ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ-ի նիստում քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |news.am|

ԲԴԽ-ի նիստում քննվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |news.am|

news.am։ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան եւ դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:ԲԴԽ-ից հայտնում են, որ վարույթի նյութերի հետազոտումից եւ նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 30-ին։
11:26 - 16 մայիսի, 2019
ԲԴԽ–ն դեռ չի լուծել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորի կարգապահական վարույթի հարցը |news.am|

ԲԴԽ–ն դեռ չի լուծել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորի կարգապահական վարույթի հարցը |news.am|

news.am։ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ–ն դեռեւս չի լուծել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին Երեւանի ընդանուր իրավասության դատարանում հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ պատասախնելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին։Դավիթ Գրիգորյանը նախկինում ինքաբացարկ էր հայտնել Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Այս հարցով ԲԴԽ–ում ներկայումս կարգապահական վարույթ կա հարուցված։ Այս պահին դատական նիստն ընմիջվել է. Քոչարյանի պաշտպանները ժամանակ են խնդրել դատավորին ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնելու վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։Այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։
11:25 - 13 մայիսի, 2019
ԲԴԽ-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորի կարգապահական պատասխանատվության է ենթարկել

ԲԴԽ-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորի կարգապահական պատասխանատվության է ենթարկել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) միջնորդություններ ներկայացնելու մասին: ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դատավորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահամանդրական օրենքի պահանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում: Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը: Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորումներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մանուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում: Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Բաղդասարյանին և Հ. Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունները, 2019 թ. մայիսի 8-ին կայացրած որոշումներով բավարարեց Հանձնաժողովի միջնորդությունները և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի պահանջներով դատավոր Ն. Բաղդասարյանին հայտարարեց նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում:
06:48 - 09 մայիսի, 2019
Նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով

Նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով

Այսօր՝ մայիսի 7-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր առարկայական քննարկել դատարան-բանկ արդարադատական գործընթացներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացնել e-court համակարգի ներդրման մեխանիզմները։ Հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Սնանկության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը, մեկ տասնյակից ավելի բանկերի ներկայացուցիչներ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր խոսքում նշեց, որ բանկերի ներկայացուցիչների հետ այս ձևաչափով առաջին հանդիպումը կողմնորոշիչ նշանակություն ունի՝ պրակտիկ փորձի առաջադրմամբ առանցքային շատ հարցերի լուծումը գործնական ուղի մղելու համար։ Ներկայացվեցին վարչական արդարադատության ծախսատարության կրճատման, դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման, օպերատիվության ապահովման նպատակով արդարադատական գործընթացների թվայնացման արդյունավետությունն ապահովող գործիքակազմերը։ Նշվեց, որ մշակման փուլում է e-court համակարգը, և առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Կարևորվեց, որ թեստավորման արդյունքների հիման վրա և էլ-արդարատության փուլային լուծումների ճանապարհով գնալու պարագայում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել բանկերի ծախսերը, թեթևացնել պետական ծախսերը, բանկ-դատարան հարաբերություններում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնը, այլև ապահովել այդ հարաբերությունների թափանցիկությունն ու գործունեության արդյունավետությունը։ Այս ուղղությամբ ևս Բարձրագույն դատական խորհրդում մշակվում է մի հայեցակարգ, որով բոլոր դատարաններում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, երբ ցանկացած շահառու իրեն անհրաժեշտ տեղեկությունը կկարողանա ստանալ մեկ պատասխանատու անձից։ Ներկաների միջև ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին գործնական և կառուցողական երկկողմ առաջարկներ։
17:21 - 07 մայիսի, 2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Գագիկ Հարությունյանին հրավիրել է՝ պատասխանելու պատգամավորների հարցերին |news.am|

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Գագիկ Հարությունյանին հրավիրել է՝ պատասխանելու պատգամավորների հարցերին |news.am|

news.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ գրությունն արդեն ուղարկվել է Գագիկ Հարությունյանին, այս պահի դրությամբ պատասխան դեռ չկա. «Հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը չի մերժի գալ և բաց նիստում պատասխանել հանրային հնչեղություն ունեցող մի քանի հարցի։ Ոչ թե փակ նիստում, այլ բաց, որովհետեւ դատախազի հետ փակ հանդիպումը ցույց տվեց դրա անարդյունավետությունը, երբ մեկ օր հետո մամուլը հրապարակեց ամբողջ տեղեկատվությունը»:
09:48 - 29 ապրիլի, 2019
ԲԴԽ-ն քննարկել է երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները

ԲԴԽ-ն քննարկել է երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները

Բարձրագույն դատական խորհրդի նիստը տեղի ունեցավ ապրիլի 25-ին: Նիստի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: Նույն օրը, ժամը 15։00-ին կայացած նիստում Խորհուրդը, դատավորի միջնորդության հիման վրա, դռնփակ կարգով քննեց նաև Հանձնաժողովի կողմից ներկայացված ևս մեկ միջնորդություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցերի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 8-ին։
14:04 - 25 ապրիլի, 2019
«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին |news.am|

«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին |news.am|

news.am: Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով, պետք է լինեն հստակ փաստեր, փաստարկներ, այդ թվում սեփականության իրավունքի հետ կապված. «Կան սեփականության իրավունքի տարբեր ասպեկտներ՝ անհատի սեփականության իրավունք, հավաքական սեփականության իրավունք: Այդ ուսումնասիրության զգալի մասը վերաբերում է նաեւ սեփականության իրավունքին: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ փաստաթղթեր, ինչ հիմքեր, ինչ հիմնավորումներ կան եւ ինչպես պետք է բարձրացնել հարցը, ով է համարվելու իրավահաջորդ եւ ինչպես է բարձրացվելու այդ հարցը, որպեսզի հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն»,-ասաց Հարությունյանն ու հավելեց. «Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կլինի շատ վտանգավոր նախադեպ: Այստեղ պետք է զգույշ գործել»:
08:33 - 24 ապրիլի, 2019
Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

Բարձրագույն դատական խորհրդում ապրիլի 18-ին աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ:  Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվեցին նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդա­րա­դատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնա­հեր­թու­թյունների իրացման գործում: Դատարանների աշխատակազմերի առջև խնդիր դրվեց առանձնակի ուշադրություն դարձնել գործավարության պատշաճ իրականացման, դատավորների համար արդարադատության իրականացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման, գոր­ծերի արխի­վավոր­ման, աշխատանքային կարգապահության բարձրացման, թա­փանցիկ աշխատանքի երաշխավորման, թվային արդարադատության և մշտադի­տարկ­ման համակարգերի ներդրմանը նախապատրաստվելու հարցերին: Բարձրագույն դատական խորհրդի կենտրոնական մարմնի տարբեր ծառայությունների ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները քննարկեցին նաև առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի անելիքները: 
11:18 - 18 ապրիլի, 2019
Իտալիայի դատական իշխանության պատվիրակությունը երկօրյա այցով ՀՀ-ում է․ ԲԴԽ

Իտալիայի դատական իշխանության պատվիրակությունը երկօրյա այցով ՀՀ-ում է․ ԲԴԽ

2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության այլ պաշտոնյանների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, քրեական պալատի նախագահի և դատավորների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և պրոռեկտորի, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
08:17 - 15 ապրիլի, 2019
ՀՀ կառավարությունը հրաժարվել է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հրաժարվել է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեկամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ըստ էության անկախության հռչակման առաջին օրից մենք խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը: «Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և ասել, որ երաշխավորում եմ մի բան՝ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եվ դրա համար այդ հարցը մեր օրակարագում եղել է առաջիններից: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ կարգադրել կամ միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք գործում են ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից: Դրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում: Եվ այս իրավիճակն ապահովելու համար, ըստ վարչապետի, մեզ անհրաժեշտ է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան: «Եվ հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել: Անկախ նրանից, դատավոր է, նախարար է, որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել: Եվ նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանական ասած՝ ժողովուրդը անպայման գալու է իր հետևից: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ: Այսօր մենք ըստ էության չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու համար:Ես համոզված եմ, որ այսօրվա այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքեր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը: Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ: Իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա անկախ դատական համակարգի հարցը: Ես հավատում եմ, որ հենց այսօր գործող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենցիալը, որը մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին՝ ՀՀ-ում իրապես անկախ, արդար, օրինական ու վստահելի դատական համակարգ ունենալուն»,- հայտարարեց վարչապետը:
10:37 - 10 ապրիլի, 2019