Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
14:23 - 03 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է  Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգության մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը: Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութենի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ: Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը: Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը:
14:53 - 01 ապրիլի, 2022
Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ |armenpress.am|

Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է եղել. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քանի դեռ պետության անվտանգության հարցը լուծված չէ, այդ հարցը լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի: Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, թե ինչո՞ւ է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ ռեժիմով քննարկվում, երբ երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, մասնավորապես` անվտանգության հետ կապված խնդիրը: «Ասում եք ավելի կարևոր հարց չկա: Միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան, մեր պատմության առաջին օրվանից ունեցել ենք անվտանգության խնդիր: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ գրեթե նույն է եղել, այսինքն` շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք հիմա ինչ-որ այլընտրանքային օրենսդրական նախաձեռնություն ունե՞ք, որը մերժել ենք և ՏԻՄ օրենք ենք բերել: Այսինքն, Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞  կամ որևէ համայնքում տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞, բա ենթադրյալ պաշտպանությունը ինչպե՞ս ենք կազմակերպելու»,- ընդգծեց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության օրակարգը հետևյալն է. Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը և Ազգային ժողովում ինչպես կարողանան քաղաքական շահարկում անել: «Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է Ադրբեջանի բանակի գործողությունների հետ: Բացառությամբ մի քանի հոգու, պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Կարո՞ղ է պատահել, որ Ազգային ժողովի սենյակները պետք չեն ձեզ, եթե այդպես է, կարող ենք այդ սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրել»,- ասաց Սիմոնյանը:
13:21 - 01 ապրիլի, 2022
Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև
 |factor.am|

Բանավեճ՝ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի միջև |factor.am|

factor.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ալմաթիում  մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Վեհաժողովի խորհրդի նիստում , ըստ ՌԻԱ Նովոստիի, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ալեն Սիմոնյանը բանավիճել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան հանդիպման եզրափակիչ մասի իր ելույթի ժամանակ խոսք է խնդրել՝ ներկայացնելու Բաքվի դիրքորոշումը։ «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը… Անօրինական հայկական զինված կազմավորումների անդամները, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի ինքնիշխան տարածք, փորձել են հերթական դիվերսիան իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ, և մեր զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-հայտարարել է Գաֆարովան։ Այս հայտարարություններին ի պատասխան՝ Սիմոնյանն ընդգծել է, որ «խախտումներ են արձանագրվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը երաշխավորն է այդ տարածքում»։
14:50 - 29 մարտի, 2022
Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին

Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջեւ ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:
09:35 - 29 մարտի, 2022
Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին

Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջեւ ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:
09:35 - 29 մարտի, 2022
Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից. Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության և բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում: Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994 թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարևորվել է խաղաղության օրակարգի սատարումը: Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաև ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի և Օշի, ինչպես նաև Շիրակի և Օշի համապատասխան համալսարանների միջև փոխանակման առաջիկա ծրագրերը:
15:32 - 28 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանը և Ղազախստանի Սենատի նախագահը քննարկել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում

Ալեն Սիմոնյանը և Ղազախստանի Սենատի նախագահը քննարկել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևին: Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերոջը հյուրընկալության համար և շնորհավորել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հայ-ղազախական կապերն ուղղված են քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխշահավետ և հեռանկարային համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար: Ղազախստանի Սենատի նախագահը երախտագիտությամբ կարևորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու և դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստերը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ալեն Սիմոնյանը տարածաշրջանի իրավիճակը բնութագրել է որպես խորը հումանիտար ճգնաժամ՝ հույս հայտնելով, որ Ղազախստանը՝ որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա: Կողմերը կարևորել են երկու պետությունների հարաբերություններում օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը տարբեր, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղազախստանում բնակվող 15 հազարից ավելի հայ համայնքին: Ղազախստանի Սենատի նախագահը հավաստիացրել է, որ Ղազախստանում ապրող հայերն ամբողջությամբ ներգրավված են սոցիալ-մշակութային, տնտեսական և կրթական ասպարեզներում և օրինակելի համայնք են համարվում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ղազախ գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
12:43 - 28 մարտի, 2022
ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը՝ մեկնած Ինդոնեզիայի Հանրապետություն` Բալի: 11 հոգանոց պատվիրակությունը մեկնել է միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով: Խաչատրյանն ասաց, որ դեռևս երեք շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պահանջել նիստ գումարել: Իսկ ավելի վաղ նման պահանջով են հանդես եկել Արցախի ընդդիմադիր խմբակցությունները: «Ինչ եք կարծում ինչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը, Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեց Ինդոնեզիա` Բալի կղզի, մասնակցելու միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին: Նախորդ նիստում շատ էինք խոսում խորհրդարանական դիվանագիտության մասին, ձեր մոտ կարող է հարց առաջանալ, իսկ միգուցե ԱԺ նախագահը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հարցը, բայց չէ որ թեման լրիվ այլ էր` կլիմայի փոփոխություններն էր»,- ներկայացրեց պատգամավորը: Արթուր Խաչատրյանի խոսքով` հանրության մոտ կարող է տպավորություն լինել, թե ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ներառել է այդ ոլորտի մասնագետներին, ապա ընդգծեց` պատվիրակության կազմում ներգրավված մյուս երկու պատգամավորից որևէ մեկը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի անդամ չէ: Նշենք, որ պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: «Նաև ութ աշխատակից ԱԺ-ից, այսինքն մի պատգամավորին համարյա երեք հոգի անտուրաժ: Ճիշտ են ասում` ամեն մեկն ունի իր առաջնահերթությունը, ակներևաբար ԱԺ նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:
18:01 - 22 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում

Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովում: Այս մասին հազգայինայտնում են ԱԺ-ից, վեհաժողովի օրակարգի հիմնական ուղղվածությունը կլիմայական փոփոխությունների դեմ համախմբված պայքարն է, ինչը նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համակարգված աշխատանք է պահանջում: Ալեն Սիմոնյանը ելույթը սկսել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փուան Մահարանիին ուղղված շնորհակալական խոսքով: Ելույթում ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային գործընթացներում կլիմայի փոփոխության կողմնակի ազդեցությանը: Նա գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվ միջոցներ է ձեռնարկում կլիմայափոխության եւ մարդածին աղետների դեմ ուղղված  միջազգային հանրության ջանքերին նպաստելու ուղղությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն ընդունել է Կլիմայափոխության գործողությունների ազգային հարմարվողականության ծրագիր, ինչը խորացնում է  համագործակցությունը ոլորտային նախաձեռնությունների միջեւ: Ներկայացնելով  կլիմայական խնդիրների հայաստանյան առանձնահատկությունները՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային մի շարք համաձայնագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2030թթ. համար նախատեսված ներդրումների ծրագիրը, ինչը նպաստելու  է  արտանետումների մակարդակի  նվազեցմանը եւ կանաչ գոտիների աճին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը  խթանում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում վերականգնվող էներգիայի ավելացման քաղաքականությունը՝ հավելելով, որ իրականացվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ: Հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները եւ դրանց անշրջելի ազդեցությունը կլիմայի վրա՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է տվյալ հարցում  մեր պետության համագործակցային պատրաստակամությունն անդամ բոլոր պետությունների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների հետ: Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ  խորհրդարանները պատասխանատու են կոնվենցիաների եւ համաձայնագրերի, ինչպես նաեւ ազգային օրենսդրության բարեփոխումների  հարցերում, եւ ՀՀ Ազգային ժողովը պատշաճ վերահսկում է այս գործընթացները:  
15:19 - 21 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայում է, մասնակցում են միջխորհրդարանական վեհաժողովի

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայում է, մասնակցում են միջխորհրդարանական վեհաժողովի

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարանների պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների եւ գլխավոր քարտուղարների համար: Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է նաեւ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում ընդունվելիք՝ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային թրաֆիքինգի եւ միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող բանաձեւի նախագծի շուրջ մտքերի փոխանակում, կարծիքների հավաքագրում: Խորհրդարանականները հատուկ նիստով անդրադառնալու են կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը վերաբերող թեմային, ինչպես նաեւ ներկայացվելու են տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին առնչվող զեկույցներ: Վեհաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին նվիրված աշխատաժողով:
11:14 - 21 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանը և Արցախի խորհրդարանականները քննարկել են գազամատակարարման խնդիրները և անվտանգային հարցերը

Ալեն Սիմոնյանը և Արցախի խորհրդարանականները քննարկել են գազամատակարարման խնդիրները և անվտանգային հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը և անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարևորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետևանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարևորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
15:12 - 16 մարտի, 2022
Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է  նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը, նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։ «Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանարապետության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:
18:00 - 13 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 11-ին ստորագրել է՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները, ինչպես նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները:
14:35 - 12 մարտի, 2022