Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այս պատերազմը, բայց մոտենում ենք դրա երկրորդ ամսվա ավարտին. ահա թե ինչ է մեզ հայտնի. Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո բայդենը: «Շաբաթներ շարունակ Կիևի հրետակոծությունից հետո էլ քաղաքը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը դեռևս շարունակում է մնալ իշխանութան ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը՝ ուկրաինացի քաջ քաղաքացիների հետ միասին, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկիր նվաճումը»,- գրել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Վերջինս Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն:  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է գրոհը չեղարկելու մասին Պուտինի հրամանը. «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն»:
10:55 - 22 ապրիլի, 2022
Նրանք չեն կարողանում գրավել «Ազովստալը»․ Արեստովիչը՝ կոմբինատը չգրոհելու Պուտինի հրամանի մասին

Նրանք չեն կարողանում գրավել «Ազովստալը»․ Արեստովիչը՝ կոմբինատը չգրոհելու Պուտինի հրամանի մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանի գրոհը չեղարկելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։ «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն», - Liga.net-ի փոխանցմամբ՝ ասել է Արեստովիչը։ Սակայն, նրա խոսքով, ռուսական ղեկավարության այս հայտարարությունը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ Ռուսաստանն ուզում է իր զորքերի մի մասը տեղափոխել դեպի հյուսիս՝ ուժերն ամրացնելու համար, որոնք ուզում են դուրս գալ դեպի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահման։ «Միանգամից ասեմ՝ նրանց դա չի հաջողվի։ Դեռ մինչև Զատիկն ու Մայիսի 9-ը «հաղթանակներ» հայտարարելը ցույց է տալիս, որ ռուսաստանցիները գիտակցել են իրենց վերջին ակտիվ գործողության անհեռանկար լինելը պատերազմի այս փուլում», - ասել է Արեստովիչը։ Հետագայում արդեն, Արեստովիչի կանխատեսմամբ, դիրքային պատերազմ է սկսվելու, իսկ Ռուսաստանը փորձելու է ուժեր կուտակել։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Իսկ Պուտինը Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն: Պուտինը «Ազովստալի» գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։   Նորա Վանյան  
16:42 - 21 ապրիլի, 2022
Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Ուկրաինացի զինվորականները դեռ կարող են վայր դնել զենքը և լքել «Ազովստալը»․ Պեսկով

Չնայած նրան, որ Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում ուկրաինացի զինվորականներ են արգելափակված՝ քաղաքը «պատրաստ է խաղաղ կյանք սկսելուն», «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները հնարավորություն ունեն՝ վայր դնելու զենքն ու դուրս գալու հումանիտար միջանցքներով։ «Դուք գիտեք, որ զենքը վայր դնելու և միջանցքներով դուրս գալու հնարավորություն ուկրաինացի զինծառայողներն ունեցել են և դեռ ունեն։ Այդպիսի հնարավորություն եղել է դեռևս նախագահ Զելենսկու հայտարարությունից առաջ»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ «Ազովստալն» առանձին օբյեկտ է, «որտեղ ամբողջությամբ արգելափակված է ուկրաինացի ազգայնականների մնացած խումբը», և նրանց այնտեղ գտնվելը չի խանգարի Մարիուպոլում խաղաղ կյանք վարել։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է փոխանակել Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում գտնվող ուկրաինացիներին ռուսաստանցի գերիների հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրահանգել է չեղարկել «Ազովստալի» պլանավորված գրոհն ու արգելափակել կոմբինատը։   Նորա Վանյան
15:55 - 21 ապրիլի, 2022
Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։ «Այո», - պատասխանել է Շոյգուն: Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել եւս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ եւ սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը: «Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին»,- ընդգծել է նա։ Ռուսաստանը երաշխավորում է կյանքը եւ արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։
12:03 - 21 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան: Նաև քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: 2. Կողմերը, պատմական նշանակություն տալով պետությունների միջև 1992թ. ապրիլի 3-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հաստատեցին միջպետական հարաբերությունների համապարփակ խորացման և ընդլայնման մտադրությունը 1997թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրում և 2000թ. սեպտեմբերի 26-ի Դեպի 21-րդ դար ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսաստանյան հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը նպաստելու է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների արմատական հետաքրքրությունների և ձգտումների իրագործմանը, տարածաշրջանային անվտանգության և կայության ամրապնդմանը, երկու երկրների միջազգային հեղինակության ամրապնդմանը: 3. Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության և առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը: Պայմանավորվեցին, հոբելյանի կապակցությամբ անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրումը Երևանում և մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջև միջմարդկային շփումները: Որոշվեց նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: 4. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը նշեցին բարձրագույն մակարդակով վստահության մթնոլորտում կանոնավոր երկխոսության առաջնահերթ կարևորությունը: Այդ կապակցությամբ ընդգծվեցին Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն ներկայիս պաշտոնական այցի այժմեականությունը և նշանակությունը փոխշահավետ քաղաքական կապերի հետագա ամրապնդման, միջգերատեսչական փոխանակումների ընդլայնման, առևտրատնտեսական փոխգործակցության և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացման, Հարավային Կովկասում իրադրության կարգավորման և կայունության բարձրացման համար: Հաստատվեց տարբեր մակարդակներով երկկողմ արտաքին քաղաքական խորհրդատվությունների անցկացման փորձառության օգտակարությունը: Շեշտադրվեց հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակության պահանջվածությունը: Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը: 5. Առաջնորդները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով: Ընդգծվեց առևտրի անվանակարգի դիվերսիֆիկացման և ծավալների հետագա առաջանցիկ աճի, արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների ակտիվ գործադրման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ կապերի հաստատումը, այդ թվում միջտարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ձևաչափերով՝ գործարար առաքելությունների մեխանիզմների գործադրմամբ: Դրական գնահատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցության ծրագրի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը: 6. Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը և արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման և իրականացման տեսանկյունից: Փոխադարձ հետաքրքրվածություն արտահայտվեց Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ: Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա: Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները: Գոհունակությամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը: Կողմերը հաստատեցին պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ: Ընդգծվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը: 7. Կողմերը մտադրություն հայտնեցին նպաստել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև գործնական փոխգործակցության խորացմանը, այդ թվում ամենամյա միջտարածաշրջանային համաժողովների մեխանիզմի գործադրմամբ: Աջակցություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027թթ. ծրագրի համակողմանի իրականացմանը, տարածաշրջանների և մունիցիպալ միավորների միջև խաչաձև կապերի հաստատմանը: 8. Առաջնորդները հաստատեցին նոր կորոնավիրուսային COVID-19 վարակի, այլ վտանգավոր վարակների և կենդանիների վարակների տարածման դեմ պայքարին ուղղված համատեղ գործողությունները շարունակելու մտադրությունը: Անթույլատրելի համարեցին համավարակի թեմայի քաղաքականացումը, արտահայտվեցին COVID-19-ի հետևանքների հաղթահարման համար համընդհանուր ջանքերի և վարակիչ հիվանդությունների տարածումը թույլ չտալու օգտին: 9. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում: 10. Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը: 11. Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երևանի և Մոսկվայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ  երկրների կողմից օգտագործման համար: 12. Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն հայտնեցին շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության խեղաթյուրման դեմ պայքարը: Պայմանավորվեցին մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաև ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և հայրենակիցների իրավունքներին և օրինական շահերին առնչվող ցանկացած դրսևորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը: 13. Առաջնորդներն արտահայտվեցին մշակույթի և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտպանության, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցության հետագա խորացման օգտին: Այս համատեքստում կարևոր գործիքներ են՝ Կրթության բնագավառում համագործակցության հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խումբը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. համար համագործակցության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև 2022-2023թթ. համար սպորտի բնագավառում փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջև 2022-2023թթ. համար շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության հուշագրի իրականացման ծրագիրը: Ընդգծվեց Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի և Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ապահովման կարևորությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում գործող համատեղ կրթական կազմակերպությունների և ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի արդյունավետության բարձրացման հաշվին: 14. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը ֆունդամենտալ գիտության բնագավառում համատեղ գիտաարտադրական համալիրների հիմքի վրա՝ պահանջվող բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման շեշտադրմամբ: Պատրաստակամություն հայտնեցին խրախուսել երկու երկրների համալսարանների, հետազոտական ինստիտուտների կապերը և նոր բիզնես-նախագծերը (ստարտափներ), ինչպես նաև նպաստել գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված կոնգրեսների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների անցկացմանը: 15. Առաջնորդներն արտահայտվեցին երկու երկրների միջև երիտասարդատական փոխանակումների ակտիվացման օգտին՝ հիմնվելով հայ-ռուսաստանյան երիտասարդական ֆորումների և Երևանի համար գերակա համարվող մասնագիտություններով և Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի միջոցների հաշվին նախապատրաստական ուղղություններով բարձրագույն կրթության ռուսաստանյան կրթական կազմակերպություններում ուսուցման համար Հայաստանի քաղաքացիների ընդունելության մեխանիզմների վրա: 16. Փաստեցին «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի, Երևանում ռուսական գրքի տան և Կ.Ս.Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից իրականացվող օգտակար աշխատանքը մշակույթի և կրթության ոլորտներում շփումների սերտացման համար: Արտահայտվեցին երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված զանգվածային միջոցառումների անցկացման, մասնավորապես՝ համատեղ ցուցահանդեսների, փառատոնների և Հայաստանի և Ռուսաստանի առաջատար արտիստների շրջագայությունների կազմակերպման օգտին: 17. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին նպաստել Ռուսաստանում հայկական սփյուռքի և Հայաստանում ռուսաստանյան սփյուռքի ներուժի բացահայտմանը՝ երկկողմ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման և երկու երկրների սոցիալական նշանակության նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ընդգծվեց սփյուռքի միավորումների գործունեության կարևորությունը տարբեր էթնիկ խմբերի միջև ազգամիջյան միասնության, ազգամիջյան համաձայնության և վստահության պահպանման և ամրապնդման առաջմղման համար: 18. Կողմերը, ընդունելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության առանցքային դերը, հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, հաստատեցին պատրաստակամությունն ակտիվացնել ջանքերը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի մեծացման, այդ թվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմենրի կատարելագործման ուղղությամբ, ամրապնդել համակարգումը և աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը: 19. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը կողմ արտահայտվեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություների իրականացմանը, ներառյալ առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը: 20. Կողմերը արտահայտվեցին Անկախ Պետությունների Համագործակցության ձևաչափում փոխգործակցության՝ բոլոր ուղղություններով հետագա խորացման օգտին, այդ թվում արդիական միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների կոորդինացման, Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման նպատակով: 21. Առաջնորդները նշեցին հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրավահավասար և ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղված խաղաղության, ժողովրդավարության և բոլոր ժողովուրդների բարգավաճման առաջմղմանը: Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով: 22. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը խոր մտահոգություն հայտնեցին միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Այդ կապակցությամբ Կողմերը մտադիր են հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով: Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման: 23. Կողմերն ընդգծեցին միջազգային ահաբեկչությանը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով, վերջինիս հետ կապված ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի, սպառազինությունների և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաև երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսական սնուցման աղբյուրների և ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջված լինելը: 24. Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։ 25. Ն.Վ.Փաշինյանն և Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: 26. Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: 27. Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է: 28. Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման և բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի և մասնակցության կարևորությունը: 29. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: 30. Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը: Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց:
21:50 - 19 ապրիլի, 2022
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում. Փաշինյան

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոսկովյան Նովո Օգարյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Ողջունելով վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի՛ Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում կառավարության ղեկավարի, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև այց Նիժնի Նովգորոդ: Նախատեսված է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում: Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատելու բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ` համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում: Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած համավարակին, ունենք կանոնավոր հանդիպումներ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար: Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ: Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում, և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը, և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ: Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»: Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»:
20:26 - 19 ապրիլի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառաության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր, «Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր», «Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կառավարության և Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»:
20:13 - 19 ապրիլի, 2022
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնեց ՌԴ խաղաղապահների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունը

 |armenpress.am|

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնեց ՌԴ խաղաղապահների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրները արդյունավետ փոխգործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 30-ամյակին  և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ: Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության  ապահովման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց Վլադիմիր Պուտինի առանցքային դերը 2020  թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման  գործում: «Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում, և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունը ապահովում է անվտանգությունը, և թվում է, պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը առավել արդյունավետ դարձնենք: Եվ իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ իր այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: «Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»,- եզրափակեց Փաշինյանը։
19:45 - 19 ապրիլի, 2022
ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն և ՌԴ-ն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր: Ըստ ռուսական կողմի՝ փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում ՌԴ և ՀՀ համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տվյալների փոխանակման բացահայտումը և կանխարգելումը։ 
19:38 - 19 ապրիլի, 2022
Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվելու է Արցախի անվտանգության հարցը

Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվելու է Արցախի անվտանգության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է Արցախի անվտանգության հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև անվտանգության հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները դեռ շատ են, համաձայն եմ Ձեզ հետ։ Ես Ձեզ հետ մշտական կապի մեջ եմ։ Չգիտեմ՝ յուրաքանչյուր շաբաթ կամ տասն օրը մեկ հաստատ խոսում ենք հեռախոսով։ Հանդիպումներն էլ են կանոնավոր՝ չնայած համաճարակային ժամանակներին», - ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը կապված է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ «Պլանավորվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Ի հավելումն բավականին մեծ բազայի»։ Պուտինի խոսքով՝ փաստաթղթային բազան գրեթե բոլոր ուղղություններով աշխատելու լավ հնարավորություն է ստեղծում։   Նորա Վանյան
18:34 - 19 ապրիլի, 2022