Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Արման Թաթոյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը

Արման Թաթոյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից  Արցախում մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։  «Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։ Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը և «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան: Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքա
17:05 - 01 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ. ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ. ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:  Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։ Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների: Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
18:37 - 28 սեպտեմբերի, 2020
Դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են․ ՀՀ ՄԻՊ

Դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը գրել է․   «Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) խաղաղ բնակչությանը: Մարտակերտը, Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են:Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսման) հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում մեկ երեխա ու մեկ կին սպանվել են և վիրավորվել երկու քաղաքացի: Քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասների այլ դեպքեր նույնպես արձանագրվել են:Պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, խաղաղ բնակչության տագնապալի հայտարարությունները վկայում են, որ հրետակոծությունն իրականացվում է թիրախավորված:Դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են:Այս ռազմական հարձակումներն առավել դատապարտելի են Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պայմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, աշխարհի բոլոր անկյուներում անհապաղ համաշխարհային հրադադարի կոչ է արել:Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղիղ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և հայկական խաղաղ բնակչության հետ»: 
13:20 - 27 սեպտեմբերի, 2020
Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են [ՀՀ ՄԻՊ]

Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են [ՀՀ ՄԻՊ]

Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել քաղաքացիական բնակչությանը: Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը: Արման ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան։
11:07 - 27 սեպտեմբերի, 2020
Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ |tert.am|

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում ենք որոշակի մոնիտորինգ: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «2020 թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել ենք 200 դիմում- բողոք»,-ասաց նա և նշեց, որ մասնավորապես արտակարգ դրության ժամանակահատվածում 83 դիմում-բողոք են ստացել՝պաշտպանին ուղղված։ Արման Թաթոյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության՝ իրավունքների խախտումներից է նաև ոչ պատշաճ իրազեկումը: «Օրինակ վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, մեխանիկորեն քաղաքացիները ստորագրում են: Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:40 - 24 սեպտեմբերի, 2020
 ՄԻՊ-ը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին

ՄԻՊ-ը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին

Առաջին անգամ Եվրոպայի խորհրդի տարածքում. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ԵԽ կողմից: Այն ներառելու է այնպիսի հարցեր, ինչպիսիք են պացիենտների իրավունքների պաշտպանությունը, մասնավորության (privacy) և բժշկական գաղտնիքի ապահովումը, բուժաշխատողների դերի բարձրացումը, հոգեբուժական կազմակերպություններում բուժման հարցերը և այլն։ «Պետք է ընդգծեմ այս ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, ԵԽ Ծրագրերի հարցերով գլխավոր տնօրինության, ԵԽ երևանյան գրասենյակի, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքն ու կարևոր աջակցությունը»,- գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
22:31 - 22 սեպտեմբերի, 2020
Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ․ սա անընդունելի ու մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է․ Արման Թաթոյան

Դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ․ սա անընդունելի ու մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է․ Արման Թաթոյան

Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «1. Ակնհայտ է, որ առհասարակ, որպես անհատական պաշտպանության միջոց, դիմակ կրելու պահանջի նպատակը նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելումը կամ այդ վարակի տարածման դեմ պայքարն է: Հենց այդ հիմնարար նպատակին էլ պետք ուղղված լինի պետության ցանկացած այն մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը, որն այս հարցերում ունի օրենքով սահմանված գործառույթներ: 2. Դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդուն բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու, նրան վարչական տուգանքի ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործող պրակտիկան անթույլատրելի դրսևորումներ է ստանում: 3. Բերման ենթարկված կամ ազատությունից զրկված մարդու նվազագույն իրավունքները չեն ապահովվում, խախտվում է ազատությունից զրկելու պատճառները մարդուն պատշաճ ներկայացնելու պարտադիր պահանջը, խնդիրներ են արձանագրվում բերման ենթարկելու առնչությամբ կազմվող փաստաթղթերում և այլն: 4. Արձանագրվում են քաղաքացուն մոտեցած ոստիկանի օրենքից չբխող պահվածքի, քաղաքացու հետ շփման հարցում անորոշության և նրան անընդունելի ձևով բերման ենթարկելու, այդ ընթացքում անհամաչափ ուժ գործադրելու դեպքեր: Անընդունելի են բոլոր այն դեպքերը, երբ քաղաքացին ունի դիմակ, սակայն ոստիկանի իրավական ներգործությանն է արժանանում անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար ու, առհասարակ, ինքնին անձը հաստատող փաստաթուղթ չունենալը պատասխանատվության ենթարկելու կամ քաղաքացու նկատմամբ իրավական ներգործության ինքնավար հիմք լինել չի կարող և վերջ: 5. Առանց այն էլ բերման ենթարկելու համակարգում առկա համակարգային խնդիրների պայմաններում արտակարգ դրությունից սկսած ձևավորված այս նոր պրակտիկան ավելի Է խորացնում առկա խնդիրները: Այս ամենն իր հերթին երկրում առաջացնում է լրացուցիչ լարվածություն առանց այն էլ նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած դժվարությունների պայմաններում: 6. Ակնհայտ է, որ դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ: Սա անընդունելի ու մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից վտանգավոր մոտեցում է: Իրականում, այդ գործողությունների նպատակը պետք է լինի նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն աջակցելը, երկրում համերաշխության մթնոլորտ ապահովելուն նպաստելը. սա է այն ղեկավար սկզբունքը, որով պետք է ղեկավարվել: 7. Մյուս կողմից, ակնհայտ է, որ ոստիկաններն իրենք են դարձել գոյություն ունեցող անորոշ կարգավորումների «իրավական զոհը»: Այս ոլորտի օրենսդրությունն այդպես էլ չունեցավ կոնկրետության անհրաժեշտ աստիճան, չստացավ բավարար կանխատեսելիություն թե՛ քաղաքացու, թե՛ Ոստիկանության ծառայողի համար: Ոստիկանության ծառայողների համար պետք է առկա լինեն մանրամասն կանոններ կամ ուղեցույցեր, որոնք նախատեսված կլինեն հենց նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում նրանց աշխատանքի համար: 8. Բերման ենթարկելն իրականում պետք է լինի վերջին միջոց և գործադրվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացուն մոտեցած ոստիկանը սպառել է իրեն օրենքով հասանելի բոլոր մյուս միջոցները և դա պահանջված է կոնկրետ իրավիճակի պայմաններով: Ոստիկանը պետք է ցուցաբերի նաև անհատական մոտեցում իրգործողություններն իրականացնելիս՝ յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները հաշվի առնելով: 9. Յուրաքանչյուր ոստիկան պետք է հստակ գիտակցի, որ բերման ենթարկելն ազատությունից զրկել է և հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, որ պարտավոր է երաշխավորել այն մարդու իրավունքները, ում ինքը մոտեցել է կամ ում նկատմամբ պատրաստվում է ներգործուության միջոց կիրառել (բերմանկամ տուգանքի ենթարկել և այլն): Անհրաժեշտության դեպքում ոստիկանը պետք է քաղաքացուն տրամադրի դիմակ, այլ ոչ թե Ոստիկանության բաժին հարկադրաբար տանելը դիտարկի՝ որպես հիմնական ու այն էլ առաջնային այլընտրանք: 10. Ոստիկանը յուրաքանչյուր պահանջվող դեպքում քաղաքացուն պետք է պարզաբանի դիմակ կրելու պահանջի էությունը, դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու հետևանքները: Ոստիկանը պետք է նաև պատշաճ տիրապետի այն իրավախախտման հատկանիշներին, որի համար անձի նկատմամբ կիրառում է ներգործության միջոց: Ոստիկանները պետք է անցնեն նվազագույն պահանջները բավարարող դասընթացներ, որպեսզի կարողանան քաղաքացուն բացատրել դիմակչկրելու թե՛ իրավական, թե՛ առողջապահական հետևանքները, իսկ անահրժեշտության դեպքում ցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն: 11. Վերջապես, յուրաքանչյուր անգամ ոստիկանների գործողություններիառնչությամբ նշանակվող ծառայողական քննություններն առանց նկարագրված համակարգային խնդիրները լուծելու իրական արդյունք տալ չեն կարող: Նման պայմաններում այդ ծառայողական քննությունները պարզապես ձեռք են բերում դրվագային ու այն էլ ոչ արդյունավետ նշանակություն կոնկրետ միջադեպերով արձանագրվող խնդիրները լուծելու տեսանկյունից և պատրանքային են դառնում տարիներով կուտակված համակարգային խնդիրները լուծելու տեսանկյունից: 12. Այս բոլոր դիտարկումներս հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Ոստիկանության բաժիններ մեր այցերի, ինչպես նաև դիտարկումների արդյունքների վրա: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված վարույթներով իրականացվում են կոնկրետ գործողություններ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 13. Հատուկ արձանագրում եմ, որ այս գրառումը չի առնչվում այն հարցին, թե դիմակն ինչ կանխարգելիչ նշանակություն ունի: Այս գրառումը նպատակ չունի նաև գնահատելու դիմակ կրելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փակ կամ բաց տարածքներում»,- գրել է Թաթոյանը։
22:04 - 17 սեպտեմբերի, 2020
Օմբուդսմենը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին |azatutyun.am|

Օմբուդսմենը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների պաշտպանը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։ Հարցմանն ի պատասխան՝ Արման Թաթոյանը տեղեկացրեց. - «Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հայեցակարգը ենթադրում է հիմնարար փոփոխություններ դատական իշխանության համակարգում, 1995 թվականից ի վեր գործող համակարգի սկզբունքային վերափոխում: Դա նշանակում է ոչ միայն այդ դատական ատյանների կառուցվածքային, այլ նաև գործառույթների միավորում՝ դատական համակարգի բոլոր օղակների վրա ունենալիք անխուսափելի սկզբունքային ազդեցությամբ: Այս ամենն ուղղակի ազդելու է նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վրա՝ թե՛ անհատական, թե՛ համակարգային մակարդակում»: «Դատական իշխանության համակարգում, իհարկե, առկա են տարիներով կուտակված, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ: Սակայն սահմանադրական մակարդակում նման հիմնարար փոփոխությունները պահանջում են իրավական հիմնավորումների բարձր աստիճան, որոնք ունեն նաև անհրաժեշտ դետալացում, հիմնված են միջազգային չափանիշների ու փորձի, ինչպես մեր երկրի, այնպես էլ այլ երկրների քաղած դասերի վրա, իսկ բերվող հիմնավորումները հաշվի են առնում բոլոր հնարավոր ռիսկերը», - ընդգծեց օմբուդսմենը՝ կարծիք հայտնելով, որ այս պահին ներկայացված հայեցակարգը չի բավարարում նոր լուծումների հիմնավորման նշված չափանիշներին, ուստի դեմ է քվեարկել: Հիշեցնենք՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:
14:29 - 25 օգոստոսի, 2020
Պետք է ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. կայացել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի նիստը

Պետք է ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. կայացել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի նիստը

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները: Նիստի սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով խորհրդի անդամների պրոֆեսիոնալիզմն ու հարուստ փորձը ոլորտում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներառական կրթության արդյունավետ կազմակերպմանը, հատուկ դպորցներում կրթության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում դպրոցների վերաբացմանն ու դասերի անցկացմանը: Արման Թաթոյանը բացման խոսքում, մասնավորապես, նշել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման ոլորտում կան տարիներով կուտակված համակարգային բնույթի խնդիրներ՝ կապված ուսումնական նյութերի, ծրագրերի, դասագրքերի, ֆիզիկական միջավայրի մատչելիության, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների քանակի հետ: «Երեխաններն ու ծնողները հաճախ հանդիպում են խնդիրների. դրանք և՛ օրենսդրական բացերի, և՛ իրազեկման պակասի արդյունք են: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է երեխաների համար կրթության հավասար և արժանապատիվ պայմանների ապահովումը՝ բացառելով որևէ տեսակի մեկուսացում և խտրականություն: Ոլորտում առկա են կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կրթության վրա»,- նշել է Արման Թաթոյանը: Խորհրդի հանդիպման օրակարգային հարցերն առավել մանրամասն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը և Երեխաների իրավունքների բաժնի ներկայացուցիչները: Այնուհետև յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հարցադրումներ և իրենց դիտարկումներն են ներկայացրել խորհրդի անդամները՝ կիսվելով սեփական փորձով և հարցերի լուծման իրենց մոտեցումներով: Քննարկման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև դպրոցներում բուլլինգի (հալածանք) արատավոր երևույթը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Խորհրդի անդամները ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն համագործակցել ոլորտի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ:
19:45 - 21 օգոստոսի, 2020
ՄԻՊ-ը ԿԳՄՍՆ-ին հարցեր է հղել դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ

ՄԻՊ-ը ԿԳՄՍՆ-ին հարցեր է հղել դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ «Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու տարածման դեմ պայքարն առաջնահերթ կարևորության հարցեր են: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով մի շարք հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն: Նախ, Նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին: Ուղարկված հիմնական հարցադրումներից են նաև՝ արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին. ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և այլն). դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել. դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ. արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա  ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու. ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը. արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները:  Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների տեսակները, որոնք երեխան կրում է. արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար. դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով. ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները: Հարցադրումները ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:10 - 20 օգոստոսի, 2020
Կապի մեջ կլինենք ՌԴ գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով. Արման Թաթոյան

Կապի մեջ կլինենք ՌԴ գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով. Արման Թաթոյան

Մենք կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Միանում եմ գործընկերոջս՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան: Համաձայն եմ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային խախտումների և անվերականգնելի կորուստների: Մենք կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով»,- գրել է նա:
22:44 - 24 հուլիսի, 2020
Մի շարք երկրներում հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով հարձակումներ են տեղի ունենում․ ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա

Մի շարք երկրներում հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով հարձակումներ են տեղի ունենում․ ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով: Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ: Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով, անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով: Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դրանք պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին Պաշտպանը կուղարկի պաշտոնական նամակներ: Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտագավոր զարգացմանը և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ»:
16:23 - 24 հուլիսի, 2020
Գրավոր դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանը վաղն ենք ստանալու, դրանից հետո միայն կկարողանանք գնահատականներ ու եզրահանգումներ անել. Արման Թաթոյանը՝ բուհ չընդունված դիմորդներին ու ծնողներին |tert.am|

Գրավոր դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանը վաղն ենք ստանալու, դրանից հետո միայն կկարողանանք գնահատականներ ու եզրահանգումներ անել. Արման Թաթոյանը՝ բուհ չընդունված դիմորդներին ու ծնողներին |tert.am|

tert.am: Իմ տղան 4-րդ հայտով քաղաքագիտությունն է նշել, այդ մասնագիտությամբ 5 հոգի 7,5 միավորով ընդունվել են, տղաս 15,75-ով չի ընդունվել, նույնիսկ 18,75 հավաքած դիմորդը չի ընդունվել, դա խելամիտ չէ: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:«Մենք մի քանի օր է պայքարում ենք, որ արդարություն լինի: Մենք լուծումներ էլ ենք առաջարկում, միայն չենք պահանջում խնդիրը լուծել: Մեր առաջարկը հետևյալն է՝ ԿԳՆ-ն բուհ-երում լրացուցիչ տեղեր հատկացնի, մենք ցանկանում ենք բոլոր դրական գնահատական ստացածների համար, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե 11 և բարձր գնահատական ստացողների համար, ընդունենք, առաջին հայտը դնենք մի կողմ, ապա գոնե երկրորդից մինչև 4-րդ հայտ-ով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնել: Դրանով շահում են բոլորը, բուհը, դիմորդը նաև պետությունը»,- ասաց նա:Նա նշեց, որ եթե մեր պետությանը ի սկզբանե այդ քանակի բուհ ընդունվողների անհրաժեշտություն չկար, ապա կարող են այդ հարցին էլ լուծում տալ՝ առաջին կիսամյակի քննությունների ժամանակ, ովքեր ավելացված տեղերով մասնագիտություններում վատ առաջադիմություն կունենան, կարող են խիստ մոտեցում ցուցաբերել և այդ ուսանողներին դուրս թողնել: «Այստեղ կարևորն այն է, որ արդարությունը վերականգնվի, բարձր գնահատական հավաքած դիմորդը կարողանա ուսանող դառնալ: Նրանք տարիներով աշխատել են, որ բարձր գնահատական ստանան, ու ինչ-որ պաշտոնյայի անփույթ գործունեության պատճառով երեխան հիասթափություն է ապրում»,- նշեց նա:Ըստ ծնողի՝ նախարարությունը այս հարցին լուրջ չի մոտենում և չեն ուզում որևէ փոփոխություն կատարել:Արման Թաթոյանն էլ նշեց, որ խնդրին ծանոթ է և խնդիրը լիարժեք հասկանալի է: «Մենք ուսումնասիրել ենք և դեռ մինչև ձեր կողմից մեզ դիմելը, խնդիրը մեր ուշադրության ներքո էր: Երեկ 55 քաղաքաքացի դիմել էր, բացի դրանից ունենք 13 անհատական բողոք, որտեղ ընդունելության հետ կապված տարբեր հարցեր են բարձրացված: Ես խոսել եմ ԿԳՄՍ նախարարի հետ, հարցը քննարկվում է: Երեկ պաշտոնական նամակ եմ հասցեագրել, այն հարցերն ենք բարձրաձայնել, որոնք դուք էիք առաջ քաշել: Մենք այս փուլում ձենռպահ ենք մնացել առաջարկ ներկայացնելուց, ներկայացրել ենք ձեր առաջարկները և հրապարակային մտահոգությունները, պարզաբանումների հարց ենք դրել, նաև նախարարության դիրքրոշումն ենք պահանջել՝ որպես իրավասու մարմին»,- ասաց նա:Թաթոյանը նշեց, որ դրանից հետո նախարարի հետ էլի է խոսել, վաղը կունենան պատասխանը, ինչից հետո նոր միայն ՄԻՊ-ը կկարողանա գնահատականներ և եզրահանգումներ տալ: Շարունակությունը՝ tert.am-ում
17:27 - 22 հուլիսի, 2020
ԱԷԿ-ը հրթիռակոծելու հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

ԱԷԿ-ը հրթիռակոծելու հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը. «Մարդու իրավունքները սահմաններ չունեն։ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և հրետանակոծություններից՝ առանց քաղաքական ազդեցությունների: Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ)։ Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը: Մարդու իրավունքներն ունիվերսալ են. դրանք պետք է պաշտպանվեն ամբողջ աշխարհում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, Ամերիկա մայրցամաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում։ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը կշարունակի մանրամասն հետևել իրավիճակին՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։ Օմբուդսմանների միջնորդական առաքելությունն իրենց երկրների քաղաքական որոշումներ կայացնողների հետ այս դժվար իրավիճակում պետք է ունենա երկու երկրների քաղաքացիական բնակչություններին պաշտպանելու և մարդու իրավունքների իրացման տեսանկյունից գործելու շարունակական նպատակներ»։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ երախտագիտություն եմ հայտնում պարոն Ժոզեֆ Սիգելեին մարդու իրավունքներին արժեքներին նվիրվածության և ցանկացած երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերի համար՝ անկախ որևէ հանգամանքից։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
21:56 - 17 հուլիսի, 2020
ԱԺ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Տավուշում քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները

ԱԺ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Տավուշում քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ իրավապաշտպան բնույթի փաստահավաք աշխատանքները վեր են հանել հավաստի տվյալներ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետանակոծել են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց առողջության համար ակնհայտ վտանգավոր եղանակով: Այդ մասին են վկայում բնակիչների տներին հասցված վնասները: Փաստահավաք աշխատանքները վկայում են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների մասին. հրետանակոծությունն իրականացվել է տեքստիլ գործարանի ուղղությամբ աշխատանքային ժամի, որն իրականացնում է նոր կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված բժշկական դիմակների արտադրություն: Չինարիում հրետանակոծումներն իրականացվել են գյուղի դպրոցի ուղղությամբ, որի մասին վկայում են չպայթած արկերը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալները եւ ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանակոծությունների առաջին իսկ օրից անմիջականորեն հետեւում է իրադարձություններին: Խորհրդարանականները իրականացնում են ստացված տվյալների վերլուծություն, ապահովում կապն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կրկին խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ԱԺ նախագահի կողմից նման հարցերում ցուցաբերվող իրավունքահեն մոտեցման, ինչպես նաեւ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ խորհրդարանի ղեկավարի մոտեցումների կարեւորությունը: Կողմերն ընդգծել են, որ միմյանց միջեւ ձեւավորված բարձր որակի կայուն համագործակցությունն արդյունավետ աշխատանքի երաշխիք է, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել նմանօրինակ քննարկումները:
19:20 - 17 հուլիսի, 2020
ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը կարող է բերել հումանիտար աղետի ողջ տարածաշրջանի համար. ՄԻՊ

ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը կարող է բերել հումանիտար աղետի ողջ տարածաշրջանի համար. ՄԻՊ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է: Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը»,- գրել է Թաթոյանը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը:
22:40 - 16 հուլիսի, 2020