոքր ծավալները խոչընդոտ են հանդիսանում նրանց արտադրանքի իրացման, այդ թվում՝  արտահանումների համար։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության և արտահանումների ճիշտ կազմակերպման դեպքում ոչ միայն տեղական ֆերմերներին, այլև արտահանող և ներմուծող ընկերություններին հնարավորություն կընձեռվի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել և հասնել շոշափելի արդյունքների»: Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կառավարության պատրաստակամությունը օժանդակություն ցուցաբերել շահագրգիռ կողմերին համագործակցության բոլոր փուլերում: Այնուհետև ռուսաստանյան ընկերությանը հակիրճ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության գործիքակազմը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը։ Իրենց հերթին X5 Retail Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսաստանյան շուկայում առկա է բավական մեծ հետաքրքրվածություն հայկական արտադրության սննդամթերքի նկատմամբ։ Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության առաջնային նպատակն է երկարաժամկետ համագործակցություն ծավալել անմիջապես հայ արտադրողների հետ՝ հայկական արտադրանքի ներկայացվածությունն իրենց առևտրային ցանցերում ընդլայնելու նպատակով։ Ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես հայկական թարմ միրգ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի, գինիների ու չրերի  նկատմամբ։ Այնուհետև կողմերը քննարկել են ռուսաստանյան շուկայի առանձնահատկություններին, գործող մրցակցային պայմաններին ու հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար առավել նպատակահարմար ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հավաքագրել և ուսումնասիրել բոլոր բարձրացված հարցերը՝ առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։
20:35 - 19 փետրվարի, 2021
Քննարկում ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման վերաբերյալ՝ ՀՀ պետական և գործարար հատվածի մասնակցությամբ

Քննարկում ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման վերաբերյալ՝ ՀՀ պետական և գործարար հատվածի մասնակցությամբ

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներ և գործարարներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև գործում է  Առևտ­րի և ներդ­րում­նե­րի շր­ջա­նա­կային համաձայ­նագ­իրը  (ԱՆՇՀ-TIFA), որի շրջանակներում ստեղծվել է համատեղ խորհուրդ՝ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Նա նաև ավելացրել է, որ այս քննարկումը կազմակերպվել է առկա համագործակցությունն ու երկու երկրների գործարարների միջև կապերն ակտիվացնելու նպատակով՝ առաջիկա հայ-ամերիկյան գործարար միջոցառմանն ընդառաջ։ «Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչ խոչընդոտների է հանդիպում բիզնեսը ԱՄՆ շուկա մտնելիս և ինչպես կարող է պետությունն աջակցել բիզնեսին մուտք գործելու մյուս երկրների շուկաներ, ավելի լավ ներկայացնելու մեր գործարարներին ԱՄՆ գործարարներին և ձևավորել թիրախային օրակարգ առաջիկա գործարար «կլոր սեղանի» ընթացքում մեր գործընկերներին ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու համար»,- նշել է նախարարի տեղակալը։ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործարար համայնքի ներկայացուցիչներին մասնակցության համար՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ քննարկում։ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել պետական-մասնավոր հատված հրաշալի համագործակցության համար, նշել, որ, համավարակով պայմանավորված, միջոցառումների անցկացման հնարավորությունները սահմանափակ էին, իսկ օնլայն տարբերակով միջոցառումների անցակումն այնքան էլ արդյունավետ չէ։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ֆրենչայզինգի համաժողով անցկացնել, փորձելու են ավելի ակտիվացնել գործակցությունը ԱՆՇՀ-TIFA-ի շրջանակում, կազմակերպել միջոցառումներ հայ-ամերիկյան գործարար կապերի ակտիվացման համար։ Գործարարները հիմնականում առանձնացրել են տեխնիկական, փաստաթղթային, լոգիստիկ խնդիրները` մասնավորապես կապված մսամթերքի արտահանման, բեռնափոխադրումների իրականացման, բեռնափոխադրումների գների բարձրացման, ծանրոցների և փոստային առաքումների մասով, գինու արտահանման դեպքում REF կոնտեյներների բացակայություն, աշխարհագրական տեղանունների մակնշման, սերտիֆիկատների, որակի հավաստագրեր ստանալու գործընթացում լաբորատոր փորձաքննության անհասանելիության և մեծ ծախսերի հետ կապված, Էլեկտրոնային հարթակներից գնումների իրականացման, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված խնդիրները, ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության պակասը, մի շարք այլ հարցեր։ Ծավալված բովանդակալից և արդյունավետ քննարկման ժամանակ գործարար համայնքի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները, փորձել համատեղ գտնել դրանց վերացման ուղիները, առաջարկել հնարավոր լուծումներ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել պարբերական, անհրաժեշտության դեպքում ստեղծել աշխատանքային խմբեր, կազմակերպել առանձին ոլորտային հանդիպումներ նախարարությունների, Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ:
19:22 - 19 փետրվարի, 2021
Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ
 |1lurer.am|

Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի անվտանգային հարցերի միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են այն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ունեցել են մշակելի հողատարածքներ, որոնց հաշվին գյուղվարկեր են վերցրել: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը զեկուցել է, որ Կառավարությունը թիրախային ծրագրեր է իրականացնում: Հիմա բնակիչների համար սահմանվել են արտոնյալ պայմաններ՝ վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների վերաբերյալ: «Մենք ավելի մանրամասն կհասկանանք, թե անհատական ինչ խնդիրներ ունեն վարկառուները, և պետական օժանդակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կուղղորդենք՝ օգնելու ֆերմերներին ոտքի կանգնել»,- նշել է Արման Խոջոյանը:
19:07 - 19 փետրվարի, 2021
Հայաստանը պատրաստ է գործակցել Իրանի հետ երրորդ երկրների միջև առևտուր կազմակերպելու նպատակով. էկոնոմիկայի նախարար

Հայաստանը պատրաստ է գործակցել Իրանի հետ երրորդ երկրների միջև առևտուր կազմակերպելու նպատակով. էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։ Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, սակայն տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն բարձր մակարդակին, որին ձգտում են հասնել երկու պետությունները։     «Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման»,- ասել է Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վերջերս Իրան կատարած այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում իրանական կողմն ընդգծել է շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու և արդյունավետ համագործակցելու ուղղությամբ, և այս հանդիպումը Իրանում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է։ Համակարծիք լինելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն՝ Ալի Վահդաթին հույս է հայտնել, որ առաջիկայում երկուստեք քայլեր կձեռնարկվեն առկա ներուժն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ։ Ընդգծելով, որ Հայաստանը կարող է հարմար կամուրջ հանդիսանալ իրանական արտադրանքը դեպի եվրասիական շուկա արտահանելու համար՝ Ալի Վահդաթին կարծիք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների։ Վահան Քերոբյանը հայտնել է էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու իրանական ընկերություններին՝ արդյունավետ գործունեություն ծավալելու Հայաստանում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել ձեռքբերված պայմանավորվածություններին գործնական ընթացք տալու համար։
18:24 - 19 փետրվարի, 2021
Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ  

 |armenpress.am|

Նախատեսվում է Հայաստանից արտահանել 2020-ի համեմատ 2 անգամ ավելի կոնյակի սպիրտ |armenpress.am|

armenpress.am: Այս տարի Հայաստանից նախատեսվում է արտահանել 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այս տարվա համար 900 մլն դրամ կհատկացնի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման համար, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է։ Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի երկրից արտահանվել է մոտ 4․4 մլն լիտր կոնյակի սպիրտ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա կարևոր որոշում էր, որը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը մենք սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,- ասաց փոխվարչապետը։ Վահան Քերոբյանը հավելեց, որ խնդիրն իսկապես լուրջ է։ «Մի շարք մեծ խնդիրներ են առաջացել մթերումը վերահսկելու կամ հետևելու մթերման գործընթացին։ Եվ, կարծում եմ, որ մենք արդեն պետք է թվային մեթոդների կիրառմամբ լուծենք այդ հարցը, որպեսզի շատ աշխատուժ չներգրավենք խաղողի մթերման գործընթացը մոնիթորինգ անելու հարցում»,- նշեց նա։
12:20 - 18 փետրվարի, 2021
Կառավարությունը կատարում է նախորդ տարվա պարտավորությունները. մի շարք ոլորտներում փոխհատուցումներ կիրականացվեն
 |1lurer.am|

Կառավարությունը կատարում է նախորդ տարվա պարտավորությունները. մի շարք ոլորտներում փոխհատուցումներ կիրականացվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման գործընթաց կազմակերպելու հարցը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս որոշմամբ մոտ 954 միլիոն դրամ ուղղում են նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դրանից 99 միլիոն դրամն ուղղվելու է անցյալ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրով ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը:  «32.5 միլիոն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների 25-րդ միջոցառումն ապահովելու համար: 165 միլիոն դրամ պետք է հատկացվի կոնյակի, սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով: 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը և 543 միլիոն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդը ապահովելուն: Սա դեկտեմբերի, հունվարի և փետրվարի պարտավորությունների կատարման ապահովման համար է»,- ասաց Քերոբյանը:
11:37 - 18 փետրվարի, 2021