Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ: Ինչպես տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած՝ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։ «Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կատարվել է փոքրահասակների համար նախատեսված հումքի, ապրանքի, աշխատանքի կամ ծառայության կապակցությամբ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։ Արտաշատ քաղաքի 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Հիվանադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:48 - 19 մայիսի, 2023
ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը
 |armeniasputnik.am|

ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ Հայաստանի նպատակը շարունակում է մնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ «Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»,– ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` այս բանակցությունները հնարավորություն են ևս մեկ անգամ խոսելու ցավոտ թեմաների մասին։ «Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար ականատես ենք դառնում Ադրբեջանի կողմից էսկալացիաների, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումների։ Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք հիմա չենք կարող նման արձանագրում անել»,– ընդգծեց Միրզոյանը։ Նշենք, որ այս հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հավելենք, որ քիչ հետո սկսվելու է Միրզոյան–Լավրով–Բայրամով եռակողմ հանդիպումը։
14:04 - 19 մայիսի, 2023
ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող Իսպանիայի նախագահությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:  Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերները:  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հրամայականը:
21:27 - 17 մայիսի, 2023
Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում են: Նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման նպատակով միջազգային կառույցների կողմից շարունակական հասցեական հայտարարությունների և գործնական քայլերի կարևորությունը:
18:26 - 17 մայիսի, 2023
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: «Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը»,- նշում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
10:36 - 17 մայիսի, 2023
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: «Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
16:12 - 13 մայիսի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: 
10:12 - 12 մայիսի, 2023
Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը: Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է: «Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին:
09:15 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանի սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացը․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացը․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել «հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին»: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:  «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 
22:00 - 11 մայիսի, 2023
ԱԳ նախարարը Հելեն Սանդ Անդերսենի հետ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել

ԱԳ նախարարը Հելեն Սանդ Անդերսենի հետ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:   Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարևորությունը: Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:
19:50 - 10 մայիսի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
19:30 - 10 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս  հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցություններ են անցկացրել նաև Վաշինգտոնում։
15:45 - 10 մայիսի, 2023
Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը
 |civilnet.am|

Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը |civilnet.am|

civilnet.am: Այսօր՝ մայիսի 4-ին, Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը։ Պետդեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրը բանակցություններին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:58 - 04 մայիսի, 2023