Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը․ Արսեն Թորոսյան

Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը։Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։Իհարկե հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր ենք անցնելու ավելի հասուն, բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն ունեցող հասարակություն ունենալու ճանապարհը։Հատկապես կանանց ու աղջիկների նկատմամբ այս բռնությունների արմատները շատ խորն են, նույնիսկ ավանդութային և մշակութային։ Բռնությունն այս սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան թողնելով, մյուսներին արգելելով։ Բռնությունն այդ սնում են հենց զոհերի ծնողները, ովքեր դեռ մանկուց ճնշում են արտահայտվելու և պաշտպանվելու նրանց իրավունքը։Եվ այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում։ Անելիք ունի բռնարարներին արժանի պատժի ենթարկելու հարցում։ Անելիք ունի մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու հարցում։ Անելիք ունի բոլոր երեխաներին՝ պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում։Այսպես այլևս չի կարող շարունակվել, մենք պետք է փոխվենք։ Ներսից դուրս և դրսից ներս։»
06:08 - 03 հուլիսի, 2019
Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրեններին

Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրեններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտում հանդիպում-քննարկում է ունեցել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների տնօրենների հետ։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից. Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է կառավարության ընդունած վերջին որոշումը՝ առողջապահության նախարարությանը 12 միլիարդ դրամ հատկացնելու վերաբերյալ։Նախարարը ներկայացրել է այն բոլոր ծրագրերը և փոփոխությունները, որոնց ուղղությամբ բաշխվելու է հատկացված գումարը, ապա նշել, որ օր առաջ պետք է սկսել կիրառել դրանք և ծառայությունները մատուցել այնպես, ինչպես պահանջում է կառավարության որոշումը։Հատուկ շեշտվել է, որ պետք է հնարավորինս բացառել անհիմն հոսպիտալացման դեպքերը, աշխատավարձերի հաշվարկներն իրականացնել բացառապես առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների հիման վրա, հիվանդներին ապահովել անհրաժեշտ դեղորայքով: Այնուհետև տեղի է ունեցել հարց ու պատասխան. մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց մտահոգող հարցերը և ստանալ պատասխաններ։Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝1. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին հատկացված լրացուցիչ 5.1 մլրդ դրամը կուղղվի`1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև` հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը, ոլորտում ստվերային գործունեության նվազմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը,2) սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկականծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Միջոցները կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը,3) մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցմանը:Այս փոփոխություններից կօգտվի 500 հազար մեր քաղաքացիներ՝ ի հավելումն այն 230 հազարի, ում այս բարելավված փաթեթը տրամադրվեց տարեսկզբին:2. «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկականօգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև կփոխհատուցվի մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը: Մինչ այժմ այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահասերեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկմանիրավունք ունեցող մինչև 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200 հազար անձով։ Այս ծրագիրը կնպաստի առողջ սերունդ ունենալուն:3. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` կյանք փրկող սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրի կատարմանն ուղղելով 1.2 մլրդ դրամ:4. «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպված չլինեն գրպանից վճարումներ կատարել։ Տարվա սկզբից մեկնարկած այս ծրագիրը հաջողությամբ ընթանում է, սակայն հավելյալ ֆինանսավորման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիները չեն կարող սպասել և ամեն կորսված օրը կարող է լինել որոշիչ: Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 900 մլն դրամ։5. «Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկականօգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադներիթիվը, մասնավորապես` Երևանում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտը ամենաշատն է։ Այս նպատակի համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ։6. Գերժամանակակից սարքավորումներով կհագեցվեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «ՍուրբԳրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի։ Այս նպատակով կծախսվի շուրջ 2 մլրդ դրամ։7. ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» շենքային պայմանների համապատասխանեցումմիջազգային ՋԴՓ ստանդարտներին, որպեսզի պետական կարիքների համար ձեռք բերվող դեղորայքը պահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Այս նպատակով նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ծախսեր։8. Նախատեսվում է իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոններիվերակառուցման, 1 բժշկական կենտրոնի վերանորոգման, 3 բժշկական կենտրոնների մասնակի վերանորոգման, 2 բժշկականկենտրոնի կառուցման համար, որի համար կծախսվի շուրջ 450մլն դրամ։
14:00 - 29 հունիսի, 2019
0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, 22 ԲԿ-ի վերակառուցում․ ԱՆ ծրագիր |panarmenian.net|

0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, 22 ԲԿ-ի վերակառուցում․ ԱՆ ծրագիր |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:Մասնավորապես նախատեսվում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին է հատկացնել լրացուցիչ 5.1 մլրդ դրամ, որը կուղղվի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը և ոլորտում ստվերային գործունեության նվազմանը:Գումարը կուղղվի նաև սրտի վիրահատական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամների, զոհված զինծառայողներին ընտանիքի անդամների: Ինչպես նաև միջոցներ կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը:Նախատեսվում է նաև մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցում: «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլն դրամ:«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), կյանք փրկող գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.2 մլրդ դրամ:«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ուռուցքաբանական ծառայությունների գները, առողջապահության սահմանափակ բյուջեի պայմաններում, բավականին ցածր են ծառայությունների իրական գներից, մասնավորապես ճառագայթային բուժման ծառայության գինը գրեթե 2 անգամ ցածր է ծառայության իրական արժեքից, իսկ մյուս ուռուցքաբանական ծառայությունների դեպքում էլ` մոտ 30-40%:«Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկող բրիգադների թիվը, մասնավորապես` Երևան քաղաքում ապահովելով 20,000 բնակչին մեկ բրիգադ սկզբունքը։ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության համապատասխանեցում միջազգային ստանդարտներին (ստանդարտ - պատշաճ բաշխման գործընթաց (ՊԲԳ) (GDP - Good Distribution Practice) և «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածին: Պլանավորվում է համապատասխան աշխատանքային տարածք, նոր գործելակարգ և նոր գործիքակազմ: Նախատեսվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայությունը համապատասխան արդի սարքավորումներով հագեցում և 22 բժշկական կենտրոնի վերակառուցում մարզերում և Երևանում:
07:42 - 27 հունիսի, 2019
Առաջին անգամ գումարները Երևանից մարզեր գնացին, այլ ոչ թե հակառակը. առողջապահության նախարար |lragir.am|

Առաջին անգամ գումարները Երևանից մարզեր գնացին, այլ ոչ թե հակառակը. առողջապահության նախարար |lragir.am|

lragir.am։ 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, 2018 թվականի բյուջեն նվազեցրել էր 2017 թվականի համեմատ: 2019 թվականին առողջապահության համար աննախադեպ մեծ բյուջե է սահմանվել, որն ավելի մեծ կլինի 2020 թվականին, նշել է նախարարը: «Այդ բյուջեն հիմնականում բաշխվում էր տարբեր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և անհամաչափ: Իմ առաջին քայլերից էր ակնհայտ անիմաստ բաշխումները շատ արագ փոխելը, որի արդյունքում որոշ բժշկական կենտրոններ զրկվեցին հարյուր միլիոնավոր դրամներից, որոնք հիմնականում նկարվում էին: Տարվա վերջում նկարչության արդյունքում այդ գումարները պարզապես փոշիացվում էին: Օրինակ, Դիլիջանում կար մանկական հակատուբերկոլոզային դիսպանսեր, որը 300 միլիոն դրամ բյուջե ուներ: Այնտեղ չակերտավոր բուժվում կամ հանգստանում էին երեխաներ, որոնք շփվել են տուբերկուլոզով հիվանդների հետ: Հիմնականում տարբեր պայմանավորվածությունների հիման վրա ուղեգրեր էին տրվում, երեխաները պարզապես հանգստանում էին իրենց ընտանիքների հետ, որը ոչ մի կապ չուներ առողջապահության հետ»:Նույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնը, որի տարեկան բյուջեն 5 միլիարդ դրամ էր, սակայն 2018 թվականը փակել են 4 միլիարդ դրամով, որովհետև հավելյալ մեկ միլիարդ դրամ տարբեր հիվանդների վրա դուրս չի գրվել:Այդ գումարները բաշխվեցին մարզեր: Աննախադեպ էր, երբ աշնանը ոչ թե մարզերում չծախսված գումարներն էին բերվում Երևան ու սնում խոշոր բուժհիմնարկները, այլ հակառակը, Երևանում չծախսված գումարները գնացին մարզեր», – նշեց Թորոսյանը:
08:02 - 20 հունիսի, 2019
Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Առողջապահության նախարարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ: Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը:Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, ինչպես նաև որոշ վիճակագրական տվայլներ` առկա իրավիճակի մասին: Նշենք, որ Հայաստանում գրանցվել է 2016-ին` մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից` 4-ը, 2017-ին` 3 դեպք, մանկաբարձական` 1-ը, իսկ 2018-ին` մահացության 8 դեպք, որից 2-ն են մանկաբարձական:Հիմնվելով վիճակագրության պետական կոմիտեի տվյալների վրա՝ արձանագրվել է, մանկական մահացության դեպքերը նվազել են: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին` մահացության 370 դեպք, 2016`-ին 356, 2017-ին` 307, 2018-ի նախնական տվյալներով` 260 դեպքՀանդիպման վերջում ներկաներն ամփոփել են անելիքները և ուրվագծել ոլորտի բարելավմանն ուղղված հետագա քայլերը:
06:29 - 14 հունիսի, 2019
Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչ վերաբերում է մարզերի բուժահաստատությունների աշխատակիցների վերապատրաստումներին՝ Թորոսյանն ասաց, որ վերապատրաստում անցնելու կարգ գոյություն ունի, ըստ որի՝ նրանք պարտավոր են հինգ տարին մեկ անցնել վերապատրաստում․«Եթե չեն անցնում, ապա բուժհիմնարկը կարող է զրկվել լիցենզիայից։ Հիմա նաեւ գործում է կրեդիտային համակարգ, երբ բժիշկները վերապատրաստվում են եւ կրեդիտներ են ստանում, այդ մասով աշխատանքները միշտ շարունակվում են եւ բոլոր բժիշկները, նաեւ բուժքույրերը պետք է անցնեն վերապատրաստում։ Մենք մեր կողմից շատ հաճախ կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ, օրինակ ինչ-որ հեռավոր մարզի բժիշկների եւ բուժքույրերի համար՝ մեր միջոցով։ Բայց, ամեն դեպքում, բուժհիմնարկները պարտավոր են դա անել նաեւ իրենք։ Դա արվում է իրենց բժշկական ծառայությունների որակի համար էլ, ոչ թե ինչ-որ բան ստանալու»,- ասաց նախարարը։
12:20 - 11 հունիսի, 2019
Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել |armenpress.am|

Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում «Գարդասիլ» պատվաստանյութով: Նրանցից ոչ մեկի մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Ուրիխանյանը հետաքրքրվեց պատվաստանյութի վերաբերյալ: «Խնդրում եմ տվեք սպառիչ տեղեկություն, թե ինչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրվա՞ծ է, դրվելո՞ւ է, թե՞ ոչ, վնասակա՞ր է, թե՞ ոչ: Ի՞նչ սպասել դրանից»,- հետաքրքրվեց պատգամավորը: Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ պատվաստանյութը ներդրվել է վաղուց՝ 2017-ի վերջերից: «Միանշանակ այն օգտակար է, որևէ երկրում չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է: Հետևաբար` այդ հարցը ունի միանշանակ պատասխան՝ այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր: Մեր դեպքում այն տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք: Մինչ օրս Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում: Չի եղել որևէ կողմնակի ազդեցություն որևէ մեկի մոտ»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատվաստվել են նաև ինքն ու իր կինը, իսկ դուստրը կպատվաստվի, երբ հասնի համապատասխան տարիքին:Նա վստահեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելն անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ: Թորոսյանը պատվաստանյութերը համարեց վերջին 200 տարիների գիտության լրջագույն հայտնագործությունները, որոնք փրկել են ու փրկում են միլիոնավոր կյանքեր:Նախարարը նկատեց, որ «Գարդասիլ»-ով պատվաստման թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա: Թորոսյանը կոչ արեց չշարունակել այդ կերպ:Գարդասիլ պատվաստանյութն օգտագործում են պապիլոմա վիրուսի դեմ՝ պայքարելով արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Նախաքաղցկեղային եւ քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով Հայաստանում 2017թ. դեկտեմբերից պատվաստում են ստանում մինչեւ 13 տարեկան աղջիկները:
13:56 - 29 մայիսի, 2019
Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է |armtimes.com|

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է |armtimes.com|

armtimes.com։ Եթե գյումրեցին վատառողջ է եւ կարիք ունի պոլիկլինիկայում ընդհանուր հետազոտվելու, ապա պետք է պատրաստ լինի, որ մարմինը մաս-մաս քննեն բժիշկները: Մի օր սիրտը, հաջորդ օրը թոքերը կամ աչքերը, շաբաթվա երրորդ, չորրորդ օրերը պետք է տրամադրի այլ օրգանների հետազոտությանը: Բայց ոչ թե իր ցանկությունն է, այլ իրավիճակն է այդպես թելադրում: Գյումրու պոլիկլինիկաներում մասնագետներն ամեն օր չէ, որ աշխատում են: Ով էլ գալիս է, մի քանի ժամով է տարածքում: Անկախ գոյացած հերթերից՝ մինչ իր աշխատանքի ավարտը սպասարկում, գնում է:Խնդիրը միայն Գյումրիում չէ, որ առկա է: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ հանրապետության այլ մարզերում եւս, նաեւ Երեւանում կա նման խնդիր: «Հարցեր կան, որոնք նախարարությունը չպետք է լուծի: Նույնիսկ, եթե շատ ուզենա: Եթե մենք խնդիրը դիտարկենք գյուղերում, ուրեմն պետք է ամբուլատորիաների բժիշկների աշխատաժամերով էլ զբաղվեինք: Բայց դա սխալ մոտեցում է, քանի որ մենք լավ չգիտենք էդ հարցերը, մենք չենք կարող Երեւանում նստած իմանանք, թե ենթադրենք Գյումրու Բեռլին պոլիկլինկայի բժիշկների աշխատաժամերը ինչպես պետք է կազմակերպել՝ հաշվի առնելով քաղաքի եւ բնակիչների կարիքները: Դրա համար կան լիազոր մարմիններ, որն այս դեպքում Շիրակի մարզպետարանն է, պետք է կազմակեպի այդ աշխատանքը: Պետք է մարզպետարանը ջանքեր գործադրի, որ հարցը կարգավորի: Դա պարզ կազմակերպչական խնդիր է, որը պետք է լուծի պոլիկլինիկայի տնօրենը: Հաստիքները որոշվում են սպասարկվող բնակչության թվով, եւ, եթե բնակիչները քիչ են լինում, ապա բժիշկը կամ կես դրույքով է աշխատում, կամ 0.25 դրույքի վրա է լինում: Այդ հարցը պետք է կարգավորվի կոնսոլիդացիայով, երբ շատ բնակիչներ հավաքագրվեն մի բժշկի մոտ, բժիշկն ավելի երկար կաշխատի»,-ասաց Արսեն Թորոսյանը:Այս բացը նախարարությունը փորձում է կարգավորել նաեւ ընտանեկան բժշկի ինստիտուտի զարգացմամբ: Չի բացառվում, որ առաջիկայում, օրինակ, նյարդաբանական ռեֆլեքսի ստուգման համար ընտանեկան բժիշկն այցելուին ոչ թե նյարդաբանի մոտ ուղարկի, այլ հենց ինքն էլ ստուգի:Ի՞նչ ճակատագիր է սպասում Գյումրու ծննդատանը: Ներկա պահին որեւէ հստակ որոշում չկա: Նախարարի ձեւակերպումներից հասկանալի էր, որ ծննդատունը փակելու մտադրություն այս պահին չկա, սակայն բուժհաստատությունը խնդիրներից ազատելու ծրագիր եւս չկա: Թերծանրաբեռնվածությամբ աշխատելու պատճառը ծննդատան պատասխանատուները պայմանավորում են Գյումրիում բացված երկրորդ ծննդատան առկայությամբ: Նախարարն ասաց՝ սխալ կարծիք է: «Մեկ հաստատության կողմից մեծ թվով ծառայությունների մատուցումը չի նպաստում ծառայությունների որակի բարձրացմանը: Կոնկրետ Գյումրու ծննդատան վերաբերյալ այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչ պետք է լինի: Գիտեմ, որ վիճակը լավ չէ, այսինքն, կարիք ունի որեւէ լուծման, ներդրումների կամ այլ ծննդատների հետ վերամիավորման: Կարող եմ ասել, որ լուծումները չեն լինի բոլորին գոհացնող, դա միանշանակ է: Որեւէ ձեւով պետք է կոմպրոմիսի գնալ այդ հարցը լուծելու համար: Մենք չենք կարող բոլոր կողմերին գոհացնել: Այլապես կունենանք այն, ինչն ունենք այսօր: Նախնական բանավոր քննարկումներ կան մարզպետարանի հետ: Բայց դրանք վերջնական չեն: Մենք փորձում ենք հարցերին մոտենալ համապարփակ եւ ոչ թե կետային»:Շարունակությունը՝ armtimes.com
09:11 - 22 մայիսի, 2019
Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

Ժնևում Մայիսի 19-22-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համապարփակ առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։ Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ հարցերի և իրենց երկրներին հետաքրքրող այլ ուղղություններով խնդիրներ, առաջարկներ ներկայացնելու համար: Միաժամանակ, այն բացառիկ հնարավորություն է ստեղծում քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացն, ինչպես նաև ուրվագծելու հետագա գործողությունները` Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Վեհաժողովի շրջանակներում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Մոնակոյի առողջապահության նախարար Դիդիե Գամերդինգերին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ։
11:38 - 20 մայիսի, 2019
Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում |lragir.am|

Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում |lragir.am|

lragir.am։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը:Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ծրագրի ուժեղ և թույլ կողմերի պարզաբանման նպատակով:Տարիների ընթացքում գրիպի դեպքերի թիվն աճել է, ինչը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական: ԱՀԿ-ն ամեն տարի ուսումնասիրում է երկրներում շրջանառող գրիպի տեսակները, որի հիման վրա անցկանցվում է գնահատում, ինչի հիմքով առաջարկվում է նոր պատվաստանյութ` գրիպի սեզոնին ընդառաջ:Փորձագետներն այցելել են առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, «Արմավիր», «Լոռի», «Շիրակ» մարզային մասնաճյուղեր, նշյալ մարզերի և Երևան քաղաքի թվով 12 բժշկական կազմակերպություններ, զրուցել սեզոնային գրիպի պատվաստումների համար պատասխանատու մասնագետների, ինչպես նաև գրիպով հիվանդացության առումով բնակչության առավել խոցելի ռիսկի խմբերի անձանց հետ:Գնահատման արդյունքում նշվել է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ռիսկի խմբերին պատկանող անձանց իրազեկման աշխատանքները, պատվաստանյութի պահպանումը և բաշխումը, պատվաստումների իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում և իրականացվում է պատշաճ մակարդակով:Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ հղիների պատվաստումային գործընթացի բարելավման անհրաժեշտություն կա:Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գնահատման գործընթացը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կբարձրացնեն պատվաստումների արդյունավետությունը:«Առողջապահության մատչելիությունը Հայաստանում ապշեցուցիչ է: Հենց այդ պատճառով էլ պետք է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրազեկումն ավելի լայն տարածում ունենա», – ասել է Սյուզան Չուն:
18:41 - 17 մայիսի, 2019