Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Հայաստանում բնակչության մասսայական թեստավորում իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա, սակայն կա հնարավորությունների, հզորությունների զարգացման հարց: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, թե որոշ երկրներում մասսայական թեստավորումներ են արվել, որոնք օգնում են կտրուկ նվազեցնել թիվը: Պատգամավորի խոսքով՝ մայիսի 7-ին Ուկրաինայում է մասսայական թեստավորման որոշում  ընդունվել, Մոսկվայում մայիսի 15-ից ևս ընթանում են մասայական թեստավորումներ: Իսկ ամենացայտուն օրինակը բերեց Հարավային Կորեան, որտեղ պատգամավորի խոսքով՝ փետրվարից անցկացվում են մասսայական թեստավորումներ:   «Համաձայն եմ, բայց դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև այդ թեստավորումը բավականին բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա: Երեկ Առողջապահության նախարարությունը մեր խորհրդակցության ժամանակ ասում էր, որ փողը ձեռքներս թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք»,-ասաց Փաշինյանը: Հայաստանում հունիսի 11-ին արվել է 2297 թեստավորում, ոչ թե այդքան մարդու, այլ այդքան թեստ: «Սա համարյա մեր եզրային գիծն է: Համաձայն եմ դրա հետ, դա որոշումով չէ: Եթե իմանամ, որ հիմա գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա ստորագրեմ, բայց ուղղակի պետք է հզորությունները զարգացնենք: Ֆինանսական խնդիր չունենք»,-նշեց նա: Փաշինյանը նաև ներկայացրեց թվային ցուցանիշներ. « Հարավային Կորեան 1 մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ: Այսինքն՝ 1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել: Ամեն օր արձանագրվում է, որ ինչքան շատ անենք, այնքան լավ: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ հզորությունները զարգացնենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը հնարավորինս շատ լուծել»:
17:07 - 12 հունիսի, 2020
Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել

 |armenpress.am|

Փաշինյանը վերահաստատեց՝ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ուժ կիրառել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել ուղղակի դիմակ չկրելու համար, բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:  Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները:  «Եթե օրինակ մարդն առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանք գրեն, թևը ոլորելը, գետնին գցելը դատապարտելի երևույթներ են»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատրաստվո՞ւմ է այս ուղղությամբ որևէ քայլ անել: Փաշինյանն արձագանքեց՝ կհամաձայնի պատգամավորի հետ՝ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում, երբ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունենում: «Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է՝ ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել: Բայց, եթե այդ դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե ոստիկանությունը պետք է ուժ կիրառի: Սա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին՝ վարչապետը համաձայն է, որ պետք է հետաքննություն վարվի և ամեն դեպքին առանձին գնահատական տրվի: Նա վստահեցրեց, որ այդ դեպքերի քննությունը կլինի օբյեկտիվ։ Իսկ ընդհանուր առմամբ վարչապետը Մարուքյանի մտահոգությունները կիսում է, շեշտում՝ Հայաստանը չի կարող մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիների նկատմամբ հարգանքի առումով որևէ հետընթաց արձանագրել՝ մանավանդ որ վերջին 2 տարիների ընթացքում բոլոր միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանն ահռելի առաջընթաց է արձանագրել այդ առումով:
16:43 - 12 հունիսի, 2020
Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն |armtimes.com|

Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն |armtimes.com|

armtimes.com: Վարակի դեմ առաջամարտիկ բուժաշխատողներից շատերն այսօր աշխատում են մեկուսացված պայմաններում: Իհարկե, նրանք դա անում են իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշներից ելնելով: Սակայն կառավարությո՞ւնն ինչ աջակցություն է ցուցաբերում բժիշկներին, ի՞նչ միջոցներ ու երաշխիքներ են տրամադրվում այն բուժաշխատողներին, որոնց Առողջապահության նախարարությունը հրավիրում է աշխատանքի. այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ առաջարկելով հստակ սոցիալական երաշխիքներ տրամադրել «էքստրեմալ պայմաններում աշխատող» բժիշկներին: «Այդպես էլ արվում է,- պատասխանեց վարչապետը,- այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ: Առայժմ պոլիկլինիկական համակարգում այդ հարցով վերջնական լուծում չունենք, բայց դա էլ առաջիկայում պատշաճ լուծում կստանա, որովհետեւ պոլիկլինիկաները նոր են ներգրավվել պրոցեսի մեջ եւ այդ համակարգում որոշակի ճշգրտումների կարիք կա: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներին, ամեն ինչ հենց այդպես էլ արվում է»: «Ես խոսում եմ այն մասին, որ մենք հստակ ծրագիր ունենանք սոցիալական երաշխիքի, եւ ամսական հստակ նշված միջոցներ տրամադրելու տեսքով: Սա արդեն կհնչի՝ որպես սոցիալական երաշխիքի փաթեթ: Ոչ թե մենք տեղային տարբեր ձեւերով այդ հարցերին անդրադառնանք, լուծում տանք: Կարծում եմ՝ նման կարգավորման անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ իրենց հետ զրույցներում այդ խնդիրն են բարձրացրել նաեւ բժիշկներ: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
15:50 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կներգրավվեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
15:06 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին: «Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
14:00 - 12 հունիսի, 2020
Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ` արտակարգ դրության ժամկետը երկարացնելու օրակարգով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը` մինչ հուլիսի 13-ը: Հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և, ցավոք, կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել: Վարչապետը հիշեցրեց, որ մինչ այժմ երկրում հաստատվել է 15 հազար 281 ընդհանուր վարակակիր: Այս պահին ծանր վիճակում գտնվողների թիվը 425 է, ծայրահեղ ծանրերինը` 100: Կառավարության ղեկավարի խոսքով` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկող ԲԿ-ները գերբեռնված վիճակում են, մահճակալային ֆոնդի և թթվածնային սարքերի սնուցման մահճակալների ձեռքբերումը շարունակվում է և այն շարունակական պրոցես է: «Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, հիմնական հարցը, որը ծագում է, թե որն է ճգնաժամից դուրս գալու և վարակակիրների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել. կորոնավիրուսի հաղթահարումն այս պահին ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային ու կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է, իրավիճակը կարող է փոխվել միայն վարքագծային փոփոխություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ըստ տարբեր կանխատեսումների` կորոնավիրուսի համավարակը հինգ տարիների ընթացքում լինելու է ամբողջ աշխարհում: «Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի` անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար: Փաշինյանը ստեղծված իրավիճակում առաջարկեց բանաձև, որն, իր խոսքով, իրականացրել է իր ողջ քաղաքական կյանքում: «Այն է` 1+1+1 ու այդպես միլիոնավոր մարդիկ, ես կոչ եմ անում գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ այն մի շաբաթվա և նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Մենք խնդիր ունենք հարմարվելու նոր իրողություններին, և էդ նոր աշխարհում որպես հանրություն խնդիր ունենք ապացուցելու մեր կենսունակությունը»,- ասաց նա:
13:45 - 12 հունիսի, 2020
Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու որոշումը։ Առաղջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այսօրվա իրավիճակը Հայաստանում նշելով, որ կան 7000 քաղաքացիներ, ովքեր բուժումը ստանում են տանը,  1800 քաղաքացի գտնվում  է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ ամեն օր գրանցված թվերը խոսում են այն մասին, թե նախորդ 7-14 օրերի ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը, ըստ էության արտահայտում են, թե մենք բոլորս  ինչպես ենք պահպանել այդ հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը և ձեռքերը ախտահանելը։  Ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային, համընդհանուր վարքագծի հետ։ Իհարկե, պետք է նաև արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց հիմնական անելիքը պարփակվում է մեզնից յուրաքանչյուրի անելիքի մեջ։ Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվն էլ կապի մեջ  է ընդհանուր թվի հետ , որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։ Հետևաբար,  մեծ է նաև մահվան դեպքերը։ Այսինքն, մեր  դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց բարդության, բայց մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը։ Սա կարևոր արձանագրում է և մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք  է այս ուղերձը տեղ հասցնենք մեր քաղաքացիներին, առանց հոգնելու, եթե թվերը անկում չեն գրանցում պետք է ասել 1000, 10000 անգամ։ Հատուկ կարևորություն է ստանում արձանագրել և տեղորոշելը  էն դեպքերը, էն շրջանակներին,   որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա սա սուտ է և այլն։ Պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը , գործունեության շարժառիթները, կապերը, սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն նաև մեր օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությւոնների գալ»։
11:31 - 12 հունիսի, 2020
Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը
 |azatutyun.am|

Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն արդյունքի է բերում 7-14 օր հետո, և այսօր արձանագրված դեպքերը արձանագրում են մեր` այդքան օր առաջ դրսևորած վարքագիծը: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` արձանագրելով, որ ըստ էության 1-2 շաբաթ առաջ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել: «Մենք ունենք հնարավորություն 7-14 օր հետո զրոյացնելու Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը և կանգնեցնելու վարակը, և սա ամենակարևոր արձանագրումն է, որ մենք այսօր պետք է անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` կրկին կոչ անելով դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել և մշտապես ախտահանվել: Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը կառավարության արտահերթ նիստում որոշում կկայացնեն արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու մասին, քանի որ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն: Կառավարության նիստից հետո կհրավիրվի Ազգային ժողովի նիստ, հարցը կքննարկի օրենսդիր մարմինը:
19:22 - 11 հունիսի, 2020
Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, իսկ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխել։ «Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու  հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը։ «Արդյոք Հայաստանն այսօր ունի խնդիրներ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այո, ունի ճիշտ այնքան, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ։ Արդյոք որոշ ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում։ Կան ուժեր, որոնք ոչ միայն խնդիր չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
19:13 - 11 հունիսի, 2020
Վարչապետն առաջարկում է բջջայինով նկարած խախտումների թվում ներառել ավտոմեքենայում դիմակ չկրելը |armenpress.am|

Վարչապետն առաջարկում է բջջայինով նկարած խախտումների թվում ներառել ավտոմեքենայում դիմակ չկրելը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում, որոնց հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը:  «Այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա այն վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել այդ ցանկում: Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ հակահամաճարակային շարժում ենք սկսում, բայց նրանց չենք ուզում համապատասխան գործիք տա՞լ: Որտե՞ղ է խնդիրը»,- ասաց վարչապետը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ եթե անձին տեսանկարահանում են կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում, և իր մասին տեղեկություններ են հավաքում, դա միանշանակ անձնական տվյալների մշակում է, ինչը խնդրահարույց է: «Ավելի լավ, թող դիմակով լինեն, այդ դեպքում՝ չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում ու չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երևա, փոխարենը կերևա՝ դիմակով է, թե ոչ: Անդրադառնալով դիտարկմանը, որ պատասխանատվություն կրում է ոչ թե վարորդը, այլ կոնկրետ անձը, որը դիմակ չի կրել, վարչապետը նշեց. «Ուրեմն պետք է փոխել, պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա: Կներեք, որ փողոցում տեսախցիկները կախած են, մարդը տակով անցնում է, այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞»: Արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելու մասը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:  Կառավարությունը հունիսի 11-ի նիստում սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Ըստ նախագծի, ամսական մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող  եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:
14:11 - 11 հունիսի, 2020
Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

Նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել․ Պապիկյանը՝ ԱԷԿ-ի էներգաբլոկի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրել Հայակական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ եւ 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): «Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Նախ մենք ժամկետի երկարացման խնդիր ունենք, քանի որ հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է: Սակայն աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում բբյուջեից տրամադրել 62,3 մլրդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին 18,7 մլրդ դրամ, 2021-ին՝ 31,5 մլրդ դրամ, եւ 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ»,- ասաց Պապիկյանը: Նա նշեց՝ նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման եւ սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը. «Այս նպատակով կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։ Սա շատ կարեւոր է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի պատշաճ ժամանակին ավարտելու համար»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մինչեւ այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով եւ պայմաններով այնքան էլ հարմար չի Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար եւ իրենք մենք հրաժարվում են այդ վարկի մի մասից, եւ դրա փոխարեն ներգրավում են ներքին աղբյուրներից միջոցներ, որն աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու եւ ավելի է մեծացնելու կառավարության լծակները այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով: «Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում գնումների մասով, թե ումից է պետք գնումներ իրականացնել, ինչպես է պետք իրականացնել: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացն ամբողջությամբ դնել շուկայական տրամաբանության մեջ եւ շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով: Այս պարագայում ապրանքների գները կլինեն ավելի ցածր, հույս ունենք, որ որակով առնվազն չեն զիջի նախկին պայմաններով ձեռք բերածին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ երկար տարիներ ԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել։ «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման այլեւ էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձեւակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:32 - 11 հունիսի, 2020
Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն վարչական, պատժիչ գործողություններ․ Նիկոլ Փաշինյան

Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն վարչական, պատժիչ գործողություններ․ Նիկոլ Փաշինյան

Պետք է արձանագրել, որ մեր ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: Ընդ որում, ուզում են ընդգծել, որ այսօրվա մեր  ենթադրենք 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այսինքն՝ այսօր տեսնում ենք ՝ մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը:  Ցավոք սրտի, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․«Էլի ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել  ճշգրտորեն պահել հակահամաճարակային կանոնները, որոնք մենք ձևակերպել ենք հնարավորինս պարզ՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Փորձը ցույց է տալիս, որ այս կանոների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի։ Այսինքն, վարակման դեպքերի 95 տոկոսը կամ դիմակ չկրելու, կամ սոցիալական հեռավորութուն չպահպանելու, կամ էլ ձեռքերը չախտահանելու հետևանք է։ Բազմաթիվ դեպքերում վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների կամ ընդհատակյա հարսանիքների ժամանակ հակահամաճարակային կանոները չպահպանումն  է: Այստեղ կարևոր դեր ունեն ոչ  միայն ոստիկանները, այլև ՏԻՄ-երը։  Շատ կարևոր է , որ մեր սիրելի հայրենակիցները շատ լուրջ վերաբեվեն խնդրի։ Այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների զանգվածային  համագործակցության շնորհիվ։  Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն  վարչական մեթոդներ, պատժիչ գործողություններ։  Մեր հայեցակարգի մյուս կարևոր հարցը հետևյալն է ճգնաժամը, համաճարակը  որպես հնարավորություն՝ հասնել ավելի խորը և բովանդակային փոփոխությունների։ Մենք հավատում ենք, որ դրական դինամիկան ազգաբնակչության հետ մեր երկխոսության հետևանք է»:
12:08 - 11 հունիսի, 2020
Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՅԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը համարում է կամ անարդյունավետ, կամ ուշացած, նաև սխալ, և պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի ճգնաժամից դուրս գալու քննարկման և ձախողված պաշտոնյաներին, այդ թվում վարչապետին պատասխանատվության ենթարկելու համար: Արդյո՞ք  Ձեր քաղաքական թիմը պատրաստ է նման օրակարգով քննարկման: Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետն ասաց.  ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, կառավարությունում ևս նման քննարկումները են կայացել, և շարունակվում են:  «Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դաշնակցության ներկայացուցիչները հայտնի հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը: Երբ ընդամենը մեկ-երկու ամիս էր անցել կառավարության ձևավորումից: Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է  տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի մահվան՝ քաղաքական իմաստով:  Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ  դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասաց վարչապետը: Ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ: Վարչապետն ասաց, հայեցակարգային առումով այդ մտքի հետ հաշտ չէ, որովհետև կարծում է, որ ճգնաժամին միշտ պետք է նայել  որպես հնարավորության: «Բայց այսօր կան ուժեր, որոնք էդպիսի հռետորաբանություն են զարգացնում: Ասում են, երբ որ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա, և այլն: Նախ ուզում եմ արձանագրել. այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն ամենատարբեր ցուցանիշներով անգամներով ավելի լավ արդյունք ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները: Եվ, ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում: Բայց, եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ շրջանակում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի  ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների, պատերազմի ժամանակ հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան: Մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև ժողովրդավարական երկիր ենք»,- ասաց վարչապետը։  
20:22 - 10 հունիսի, 2020
«Կորոնավիրուսի դեպքերը կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս». վարչապետ

«Կորոնավիրուսի դեպքերը կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս». վարչապետ

«Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս», - այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա», - ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ «այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար»: «Մենք, ըստ էության, տեսնում ենք, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ գնալով ավելի փոքրանում է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործիքը շարունակում է մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Հիմա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ և պահպանում է հակահամաճարակային կանոնները, բայց դեռևս մենք ցանկալի արդյունք չունենք: Այսօր օրվա միայն առաջին կեսին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները հանրապետության ողջ տարածքում 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու կանոնները չպահպանելու համար», - հավելեց Փաշինյանը:      
19:27 - 10 հունիսի, 2020