«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս․ Լենա Նազարյան |armenpress.am|

Խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս․ Լենա Նազարյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիների և զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ տեսնում է, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Լենա Նազարյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակաբար մերժում է հանդիպելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու վերաբերյալ Կառավարության առաջարկները։ «Իրականում, կարծում եմ, շատ բան չի էլ կորցնում, որովհետև ամեն ինչ ժամանակի ընթացքում ասվել է և հիմա էլ ասվում է բավականին բաց և հրապարակային։ Կարծում եմ՝ իրենց էլ պետք է ճիշտ հասկանալ։ Հո չե՞ն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ։ Իսկ այսպես, իբր, անիրազեկ են, հետևաբար անպատասխանատու։ Շատ հարմար կարգավիճակ են ընտրել իրենց համար։ Սա պսևդո ընդդիմության կարգավիճակ է, և երևի պետք է իրենց ընդունենք այդպիսին»,- ասաց Նազարյանը։ Պատգամավորի համար, սակայն, զարմանալի է քաղաքացիական հանրության կեցվածքը. «Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ընդգծեց Նազարյանը։ Պատգամավորը չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։ «Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակեց Նազարյանը։
11:53 - 14 ապրիլի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ին դուրս է եկել համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից. Փաշինյան


 |armenpress.am|

ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ին դուրս է եկել համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ԼՂ կարգավիճակի հարցն ըստ էության 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի, թե ի՞նչ է եղել բանակցային գործընթացում 2016-ին: «1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝  իր սեղանին որպես բանակցային թղթի վերնագիրն է  եղել “О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования” (Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին):  «Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը վերը նշվածն էր: Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան…: Հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես , այնպես կլուծեին. լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց վարչապետը: Անդրադառնալով համանախագահների դերակատարմանը՝ նա ասաց. «Նրանք վերցնում են գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ: Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ: Բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր: Այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակին»,-ասաց վարչապետը: Անդրադառնալով 2016 թվականի իրադարձությունների կարճ նկարագրությանը՝ նա ասաց.  «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որ իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը, բնականաբար, մերժում է: Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում Ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»:  Փաշինյանը հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը: «Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա ի նկատի ուներ մեծ հավանականությամբ: Այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, հարցը դուրս է եկել, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի: Բայց միջազգային  հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Եվ, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա»,-ասաց վարչապետը՝ հավելով, որ կա Մադրիդյան սկզբունքներում ևս: Փաշինյանի խոսքով՝ սակայն չի եղել անգամ տարբերակ, որ նույնիսկ անընդունելի է եղել հայկական կողմի համար, ընդունելի լիներ Ադրբեջանի համար: Անդրադառնալով  իշխանությանն ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան՝ Փաշինյանն ասաց: «Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ինչպե՞ս եղավ, որ թակարդի մեջ ընկանք. Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես»,-ասաց նա: Անդրադառնալով հարցերին, թե արդյոք կարո՞ղ էին կանխել պատերազմը՝ նա պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի: Նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»: Փաշինյանի խոսքով՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արձանագրված ոչ բոլոր բացթողումներն է կառավարությունն ուսումնասիրել: Նա ընդգծեց` 2018թ-ի իշխանափոխությունից հետո զինված ուժերում իր քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չի նշանակել: «Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի՝ Դավիթ Տոնոյանին, հեղ.): Մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում, բանակը մի ուրիշ ընտանիք է, ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով` 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր: «Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել: Ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է»,- ասաց նա: Հնարավոր լայնամասշտաբ զարգացումներին դիմակայելու համար արվող գործողությունները Նիկոլ Փաշինյանը բավարար չի գնահատում: «Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այս ամենի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել»,-ասաց նա:
14:30 - 13 ապրիլի, 2022
Վարչապետը հնարավոր լայնամասշտաբ պատերազմին դիմակայելու դեմ քայլերը բավարար չի գնահատում |armenpress.am|

Վարչապետը հնարավոր լայնամասշտաբ պատերազմին դիմակայելու դեմ քայլերը բավարար չի գնահատում |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Ազարյանի հարցին, թե արդյոք անհրաժեշտ մակարդակով են ուսումնասիրվել պատերազմի ժամանակ բացթողումները, որոշ տեղերում սխալները և արդյոք անհրաժեշտ մակարդակով են պատրաստվում հավանական լայնածավալ պատերազմին։ «Իհարկե, չենք ուսումնասիրել ամբողջությամբ»,- ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ երբ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ, իրենց քաղաքական թիմի մոտեցումը հետևյալն էր՝ բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չնշանակել: «Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (Դավիթ Տոնոյան- խմբ.)։  Մեր քաղաքական թիմից ոչ մեկի չենք նշանակել պաշտպանության նախարարարությունում, բանակում, որովհետև մտածել ենք, որ բանակը, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել՝ հասկանալով, որ վտանգ կա, ամեն պահի կարող է էսկալացիա լինել և այս գիտակցմամբ մենք դա չենք արել»,-ասաց վարչապետը: Նա հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր: «Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք գնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել:  Այս ամենը համակարգային խոցեր են, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք ինչն ինչոց է»,-նշեց վարչապետը: Փաշինյանն ասաց, թե այն գործողությունները, որ արվում են հնարավոր լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար, բավարար չի գնահատում: «Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այն, ինչ պետք է անենք և այն բարեփոխումները, որ մենք պետք է իրականացնենք, շատ դժվար ճանապարհ է, բայց նաև պետք է հասկանանք, որ այնտեղ ունենք որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սահմանափակումները հաղթահարվեն։ Այս է պատճառը, որ որոշում եմ կայացրել, որ Պաշտպանության նախարար պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել։ Բայց վստահ էլ չեմ, որ հենց իսկզբանե էր պետք դա անել»,-ասաց վարչապետ Փաշինյանը:
13:49 - 13 ապրիլի, 2022
Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

 |armenpress.am|

Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրները և որդիները: Նախագիծը ներկայացրեց հեղինակը, ում խոսքով առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, համաձայն որոնց զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության: Սարգսյանի խոսքով`«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլխավոր շտաբ: «Ես այդ առաջարկին դեմ եմ եղել, այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն»,-ասաց նա: Սարգսյանը նշեց, որ մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով: Այս առաջարկը ևս հանձնաժողովի հավանությանը չի արժանացել: Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել ԱԺ քառօրյա նիստերին և կմեկնի ՀՀ սահմանամերձ գյուղեր ու Արցախ։ Ավելի վաղ, Սարգսյանը նշել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:  
16:18 - 12 ապրիլի, 2022
Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |armenpress.am|

Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով  խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Գևորգ Պապոյանը: Նա հիշեցրեց՝ կառավարության նպատակներից է շարունակաբար և հետևողականորեն պայքարել խաղամոլության դեմ: «Նախագծի հիմնական թիրախը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց միևնույն ժամանակ խաղաղամոլություն ունեն, որի հետևանքով նրանց և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը շարունակաբար էլ ավելի է վատանում: Նախագծով որոշակի սահմանափակումներ են իրականացնում»,-ասաց Պապոյանը: Ներկայում Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով և անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով: «Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետև 6 ամիս հետո դուրս կգա նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը: Եվ մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը: Այսինքն` օրենքն ընդունելուց հետո  բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից»,-ասաց պատգամավորը: Պապոյանը նկատեց, որ այսօր մի շարք քաղաքացիներ բանկային հաշիվներ չունեն և չեն էլ ուզում ունենալ: Պատգամավորը նշեց, որ հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում: Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում էականորեն սահմանափակում են քաղաքացիների անարգել, հեշտ խաղալու հնարավորությունները: Պատգամավորը կոչ է անում այդ գումարները ծախսել ընտանիքների սոցիալական բարեկեցության, կրթության և այլ հարցերի ուղղությամբ: Ըստ նրա՝ խաղադրույքների շրջանառությունն անընդհատ փոխվում է: «Եթե մի քանի ամիս առաջ մեկ այլ օրենքի քննարկման ժամանակ այստեղ ասում էինք, որ Հանրապետությունում շրջանառվող խաղադրույքների գումարը 3.2 տրլն դրամ է, ապա մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով դարձել է 3.9 տրլն դրամ»,-ասաց պատգամավորը: ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանն էլ հավելեց՝ այս պահին այդ աղետը կանխելու բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործեն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ են «ապառիկ» խաղադրույքն  արգելել, երբ երիտասարդները, պատանիները խաղադրույք են կատարում՝ հետո վճարելու պայմանով, ինչը հաճախ բերում է ողբերգության, տներ են վաճառում անգամ: Պապոյանն էլ ասաց, որ օրենքի նախագիծը էականորեն կսահմանափակի նաև նման իրավիճակների ի հայտ գալը: «Բուքմեյքերական հաշիվ ունենալու համար չափահաս լինելը պարտադիր է, բանկային հաշիվ ունենալու  համար ևս կա տարիքային շեմ: Հետևաբար, անչափահասների մասնակցությունը հնարավոր չի լինում»,-ասաց պատգամավորը:
13:19 - 12 ապրիլի, 2022
Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել |armenpress.am|

Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Արցախում և Հայաստանում հանդիպելու են  ժողովրդի հետ, Արցախում՝ նաև քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն և Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելուն: «Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ  մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝ Արցախում և Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Ժողովրդի հետ հանդիպում, աշխատանք, անվտանգային հարցերի բարձրացում, Արցախում նաև, հավանաբար, տեղի կունենան խորհրդարանական լսումներ Արցախի թեմայով, կհանդիպենք Արցախի քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ միասին իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Սաղաթելյանը: Ըստ նրա՝ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, իսկ իրենք գնում են այդ ճանապարհով: «Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք Արցախի հիմնախնդրի վրա, սա  Հայաստանի անվտանգությունն է և մեր գլխավոր հարցն այսօր»,-նշեց պատգամավորը: Անդրադառնալով իշխանական պատգամավորների արձագանքին  ընդդիմադիրների կողմից խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշը դնելու վերաբերյալ՝ Սաղաթելյանն ասաց, որ դա ձևական ակցիա չէ, շատ հստակ քաղաքական և ժողովրդական ուղերձ է  և այլ երկրներին, և օրվա իշխանություններին:
12:38 - 12 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի ղեկավարության հետ․ Գուրգեն Արսենյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի ղեկավարության հետ․ Գուրգեն Արսենյան |tert.am|

tert.am: Այն գործողությունները, որ իրականացնում է աջ թևի վրա նստած քաղաքական գործիչների բազմությունը, ՀՀ-ի համար հղի է լուրջ վտանգներով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Տորպեդահարման ակտիվ փորձ է խաղաղության օրակարգը ամրապնդելուն ուղղված  ՀՀ իշխանությունների ջանքերին։ Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքնեը և աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է ՀՀ-ի և Ղարաբազի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։ Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկրի լինելիության հարցն է դրվելու վտանգի տակ, պահանջում եմ մեր քաղաքական թիմից  կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից պարզել՝ ուր են տանում այս գործողությունները»,- ասաց Արսենյանը։
11:55 - 12 ապրիլի, 2022
Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության նախագիծը չմտավ նստաշրջանի օրակարգ |news.am|

Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության նախագիծը չմտավ նստաշրջանի օրակարգ |news.am|

news.am: Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին, քվեարկությամբ մերժեց նստաշրջանի օրակարգ մտցնել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում  արձանագրված գնաճը: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
11:47 - 12 ապրիլի, 2022
30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո, որը նաև ԱԺ ամբիոնին տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը, ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա, մոտենալով ամբիոնին, հանեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշը՝ նշելով. «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել ԱԺ ամբիոնին: Դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի և Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով: Գան էստեղ, պոպուլիստական ելույթներ ունենան, թե իբր իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարում այդ նույն բաները գոչելով հարստացրել են սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները: Անել այնպես, որ մի հասարակ մաքսավոր, ով վերջերս անցնում է մի քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան Երևանի կենտրոնում, մի քանի մեքենա միլիոն դոլարն անցնող: Ես վստահ եմ, Արթուր Ղազինյանն այստեղից դուրս է եկել, հպարտ կեցվածքով նստել իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել է Արցախը փրկելու, պաշտպանելու: Նույնը երևի Սեյրան Օհանյանն ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ-ն այստեղ տեղադրեն, օրինակ, Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ավելի հաճույքով կնայեր այս նիստը: Որովհետև Արցախից եկած նախկին պաշտոնյաները ՀՀ-ում զբաղված են պոպուլիզմով: Զբաղված են սին քարոզով, որը ոչինչ չի տալիս: Երբ մարդկանց հարցնում ես՝ ձեր առաջարկը ո՞րն է, ի՞նչ անի իշխանությունը, ինչ անի մեր պետությունը միակ պատասխանը դրան Հանրայինի եթերում Գեղամ մանուկյանի բաժակ ջարդելն էր»,-ասաց Վահագն Ալեքսանյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին չտրվել դատարկ պոպուլիզմին, «որով զբաղված է ընդդիմությունը»: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
11:32 - 12 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

Ալեն Սիմոնյանի համոզմամբ խորհրդարանական ընդդիմությունը «զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ» |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է անում ընդդիմությանը վայր դնել մանդատները: Այս մասին ընդդիմության բոյկոտից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը: «Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և գործուղել այս մարդկանց այստեղ, ուզում եմ հասկանալ` լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ընդդիմությունը տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշներն ԱԺ-ում, մեկնել է Արցախ` բոյկոտելով քառօրյայի աշխատանքները: Սիմոնյանի համոզմամբ` խորհրդարանական ընդդիմությունը զուգորդված աշխատանք է տանում ադրբեջանական զինված ուժերի հետ: «Հայտարարություն, սադրանք սահմանին, հայտարարություն, սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով` Փաշինյան-Պուտին, հայտարարություն, միտինգ, ամբողջն իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը պետք է տաք, ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու: Ձեզ թվում է` ինչի էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- նշեց նա: Սիմոնյանը հարց ուղղեց, թե ինչու ընդդիմությունը վայր չի դնում մանդատները, ապա համոզմունք հայտնեց, որ այդպես էլ չեն դնի: Նա հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչու պետք է պետությունը գումար ծախսի վերջիններիս համար, սակայն նրանք այդպես էլ չաշխատեն: «Ինչի է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, ձեր հեռուստաընկերությունները բացի ձեր ընտրողների զանգվածից էլ մարդ չի նայում, գտեք ձեզ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
11:17 - 12 ապրիլի, 2022
Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին |armenpress.am|

Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ հերթական նիստը բոյկոտելը և Արցախ մեկնելը համարում է ոչ թե Արցախը  պաշտպանող, այլ սադրող քայլ: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում: Կոնջորյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, որում  պետք է պայքարեն: Ըստ Կոնջորյանի՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն: «Եվ, գուցե, համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ՀՀ ժողովրդի»,-տեսակետ հայտնեց Կոնջորյանը: Արցախի դրոշը ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանում տեղադրելուն անդրադառնալով՝ նա նշեց, որ չի հասկանում, երբ դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է ՀՀ-ում՝ ընդդեմ որևէ մեկի: «Արցախի դրոշը և Արցախը բոլորիս սրտերում և մտքերում են: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին: Եվ Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը: Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա ընդգծեց՝ ընդդիմությունը միջխորհրդարանական հարթակներում չի գնում և ընդդեմ ադրբեջանցիների չի գործում, ժողովրդի տված մանդատը չի իրագործում, բոյկոտում Է: «Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները»,-ասաց Կոնջորյանը: Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և  անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: «Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում, նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար: Եվ դա  մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու»,-եզրափակեց Կոնջոյանը: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի  12-ի նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու հեթական նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։
11:08 - 12 ապրիլի, 2022
Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
 |hetq.am|

Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ում խոսքով նախագիծն ամբողջովին բխում է կառավարության ծրագրից, նաև՝ իշխող քաղաքական ուժի նախընտրական խոստումներից՝ որքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների` դրանց հասանելիությունը: «Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ «թակարդի» մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ: Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, որովհետև կարող է իր ժամանցի համար իր իսկ ստացած գումարների մի մասը ծախսել, մենք էդտեղ խնդիր չենք տեսնում, բայց եթե քաղաքացին օրինակ սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ, ու միևնույն ժամանակ իր ստացած եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերական գրասենյակներում խաղալուն, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանի համոզմամբ` պետությունը որոշակի գործիքակազմ կիրառելով պետք է միջամտի, և այդ տրամաբանության շրջանակում է նախագիծը կազմվել: Ըստ նրա` փոփոխությունները նպատակ ունեն ավելի թափանցիկ դարձնել ոլորտը, այսինքն, որպեսզի տեսանելի լինի` ով է խաղում, որքան է խաղում, ինչը հնարավորություն է տալու հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնել: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները, կարող է ստացվել դեպք, որ էդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնա ու ամբողջ գումարը պարտվի բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի, իսկ իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է` չի կարողանալու խաղալ. արդեն իսկ մեծ խնդիր լուծում է»,- ասաց Գևորգ Պապոյանը: Նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ում խոսքով գործադիրի մոտեցումները համահունչ են առաջարկվող կարգավորումներին: Փոխնախարարը հիշեցրեց, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը նախորդ տարի է ընդունվել, հետևաբար, տնտեսությունը պետք է գնա այն ճանապարհով, որ քիչ կանխիկով ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն, ուստի նախագիծը համահունչ է այդ ընթացքին: «Մենք չէին գնա այս ճանապարհով, եթե ֆինանսապես գրագետ լինեին ու խաղային էն մարդիկ, ովքեր հասկանում են, որ պարտվելու համար են խաղում, բայց ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, որ ամբողջ գովազդային դաշտը հաղթելու, մեծ շահումներ տանելու մասին է, իսկ խաղացողները խաղում են վատ օրից, դրան հասնելու նպատակով: Հետևաբար, բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք արդեն ֆինանսապես ավելի գրագետ կլինեն և կհասկանան բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսապես կրեն»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: Հայրապետյանը կարևորեց նախագծով առաջարկվող փոփոխությունները փողերի լվացման տեսանկյունից, ըստ նրա, եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն,  հավանականությունը փոքր է, որ փողերի լվացման ռիսկեր կպարունակեն իրենց մեջ: «Միակ բացառությունը, որ կարելի է թույլատրել, կենդանի խաղի ժամանակ ոչ ռեզիդենտների կողմից խաղատանը խաղադրույքների գնման դեպքերը պետք է լինեն, մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»,- ասաց նա: Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց գովազդային դաշտին, գովազդում են մեքենաներ, բարձր շահումային ֆոնդեր, այսինքն՝ ոգևորում են շահումը, սակայն, ըստ միջազգային ուսումնասիրությունների, խաղի մեջ երկար ժամանակ մնացողը պարտված է: «Հավանականությունը, որ երկար խաղի մեջ մնաս, շահած դուրս կգաս, չկա, կարող է՝ մի անգամ խաղաս, շահես, բայց էդ պահին պետք է դուրս գաս, շահողին պետք է շուտ հանել համակարգից»,-ե զրափակեց  փոխնախարարը: Նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով դրական եզրակացություն:
14:30 - 11 ապրիլի, 2022
ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու |hetq.am|

ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Բեղլոյանը պատգամավոր էր ընտրվել նաև նախորդ գումարման խորհրդարանում՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով: Անուշ Բեղլոյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, գործարար կառավարման մագիստրոսի կոչում ունի: Աշխատել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում, «Արմենտել» ՓԲԸ-ում, «Հայաստան» և Idea հիմնադրամներում: ՄՊՀ-ի անդամի թափուր տեղի համար առաջադրման իրավունք ունի նաև ընդդիմությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել են փաստաբան Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանը 2017-2019 թվականներին եղել է ՄՊՀ անդամ (այն ժամանակ ՏՄՊՊՀ), դրա նախորդող տարիներին եղել է հանձնաժղովի աշխատակազմի ղեկավարը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նշենք, որ երկու թենածուներն էլ պետք է դրական քվեարկության արժանանան, որ հարցը քննարկվի լիագումար նիստում: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
12:23 - 05 ապրիլի, 2022
Վարչապետը որոշ դեպքերում հնարավորություն կունենա համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

 |armenpress.am|

Վարչապետը որոշ դեպքերում հնարավորություն կունենա համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարել, ինչի արդյունքում կլուծվի խոշորացված համայնքների ՏԻՄ կառավարման խնդիրը: Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփինե Դավոյանը: Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել նախագիծը հրատապ ռեժիմով քննարկել: «ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ որոշ համայնքներում ՏԻՄ կառավարման բնականոն ընթացքը խաթարվել է, և այս օրենսդրական նախաձեռնության հրատապությունը դրանով է պայմանավորված, որպեսզի այն համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, ՏԻՄ կառավարումը բնականոն շարունակվի և քաղաքացիների սպասարկումը վերականգնվի»,- ասաց Հովակիմյանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ո՞ր համայնքներին է վերաբերվում խնդիրը, որ հրատապության խնդիր է առաջացել: Հովակիմյանը հարցին ի պատասխան ասաց, որ այս պահն նման խնդիր կա Վանաձոր համայնքում: «Այնտեղ ավագանու առաջին նիստը դատարանի որոշմամբ ուղղակի արգելվել է: Դատարանը արգելել է այդ նիստը գումարել մինչև դատական ակտի կայացումը ու դա, ըստ էության, մինչև հուլիս շարունակվելու է: Ստեղծվել է մի վիճակ, որ նորընտիր ավագանին իր կամքից անկախ չի կարող նիստ գումարել և համայնքի բնականոն գործունեությունը խաթարված է»,- ասաց Հովակիմյանը: Հովակիմյանը շեշտեց` խորհրդարանի պարտականությունն է իր լիազորությունների շրջանակներում ապահովել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բնականոն կյանքը: «Եթե կա որևէ օրենսդրական բաց, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում խնդիր է առաջանում և այդ խնդիրը օրենսդրական մակարդակում է, խորհրդարանը պարտավոր է այդ խնդիրը լուծել: Սա մեր պարտականությունն է»,- ընդգծեց Հովակիմյանը: Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ անցումային դրույթում ավելացնել 6-րդ մաս հետևյալ բովանդակությամբ. եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: «Սա փաստում է այն հանգամանքը, որ այս գործիքը կարող է կիրառվել միայն խոշորացվող համայնքների դեպքում: Այլ կերպ ասած, սա ընդհանուր դրույթների և ընդհանուր կարգավորումների մեջ չի»,- ասաց Հովակիմյանը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առաջարկված օրինագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 4 պատգամավոր:
14:03 - 01 ապրիլի, 2022
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի եւ Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Արփի Դավոյանը եւ Մերի Գալստյանը։ Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին օրերի սանձազերծած սադրանքները: «Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին, թե իբրեւ հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս ռազմական ինքնաթիռ, թե իբրեւ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը: Դիմելով չեխ գործընկերներին`«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են ի պատկանելույն: Այնուհետեւ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Կարեւորվել են նաեւ երկու երկրների գործարարների միջեւ կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները: Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
21:24 - 31 մարտի, 2022
Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
 |azatutyun.am|

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
17:12 - 31 մարտի, 2022