Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը․ նա էլ վարձակալության է տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին |hetq.am|

Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը․ նա էլ վարձակալության է տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին մանկապարտեզի սպասարկման համար նախատեսված հողը օտարվել է համայնքի ղեկավարի եղբորը, որն էլ այն վարձակալության է տվել «ՎիվաՍել–ՄՏՍ»-ին։ Բացի այդ, համայնքի ղեկավարն իր ազգականներին աշխատանքի է ընդունել համայնքապետարանում, որոնք նույն ժամանակահատվածում արտագնա աշխատանքի են մեկնել, բացակայել են Հայաստանից։ «Հետք»-ը մայիսին գրել էր Զոլաքար համայնքի ոռոգման համակարգից 1.8 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անհետացման մասին։ Գյուղացիների պնդմամբ, խողովակներն ապամոնտաժել և յուրացրել է գործող համայնքապետ Արման Ղազարյանը։ Համայնքի ղեկավարն էլ մեղքը բարդում է նախորդ համայնքապետի վրա։         Համայնքը զրկվել է եկամուտից Զոլաքար համայնքում խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզ կա, որը չի գործում։ Մանկապարտեզի սպասարկման հողակտորից 567քմ–ն առանձնացվել է և 2014 թ․-ին օտարվել է Ալեքսան Սերյոժայի Ղազարյանին։ Նա համայնքի ղեկավար Արման Ղազարյանի եղբայրն է։ Թե ինչ արժեքով է հողն օտարվել Արման Ղազարյանի եղբորը, հայտնի չէ, քանի որ Զոլաքար համայնքի ղեկավարը չի կատարում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջները և չի հրապարակում համայնքի ավագանու ու ղեկավարի որոշումները։ Գեղարքունիքի մարզպետարանն էլ կամ չի կարողանում կամ չի ուզում ապահովել նույն օրենքի պահանջները և համայնքի ղեկավարից ստանալ այդ որոշումները։ Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Արման Ղազարյանը հողը գնելուց հետո վարձակալության է տրամադրել «Ղ–տելեկոմ» ՓԲԸ–ին (ներկայիս «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ին)։ Հողը վարձակալելուց հետո կապի օպերատորը դրա վրա տեղադրել է հեռահաղորդակցության դաշտային կայան։  Հողն այժմ ունի բնակավայրերի/հասարակական կառուցապատման կատեգորիա, այնինչ պետք է լիներ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։ Այդպիսով, Զոլաքար համայնքը 6 տարի շարունակ՝ 2014 թ․-ից զրկվել է լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից։ Դրա փոխարեն տարիներ շարունակ եկամուտ է ստացել համայնքի ղեկավարի եղբայրը։     Համայնքապետի ազգականները գրանցվել, բայց աշխատանքի չեն ներկայացել Զոլաքարի համայնքապետարանի 2016-2020 թվականների հաստիքացուցակների ուսումնասիրությունից էլ պարզվում է, որ համայնքի ղեկավարի ազգականները տարբեր պաշտոններ են զբաղեցրել գյուղում։ 2016 թ․-ի հաստիքացուցակում Հայկ Համլետի Հարեյանը զբաղեցրել է գյուղապետի օգնականի հաստիքը, Արայիկ Լիպարիտի Գրիգորյանը՝ ֆինանսատնտեսական բաժնի պետի հաստիքը, Հայկ Եղիազարի Ավետիսյանը՝ ֆինանսական բաժնի առաջատար մասնագետի հաստիքը, Վախթանգ Ֆուրմանի Հարոյանը՝ աշխատակազմի առաջատար մասնագետի հաստիքը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:09 - 26 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զովունի համայնքն ամբողջությամբ, հարակից արտադրական ձեռնարկություններ և տարածքի ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-13։00 Գավառի Պետական համալսարան, Բժշկական կենտրոն, «Թամարա-կաթ» ՍՊԸ-ն, Միքայելյան, Սարինգուլյան, Չարենցի փողոցներ, Ազատության փողոցը մասնակի, Գեղարքունիքի մարզային դատախազություն, «Գավառ-Տրանս» գազալցակայան, «Փեփոյի-Ձոր» թաղամաս և տարածքի և ոչ բնակիչ-բաժանորդներ,11։00-15։00 Գեղամասար, Ավազան, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:19 - 26 հունիսի, 2020
Էլեկտրաէնեգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 1 մարզում

Էլեկտրաէնեգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 1 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Ավան, Իսահակյան թաղամաս, թիվ 3/2 բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի Մառի նրբանցք, թիվ 2 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոց, թիվ 8 շենք, Ազատության պողոտա թիվ 9ա, և 11 շենքեր, Պարույր Սևակի փողոց, թիվ 106 շենք, Թավրիզյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոց, թիվ 8 շենք, Լեոյի փողոց, թիվ 20-101 տներ, Կոնդ թաղամաս, թիվ 53-99 տներ և ոչ բնակիչ բաժանորդներ, Աբովյան փողոց, թիվ 1/1 շենք և ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Արեշ 7-րդ փողոց, թիվ 70-76 սեփական տներ, 9-րդ փողոց, թիվ 68-78 սեփական տներ, թիվ 48 և 50 փողոցներ, թիվ 1-50 սեփական տներ, Դավիթաշեն 2-րդ թաղամաս, թիվ 18 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, թիվ 34 շենք, Սիսակյան փողոց, թիվ 16 շենք, Շենգավիթ թաղամաս, թիվ 11 փողոց, 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում 11։00 –15։00 Լուսակունք, Խաչաղբյուր, Տրոֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր, Լուսակունքի հակաօդային պաշտպանություն, «Կապավոր» ՍՊԸ, «Գոգա-Սեդա» և «Անուշ- Քնար» գազալցակայաններ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ։
09:07 - 22 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական փողոց, թիվ 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27, Դ․ Մալյան փողոց, թիվ 4, 4/1, 6, Դ․ Մալյան նրբանցք, թիվ 1, 4, 4/1 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Ա․Հովհաննիսյան 6 և 6/1 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փողոց, թիվ 55Ա բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 6-րդ շենք, Նորաշեն թաղամաս, թիվ 44 շենք, Լենինգրադյան փողոց, թիվ 48/1 շենք, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, թիվ 12 շենք, Թումանյան փողոց, թիվ 19 շենք (1-ին մուտք) և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ռայնիսի փողոցի, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մամիկոնյանց փողոց, թիվ 36, 38, 38/1 շենքեր, Մ.Ավետիսյան փողոց, թիվ 12 շենք, Բաղրամյան պողոտա, թիվ 59գ շենք, Մամիկոնյանց փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ադոնցի փողոց, թիվ 1 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արաբկիրի 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզում 11։00-15։00 Ֆանտան, Ալափարս, Բջնի գյուղեր, «Աէրոնավիգացիան», «Ա Խառատյան» «ԿարԿոր» գազալցակայաններ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,  Գեղարքունիքի մարզում 10:00-16:00 Աստղաձոր, Զոլաքար համայնքներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ:
09:24 - 19 հունիսի, 2020
Սեւանում այրել են քաղաքացու մեքենան. նա դա քաղաքապետին քննադատելու արձագանք է համարում, քաղաքապետը բացառում է դրանց կապը |armtimes.com|

Սեւանում այրել են քաղաքացու մեքենան. նա դա քաղաքապետին քննադատելու արձագանք է համարում, քաղաքապետը բացառում է դրանց կապը |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 16-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում այրել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի մեքենան (Toyota camry): Քաղաքացին արթնացել է տագնապած հարեւանների դռան թակոցից, որոնք էլ վերջինիս հայտնել են այդ լուրը: «Պատուհանից տեսա կարմիր լույսն ու միանգամից հասկացա, որ դա այրվող մեքենաս է: Հնարավոր է, որ դա արվել է մի քանի օր շարունակ իմ կողմից արված տարբեր տեսաուղերձների պատճառով, որոնք ուղղված են եղել Սեւանի քաղաքապետի անգործությանը: Փաստորեն, օրեր շարունակ որեւէ արձագանք չստացած իմ բարձրացրած խնդիրների արձագանքն այսպիսին էր: Սա եղավ, երբ սկսեցի խոսել Սեւանի քաղաքապետի անգործության, ներդրումների ներգրավմանը խոչընդոտելու ու քաղաքի թշվառ վիճակի մասին»,- վրդովված պատմեց Արտակ Տեր-Գրիգորյանը: Վերջինս մանրամասնեց նաեւ իր տեսաուղերձներն ու վերջին շրջանում Սեւան քաղաքում կատարվող խնդրահարույց երեւույթները: Մեքենան այրելու մեջ քաղաքացին կոնկրետ անձի չի կասկածում: Մեր զրույցում նշեց, որ ոչ մեկի հետ որեւէ անձանական խնդիր կամ կոնֆլիկտ երբեւէ չի ունեցել եւ բացառում է, որ ինչ-որ մեկը կարող էր այդ քայլին դիմել անձնական դրդապատճառներից ելնելով: Նրա խոսքով՝ միակ հավանական տարբերակը՝ այս մեթոդով իրեն լռեցնել է: Հարեւանները զանգահարել են 911 ծառայություն: Կրակը հանգցնելուց հետո մեքենայի դիմացի հատվածն ամբողջովին այրված է եղել: «Գլխավոր մասնագետն իր բանավոր կարծիքը հայտնեց, որ ակնհայտորեն մեքենան վառված է դիտավորությամբ, ասաց, որ իրենք կզեկուցեն նաեւ ոստիկանություն»,- պատմեց Տեր-Գրիգորյանը՝ հավելելով որ ինքը ոստիկանություն չի դիմել: Տեղի ոստիկանությունից դեռ չեն արձագանքել կատարվածին, ոչ էլ գնացել են դեպքի վայր: Քաղաքացին նկատեց՝ հույս էլ չունի, թե տեղի ոստիկանությունը գործին ընթացք տա կամ բացահայտի, թե դա ում ձեռքի գործն է: Արտակ Տեր-Գրիգորյանը Թավշյա հեղափոխությունից հետո արտերկրից Հայաստան ներգաղթած քաղաքացիների թվին է պատկանում: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է վերադարձել 2018 թվականի մայիսին: Մեծ ներդրումային ծրագրով ու բազմաթիվ նպատակներով, որոնք սակայն մինչեւ օրս չի կարողանում իրականացնել: Ըստ նրա՝ խոչընդոտում են տեղի քաղաքային իշանությունները: «Սեւանի համար հսկայական ներդրումային ծրագիր էինք բերել, որը տեղի համայնքապետարանի կողմից որեւէ աջակցություն չստացավ, մեզ անգամ չուղղորդեցին, թե որ պատկան մարմններին դիմենք: Ահռելի մեծ սոցծրագիր էինք անելու: Ներդրումային ծրագրով ստեղծվող կազմակերպությունն ամեն տարի 1 միլիոն դոլար էր նվիրաբերելու քաղաքին, բայց դա տապալվեց: Մարզպետարանը, որտեղ գնացել ու տեղեկացրել էի ծրագրի մասին, ոչինչ չարեց, եւ իրենք, եւ Սեւանի քաղաքապետարանը շահագրգռված չեն որեւէ լավ բան անելու: Երեկ մարզպետի մոտ էի, լսեցի, որ անգամ դա չի զեկուցվել իրեն, հանցավոր անգործություն է տիրում»,- ասաց մեր զրուցակիցը: Քաղաքացու համոզմամբ՝ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի «տիրապետության» տակ գտնվող քաղաքում ոչինչ էլ հնարավոր չի լինի անել: Ավելին՝ այստեղ չեն լուծվում անգամ մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված տարրական խնդիրները: Քաղաքի հրապարակից դեպի շուկա գնացող գլխավոր ճանապարհի հետիոտնային անցումի մասին է խոսքը, որտեղ անգամ նորմալ լուսացույց չկա, ինչն էլ վրաերթերի պատճառ է դառնում: Քաղաքացին պատմեց, որ անցումի թերի լինելու պատճառով 2019 թվականին վրաերթի են ենթարկվել վերջինիս կինն ու 10 տարեկան երեխան, կինը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո եւս երկու նման դեպք է գրանցվել այլ անձանց երեխաների հետ: «Բարձարձայնեցի խնդիրը, բայց շարունակվում է չլուծվել: Ոչ մի կերպ չենք կարողնում հասնել հետիոտնային անցման անվտանգությունն ապահովելուն: Ի՞նչ անենք, դա՞ էլ վարչապետի մակարդով լուծել տանք»,- ասաց Արտակը՝ հավելելով քաղաքապետը ոչինչ չի անում, իսկ նրա հասցեին հնչած քննադատությունները անհետեւանք չեն մնում: Ըստ մեր զրուցակցի՝ վերը նշված եւ բազմաթիվ նմանատիպ խնդիրներ տեւական ժամանակ է բարձրաձայնում է ֆեյսբուքյան տեսանյութերի միջոցով, սակայն դրանց ոչ մի արձագանք չի տրվում քաղաքապետի կողմից: Խնդիրների լուծումը հենց նրա տիրույթում են: Բացի դա, Արտակ Տեր-Գրիգորյանը հայտնեց, որ Սեւան քաղաքում ծայրահեղ անառողջ ու վախի մթնոլորտ է սկսել տիրել: Քաղաքացու խոսքով՝ իր խնդիրները բարձրաձայնող  տեսանյութերի տակ անհարկի արտահայտություններ, անգամ որոշ դեպքերում սպառնալիքներ են հնչում: «Ամբողջ քաղաքը խոսում է նրա մասին, որ իրենց կարծիքը արտահայտող անձանց վախեցնում եւ ահաբեկում են, անգամ դա հասնում է նրան, որ մարդիկ ջնջում են սեփական  մեկնաբանությունները, քանի որ վախենում են աշխատանք կորցնել կամ խնդիրներ ունենալ: Վախի մթնոլորտում որոշները ստիպված են լինում լռել անգամ ամենահրատապ հարցերի մասին»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:28 - 17 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 10:00 -16:00Ավան, Բրյուսովի թաղամասի թիվ 63, 64, 65, 66, 67, 71 բնակելի շենքեր, Մխիթարյան միաբանության դպրոց, Դուրյան թաղամասի թիվ 56, 57 բնակելի շենքեր, գ․Առինջ, Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Դավիթաշեն 4-րդ թաղամաս 8 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 18, 20 շենք, Մարգարյան 1-ին նրբ. 5-րդ շենք, Լենինգրադյան 52 շենք, Երվանդ Քոչար 1.3 շենքեր, Վրացյան 79-95 տներ, Ալեք Մանուկյան 8/1 շենք և ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պողոտա 59 գ շենք, Արաբկիր 45 փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Տիգրանյան փ. 11, 13 շենքեր, Ռուբինյանց փ. 1 շենք, Չոլակյան, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Կոտայքի մարզ 10:00 -16:00Զովունի համայնք, Եղվարդ համայնք (մասնակի), Գայի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Իսահակյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Արա-Գեղեցիկ, Պարույր Սևակ փողոցներ, Սաֆարյան, Չարենց, Նար-Դոս, Կոմիտաս, Աբովյան փողոցներ (մասնակի) Գեղարքունիքի մարզ 10:00 – 16:30Մեծ Մասրիկ, Կախակն,Կուտական, Տրետուք գյուղեր, ՛՛Հրանտ Կարապետյան՛՛ հացի արտադրամաս, Մեծ Մասրիկի հեռուստակայան, ՛՛Վիվասել ՄՏՍ՛՛-ի, ՛՛Բիլայն՛՛-ի, ՛՛Յուքում՛՛-ի բջջային կայաններ:
09:43 - 17 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներն են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներն են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` քաղաք Երևան՝ 10:00 -16:00 Ավան՝ Չարենցի թաղամասի 9, 10, 11, 12, 13, 14, 15, Դուրյան թաղամասի 30, Սայաթ-Նովա թաղամասի 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 8/1, 8/2, Բրյուսովի թաղամասի 62, 68, 69, 70, 71 շենքերը, Գ․Հակոբյանի անվան մանկապատանեկան համալիրը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Հովհաննիսյան թաղ․ 26/2 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական 10/1 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 4-րդ զանգված՝ Ա․ Հովհաննիսյան 18 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գյուլիքեխվյան փ. 39 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ա․ Հովհաննիսյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մազմանյան փ. 5, Լենինգրադյան փ. 52, Բաբաջանյան փ. 98/4 շենքերը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 31, Ռայնիսի փ. սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Ավետիսյան փ. 18 շենքեը և սեփական տներ, ինչպես նաև հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 74, 76, 78, 80 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վաղարշյան փ. 10/6 և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 12, 14, 16, 16ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երվանդ Քոչար փ. 1, 3, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանցու փ. 32-73 սեփական տները, Ռուսթավելի փ. 17-41 սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոնդ թաղամասի 34-243 սեփական տները, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղարքունիքի մարզի՝ 10:00 – 11:30 Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամասը մասնակի, ԲԷՑ-ի վարչական շենք, ՛՛Բուսաբույժ Նանա՛՛ կոոպերատիվը, ՝՝Սևան –Նէ՛՛ հյուրանոցը, Իշխան, Գևորգյան Քոլեթ, Տապան ռեստորանները, Ալեքս Գրիգ ՍՊԸ, Սպանդարյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ, Շահումյանի փ., Կ.Բանակի փ. , Շիրազի փ. 10-57, Չարենցի փ. 57-162, Լճափնյա փ. 21-66, Ազնավուրի փ. 2-15 սեփական տները, Գործարանային փ. 6բ շենք, «Համլետ Ասատրյան», «Համլետ Սանեյան», «Մեծեփասար» ԱՁ-ները, թիվ 4 Ավագ դպրոց, «ԷՍ. Քոմպանի» ԱԳԼՃԿ-ն, «Գոլդ Մաստեր ցեմենտ»-ի և ԳՈՒՄՍ բազաները և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ:
09:12 - 16 հունիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 11:00 -17:00 Նորքի 3-րդ միկրոշրջանի Բաղյան 1-ին նրբ․ 3 և 6 շենքերը, ինչպես նաև հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջանի Ա․ Հովհաննիսյան 8, Գյուլիքևխյան 25, Նորքի 9-րդ միկրոշրջանի Վիլնյուսի 57 շենքը, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մազմանյան 5, Լենինգրադյան 52, Բաբաջանյան 98/8, Դավիթաշեն 3-րդ թաղամասի 17, 31, Մազմանյան 5, Լենինգրադյան 52, Բաբաջանյան 98/8, Դավիթաշեն 2-րդ թաղամասի 20/1 մանկապարտեզ, Սունդուկյան 15, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի 10, Երվանդ Քոչար 1, 3, Վրացյան 79-95 տները, Ալեք Մանուկյան 8/1 շենքը և հանրային բաժանորդներ, Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքները մասնակի, Չարենցի 125-153 տները և հանրային բաժանորդներ, Պուշկինի 36, Բագրատունյաց 24ա, Տերյան 19 և հանրային բաժանորդներ։ Գեղարքունիքի մարզ 10:00 – 11:30 ք․Սևան, Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամասը մասնակի, ԲԷՑ-ի վարչական շենք, ՛՛Բուսաբույժ-Նանա՛՛ արտադրական կոոպերատիվ, ՝՝Սևան –Նէ՛՛ հյուրանոց, ՛՛Իշխան՛՛, ՛՛Գևորգյան Քոլեթ՛՛, ՛՛Տապան՛՛ ռեստորաններ, ՛՛Ալեքս Գրիգ՛՛ ՍՊԸ, Սպանդարյան և Իսահակյան փողոցներ, Շահումյանի , Կարմիր Բանակի, Շիրազի 10-57, Չարենցի 57-162, Լճափնյա 21-66, Ազնավուրի 2-15 սեփական տներ, Գործարանային 6 բ շենք, ՛՛Համլետ Ասատրյան՛՛, ՛՛Համլետ Սանեյան՛՛, ՛՛Մեծեփասար՛՛ ԱՁ-ներ, թիվ 4 Ավագ դպրոց, ԷՍ. Քոմպանի ԱԳԼՃԿ, Գոլդ Մաստեր ցեմենտի և ԳՈՒՄՍ բազաներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ:
09:44 - 15 հունիսի, 2020
Երևանի և Գեղաքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երևանի և Գեղաքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝11։00-17:00 Երվանդ Քոչարի փ. 1,3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/1, 3/2 շենքերը, Բելյակովի փ. 3, 5, 9 սեփական տները, Պուշկինի փ. 4, 6, 8, 10 սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքերը մասնակի, Չարենցի փ. 125-153 տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փ․49, 51 շենքերը,Չեխովի փ․6, 8, 8/1, 10, 10Ա շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 39 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջուղայի փ. 4/1 շենքը, Ավան՝ Թումանյան թաղ․ 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դուրյան թաղ․ 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 շենքերը, Չարենցի թաղ․ 16, 17, 28 շենքերը, թիվ 177 դպրոցը, թիվ 5 և 10 մսուր-մանկապարտեզները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաբաջանյան փ. 98/2 շենքը,Սիսակյան փ. 16 շենքը, Արարատյան 2-րդ զանգ՝. 3 շենքը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 15,16 շենքերը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 5 շենքը, Բաշինջաղյան փ. 189 շենքը, Հր.Քոչար փ. 8 շենքը Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 14:00-17:00 Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքերը, Մանթաշյան փ․1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի 1-ին նրբ. 3, 5, 8ա, 9 հասցեները, Գեղարքունիքի մարզում՝10:00-16:00 Մեծ Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք գյուղերը, «Հրանտ Կարապետյան» հացի փուռը, Մեծ Մասրիկի հեռուստակայանը, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» և « Յուքում» ընկերությունների բջջային կայանները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:41 - 13 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Գեղարքունիքի մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Գեղարքունիքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Երվանդ Քոչարի փ. 1,3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/1, 3/2 շենքերը, Բելյակովի փ. 3, 5, 9 սեփական տները, Պուշկինի փ. 4, 6, 8, 10 սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքերը մասնակի, Չարենցի փ. 125-153 տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փ․49, 51 շենքերը, Չեխովի փ․6, 8, 8/1, 10, 10Ա շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 39 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջուղայի փ. 4/1 շենքը, Ավան՝ Թումանյան թաղ․ 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դուրյան թաղ․ 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 շենքերը, Չարենցի թաղ․ 16, 17, 28 շենքերը, թիվ 177 դպրոցը, թիվ 5 և 10 մսուր-մանկապարտեզները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաբաջանյան փ. 98/2 շենքը,Սիսակյան փ. 16 շենքը, Արարատյան 2-րդ զանգ՝. 3 շենքը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 15,16 շենքերը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 5 շենքը, Բաշինջաղյան փ. 189 շենքը, Հր.Քոչար փ. 8 շենքը Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,14:00-17:00 Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքերը, Մանթաշյան փ․1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի 1-ին նրբ. 3, 5, 8ա, 9 հասցեները, Գեղարքունիքի մարզում՝ 10:00-16:00 Մեծ Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք գյուղերը, «Հրանտ Կարապետյան» հացի փուռը, Մեծ Մասրիկի հեռուստակայանը, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» և « Յուքում» ընկերությունների բջջային կայանները:
09:43 - 12 հունիսի, 2020
10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ: Ընդ որում՝ դրանցից 7-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ մարզերի դատախազներին տրված՝ ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի յուրաքանչյուր մարզի կտրվածքով այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման դեպքերի բացահայտման նպատակով կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ քրեական գործերը վերաբերում են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս համայնքների, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերի, Շողական խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի և Վերին Գետաշեն համայնքի նախկին կամ  ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից 2 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, իսկ 8-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը մի քանի տասնյակ անգամ բարձր վարձավճարներով հանձնվել են հանրապետությունում գործող կապի օպերատոր ընկերություններին՝ կապի կայանքներ տեղադրելու և շահագործելու նպատակով: Արդյունքում համայքապատկան հողամասերի օգտագործումից առանձին անձինք ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Վերոնշյալ գործերով մարզի թվարկված համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56.074.199 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18.115.075 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում նրանց կողմից կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցվել են համայնքներին պատճառված վնասները, կամ պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասի մնացած մասը, տրվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Մարզի դատախազության, նախաքննության մարմնի, մարզպետարանի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև համայքների օրինական շահերի վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծելու և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների ու կապի օպերատորների միջև նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մասնավրապես 7 համայնքում արդեն իսկ իրականացվել է նման գործընթաց:  
17:33 - 10 հունիսի, 2020
Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, կա 21 առողջացած: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարաի ֆեյսբուքյան էջից։ Մարզում վարակվածների ընդհանուր թիվը 655 է, մինչ այս պահն ապաքինվել է 381 մարդ, մահացել՝ 8 մարդ։ Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում: Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ եւ Ծովինար համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։
19:28 - 07 հունիսի, 2020