ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ |tert.am|

Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսել, սակայն պետք է պատրաստ լինել նաև առճակատման. Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել, սակայն չի բացառում նաև հնարավոր առճակատումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Դրանք կարևոր ջանքեր են՝ ուղղված քաղաքական որոշման հասնելուն և ռազմական հակամարտությունը կանխելուն: Այդ բանակցությունները մենք վարում ենք բարի կամքի ոգով: Ես նախկինում բանակցություններ վարել եմ Ռուսաստանի հետ՝ լինելով Նորվեգիայի վարչապետ, հիշում եմ, որ կարելի է պայմանավորվել Ռուսաստանի հետ: Մենք դա նկատում ենք ՆԱՏՕ-ի հետ շփումներում: Դրա հետ մեկտեղ մենք պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ Ռուսաստանը կցանկանա ուժ կիրառել, կգնա առճակատման ճանապարհով՝ համագործակցության փոխարեն»,- ասել է Ստոլտենբերգը:Այսօր Ժնևում ընթանում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ անվտանգության հարցերով:
14:57 - 10 հունվարի, 2022
Ժնևում երեկ հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարը և ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|

Ժնևում երեկ հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարը և ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը կիրակի օրը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց կողմերը կանդրադառնան հունվարի 10-ին Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում արտակարգ հանդիպման ժամանակ։ Շերմանը նշել է, որ Միացյալ Նահանգները կողջունի դիվանագիտական ճանապարհով իրական առաջընթացը: Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների որոշակի խնդիրներ Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում, բայց չի քննարկի եվրոպական անվտանգության հարցերը առանց եվրոպացի դաշնակիցների և գործընկերների մասնակցության։ Պետքարտուղարի տեղակալն ասել է, որ որոշ խնդիրների քննարկումը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։ Սերգեյ Ռյաբկովը, ով գլխավորում է ժնևյան բանակցություններում ռուսական պատվիրակությունը, լրագրողներին ասել է, որ Ուենդի Շերմանի հետ նախնական բանակցությունները «դժվարին, բայց գործնական էին», հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները: Ռյաբկովն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ լավատես չէ առաջիկա երկխոսության հարցում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ երեկ հայտարարել է, որ չի ակնկալում բեկում ամերիկա-ռուսական անվտանգության բանակցություններում, սակայն հույս ունի՝ կարող են լինել ոլորտներ, որտեղ կողմերը կարող են համաձայնության գալ։ Բլինքենի խոսքով՝ ցանկացած առաջընթաց կախված կլինի բանակցություններում երկու կողմերի գործողություններից։
12:57 - 10 հունվարի, 2022
ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները |armenpress.am|

ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք Է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում: Հունվարի 7-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության սկսվելու առանչությամբ, որը կշարունակվի մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը: «Մենք 2022 թվականին կվերադառնանք եվրոպական անվտանգության՝ մեր գաղափարներով, մեր ճարտարապետությամբ, որը մենք պետք Է քննարկենք եւ մշակենք միասին: Մեկ անգամ եւս ընդգծեմ՝ այդ ոլորտում չեն կարող լինել Եվրոպային պարտադրված ոչ մի կարգի որոշումներ»,- ասել Է ֆոն դեր Լյայենը: Նա նաեւ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն «պետք Է հանգուցային դեր խաղա այդ երկխոսության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:04 - 07 հունվարի, 2022
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին. Յենս Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին. Յենս Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այդ մասին հաղորդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական դաշինքի պաշտոնական ներկայացուցչին: «Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք Է կառուցվի փոխշահավետ հիման վրա, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մտահոգությունը՝ պայմանավորված Մոսկվայի գործողություններով, <…> եւ պետք Է անցկացվի՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների կարծիքը»,-ասել Է աղբյուրը: Դեկտեմբերի կեսերին Մոսկվան Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին առաջարկել Է Միացյալ Նահանգների հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծեր, որոնցում, մասնավորապես, դրույթներ են ներառված Եվրոպայի անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին ու փոքր հեռահարության հրթիռների չտեղակայման եւ դաշինքի հետագա ընդլայնումից, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին, հրաժարվելու մասին: Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը, արձագանքի բացակայության դեպքում հնարավոր Է առճակատման նոր ալիք: Բանակցություններն անցկացվելու են երեքական ուղղությամբ. հունվարի 10-ին Ժնեւում հանդիպում կկայանա ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների մակարդակով, հունվարի 12-ին՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ Բրյուսելում, իսկ հաջորդ օրը՝ ԵԱՀԿ-ի հարթակի բազմակողմ հանդիպում՝ Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:12 - 04 հունվարի, 2022
Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք |1lurer.am|

Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Welt հրատարակության հետ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Բորելը Մոսկվայի պայմանները անվանել է «ամբողջովին անընդունելի» և նշել, որ դա «զուտ ռուսական օրակարգ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան առաջին անգամ է գրավոր ներկայացրել իր դիրքորոշումը։ «Միայն հաղթողներն են այդպես անում. ասում են, որ իմ պայմանները սրանք են»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնությունների նախագծերի մասին։ Փաստաթղթերում կոչ է արվել Մոսկվային թշնամի չհամարել, ռազմական էսկալացիայի սպառնալիք չստեղծել և հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից։ Ռուսաստանը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին առաջարկել է Ուկրաինային չընդգրկել կազմակերպության կազմում։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերի քննարկումը չի կարող անցկացվել առանց ԵՄ-ի մասնակցության, հաղորդում է Interfax-ը։
12:13 - 29 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն վտանգավոր սադրանքներ է կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում. Զաս |tert.am|

ՆԱՏՕ-ն վտանգավոր սադրանքներ է կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում. Զաս |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներից հետո լարվածությունն արևելյաեվրոպական ուղղությամբ պետք է նվազի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Վերջինիս խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին տիրող իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների համալրում է տեղի ունենում, այդ թվում և հարձակողական առաջադրանքներ կատարելու համար նախատեսված զորամիավորումների, ինչպես նաև թշնամական հռետորաբանության ուժեղացում, նոր պատժամիջոցների սահմանում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում: Շարունակությունը՝ tert.am-ում
11:28 - 27 դեկտեմբերի, 2021
ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության առաջարկները դիտարկելու մերժմանը կարող է շատ տարբեր լինել. Պուտին |azatutyun.am|

ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության առաջարկները դիտարկելու մերժմանը կարող է շատ տարբեր լինել. Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ռազմատեխնիկական պատասխանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի՝ անվտանգության ոլորտում ռուսական առաջարկները դիտարկելուց հրաժարվելուն կարող է տարբեր լինել, համապատասխան առաջարկները կպատրաստեն ռազմական փորձագետները։ Այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կձգտի հասնել իրավական պարտավորեցնող արդյունքի այդ բանակցություններում, այլ ոչ թե կձգտի վերջ տալ դրանց։ Անցյալ շաբաթ Ռուսաստանը առաջարկներ էր ներկայացրել իր անվտանգությունն ապահովելու երաշխիքների վերաբերյալ։ Խոսքը երկու փաստաթղթի մասին է՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը և Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագիրը։
19:23 - 26 դեկտեմբերի, 2021
Ստոլտենբերգը հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ գումարելու որոշում է ընդունել
 |azatutyun.am|

Ստոլտենբերգը հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ գումարելու որոշում է ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը գումարել 2022-ի հունվարի 12-ին, հայտնում է կառույցի մամուլի ծառայությանը։ Այս հանդիպումը կարող է լինել առաջինը երկուսուկես տարվա ընթացքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը՝ դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի մակարդակով։ Ըստ ԶԼՄ-ների՝ հանդիպմանը մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր՝ կապված Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման մասին հաղորդումների հետ։ Անցած ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ Մոսկվան առաջարկ է ստացել Հյուսիսատլանտյան դաշինքից՝ հունվարին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ, իսկ հանդիպման կոնկրետ ժամկետներն ու ձևաչափը կորոշվեն ավելի ուշ։  
11:15 - 26 դեկտեմբերի, 2021
Պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Международная жизнь ամսագրին տված հարցազրույցում խոսել է այն նպատակների ու խնդիրների մասին, որոնց առջև կանգնած են ռուս բանակցողները անվտանգության երաշխիքների վերաբերյալ խորհրդակցությունների ժամանակ։«Մենք պետք է վերջ դնենք ՆԱՏՕ-ի, նատօական ենթակառուցվածքների, նատօական կարողությունների առաջխաղացմանն դեպի արևելք: Մենք պետք է բացառենք Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը գոնե այն պարամետրերով և այն սահմաններով, որոնք ունեինք 1997 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի կնքման ժամանակ... Պարզապես ուզում եմ ընդգծել՝ ամերիկյան կողմը տեղյակ է մեր առաջնահերթություններին, մեր նախասիրություններին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը կապի մեջ է Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Ռյաբկովը։Նրա խոսքով, վերջերս մի քանի շատ կարևոր, նշանակալից հեռախոսազրույցներ են եղել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Սալիվանի միջև։
13:58 - 23 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ-ն ակնկալում է Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության շարունակություն. Սպիտակ տուն |1lurer.am|

ԱՄՆ-ն ակնկալում է Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության շարունակություն. Սպիտակ տուն |1lurer.am|

1lurer.am: Լավ նշան է, որ Ռուսաստանի հետ կա դիվանագիտական քննարկումների և փոխգործակցության բաց գիծ. մենք ակնկալում ենք, որ դա շարունակական կլինի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Եվրոպայում լարվածության պատասխանատուն ամերիկյան կողմն է, և որ Արևմուտքի ճնշումների դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի: «Ինչ վերաբերում է նախագահ Պուտինի հայտարարություններին, կցանկանամ նշել, որ նա ունի իր լսարանը։ Ես չեմ կարծում, որ դա Միացյալ Նահանգներն է կամ այստեղ բնակվող մարդիկ»,- ասել է Սակին:   Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական միություն է, և ԱՄՆ-ը, ինչպես և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունեն։
11:55 - 23 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին |1lurer.am|

1lurer.am: Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները հաշվի չեն առնում Վաշինգտոնին հուզող հարցերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանն անդրադարձել է այն հարցերին, որոնք հուզում են Մոսկվային, իսկ «ԱՄՆ-ը մտահոգվելու իր պատճառներն ունի»։ «Ցանկացած երկխոսություն և դիվանագիտություն պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքների վրա։ Դրանք պետք է անդրադառնան ռուսական գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններին»,- հավելել է Փրայսը։ Նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարարությունն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել էր անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել: Ըստ ԱՄՆ-ին առաջարկվող փաստաթղթի՝ Վաշինգտոնը պետք է պարտավորվի բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ, ինչպես նաև նախկին հետխորհրդային երկրների անդամակցությունը կառույցին, ռազմական բազաներ չտեղակայի նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն), չօգտագործի նրանց ենթակառուցվածքները ցանկացած ռազմական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև նրանց հետ չզարգացնի երկկողմ ռազմական համագործակցություն:
15:27 - 21 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արևմտյան Ուկրաինայում գտնվող Գուտա ամառանոցային քաղաքում կայացել է Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահների «Լյուբլինյան եռանկյունի» կոչվող ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ «Ուկրաինան և Ուկրաինայի նման մյուս երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ում հասկանան, որ այդ քայլը ոչ թե այդ պետություններին է ուժեղացնում, այլ դաշինքը», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լեհաստանի նախագահի խոսքով` Արևելյան Եվրոպայի երկրները ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման հարցով։ «Ցանկանում եմ նշել, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կարող է անվտանգությանը միտված լուրջ հարթակ ստեղծել։ Այդպիսով մենք կարող ենք ռուսական ագրեսիայից պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, այլև Ուկրաինան։ Մենք, սակայն, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը լուրջ հետքայլ կատարի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
09:39 - 21 դեկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը |hetq.am|

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու նպատակով Ուկրաինայի տարածքում բրիտանական զորքերի տեղակայումը քիչ հավանական է, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Spectator ամսագրի խմբագիր Էնդրյու Նիլին Բեն Ուոլեսի տված հարցազրույցին։ Ուոլեսն ընդգծել է, որ ոչ ոք չպետք է խաբված մնա և Ուկրաինան տեղյակ է, որ Լոնդոնը չի պատրաստվում զորքեր ուղարկել։ «Այսինքն, նրանք իրենց հույսի՞ն են»,- հարցրել է լրագրողը։ Ուոլեսը, ի պատասխան, դարձյալ հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և ընդգծել, որ Բրիտանիան ու իր դաշնակիցները ձեռնարկում են դիվանագիտական բոլոր ջանքները, որպեսզի թույլ չտան իրավիճակի սրում։  Այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ համատեղ հայտարարության մեջ բրիտանացի նախարարն իր աջակցությունն էր հայտնել Կիևին։ «Միացյալ Թագավորությունը մեջք մեջքի կանգնած է Ուկրաինայի ժողովրդի հետ»,- նշվում էր հայտարարության մեջ։ Ավելի վաղ, Ջո Բայդենը հայտարարել էր, որ ներկայումս չի դիտարկվում Ուկրաինա ամերիկյան զորքերի ուղարկումը։ «Այդուհանդերձ, դա կախված կլինի նրանից, թե ինչի են պատրաստ գնալ ՆԱՏՕ-ի մյուս երկրները»,- հավելել էր ամերիկացի նախագահը։   
17:17 - 19 դեկտեմբերի, 2021