Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ռուսաստանը «ոչ բարեկամ երկրներից» վարձակալած ավիատեխնիկայի համար ռուբլիլով կվճարի

Ռուսաստանը «ոչ բարեկամ երկրներից» վարձակալած ավիատեխնիկայի համար ռուբլիլով կվճարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել տրանսպորտի ոլորտում օտարերկրյա վարկատուների առջև ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին։ Փաստաթուղթը վերաբերում է «ոչ բարեկամ երկրներին» վարձակալության, լիզինգային կամ այլ վճարումների իրանակացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ռուսական ավիաընկերությունները կարող են օտարերկրյա ընկերություններին ռուբլիով վճարել «օդանավերի, ավիացիոն շարժիչների ձեռքբերման, վարձակալության, լիզինգի» համար։ Գումարը կարող է փոխանցվել օտարերկրյա լիզինգատուի՝ ռուսական բանկում բացված ռուբլու հաշվեհամարին։ Ավելի վաղ բոլոր լիզինգային վճարումներն իրականացվում էին արտարժույթով, բացառություն էր միայն ինքնաթիռների լիզինգը ռուսական լիզինգային ընկերություններից։   Նորա Վանյան
18:36 - 01 ապրիլի, 2022
Էրդողանը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում |factor.am|

Էրդողանը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում |factor.am|

factor.am: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես երեկ  բանակցություններ ունեցա պարոն Զելենսկիի հետ, այսօր էլ բանակցություններ կլինեն պարոն Պուտինի հետ։ Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք հանդիպել ամենաբարձր մակարդակով ղեկավարների հետ՝  քայլեր ձեռնարկելու համար հատկապես Ղրիմի և Դոնբասի առնչությամբ։ Պարոն Զելենսկին դրական կարծիք ունի, հուսով եմ, պարոն Պուտինի մոտ ևս դրական կլինի։ Եթե մենք կարողանանք գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնել, որ նրան որոշում ընդունեն բացասական տենդենցը վերածել դրականի, ապա ուրախ կլինենք»,-ասել է Էրդողանը։ 
17:19 - 01 ապրիլի, 2022
Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները

 |armenpress.am|

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը: «Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություների վիճակը եւ զարգացման հեռանկարները: Զրույցի առանձին թեմա Է դարձել Ուկրաինայի շուրջ իրադրությունը»,- հայտնել Է ԲելՏԱ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում ղեկավարները արծարածել են նաեւ փոխգործակցության այլ հարցեր: Նախագահները նաեւ միմյանց շնորհավորել են գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:40 - 01 ապրիլի, 2022
«Գազպրոմը» մշակում է նաև գազի մատակարարման դադարեցման սցենար․ «Կոմերսանտ»

«Գազպրոմը» մշակում է նաև գազի մատակարարման դադարեցման սցենար․ «Կոմերսանտ»

Եվրոպային ռուսական գազի մատակարարումների ճակատագիրը, որոնք չեն սառեցվել անգամ սառը պատերազմի ամենասուր պահերին, դեռ անորոշ է։ Խոշորագույն եվրոպական երկրները հրաժարվել են կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` գազի դիմաց ռուբլիով վճարելու պահանջը, և այժմ մտավախություն ունեն, որ մատակարումները կդադարեցվեն, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Մարտի 30-ին Գերմանիան ու Ավստրիան հայտարարեցին գազամատակարարման ոլորտում արտակարգ իրավիճակի առաջին մակարդակի մասին։ «Գազպրոմը», «Կոմերսանտի» տվյալներով, մշակում է նաև մատակարարումների դադարեցման սցենար։ Ընկերությունն իրոք, ինչպես պնդում են «Կոմերսանտի» աղբյուրները մշակում է «ոչ բարեկամ երկրներին» գազի մատարարարման ամբողջական դադարեցման հնարավորությունը և գնահատում է այդ քայլի հետևանքները։ «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերով մատակարարումների դիմաց վճարումները պետք է կատարվեն ապրիլի 1-ին։ «Գազպրոմում» այս հարցը հրաժարվել են մեկնաբանել։ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նույնպես չի մեկնաբանել «Կոմերսանտի» տեղեկությունները, սակայն լրագրողներին ասել է, որ ռուսական գազի համար ռուբլիով վճարման մեխանիզմը չի գործարկվելու հենց մարտի 31-ին․ «Վճարումն ու մատակարարումները ժամանակային առումով ձգված գործընթացներ են․․․ Դա այնպես չէ, որ վաղը մատակարարվի, պետք է վճարվի (ռուբլիով)»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» հանձնարարել էր «ոչ բարեկամ երկրներ» արտահանվող գազի հաշվարկներում անցնել ռուբլու, իսկ կենտրոնական բանկին և կառավարությանը՝ մինչև մարտի 31-ը մշակել եվրոպական ընկերությունների համար ռուբլու գնման կարգը։ Կրեմլն ակնարկել է, որ, եթե գնորդները չհամաձայնեն ռուբլիով վճարել, Ռուսաստանը կհրաժարվի մատակարարումներից։ Դմիտրի Պեսկովը մարտի 29-ին ընդգծել է, որ Մոսկվան, «բնականաբար», հաշվարկում է գործողությունների պլան այն դեպքում, եթե եվրոպական գնորդները չցանկանան ռուբլիլով վճարել՝ հավելելով, որ «անվճար գազ չի լինում»։ Եվրոպական երկրների առաջնորդներն ու խոշոր սպառողները միաձայն մերժել են այս գաղափարը՝ հիմնականում այն համարելով գործող պայմանագրերի խախտում, որտեղ վճարների համար արձանագրված է եվրոն և դոլարը։ «Կոմերսանտի» տվյալներով՝ եվրոպական ընկերություններին անհանգստացնում է նաև այն, որ ռուբլի գնելը կարող է իրենց ստիպել համագործակցել ՌԴ ԿԲ հետ, որը ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների տակ է։ Եվրոպան իր առջև խնդիր է դրել 80%-ով լցնել գազապահեստները մինչև ջեռուցման նոր սեզոնը և միաժամանակ կրճատել ռուսական գազի գնումը։ Սակայն Ռուսաստանից մատակարարումների բացակայության պայմաններում դա դժվար կլինի անել․ այժմ պահուստների ընդհանուր մակարդակը կազմում է ընդամենը 26,28%։ Ռուսական էներգակիրներից ԵՄ հրաժարման մանրամասն պլանը պատրաստ կլինի մայիսին, սակայն հիմա արդեն անդամ երկրները հայտարարում են ոչ ռուսական գազի ներկրումն ավելացնելու մտադրության մասին։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունը խոստացել է, որ լրացուցիչ 15 մլրդ կուբամետր գազ կտրամադրի Եվրոպային ընթացիկ տարում, իսկ 2021 թ-ին մատակարարումների ծավալը կազմել է շուրջ 20–21 մլրդ կուբամետր։ Կարևոր հարց է, թե արդյո՞ք ԵՄ երկրները կպահպանեն այս միասնական մոտեցումը, եթե ոչ, կլինե՞ն, արդոք, երկրներ, որոնք կհամաձայնեն ռուբլիով վճարել և հարևանների հետ գազով կիսվել։ Օրինակ՝ Հունգարիան բազմիցս ընդգծել է, որ չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից, իսկ ռուբլիով վճարելու վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակավ չի ներկայացրել։ Այժմ յուրաքանչյուր երկիր ունի կանխարգելիչ գործողությունների պլան, որը նախատեսում է նախապես զգուշացման մեխանիզմներ և գործողությունների պլան արտակարգ իրավիճակների դեպքում։ «Այդ պլանները ներառում են ինչպես շուկայական միջոցներ, մասնավորապես, արագ այլընտրանք գտնելու պահանջ մատակարարներին, այնպես էլ կառավարությունների անմիջական միջամտություն՝ ընկերություններին հրահանգելով դադարեցնել գազի մատակարարումն արդյունաբերական օբյեկտներին», - նշում է փորձագետ Մարիա Բելովան։ Նա ասում է, որ այդպիսի պլաններ են հայտնվել 2009 թ-ի գազային ճգնաժամից հետո, երբ մի քանի օրով դադարեցվել էր Ուկրաինայի տարածքով ռուսական գազի ֆիզիկական տարանցումը։ Բացի այդ, ԵՄ օրենսդրությունը նախատեսում է համերաշխության սկզբունք․ անդամ պետությունները պետք է հարևաններին օգնեն գազամատակարարման լուրջ ճգնաժամի դեպքում՝ կանխելու համար տնային տնտեսությունների գազամատակարարման ցանկացած խափանումներ»։ Նորա Վանյան
20:44 - 31 մարտի, 2022
Իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ․ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին

Իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ․ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին

Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար: Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարեւորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:
20:40 - 31 մարտի, 2022
Արևմտյան երկրները պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն՝ գազի դիմաց վճարելու համար․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Արևմտյան երկրները պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն՝ գազի դիմաց վճարելու համար․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հաղորդել է, որ հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրներին» գազի վաճառքի կանոնների մասին, որը ենթադրում է պայմանագրերով նախատեսված վճարումների նոր համակարգ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք այդ երկրների կոնտրագենտներին առաջարկում ենք հասկանալի և թափանցիկ սխեմա․ ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն ռուսական բանկերում, հենց այդ հաշվեհամարներից էլ կիրականացվի գազի վճարումը, որը կմատակարարվի վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից», - տեղեկացրել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ վճարման պարբերականության խախտման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։ «Իսկ եթե այդ վճարները չկատարվեն, մենք դա կհամարենք գնորդների կողմից պարտավորությունների չկատարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասել է նա։ «Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի տալիս, և մենք էլ բարեգործությամբ չենք զբաղվելու։ Այսինքն՝ գործող պայմանագրերը կկասեցվեն», - ընդգծել է Պուտինը։ Նա ասել է, որ Ռուսաստանի՝ եվրոյով և դոլարով ակտիվների սառեցման պայմաններում արևմտյան երկրների արժույթներն օգտագործելն իմաստ չունի։ «Իրականում ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է արդեն կատարվել։ Մենք եվրոպացի սպառողներին տրամադրել ենք մեր ռեսուրսները, տվյալ դեպքում՝ գազը։ Նրանք այն ստացել են, մեզ վճարել են եվրոյով, որը հետո իրենք էլ հենց սառեցրել են։ Այս առնչությամբ բոլոր հիմքերը կան կարծելու, որ Եվրոպային մատակարարված գազի մի մասը մենք տրամադրել ենք փաստացի անվճար», - ասել է Պուտինը՝ նշելով, որ հին վճարային համակարգի պահպանման դեպքում եվրոյով և դոլարով ֆինանսական մուտքերը նույնպես կարող են արգելափակվել։   Նորա Վանյան
20:27 - 31 մարտի, 2022
Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան շարունակելու է ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով կամ դոլարով, ինչպես նախատեսված է պայմանագրերով։ «G7-ի համաձայնագիրն ուժի մեջ է»,- երեկ՝ մարտի 30-ին, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքներին, գրում է Deutsche Welle-ն։ Գերմանական կառավարության ներկայացուցչի խոսքով Պուտինը կրկնել է, որ ապրիլի 1-ից Ռուսաստանում օրենք է գործում, որի համաձայն՝ գազի մատակարարման վճարումները պետք է ռուբլիով իրականացվեն։ Սակայն եվրոպական ընկերությունների համար ոչինչ չի փոխվի․ վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով և սովորականի պես կփոխանցվեն «Գազպրոմբանկին», որի դեմ պատժամիջոցներ չեն գործում։ Այնուհետև բանկն այդ գումարը կփոխանակի ռուբլիլով։ Շոլցը, ըստ Հեբեշտրայտի, չի համաձայնել այս ընթացակարգին, այլ միայն խնդրել է գրավոր տեղեկություններ ներկայացնել այդ մասին։ Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտին-Շոլց հեռախոսազրույցի մասին հայտնել է հետևյալը․ «Վլադիմիր Պուտինը դաշնային կանցլերին տեղեկացրել է մասնավորապես ԳՖՀ-ին մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելու որոշման մասին։ Հաշվարկների կարգի փոփոխումն իրականացվում է այն պատճառով, որ, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Ռուսաստանի բանկի արտարժութային պահուստները սառեցվել են ԵՄ անդամ երկրների կողմից»։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելը կքննարկեն ՌԴ և Գերմանիայի փորձագետները։ «Նշվել է, որ ընդունված որոշումը չպետք է ռուսական գազ ներկրող եվրոպական երկրների համար պայմանագրային պայմանների վատթարացման բերի։ Պայմանավորվածություն կա, որ այդ հարցով լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն երկու երկրների փորձագետները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։   Նորա Վանյան
11:45 - 31 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մասին։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Շոլցին ռուսական գազի համար վճարները ռուբլիով իրականացնելու որոշմանն անցնելու մասին: Նա ընդգծել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»: Շոլցի հետ զրույցում Պուտինը նշել է, որ որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազը ներկրող եվրոպական ընկերությունների համար պայմանագրի դրույթների վատթարացման Կողմերը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարելուն անցնելու հարցը կքննարկվի Ռուսաստանի ու Գերմանիայի փորձագետների կողմից:
20:00 - 30 մարտի, 2022
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին առնչվող հարցեր

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև այսօր Ստամբուլում բանակցությունների հերթական փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը Մակրոնին պատմել է այն միջոցառումների մասին, որոնք ռուս զինվորականները ձեռնարկում են Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար։ Նշվում է նաև, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար խնդիրներին։ Գազի դիմաց վճարումներ ռուբլով Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանից բնական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարմանը անցնելու որոշմանն առնչվող հարցերին։ «Շոշափվել են նաև Ռուսաստանից, մասնավորապես, ԵՄ երկրներին բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարմանն անցնելու որոշման հետ կապված հարցեր»։
22:08 - 29 մարտի, 2022
Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ․ Մեդինսկի
 |azatutyun.am|

Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ․ Մեդինսկի |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։ «Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ «Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։ Ուկարինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները։
17:32 - 29 մարտի, 2022
Ուկրաինա-ՌԴ բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն վաղը․ Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում

 |factor.am|

Ուկրաինա-ՌԴ բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն վաղը․ Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում |factor.am|

factor.am: Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար թե մեկնարկեն այսօր, ակնկալվում է, որ դրանք կսկսվեն մարտի 29-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այսօր բանակցությունները դժվար թե շարունակվեն։ Այսօր իսկապես պատվիրակությունները մեկնում են Թուրքիա, սակայն ակնկալում ենք, որ վաղը դրանք կարող են տեղի ունենալ»,- ասել է Պեսկովը։ Պեսկովը նաև հայտարարել է, որ Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից հետո նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպում հազիվ թե կայանա՝ հավելելով, որ նման հանդիպման կազմակերպման համար դեռևս առաջընթաց չկա։ «Ո՛չ, առաջընթաց չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման կազմակերպման գործում առաջընթացի մասին հարցին։
14:36 - 28 մարտի, 2022
Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է NDTV-ն, կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։ Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես հնարավորություն եմ ունեցել երկար զրուցելու նրա հետ Սպիտակ տանը, և մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը»,- հավելել է նա: Դատապարտելով Ռուսաստանի նախագահին որպես «մսագործի» Ուկրաինա ներխուժման համար՝ Բայդենը ելույթի վերջում ասել էր. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։ «Ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը ապագա ունեն ամեն տեղ»,- կիրակի ասել է Շոլցը,- «Բայց այն ժողովուրդներիի և ազգերի համար է, որ պայքարեն այս ազատության համար»։
10:49 - 28 մարտի, 2022
Էրդողանն ու Պուտինը հաստատել են , որ ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Ստամբուլում

Էրդողանն ու Պուտինը հաստատել են , որ ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը Պուտինին ասել է, որ Մոկվայի՝ Ուկրաինա ներխուժումից հետո հրադադարը և ավելի լավ հումանիտար պայմանները անհրաժեշտություն են։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ «Էրդողանը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի կարևորությունը, խաղաղության հաստատումը և տարածաշրջանում հումանիտար պայմանների բարելավումը»,- ասված է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։ Հիշեցնենք, որ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտնել էր, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում մարտի 29-30-ը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ևս հայտնել էր հանդիպման օրերի մասին, բայց անցկացման վայրի վերաբերյալ ոչինչ չէր նշել։
09:54 - 28 մարտի, 2022