Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,5 միլիոնը, ավելի քան 3,5 միլիոն մարդ բուժվել է, 421 հազարը՝ մահացել |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,5 միլիոնը, ավելի քան 3,5 միլիոն մարդ բուժվել է, 421 հազարը՝ մահացել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 7,5 միլիոն դեպք, մահացել է շուրջ 421 հազար մարդ, ապաքինվել՝ 3 միլիոն 540 հազարը: Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահվան դեպքերի թիվը մոտենում է 114 հազարին: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է կես միլիոնը, երկիրը վարակվածների թվով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում հիվանդությունից մահվան ավելի քիչ դեպքեր են գրանցվել, քան տասնյակ այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանում մահացության ցածր մակարդակը դժվար է բացատրել: Այնուամենայնիվ, Մոսկվան հերքում է վարկածը, թե կորոնավիրուսից մահացության պաշտոնական տվյալները երկրում արհեստականորեն իջեցված են: Թայլանդում հայտնի բուդդայական տաճարի դռները փակել են օտարերկրացիների համար՝ ելնելով Covid -19-ի տարածման մտավախություններից: Բանգկոկի Վաթ Ֆոյի տաճարի գլխավոր դարպասին գրված է. -«Ներկայումս արտասահմանցիների մուտքն արգելված է»: Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ նրանց կթույլատրվի այցելել կորոնավիրուսից ամենաքիչ տուժած ափեր: Ակնկալվում է, որ առաջինը կբացվեն Կարմիր ծովի հանգստի գոտիները: Մարտին Եգիպտոսը փակել է իր օդանավակայանները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է 22 հազար աշխատատեղ կրճատելու մասին` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավիափոխադրումների կտրուկ նվազման պատճառով: Ավիաընկերությունը ճգնաժամից հետո պահանջարկի դանդաղ վերականգնում է կանխատեսում: Ուկրաինայում պաշտոնապես հայտարարվել է անցած օրվա ընթացքում Covid-19-ի 689 նոր դեպքի հաստատման մասին: Առողջապահության նախարարությունում նման թվերը մտահոգիչ են համարում և նշում, որ հնարավոր է վերադարձ որոշ սահմանափակումների: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է՝ համաճարակի տարածումը Աֆրիկայում, որը մինչ օրս ամենաքիչն է տուժել կորոնավիրուսից, նոր թափ է հավաքում:
10:17 - 12 հունիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակի 11 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 458 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 778 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 115 հազար 130 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 775 հազար 184-ի, մահերինը՝ 39 հազար 797-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 358-ը: Շրջանցելով Իսպանիային՝ վարակվածների թվով հաջորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ 290 հազար 143 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 128: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Քիչ տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 360 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Հնդկաստանն է, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 287 հազար 155, մահերինը՝ 8 հազար 107 : Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 763, մահերինը՝ 34 հազար 114: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  208 հազար 823 ընդհանուր, 5 հազար 903  մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 866 է մահերինը՝  8 հազար 844 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 177 հազար 938 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է  8 հազար 506 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 173 հազար 036 է, մահերինը՝ 4 հազար 746:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 11-ով՝ դառնալով 83 հազար 057, որից ապաքինվել է 78 հազար 361-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 827-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 112 հազար 288 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 73 հազար 595, մահերինը՝ 66: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 507 է, մահացածներինը՝ 284: Եգիպտոսում առկա է 38 հազար 284 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1342 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 823-ի, մահացածներինը՝ 275 -ի: Իրաքում գրանցվել 15 հազար 414 վարակվածության, 426՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1388 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 152-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:01 - 11 հունիսի, 2020
Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսության համար այդ բարդ օրերին նվազում է ոչ միայն արտահանումը, այլև՝ ներմուծումը։ Չնայած ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ մի քանի երկրներից ներմուծումը շարունակում է աճել, օրինակ՝ Ռուսաստանից։ Ավելացել է սննդի ու հանքահումքային արտադրանքի ներմուծումը, իսկ մնացած խոշոր ապրանքատեսակները կրճատվել են։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2020թ. հունվար-ապրիլին) Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 1 մլրդ 323 մլն դոլարի ապրանք։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումը կրճատվել է 11.5%-ով։ Այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 692 մլն դոլար՝ նվազելով 8.1%-ով։ Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Եվ ի տարբերություն մյուս խոշոր ուղղությունների, Ռուսաստանից ներմուծումը շարունակել է աճել։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված ապրանքների 34.9%-ը ռուսական ծագման են։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 462 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 8.1%-ով։  Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում մյուս ամենամեծ կշիռ ունեցող երկիրը Չինաստանն է։ Հունվար-ապրիլին Չինաստանի կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 14.2% է։ Բացարձակ թվով այն կազմել է մոտ 188 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 16.4%-ով։ Մյուս երկրներն անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում։ Չինաստանին հաջորդում են Իրանը (5.5%  տեսակարար կշռով) և Թուրքիան (4.7%-ով)։  Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ Թվարկվածներից աճել է միայն Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելառուսից կատարվող ներմուծումը։ Իսկ մնացած երկրների գծով անկում է գրանցվել։  Ներմուծման ծավալներն ու դրանց համեմատությունը 2019 թվականի հունվար-ապրիլի հետ, մանրամասն կարող եք տեսնել գրաֆիկում։      Հայաստանի ներմուծման կառուցվածքն, ի տարբերություն արտահանման, դիվերսիֆիկացված է։ Եթե արտահանվող ապրանքների մոտ 80%-ը զբաղեցնում են միայն չորս ապրանքախմբեր, ապա ներմուծման կազմում նման բարձր կենտրոնացվածություն չկա։ Ինչպես գրել ենք մեր նախորդ նյութում, Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներն են հանքահումքը, պատրաստի սննդի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, դրանցից պատրաստված իրերը։ Իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում առավել մեծ կշիռ ունեն հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը (այստեղ ներառված է նաև դեղորայքը), պատրաստի սննդի արտադարանքը, մանածագործական իրերը և այլն։ 2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 261 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով ավելացել է։ Ավելացել է նաև պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը։ Աճը կազմել է 20.7%՝ հասնելով 119 մլն դոլարի։ Նույն ընթացքում ներմուծվել են 217 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է 10.9%-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:35 - 10 հունիսի, 2020
COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 485 հազարից, մահերինը՝ 6 հազար 100- ից ավելի է |armenpress.am|

COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 485 հազարից, մահերինը՝ 6 հազար 100- ից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 226 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 409 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 559 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 951 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 106 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 485 հազար 253 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6 հազար 142-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 267 հազար 652, մահերինը՝ 7 հազար 481: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 240 է մահերինը՝  8 հազար 801 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 175 հազար 927 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 425 մարդ: Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 043 է, որից ապաքինվել է 78 հազար 351-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 818-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 71 հազար 879, մահերինը՝ 62: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 904 է, մահացածներինը՝ 283: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 33 հազար 140-ի, մահացածներինը՝ 273 -ի: Իրաքում գրանցվել 14 հազար 268 վարակվածության, 392՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1368 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:23 - 09 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 408 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 536 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 493 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 055 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: (Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 476 հազար 658 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 971-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 287 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 266 հազար 598, մահերինը՝ 7 հազար 473: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  186 հազար 205 է մահերինը՝  8 հազար 783 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 173 հազար 832 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 351 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 171 հազար 121 է, մահերինը՝ 4 հազար 711:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 812-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 105 հազար 283 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 70 հազար 158, մահերինը՝ 57: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 39 հազար 376 է, մահացածներինը՝ 281: Եգիպտոսում առկա է 35 հազար 444 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1271 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 32 հազար 510-ի, մահացածներինը՝ 269 -ի: Իրաքում գրանցվել 13 հազար 481 վարակվածության, 370՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1350 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 144-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:59 - 09 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 859-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258 հազար 090, մահերինը՝ 7 հազար 207: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  185 հազար 869 է մահերինը՝  8 հազար 776 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 281 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 հազար 132 է, մահերինը՝ 4 հազար 692:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 101 հազար 914 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 790, մահերինը՝ 54: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 38 հազար 808 է, մահացածներինը՝ 276: Եգիպտոսում առկա է 34 հազար 079 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1237 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 31 հազար 848 -ի, մահացածներինը՝ 264 -ի: Իրաքում գրանցվել 12 հազար 366 վարակվածության, 346՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1331 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 141-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 08 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 702 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 393 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 252 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 924 հազար 051 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 110 հազար 173 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 615 հազար 870-ի, մահերինը՝ 34 հազար 039-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 740 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 133: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 281 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 904: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 013, մահերինը՝ 33 հազար 689: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 226  հազար 770  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 363 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 923 ընդհանուր, 8 հազար 736 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 183 հազար 198 է, մահերինը՝ 5 հազար 031:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 167 հազար 410-ի, մահացածներինը՝ 4 հազար 630-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 027 է, որից ապաքինվել է 78 հազար 327-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 93 հազար 157 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Վարակվածների ընդհանուր թվով չնչին տարբերությամբ հաջորդում է Եգիպտոսը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 767 է, մահացել է 1126 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 840 վարակվածության, 271՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1306 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 28: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 124-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:07 - 05 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 192 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 902 հազար 779 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 159 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 017-ի, մահերինը՝ 32 հազար 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 217  հազար 967  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 093 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 470 ընդհանուր, 8 հազար 701 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:16 - 04 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 171 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 901 հազար 783 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 142 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 584 հազար 562-ի, մահերինը՝ 32 հազար 568-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 432 հազար 277 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 215-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 216  հազար 919  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 088 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 425 ընդհանուր, 8 հազար 699 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 012 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 800-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 62 հազար 160, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 36 հազար 359 է, մահացածներինը՝ 270: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 359 -ի, մահացածներինը՝ 230 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:17 - 04 հունիսի, 2020
Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Կեցյանը նաև նշել է, որ համավարակի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին: «Անհանգստությամբ տեղեկացա, որ Ձեզ և ձեր ընտանիքի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն: Այս առնչությամբ հայտնում եմ Ձեզ իմ անկեղծ զորակցությունը: Մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ու մտերիմներին շուտափույթ ապաքինում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում հասնեն հետագա հաջողությունների՝ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդներին»,- նշել է Կեցյանը: ՉԺՀ Պետխորհրդի վարչապետն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի բռնկման պահից ի վեր Չինաստանն ու Հայաստանն ամուր սատարում են միմյանց, ինչն ամբողջությամբ արտացոլում է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև խորը բարեկամությունը: «Վստահ եմ նրանում, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն անպայման հաղթանակի կհասնեն համաճարակի նկատմամբ: Չինական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետի ուղերձում:
12:08 - 03 հունիսի, 2020
COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 286 հազար 718 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 276 հազար 332 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 045: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 197, մահերինը՝ 33 հազար 475: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային ու Ֆրանսիային: Հնդկաստանում առկա է 198 հազար 706 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 608 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 189 հազար 220 է, մահացածներինը՝ 28 հազար 833: Գերմանիայում 183 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 618 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Պերուն է, որը եզրափակում է երկրների տասնյակը: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 170 հազար 039 է, մահերինը՝ 4 հազար 634:  Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 164 հազար 769-ի, մահացածներինը՝ 4 հազար 563-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 154 հազար 445 է, մահերինը՝ 7 հազար 878: Իրանին վարակվածների թվով հաջորդում են Չիլին` 105 հազար 159, Մեքսիկան՝ 93 հազար 435, Կանադան՝ 91 հազար 705,  Սաուդիան Արաբիան 87 հազար 142 ընդհանուր դեպքով: Սաուդիան Արաբիան արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատար է: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Այստեղ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 315-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական մյուս երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 58 հազար 433, մահերինը՝ 40: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 35 հազար 192 է, մահացածներինը՝ 266: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 27 հազար 762 -ի, մահացածներինը՝ 220 -ի: Եգիպտոսում 26 հազար 384 հաստատված դեպք կա, մահացել է 1005 մարդ: Իրաքում գրանցվել է 6 հազար 868 վարակվածության, 215՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1233 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 5 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:22 - 02 հունիսի, 2020
Հունիսի 1-ից սովորական անձնագրեր ունեցող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ԱԳՆ

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր ունեցող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ԱԳՆ

Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:
12:44 - 30 մայիսի, 2020
COVID-19. Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 909 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 362 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 583 հազար 004 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 768 հազար 461 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 103 հազար 330 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 438 հազար 812-ի, մահերինը՝ 26 հազար 764-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 379 հազար 051 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 142-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 284 հազար 986 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 119: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 269 հազար 127 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 837: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 231 հազար 732, մահերինը՝ 33 հազար 142: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186  հազար 238 է, մահացածներինը՝ 28 հազար 662: Գերմանիայում 182 հազար 452 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 570 մարդ: Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Թուրքիային՝ հայտնվելով 9-րդ տեղում: Այստեղ հաստատվել է վարակի 165 հազար 799 դեպք, մահացել է 4 հազար 711 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 160 հազար 979-ի, մահացածներինը՝ 4 հազար 461-ի: Իրանում հաստատված դեպքերի թիվը  143 հազար 849 է: Մահերի թիվը կազմում է 7 հազար 627:    Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 141 հազար 779, Կանադան՝ 88 հազար 512 ընդհանուր դեպքով: Կանադային հաջորդում է Չիլին, որը շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Չիլիում ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 943 է: Վարակվածների ընդհանուր թվով 15-րդ տեղում հայտնված Չինաստանում այս անգամ ևս վարակի նոր դեպք չի գրանցվել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 995 է, որից ապաքինվել է 78 հազար 291-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 738-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 50 հազար 914, մահերինը՝ 33: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 32 հազար 532 է, մահացածներինը՝ 258: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 24 հազար 112-ի, մահացածներինը՝ 185-ի: Եգիպտոսում 20 հազար 793 հաստատված դեպք կա, մահացել է 845 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 457 վարակվածության, 179 մահվան դեպք: Լիբանանում կա 1168 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
11:29 - 29 մայիսի, 2020
Չինաստանի խորհրդարանն ընդունեց Հոնկոնգին վերաբերող վիճահարույց օրինագիծը |azatutyun.am|

Չինաստանի խորհրդարանն ընդունեց Հոնկոնգին վերաբերող վիճահարույց օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի օրենսդիր մարմինը հաստատեց վիճահարույց օրինագիծը, որը թույլ կտա երկրի հատուկ ծառայություններին ռազմակայաններ, հենակետեր տեղակայել ինքնավարության որոշակի աստիճան ունեցող Հոնկոնգում: Պեկինի այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Չինաստանին մաս կազմող ինքնավար քաղաքում, որտեղ օրեր շարունակ ցույցերը չեն մարում: Ակտիվիստները պնդում են, որ Չինաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը: Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ դրանից հետո, անհայտ է։
15:15 - 28 մայիսի, 2020
Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը |ampop.am|

Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը |ampop.am|

ampop.am: Չինական Ուհան քաղաքում միանման գանգատներով պացիենտների օր օրի աճող թիվը բժիշկներին ահազանգեց վարակի նոր տեսակի ծագման մասին։ Վարակիչ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար, նախ և առաջ, վարակվածների մոտավոր թիվը պարզել էր պետք։ Ինչպես վարակիչ այլ հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս համաճարակային պատկերը ստանալուն օգնում է թեստավորումը։ Ախտորոշիչ թեստերի արտադրությունը Չինաստանում մեկնարկեց այն բանից հետո, երբ Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտը պարզեց նոր կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը։ Չինաստանում և Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածմանը զուգահեռ՝ մեծացավ նաև թեստերի պահանջարկը։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Ավստրալիան, որոնք ունեին տեղում թեստերի արտադրություն կազմակերպելու հնարավորություն, արտադրեցին։ Բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, COVID-19-ի ախտորոշիչ թեստեր առայժմ ձեռք են բերում այլ երկրներից։ Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար թեստերի առաջին խմբաքանակը ձեռք բերելու մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր հունվարի 31-ին։ Խոստացված խմբաքանակը՝ 200 հատ թեստ, փետրվարի սկզբին արդեն Հայաստանում էր։ Թեստավորվողների շրջանակը փետրվար-մարտին խիստ սահմանափակ էր։ Թեստավորվելու համար անձը պետք է բավարարել հետևյալ երեք պայմաններից առնվազն մեկին. ժամանած լիներ համաճարակաբանական առումով լարված երկրից, շփված լիներ հաստատված դեպքի հետ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ, ունենար կլինիկական ախտանիշեր՝ ջերմություն, հազ, շնչառության դժվարացում։ Հայաստանում թեստավորում անվճար հիմունքներով մինչ այժմ կատարվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և մարզերում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից՝ բժշկական ցուցումով։ Ապրիլի առաջին կեսին, երբ ավելացան թե´ձեռքբերված թեստերի քանակը, թե´ թեստավորման տեխնիկական հնարավորությունները, ընդլայնվեց նաև թեստավորվողների շրջանակը։ Առկա խմբերին ավելացան` կասկածելի դեպքերի հետ շփում ունեցած բուժաշխատողները,թոքաբորբ ախտորոշումով բոլոր հիվանդները,հղիները,այն ծննդկանների երեխաները, ովքեր ծննդաբերելուց առաջ սուր շնչառական վարակ են ունեցել։ Թեստերի պաշարները Հայաստանում Ապրիլի վերջից՝ Հայաստանում օրական արվում է ավելի քան 1000 թեստ։  Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն, մայիսի 19-ի դրությամբ ԱՆ պահեստներից մեկում եղել է ավելի քան 6800 թեստ, իսկ մեկ այլ պահեստում մայիսի 20-ի դրությամբ՝ մոտ 41 հազար թեստ՝ լեհական, ռուսական և չինական արտադրության։ Նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորաշման համար աշխարհում լայնորեն կիրառվում են ՊՇՌ թեստերը։ Սա ախտորոշման մինչև այժմ հայտնի ամենամատչելի ու հուսալի մեթոդն է։ ՊՇՌ մեթոդով հնարավոր է մեծ ճշգրտությամբ ախտորոշել ինֆեկցիոն հիվանդությունները, այդ թվում՝ նոր կորոնավիրուսային հիվանդությունը՝ դեռևս ինկուբացիոն շրջանում։ COVID-19-ի ախտորոշման համար օգտագործվում են նաև սերոլոգիական թեստերը։ Հարևան Իրանում արտադրվում է թեստերի այս տեսակը, որը նաև արտահանվում է։ Սերոլոգիական ախտորոշման մեթոդով հնարավոր է որոշել՝ մարդը նախկինում հիվանդացած եղել է, թե՝ ոչ։ Ախտորոշման այս մեթոդը բացի հարևան երկրից, կիրառել են Չինաստանը, Սինգապուրը և այլն։ Տեղական թեստերը՝ այլընտրանքային տարբերակ Չինական ծագման բժշկական պարագաների շուրջ ինտրիգները կորոնավիրուսի ֆոնին ակտիվացել են։ Չինաստանից ձեռք բերված պարագաների ու սարքավորումների որակի հանդեպ անվստահություն են հայտնել Նիդեռլանդները, Իսպանիան, Թուրքիան և այլ երկրներ։ Եվրոպական մի շարք երկրներ էլ հրաժարվել են չինական ապրանքներից։ Այդուհանդերձ, Չինաստանը շարունակում է մնալ կորոնավիրուսից տուժած երկրներին բժշկական նշանակության պարագաներ մատակարարող հիմնական երկրներից մեկը։ Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Հայաստանը ևս անհրաժեշտ բժշկական պարագաների մի մասը ձեռք է բերում Չինաստանից։ Զուգահեռ փորձ է արվում տեղում կազմակերպել անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների, ակնոցների, բժշկական արտահագուստի արտադրություն։ Շարունակությունը՝ ampop.am-ում
12:58 - 28 մայիսի, 2020
COVID-19. աշխարհում մահերի թիվը 350 հազարից ավելի է. 100 հազարը՝ ԱՄՆ-ում |armenpress.am|

COVID-19. աշխարհում մահերի թիվը 350 հազարից ավելի է. 100 հազարը՝ ԱՄՆ-ում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 352 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 430 հազար 788 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 725 հազար 275 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 100 հազար 572 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 394 հազար 507-ի, մահերինը՝ 24 հազար 593-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 362 հազար 342 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 807-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 283 հազար 339 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 117: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 265 հազար 227 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 37 հազար 048: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 555, մահերինը՝ 32 հազար 955: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը մոտ է 183 հազարին, մահացածներինը՝ 28 հազար 530: Գերմանիայում 181 հազար 288 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 498 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 158 հազար 762-ի, մահացածներինը՝ 4 հազար 397-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 151 հազար 876-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 346 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 139 հազար 511 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 508:     Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 129 հազար 751 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 86 հազար 647 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 993 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 1 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 732-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 47 հազար 207, մահերինը՝ 28: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 31 հազար 086 է, մահացածներինը՝ 253: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 22 հազար 575-ի, մահացածներինը՝ 172-ի: Եգիպտոսում 18 հազար 756 հաստատված դեպք կա, մահացել է 797 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 848 վարակվածության, 169 մահվան դեպք: Լիբանանում կա 1140 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 121-ի: Մահացել է 4 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:59 - 27 մայիսի, 2020