Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները խաղաղության հնարավոր պայմանագրում չեն ներառվելու․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում չեն հիշատակվելու մակերեսները․ Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են՝ հաստատելու, որ երկրները տարածքային պահանջներ չունեն միմյանցից:  Այս մասին «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություն հաստատելիս՝ որևէ այլ երկրի դեպքում մակերեսով ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Միրզոյանը նշեց՝ ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում: «Մակերեսներով տարածքային ամբողջականությունները նշելը քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանն էլ տարածքային պահանջ չունի Հայաստանից։ Ես չեմ կարծում, թե Դուք մտածում եք, որ մենք այդպիսի մակերեսի հիշատակմամբ սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում: Տարբերությունն ակնառու է»,- ասաց Միրզոյանը:
14:02 - 05 հունիսի, 2023
«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Հայաստանի Հանրապետությունը որեւէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելիս, տարածքային ամբողջականություն ճանաչելիս կոնկրետ մակերեսով ճանաչե՞լ է։ Պատեհ-անպատեհ առիթով կրկնում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մակերեսը, ադրբեջանցի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա մինչեւ հիմա այդ ձեր չարչրկած 29 800 քկմ տարածք ձեւակերպումն օգտագործե՞լ է, որ Հայաստանը ճանաչում է այդպիսին»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ եթե Հայաստանը իշխանությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախն էլ դրա մեջ եք պատկերացնում, ապա հարց է ծագում․ «ինչպե՞ս է ձեր կառավարությունը մի քանի անգամ զորակոչի մասին որոշում ընդունելիս զորքեր ու զինվոր ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե, ձեր կարծիքով, տարածքային ամբողջականությունը միշտ ճանաչվել է, որտեղի՞ց էիք հանրահավաք անում Արցախում ու գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ որեւէ երկրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ «Եվ Հայաստանի դեպքում 29․8 հազար քկմ-ն, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին, են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, եւ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում»։ Արարատ Միրզոյանը նաեւ ասաց․ «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով։ Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով։ Եվ դրանից հետո Ադրբեջանի կողմից որեւէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ է, սխեմա է, սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաեւ հրապարակման հաստատման կարիք կա։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ նկատմամբ։ Սրա մասին էր եւ 2022 թվականի ագրեսիան, ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, եւ մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մի դեպքում մեծ։ Եվ մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ ու որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»։
13:33 - 05 հունիսի, 2023
Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին |armeniasputnik.am|

Դաշնակցի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Բաքվի պնդումները․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀԱՊԿ–ի հայտարարությունը չպետք է լեգիտիմացնի Ադրբեջանի հայտարարությունները։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բազմիցս բացատրել է ՀԱՊԿ առաքելության հետ կապված իրավիճակը և պատրաստ է կրկին անել դա։ Դրա համար նախապայմաններ չկան, սակայն Հայաստանը սպասում է, որ ՀԱՊԿ հայտարարության տեքստում նշվի, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը, նրա սահմանը խախտվել է, ուստի անհրաժեշտություն կա դիտորդական առաքելություն ուղարկելու։ «Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մտնում ենք։ Մեր գործընկերների համար մինչ այժմ այդ պնդումն անհնար է եղել», - ասել է Միրզոյանը։ Ըստ նրա` չարձանագրելով, որ սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով խախտվել է Հայաստանի սահմանը, լեգիտիմացվում է Բաքվի պնդումը, թե այն սահմանազատված չէ, ուստի չի կարելի խոսել ներխուժման մասին: «Ավելի լավ է մեր դաշնակիցները որևէ հայտարարություն չանեն, քան հանդես գան այնպիսի հայտարարությամբ, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը, թե եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել, թե ով ում տարածք է մտել»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի՝ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
13:29 - 05 հունիսի, 2023
ՀՀ-ի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար |news.am|

ՀՀ-ի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը ճանաչելը քաղաքական հայտարարություններ են. ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանի կողմից Ադրբեջանը 86.6 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29.8 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ–ն որևէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս, տարածքային ամբողջականությունը ճանաչելիս այդ երկիրը մակերեսով ճանաչել է, թե ոչ։ Նա նկատեց, որ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և փորձեց Միրզոյանից պարզաբանում ստանալ՝ արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 քառակուսի կմ է» արտահայտությունը։ «Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 ք/կմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 ք/կմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,– ասաց Միրզոյանը։ Նա շեշտեց, որ Մանուկյանը ճիշտ է նկատել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 ք/կմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրեց՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Իլհամ Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։ Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ երբ կառավարության կողմից անընդհատ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կմ–ը, դրանով արդեն կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց դրա համար ունենալով ԼՂ իշխանությունների արտոնությունը։ Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց՝ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
13:05 - 05 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանի տեղեկություններով Քիշնևում Ալիևը առարկություն չի հայտնել 1975թ․ քարտեզի վերաբերյալ

Արարատ Միրզոյանի տեղեկություններով Քիշնևում Ալիևը առարկություն չի հայտնել 1975թ․ քարտեզի վերաբերյալ

Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա՝ որ քարտեզով պետք է իրականացվեն դելիմիտացիայի, սահմանազատման աշխատանքները, բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։ «Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որքանով ինձ հայտնի է, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975թ․ քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները ողջ միջազգային հանրության և ՀՀ-ի կողմից։ Մենք կարծում ենք՝ 1975թ․-ի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և էդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Միրզոյանը։ Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ բնական է, որ Ալիևը կողմ պետք է լինի, քանի որ դա ձեռնտու է Ադրբեջանին։ Միրզոյանն էլ ասաց, որ ինչքանով ինքը հասկացավ, ընդդիմադիրը կարծում է, որ սահմանազատումը չի բխում ՀՀ շահերից։ Նրա խոսքով Ադրբեջանը, շարունակաբար ներխուժելով ՀՀ տարածք, որոշ դեպքերում փորձում է դա մեկնաբանել սահմանազատման բացակայությամբ, մյուս կողմից ՌԴ-ն էր շատ համառորեն խորհուրդ տալիս շուտ սկսել սահմանազատումը, ինչպես նաև միջազգային ողջ հանրությունը։  Միրզոյանի խոսքով այս համատեքստում հենց ՀՀ շահերից է բխում սահմանազատում իրականացնելը։ «Առնվազն հստակեցնել քարտեզները, որոնց հիմքով պետք է լինեն աշխատանքները։ Ինչ վերաբերում է կոնկրետ քարտեզի՝ Ադրբեջանի շահերից բխելուն։ Մենք էստեղ կարող են առաջնորդվել հետևյալով, և սա է, որ մենք խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի գործընկերներին․ սահմանազատման հիմք պետք է լինեն աչ թե փաստաթղթեր, քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կողմին, այն կողմին կամ որևէ երրորդ կողմին, այլ նրանք, որոնք իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։ Եթե դա 75թ․ քարտեզն է, ուրեմն՝ 75թ․ քարտեզն է, որովհետև հակառակ պարագայում բոլոր կողմերը ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզներ մասին՝ այդ թվում նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանը իրեն համարում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որը բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին»,- պատասխանեց Միրզոյանը։ Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ այս առարկել է 1975թ․ քարտեզով սահմանազատում սկսելու գործընթացը, բայց Ալիևը վերջին հանդիպման ժամանակ ասել է, որ դեմ չէ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»՝ նշելով՝ Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
12:25 - 05 հունիսի, 2023
Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու. Միրզոյան |armeniasputnik.am|

Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ լեռնային Ղարաբաղի ժողզովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի ժողովուրդը լիազորել է կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ իրենց անունից։ Միրզոյանը շեշտեց՝ կառավարությունը բազմիցս է ասել, որ խաղաղության կայուն, աշխատող և երկարատև լինելու համար պետք է առկա խնդիրները հասցեագրվեն՝ հավելելով՝ որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված բազմաթիվ բաց հարցեր կան։ «Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ թե մեր, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված լիզոր մարմինների, ինստիտուտների կողմից։ մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, հարթակը»,- նշեց Միրզոյանը։
11:45 - 05 հունիսի, 2023
Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն |armenpress.am|

Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ: 2022 թ Հայաստանում հիմնվել է 2 նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը»,-ասաց ԱԳ նախարարը: ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից երեքի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի: Խոսելով օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից՝ Միրզոյանն ասաց, որ 2022թ-ի ընթացքում ՀՀ-ն հավատարմագրել է 4 նոր ոչ ռեզիդենտ դեսպաններ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Ընդհանուր առմամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Հավատարմագրվել է նաև Հայաստանի 7 նոր պատվո հյուպատոս:
11:44 - 05 հունիսի, 2023
Արարատ Միրզոյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արարատ Միրզոյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
17:49 - 26 մայիսի, 2023
Մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս. Միրզոյան

Մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս. Միրզոյան

Հասկանալիորեն խաղաղության պայմանագրի նախագծում չկան անկարևոր հոդվածներ, բայց շատ պայմանական եթե խմբավորենք և բաժանենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուս մասն ավելի լրացնող է, կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ընդգծեց, որ երկրորդ խմբի հոդվածների մասով ավելի հեշտ է փոխհամաձայնության և փոխըմբռնման գալ: «Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր մինչ վաշինգտոնյան բանակցություններում համաձայնության գալ: Վաշինգտոնյան բանակցություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին: Մի շատ կարևոր բան ասեմ. մեծ հաշվով, վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Կա հոդվածների մի խումբ ևս, որտեղ, մեծ հաշվով, տեսանելի են այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը, և կա մի երրորդ խումբը, և, ցավոք, սրտի, այս երրորդ խումբը ամենակենսական խնդիրներին է վերաբերում, այստեղ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց, բայց կարող եմ ասել, որ մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Իհարկե, ես կարող եմ անել շատ սուբյեկտիվ այս պնդումը, իմ ընկալմամբ կիսվել այն վերապահումով, որ երկրորդ կողմը ևս պետք է իր համաձայնությունը տա, որ ըմբռնումը դառնա փոխըմբռնում: Այո՛, Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում վերջին հանդիպումները, հուսամ նաև՝ հետագայում կշարունակվեն Մոսկվայում, Քիշնևում, նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խոր, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչը, կրկնում եմ՝ ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ասաց ԱԳ նախարարը: Անդրադառնալով կարմիր գծերին՝ Միրզոյանը նշեց, որ ՀՀ սահմանների և դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը կարմիր գիծ է: «Իհարկե մենք չենք պատկերացնում, որ ՀՀ-ը պետք է և հնարավոր է, դա իրատեսական է, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն անվտանգության, նրանց բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները, հրամայականները: Այս և այլ կարմիր գծեր կան, և այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են»,- նշեց Միրզոյանը:
19:59 - 24 մայիսի, 2023
ԱԳՆ-ն լղոզում է իրեն հասցեագրված հարցերի պատասխանները
 |hetq.am|

ԱԳՆ-ն լղոզում է իրեն հասցեագրված հարցերի պատասխանները |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող որոշ նուրբ հարցերի անդրադառնալուց՝ դրանց տալով անորոշ, լղոզված, երբեմն էլ մանեւրող պատասխաններ: Այն բանից հետո, երբ ապրիլին Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե Հայաստանը չապամոնտաժի այն, ապա Թուրքիան, որն արդեն փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ մեկնող հայաստանյան օդանավերի առաջ, կձեռնարկի հավելյալ միջոցներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էինք ԱԳՆ-ի դիրքորոշմամբ, եւ թե արդյոք հուշարձանն ապամոնտաժվելու է։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք հուշարձանի հանդեպ Թուրքիայի բացասական կոշտ վերաբերմունքը կարող է հայ-թուրքական բանակցային գործընթացի խոչընդոտ դառնալ։ Հարցրել էինք նաեւ, թե ներկա փուլում ինչպիսին է բանակցությունների ընթացքը, ինչ նախապայմաններ են դրվել Հայաստանի առաջ, որոնք են այն «կարմիր գծերը», որոնցով Հայաստանն առաջնորդվում է հայ-թուրքական բանակցություններում։ Արտգործնախարարությունը պատասխանել է, որ հուշարձանի հետ կապված հարցերին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, թե հուշարձանի տեղադրումը սխալ է համարում: Ի պատասխան լրագրողական հարցումների՝ այլ լրատվամիջոցների հրապարակումներին կամ հաղորդումներին հղում անելը վերջին տարիներին ՀՀ մի շարք գերատեսչական մարմիններում դարձել է սովորական գործելաոճ։ Այսինքն՝ պատասխանատուները չցանկանալով կամ ալարելով կազմել պաշտոնական կոնկրետ պատասխան լրագրողի հարցերին՝ նրան ուղղորդում են փնտրել, գտնել մեկ այլ լրատվամիջոցի հրապարակում եւ բավարարվել դրանում կարդացածով կամ լսածով՝ շրջանցելով իրենց տրված եւ իրենց կառույցին վերաբերող հարցը։ Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ, այլեւ ոչ պրոֆեսիոնալ գործելաոճ գերատեսչությունների բոլոր այն պաշտոնյաների կողմից, որոնք առնչվել են նման պատասխան կազմելուն: Այս պարագայում մեր հարցմանը պատասխանը ստորագրել է ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Իննա Թորգոմյանը։ Հայ-թուրքական բանակցությունների մասին ԱԳՆ-ն Թորգոմյանի ստորագրությամբ հավելել է. «Միեւնույն ժամանակ ԱԳՆ իրավասություններին վերաբերող հարցերին ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման միջոցով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ միջպետական սահմանի ամբողջական բացմանը»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:35 - 24 մայիսի, 2023
Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ: Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:
15:23 - 23 մայիսի, 2023
Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված են համաձայնեցրել։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Վաշինգտոնում որոշակի որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել։ Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության»,- նշեց ԱԳ նախարարը։ Նրա խոսքով` ամենաբարդ և խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են։ Նախարարը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է պետական սահմանի սահմանազատման հարցում որոշակիությունը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
17:21 - 22 մայիսի, 2023
ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը |armenpress.am|

ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն: Այս մասին վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը: Լավրովը նախ նշեց, որ վերջին անգամ տեսնվել են բավականին վաղուց՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում և ուղիղ երկխոսությունը թույլ կտա հասնել լրացուցիչ արդյունքների: Մինչև երկկողմ ֆորմատին անցնելը՝ եռակողմ ֆորմատում Լավրովն առաջարկեց քննարկել Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակը: Նա նշեց, որ երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզներ են: «Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը: Համարում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտրանք գոյություն չունի: Մեր հերթին մենք հետաքրքրված ենք նրանով, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն: Սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն»,-ասաց Լավրովը՝ հավելելով՝ հույս ունի, որ դրանք կհարգեն նաև մյուս բոլոր երկրները, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարածաշրջանում ներկայությամբ: Լավրովը նշեց նաև Լեռնային Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման, հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որի ուղղությամբ կողմերն աշխատում են:
15:29 - 19 մայիսի, 2023