ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Այսօր ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարվել։ Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել նիստի ընթացքում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը։ Այսպիսով, news.am-ը գրել է, թե իբր, Յենչայի խոսքով  «ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով»։ Նույն բովանդակությամբ հրապակում է արել նաև lurer.com-ը։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալը, սակայն, խոսել է ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելության մասին։ «Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ»,- նշել է նա իր ելությում (տեսանյութի երկրորդ ելույթը)։ Այսպիսով, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքը սխալ է ներկայացվել՝ տպավորություն ստեղծելով, թե ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան։
21:07 - 15 սեպտեմբերի, 2022
Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ընթացող կատաղի մարտերը դեռ թարմ են մեր հիշողություններում։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ  նիստում նշել է Հնդկաստանի ներկայացուցիչը։ «Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար։ Մեր հետևողական պնդումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիության ​​և երկխոսության միջոցով, և որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ  ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք երկու կողմերին գնալ դիվանագիտական ​​ուղով՝ հասնելու խնդրի  տևական և խաղաղ լուծմանը»,- հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։
20:30 - 15 սեպտեմբերի, 2022
Խիստ մտահոգված ենք Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

 |factor.am|

Խիստ մտահոգված ենք Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը  հայտարարեց, որ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։ «Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողություններով, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն իրենց իրավունքները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, ինչը վերաբերվում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։ Հա նշեց, որ ԱՄՆ-ը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը և կոչ է անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել։ «Պետք է ապահովել երկու կողմից ուժերի դուրսբերումը։ Պետք է անհապաղ վերադառնալ բանակցությունների, որը կհանգեցնի հակամարտության երկարատև լուծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ ԱՄՆ-ը վճռականորեն ասում է, որ չկա հակամարտության ռազմական լուծում։ Մենք կոչ ենք անում վերականգնել ուղիղ հաղորդակցությունը դիվանագիտական ու ռազմական ուղիների»,- նշեց Միլսը։ Նա նաև անդրադարձավ ԱՄՆ ջանքերին։ «Պետքարտուղար Բլիքենը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ ու ափսոսանք հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ։ Կովկասյան հարցերով հատուկ ներկայացուցիչն այնտեղ է և հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում նպաստել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ-ի և գործընկերների հետ համակարգմամբ՝ հասնելու երկարատև խաղաղության՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա»,- եզրափակեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:24 - 15 սեպտեմբերի, 2022
Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման առնչությամբ։ «Սեպտեմբերի 12-ին երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաղորդեցին իրենց միջազգային սահմանին ծանր մարտերի մասին։ Հաղորդագրությունների համաձայն ծանր հրետանային միջոցներ և տարբեր տրամաչափի զինատեսակներ են օգտագործվել։ Երեկ երեկոյան հայտարարվեց, որ տեղական ժամանակով ժամը ութից հաստատվել է հրադադար։ Մենք ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Մինչդեռ Հայաստանը այս իրադարձություններն անվանեց կանխամտածված հարձակում, Ադրբեջանը հակադարձեց՝ անվանելով այն պատասխան Հայաստանի սադրանքներին։ Երկու կողմերն էլ դիմել են գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին արձանագրելով 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտում։ ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ հաստատել այս հաղորդումների մանրամասները», - ասել է Յենչան՝ նշելով, որ խորապես մտահոգված են «այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ»։ Նրա խոսքով՝  կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ այս էսկալացիան նաև ընդգծում է «կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահամանզատման և սահմանագծման գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը»։ «Կոչ ենք անում կողմերին օգտվել այդ կարևոր մեխանիզմից` որպես սկզբունքային կարևոր քայլ` սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ընդգծում է տարածաշրջանում և դրանից դուրս բոլոր դերակատարների կառուցողական քայլերի և  կողմերի վրա կարգավորման ուղղությամբ աշխատելու համար ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ», - նշել է նա։ Յենչայի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, և ոչ մի ջանք չխնայի ներկայիս լարվածությունը թուլացնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում նրանց օգնելու համար։
19:55 - 15 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում
|armenpress.am|

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը անհապաղ հրադադարի և բանակցություններին վերադառնալու կոչ է անում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հատուկ ներկայացուցչը հայտարարություն է տարածել: «Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու երկրները պետք է վերադառնան դեպի կառուցողական երկխոսության ուղի՝ խաղաղության համապարփակ պայմանագիրը ավարտին հասցնելու համար: Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից», - հայտարարել է Պոնսը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի սեպտեմբերի 13-ի  
19:47 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից․ Չինաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից․ Չինաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ ներկայացրած դիմումը։ Քննարկման ընթացքում ունեցած ելույթում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Պեկինն անհանգստացած է վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ։ Նրա խոսքով՝ խաղաղությունը բխում է երկու երկրների շահերից։ «ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից։ Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում»,- ասել է չինացի պաշտոնյան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը կարևոր է ամբողջ տարածաշրջանի կայունության համար։  Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:42 - 15 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
 |news.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը |news.am|

news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կրկին կքննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ասված է կազմակերպության այսօրվա նիստի օրակարգում։ Քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի կապակցությամբ։ Նախօրեին հարցը ներառվել էր նաեւ նիստերի օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ֆրանսիայի նախագահության խնդրանքով։ Խորհրդակցություններն անցել են փակ դռների հետեւում։ Ավելի ուշ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո իրենք կողմ են արտահայտվել Բաքվի եւ Երեւանի միջեւ վաղաժամ զինադադարին եւ իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որպեսզի մամուլի այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ 2020 եւ 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար, հրադադարի պարտավորություններ եւ մի շարք նախագծեր են պարունակում։  
09:34 - 15 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

 |armenpress.am|

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին, պատրաստվում է Խորհրդի հայտարարությունը «տարրեր մամոլւի համար» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Բոլորը միակամ կողմ են արտահայտվել շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար»,փորձագետներն աշխատում են դրա վրա»,- ասել է նա։ Նա հավելել է, որ Մեոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։
23:28 - 14 սեպտեմբերի, 2022
«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
 |hetq.am|

«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև |hetq.am|

hetq.am: Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9։00-ից ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունն ընդունի նրանց ու լսի իրենց պահանջը։  Ակցիայի մասնակից Էդուարդ Պողոսյանը նշեց, որ իրենց բողոքը հիմանակնում ՄԱԿ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու ու լռելու պատճառով է։ Գրասենյակից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել 3 ներկայացուցի ու լսել նրանց պահանջը։ «Այսօրվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը լինելու է բացառապես Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիայի մասին, մեր ակնկալիքները չբավարարվեց նրանով, որ մենք կարծում էինք, որ այսօրվա նիստը լինելու է սանկցիաների կիրառման մասին, բայց այն լինելու է զուտ փաստերի ներկայացման ու քննարկման մասին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից դուրս գալով՝ նշեց ցույցի մասնակից Արմինե Մելքոնյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:28 - 14 սեպտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։ Մարուքյանը նաև անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին դիմելու հարցերին։  «ՀԱՊԿ հիմնադիր, լիդեր երկիրը Ռուսաստանն է։ Մենք երկկողմ ունենք պայմանագիր փոխօգնության, և այդ երկկողմ մակարդակում դիմումը ներկայացված է։ Բայց քանի որ նաև բազմակողմն էլ կա, այդտեղ էլ է ներկայացրած։ Բայց ՀԱՊԿ-ում դոմինանտը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ դոմինանտ երկիրն էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»,- նշել է նա։  Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի, լույս 13 գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ, այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։  Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Իսկ Ֆրանսիան հայտնել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ 
11:04 - 14 սեպտեմբերի, 2022
Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:   Հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»: Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է:  Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին  համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները: «Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը:  Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
22:00 - 13 սեպտեմբերի, 2022
Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ Այս մասին, ինչպես reuters-ը, հայտնել են նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:07 - 13 սեպտեմբերի, 2022